Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
Նույնիսկ նորաթուխ էլեկտրիկը կարող է տեղադրել վարդակը և միացնել այն
-
Վարդակ. ինչպես միացնել կոնստրուկցիան բնակելի շինությունում: Տեղադրման վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը.
-
Վարդակի տեղադրման միջին գինը և ինչից է այն կախված.
-
Ինչպիսի վարդակներ և անջատիչներ է ավելի լավ գնել բնակելի շինությունում տեղադրելու համար.
-
Վարդակների միացման տարածված եղանակները և սխեմաները.
-
-
Ինչպես միացնել հողանցմամբ վարդակը. Տարածված արտադրատեսակների տեղադրման տեխնոլոգիաները.
-
Վարդակի տակ տուփի տեղադրման քայլերը.
-
Ինչպես տեղադրել վարդակը վահանակի մեջ.
-
Ինչպես միացնել երկթև վարդակը. բլոկով արտադրատեսակների տեղադրման խորհուրդներ.
-
Համակարգչային վարդակից ինտերնետ միացնելու տեխնոլոգիան.
-
Հեռուստացույցի վարդակի միացումը սեփական ձեռքերով.
-
Ինչպես միացնել հեռախոսի վարդակը առանց վարպետի օգնության
-
Վարդակ. ինչպես միացնել կոնստրուկցիան բնակելի շինությունում: Տեղադրման վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը
Էլեկտրացանցին վարդակի միացումը պատասխանատու ընթացակարգ է: Այս գործընթացի իրականացումը պահանջում է էլեկտրականության մոնտաժի բոլոր նրբությունների, ինչպես նաև անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքներ: Բանը նրանում է, որ էլեկտրամիացման կետերի ծանրաբեռնումը կախված է էներգիայի սպառման կետերի քանակից: Որքան շատ են շահագործվող վարդակները, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը: Այդ իսկ պատճառով պահանջների ցանկացած խախտում տհաճ հետևանքների կհանգեցնի:
Վարդակների մոնտաժի աշխատանքը սկսելն անհրաժեշտ է մաիայն այն դեպքում, երբ բացարձակ համոզված եք, որ ցանցում լարում առկա չէ
Վարդակների և անջատիրների մոնտաժի ժամանակ սխալը կարող է այնպիսի երևույթների պատճառ դառնալ, ինչպիսիք են՝
-
կոնտակտների հալեցում,
-
էլեկտրական տեխնիկայի գերտաքացում,
-
հրդեհավտանգ իրավիճակի առաջացում:
Կարևոր է: Առանց համապատասխան գիտելիքների և հմտությունների տիրապետման ավելի լավ է հանձն չառնել էլեկտրական մալուխներին առնչվող աշխատանքներ: Մասնագետը կարող է ապահով և ճիշտ տեղադրել վարդակը, իսկ այդ ծառայության արժեքն այնքան էլ բարձր չէ ռիսկի դիմելու համար:
Վարդակի տեղադրման միջին գինը և ինչից է այն կախված
Մասնագիտական սպասարկման առավելությունը կայանում է ցանցի տեխնիկական պահանջներին լիովին հետևելու մեջ:
Մոնտաժի արժեքն ուղղակիորեն կախված է աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից
Փորձառու էլեկտրիկը նախքան աշխատանքը սկսելը հաշվի կառնի բոլոր այն գործոնները, որոնք կարող են ազդել արդյունքի և անվտանգության որակի վրա.
-
միացվող էլեկտրական սարքերի ընդհանուր հզորությունը,
-
շինությունում օդի խոնավության աստիճանը,
-
միակցիչի տեսակը, որով համալրված են միացվող սարքերը,
-
ներկառուցված էլեկտրոնային բաղադրիչի օգտագործման անհրաժեշտությունը:
Վարդակների մասնագիտացված տեղադրում. Էլեկտրիկի ծառայության արժեքները.
Ներքին վահանակ գիսպի մեջ – 900 դրամ
Ներքին վահանակ աղյուսի մեջ – 1100 դրամ
Ներքին վահանակ բետոնի մեջ – 1300 դրամ
Մեկտեղանի հեռուստացույցի վարդակ – 1900 դրամ
Հեռախոսի վարդակ – 1900 դրամ
Տարանցիկ հեռուստացույցի վարդակ – 2200 դրամ
Վարդակի տակդիր էլեկտրական վառարանի համար բետոնի մեջ – 2200 դրամ
Տեղադրման տուփ գիպսի կամ աղյուսի մեջ – 2200 դրամ
Տեղադրման տուփ բետոնի մեջ – 2600 դրամ
Վարդակ էլեկտրական վառարանի համար աղյուսի մեջ – 3000 դրամ
Համակարգչային վարդակ – 3300 դրամ
Աշխատանքի ճշգրիտ արժեքը կախված է բազմաթիվ գործոններից, այդ ցուցանիշի վրա ազդում են հետևյալ պարամետրերը.
-
աշխատանքի ընդհանուր ծավալը և բարդությունը,
-
հիմնանյութը,
-
շենքի շահագործման պայմանները,
-
վարդակի տեսակը (արտաքին կամ ներկառուցվող) և այլն:
Բարձրորակ էլեկտրամոնտաժման աշխատանքները ենթադրում են ոչ միայն գրագետ տեղադրում, այլև օգտագործվող սարքավորումների և նյութերի ողջ համալիրի պատասխանատու ընտրություն
Աշխատանքների արժեքը կարող է տատանվել կախված նրանից, թե ինչպիսի հոսանք է վարդակում, ինչպես նաև թե որքան է դրա լարումը: Որպես կանոն, տնային ցանցերում հոսանքը փոփոխական է, իսկ լարումը կազմում է 220 վոլտ: Մասնավոր տները սովորաբար սնուցվում են 360Վ եռաֆազ ցանցից: Պետք է նշել, որ եռաֆազ հոսանքով տներում վարդակի տեղադրման արժեքն ավելի թանկ է, քան ստանդարտ ցանցում:
Աշխատանքների արժեքը կարող է աճել, եթե վարդակի տեղադրման համար անհրաժեշտ է նոր անցք բացել կամ զգալիորեն մեծացնել հինը: Բացի դրանից, գոյություն ունի տարբերություն գոյություն ունի սարքի մոնտաժի գնի միջև, երբ տեղադրումն առնչվում է միայն արտադրանքի մեխանիզմին կամ էլ այն ենթադրում է վարդակի տակդիրի ամբողջական փոխարինում: Վերջնական գինը գոյանում է նաև լրացուցիչ աքսեսուարների օգտագործման հաշվին:
Եվս մեկ ազդող գործոն են հանդիսանում կանոնակարգող փաստաթղթերը, որոնք սահմանում են վարդակների և անջատիչների տեղադրման բարձրությունը՝ կախված դրանց նշանակությունից: Ստանդարտ կանոնակարգերը պահանջում են տեղադրել վարդակը հատակից 40-45սմ բարձրության վրա, իսկ անջատիչը՝ 100-105սմ:
Կարդացե՛ք նաև՝ Տարանցիկ անջատիչ. տարբեր վայրերից միացման գծագիր
Վարդակների և անջատիչների տեղադրման բարձրությունից է կախված տեղադրման աշխատանքների արժեքը
Ինչպիսի վարդակներ և անջատիչներ է ավելի լավ գնել բնակելի շինությունում տեղադրելու համար
Վաճառքում առկա են վարդակների բազմաթիվ տարատեսակներ: Արտադրանքի մի մասն ունի ունիվերսալ նշանակություն, մյուսներն էլ օժտված են որոշակի հնարավորություններով: Ոչ բոլոր տեսակի վարդակներն ու անջատիչներն են հարմար կենցաղում օգտագործման համար: Սարքավորման ընտրությունը կախված է շինության տեսակից, որում այն պետք է տեղադրվի: Օրինակ, լողավազանների, խոհանոցների և լոգարանների համար նախատեսված են անջրանցիկ հատկություններով մոդելներ:
Օգտակար խորհուրդ: Հողանցմամբ վարդակի միացման համար անհրաժեշտ է երեք ջլանի մալուխ: Դրանցից մեկը միանում է ֆազին, մյուսը՝ զրոյին, իսկ երրորդը՝ գետնին: Առնաց հողանցման կոնտակտի արտադրատեսակները ենթադրում են երկջիլ մալուխի օգտագործում:
Վարդակների հանրաճանաչ տեսակները և դրանց առանձնահատկությունները.
C1a – բացակայում են հողանցման կոնտակտները,
C2a – հողանցման կոնտակտները կողային տեղակայմամբ,
C3a – գնդասեղաձև հողանցման կոնտակտով,
C5 – հողանցման կոնտակտները բացակայում են,
C6 – լայն անցքերով պատառաքաղի առջև:
C1a մակնիշի կոնստրուկցիաներն իրենցից ներկայացնում են բաշխիչ սարքավորումներ առանց հողանցման հնարավորության: Այս տեսակի վարդակների տեղադրումն իրականացվում է էլեկտրամատակարարման ցանցի այն հատվածներում, որտեղ փոփոխական հոսանքի արժեքը չի գերազանցում 16 ամպերը, իսկ մշտականինը՝ 10 ամպերը: Դրանք նախատեսված են ցածր հզորության սարքավորումների սպասարկման համար:
Էլեկտրական վարդակների ժամանակակից տեսակները ներառում են էլեկտրական ցանցերի անվտանգության բոլոր տեխնիկական պահանջները և ստանդարտները
C2a վարդակներում նախատեսված է ներքին տերմինալ, որը նախանշված է PE մալուխի մատակարարման համար: Այս ապրանքները նախատեսված են էլեկտրական վառարանների, պոմպերի, լվացքի մեքենաների, ինչպես նաև աման լվացող մեքենաների սպասարկման համար: C3a մակնշմամբ կոնստրուկցիաները շատ բաներով նման են նախորդ տարբերակին: Տարբերակիչ հատկանիշ է հանդիսանում հողանցման կոնտակտների տեղակայման վայրերը, ինչպես նաև կոնֆիգուրացիան:
C5 պիտակով վարդակը դասվում է խորհրդային արտադրության ավանդական նմուշների շարքին: Այս արտադրատեսակները պատառաքաղի առջև կլոր ելուստով ունեն քառակուսի ձև: Այս մոդելները համապատասխանում են հին էլեկտրասարքավորումների սպասարկման համար: Հոսանքի առավելագույն թույլատրելի ուժը 6Ա է: C6 մակնշմամբ նշված արտադրանքը համարվում է եվրո-վարդակ: Դրանք ունիվերսալ են և հարմար:
Առանձնացնում են անջատիչների հետևյալ տեսակները.
-
ստեղնային,
-
կոճակային,
-
ճոպանային,
-
դիմմերներ,
-
պտտվող,
-
սենսորային,
-
ակուստիկ:
Վարդակ՝ համակցված երկստեղն անջատիչով էլեկտրական ցանցերի կառավարման համար երկու կամ ավել տեղադրման թաքստոցով
Ինչպես վարդակները, ըստ տեղադրման տեսակի անջատիչները լինում են արտաքին և ներքին: Վաճառքում դրանք հանդիպում են առանձին սարքավորման տեսքով կամ էլ որպես վարդակի հետ բլոկի բաղադրիչ տարր:
Վարդակների միացման տարածված եղանակները և սխեմաները
Եթե վարդակը տեղադրվում է բետոնե հիմքի վրա, ապա դրա համար անհրաժեշտ կլինի պատի մեջ հատուկ ալիք բացել հորատման միջոցով: Այնուհետև անցք է բացվում վարդակի համար, տեղադրվում են լարերը և կատարվում է տակդիրի տեղադրումը մեխանիզմի հետ: Գիպսակարտոնում վարդակի տեղադրումն իրականացվում է նույն հերթականությամբ: Միակ տարբերությունն այն է, որ դա շատ ավելի քիչ ջանքեր է պահանջում:
Կավե և փայտե պատերի վրա վարդակի տեղադրումը ենթադրվում է կատարել բաց եղանակով: Հակառակ դեպքում շահագործումը կլինի հրավտանգ: Այդպիսի մակերևույթներին կոնստրուկցիան տեղադրվում է տակդիրի հետ միասին:
Հողանցմամբ եռաֆազ վարդակի միացման սխեմա
Օգտակար խորհուրդ: Եթե օգտագործվելու է զուգակցված արտադրանք, ապա որպես լարերի միջադիրներ կարելի է օգտագործել հատուկ պլաստիկ տուփ՝ մալուխ-ալիք:
Գոյություն ունեն վարդակների միացման մի քանի եղանակներ:
-
«Աստղ» – միացման զուգահեռ տեսակը,
-
«Շլեյֆ» – միացման հաջորդական տեսակ (երկայնափեշ):
«Շլեյֆ» միացման եղանակի դեպքում յուրաքանչյուր հաջորդող ապրանքը փաստացի նվում է նախորդից: Այս եղանակը թույլ է տալիս միացնել եռակի վարդակ կամ էլ հավաքել հորիզոնական կամ ուղղահայաց շարքում 5 կամ ավել կոնստրուկցիաներ: «Շլեյֆ» մեթոդի թերությունների շարքին է դասվում ցածր հուսալիությունը: Խորհուրդ չի տրվում այդպիսի վարդակներից միացնել հզոր սարքավորումներ:
«Աստղ» սխեմայով արտադրատեսակների միացումը ենթադրում է ուղիղ միացում բաշխիչ տուփին: Ընդ որում, յուրաքանչյուր տարր ստանում է սեփական լարեր, ուստի կարելի է դրանից առանց ռիսկի միացնել, օրինակ, համակարգիչը:
Լարերի միացման երկու տեսակ՝ վարդակ-էլեկտրական ապահովիչ («աստղ») և էլեկտրական ապահովիչ-վարդակ-վարդակ-վարդակ «շլեյֆ»
Ինչպես միացնել հողանցմամբ վարդակը. Տարածված արտադրատեսակների տեղադրման տեխնոլոգիաները
Լարերի տեղակայումը վարդակի նկատմամբ կարող է իրականացվել բաց և փակ եղանակներով: Տեխնոլոգիայի ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնց թվում են.
-
միջավայրի քիմիական ակտիվությունը,
-
հրավտանգությունը,
-
օդի խոնավության աստիճանը,
-
փոշոտվածությունը,
-
պայթյունավտանգությունը:
Լարերի տեղակայումն արտաքին եղանակով իրականացվում է պատերի մակերեսին: Դրա համար օգտագործում են սողանների տարատեսակ տարբերակներ: Այս մեթոդն ունի ինչպես առավելությունների, այնպես էլ թերություններ:
Լարերի տեղակայումն առաստաղին բաց եղանակով
Բաց լարերի առավելությունները.
-
Վերանորոգման պարզեցված համակարգը, քանի որ մալուխները դրսից են.
-
Պատերի հորատման անհրաժեշտություն չկա.
-
Մոնտաժի պարզ համակարգ, որը շատ ժամանակատար չէ:
Թերությունների շարքին է դասվում արդյունքի ոչ էսթետիկ լինելը, քանի որ ձգված լարերն ի վիճակի են փճացնել տարածքի ինտերիերը: Բացի այդ, բաց համակարգը ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցությանը: Առկա է լարերը վնասվելու ռիսկ:
Հողանցմամբ վարդակի տեղադրման համար լարերի բաց համակարգը կարելի է ձևավորել տարբեր եղանակներով.
-
բաց թողնել առաստաղի և պատերի մակերևույթի երկայնքով,
-
թաքցնել տուփում,
-
դիմակավորել ցանկացած մետաղական տարրերով,
-
անցկացնել խողովակների միջով,
-
թաքցնել պլինտուսների կամ էլեկտրական կողափայտերի ներսում:
Կողատուփում լարերը տեղադրելով կարելի է ոչ միայն լուծել էսթետիկական խնդիրը, այլև ապահովել էլեկտրալարերի լավագույն պաշտպանություն
Վարդակի տակ տուփի տեղադրման քայլերը
Վարդակի տակդիրի համար խորությյան ձևավորման համար անհրաժեշտ կլինի հորատիչ և հատուկ թագ-տակդիր: Նախապես պատին արվում են նշումները: Առաստաղից նվազագույն հեռավորությունը 15 սմ է: Գազի սարքավորումները չպետք է մոտ գտնվեն լարերին: Նվազագույն թույլատրելի հեռավորությունը 50 սմ է:
Խորության ձևավորման հերթականությունը.
-
Հորատիչի վրա տեղադրվում է թագաձև գլխիկը,
-
Համաձայն նշմանը սահմանված վայրում հորատվում է խորությունը,
-
Հորատման գործընթացը դադարում է այն ժամանակ, երբ տակդիրի հատակը սեղմվում է պատի մեջ.
-
Այդ հատվածի միջուկը հեռացվում է պերֆորմատորի օգնությամբ: Այս աշխատանքների համար որպես այլընտրանք կարող են օգտագործվել փորագրիչը և մուրճը.
-
Հավասարեցվում է խորության հետին պատը:
Հորատիչի օգնությամբ վարդակի տակդիրների տեղադրման համար փորվածքի ձևավորում
Կմնա միայն կատարել տուփի նախնական տեղադրումը: Եթե վարդակի տակդիրը լավ տեղավորվում է, կարելի է սեղմելկափարիչը և անցքի միջով անկացնել մալուխը: Դրանից հետո տուփի կողային և ետին պատերը պատվում են գիպսի փոքր քանակությամբ և սեղմվում են փորվածքում:
Ինչպես տեղադրել վարդակը վահանակի մեջ
Էլեկտրական կցամասերի տեղադրման գործընթացը բաղկացած է մի քանի փուլից: Սկզբի համար հոսանքազրկվում է ցանցը: Դրա համար անհրաժեշտ է անջատել ավտոմատ ապահովիչները, որոնք տեղադրված են բնակարանի հոսանքի մուտքի վրա, կամ ել ետ պտտեցնել խցանները: Նախքան ներքին վարդակները տեղադրելն անհրաժեշտ է համոզվել, որ ցանցում բացակայում է հոսանքը: Դրա համար կարելի է օգտագործել մուլտիմետր:
Եթե իրականացվում է վարդակի փոխարինում, ապա նախ պետք է կատարել ապամոնտաժում: Դրա համար հին սարքավորման վրա հեռացվում է կափարիչը, և ետ են պտտվում սեղմակող տարրերի պտուտակները: Դրանից հետո պետք է փոքր-ինչ քաշել վարդակը տուփից և անջատել այն սնուցող լարերը:
Կարդացե՛ք նաև՝ Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները
Մոնտաժման տուփերում վարդակի տեղադրում, որի հատուկ անցքերով անցնում են էլեկտրական լարերը
Հաջորդիվ իրականացվում է մաքրումը: Լարի ծայիրին, որն անցնում է վարդակի հատուկ անցքով, անհրաժեշտ է հանել մեկուսիչը մոտ 15-20սմ երկարությամբ: Եթե մեկուսիչ նյութը միայնակ է, բավական է հատվածում ջլերը հեռացնել միմյանցից 5-10սմ: ՎԱրդակի միացման համար անհրաժեշտ է միացնել դրա ծայրերը սնուցող մալուխի հետ: Լարի մերկ մասը մտցվում է տերմինալի մեջ, որից հետո այն ձգվում է հեղույսներով:
ՈՒշադրություն: Հեղույսները պետք է շատ ուշադիր ձգել, այլապես հնարավոր է լարը դուրս մղել:
Որպեսզի միացումը ստացվի ավելի հուսալի, մետաղալարերը պետք է թեքել 4-5մմ տրամագծով փոքր օղակով: Եթե իրականացվում է վարդակի բլոկի կամ հողանցմամբ մի արտադրատեսակի տեղադրում, ապա հողանցման լարը պետք է միացնել դրա համար նախատեսված տերմինալին: Երբ բոլոր սնուցող լարերը միացված են, կոնստրուկցիան տեղադրվում է տուփի մեջ: Ընդ որում, պետք է հետևել, որ արտադրանքի աշխատանքային մասը հարթ տեղակայված լինի, առանց շեղումների:
Ապա պետք է տուփում թաքցնել բոլոր լարերը և ամրացնել վարդակը սեղմիչ տարրերով և պտուտակներով: Կմնա մարացնել միայն արտաքին ծածկը:
Առաջին հայացքից վարդակի տեղդրումը շատ հեշտ է թվում, սակայն այն ունի իր դժվարությունները, պետք է չափազանց ուշադիր լինել որպեսզի խուսափել վնասվածքներից: Ավելի լավ է այս աշխատանքը վստահել հմուտ վարպետին (էլեկտրիկ), ում կարող եք կանչել ձեր սմարտֆոնից մի քանի հպումով՝ Varpet հավելվածի օգնությամբ:
Վարդակի ամրացում սեղմիչ տարրերի օգնությամբ
Ինչպես միացնել երկթև վարդակը. բլոկով արտադրատեսակների տեղադրման խորհուրդներ
Կրկնակի վարդակների տեղադրման հերթականությունը կախված է դրա կառուցվածքի տեսակից: Այն կարող է լինել հավաքովի կամ ստացիոնար: Երկրորդ տարբերակի տեղադրումը ենթադրում է կցորդիչ կոնտակտների օգտագործում, որոնք նախատեսված են վարդակ արտադրողների կողմից: Սնուցող լարերը մաիցվում են տարբեր հաղորդալարերի թիթեղիկներին: Չի թույլատրվում նույն թիթեղիկին ֆազի և զրոյականի միացումը: Համակարգի հավաքման այսպիսի տարբերակը պոտենցիալ վտանգավոր է: Հավանականություն կա, որ ավտոմատի միացման դեպքում կառաջանա կարճ միացում: Արդյունքում էլ լարերը կվնասվեն:
Ըստ էության, տարրերի զույգի տեղադրումը միացված բլոկում ոչնչով չի տարբերվում երկու միայնակ վարդակի միացումից: Արդյունքը ստացվում է այնպես, ինչպես ցանցին միացված լիներ երկարացման լար: Այնուամենայնիվ, ունենալ մի քանի վարդակներ մեկի փոպարեն, չարժե դրանցում միաժամանակ միացնել մի քանի շատ հզոր սարքեր, օրինակ՝ տաքացուցիչներ: Այդ դեպքում կծանրաբեռնվի առաջին վարդակին միացված լարը: Եթե տվյալ մալուխը նախատեսված չի այդպիսի շահագործման համար, ապա հրդեհ կառաջանա:
Վարդակների բլոկը տեղադրելուց առաջ շատ կարևոր է ճիշտ ընտրել վայրը: Եթե էլեկտրական կցամասերը տեղադրվում են խոհանոցում, ապա այն կարելի է տեղավորել կահույքի վերևում այնպես, որպեսզի էլեկտրական սարքավորումները հարմար միացվեն: Հյուրասենյակում բլոկային արտադրատեսակներն օգտագործվում են հեռուստացույցի և համակարգչի միացման համար: Վարդակները և բոլոր լարերը կարելի է տեղավորել անմիջապես սարքի իրանի ետևում: Լոգասենյակի համար կարելի է օգտագործել երեք տարրից բաղկացած կոնստրուկցիա:
Բնակելի սենյակներում, որտեղ միաժամանակ աշխատում են մի քանի կենցաղային սարքեր, ավելի լավ է տեղադրել վարդակ անջատիչի հետ մի իրանում)
ՈՒշադրություն: Լոգասենյակում ջրի նվազագույն հեռավորությունը վարդակից պետք է լինի 60սմ: Պետք չէ մոտ տեղադրել սարքավորումը: Այս սենյակի համար ավելի լավ է ընտրել խոնավությունից պաշտպանված մոդել:
Համակարգչային վարդակից ինտերնետ միացնելու տեխնոլոգիան
Ինտերնետի սպասարկման համար նախատեսված արտադրատեսակները վերաբերում են լարերի թույլ հոսանքով տիպին: Այս դեպքում ցանցային վարդակի միացումը կարող է կատարվել որպես եռամաս բլոկի բաղադրիչ, որին մասնակցում են՝
-
ստանդարտ 220Վ վարդակը,
-
հեռուստացույցի կոնստրուկցիան,
-
ինտերնետ-վարդակը:
Համակարգչային վարդակի տեղադրելու գործընթացը սկսվում է թույլ հոսանքով վահանակի վրա երթուղիչի տեղադրմամբ: Այն միացվում է 220Վ ուժային վարդակին: Այնուհետև անհրաժեշտ է սփռել 4 զույգ լարերով մալուխը: Ավելի լավ է օգտագործել 5E շարքին պատկանող UTP տարբերակը:
Ըստ միացման տեսակի տարբեր սարքեր ինտերնետին միացնելու վարդակ
Տեղադրումն իրականացվում է վահանից ուղիղ դեպի տուփը: Մալուխը տեղադրվում է վարդակի տակդիրի մեջ 15սմ ավելցուկով: Վարդակից հեռացվում է տակդիրը և դրվում մղիչը: Իրականացվում է շրջանակի տեղադրումը, եթե կոնստրուկցիան թույլ է տալիս դա այս փուլում: 25×3մմ չափով պտուտակների օգնությամբ ամրացվում է ամբողջ արտադրատեսակը: Դրանից հետո պետք է կտրել և վարդակում 15սմ-ից ոչ ավել երկարությամբ ավելցուկով թողնել սնուցող լարը, դրա վրայից հանել վերևի մեկուսիչ շերտը ստրիպպերի օգնությամբ 2,5սմ կտրվածքով: Մերկ ջլերը պետք է բաժանել իրարից:
Հետագա քայլերն այսպիսին են.
-
վերցվում է վարդակի ներքին կողմը,
-
ըստ մակնիշի դրա վրա իրականացվում է ջլերի և կոնտակտների միացումն ըստ գույնի,
-
կափարիչն ամրացվում է՝ ապահովելով միացումը,
-
ջլերի դուրս եկած ծայրերը կտրվում են:
Դրանից հետո վարդակը վերադարձվում է մղիչի մեջ, իրականացվում է դիմային մասի և դեկորատիվ շրջանակի տեղադրումը: Մնում է միայն ճիշտ իրականացնել մալուխի միացումը կապի վահանակի մեջ գտնվող երթուղիչին:
Տարբեր ինտերնետ սարքավորումների միացման վարդակ
Հեռուստացույցի վարդակի միացումը սեփական ձեռքերով
Ժամանակակից հեռուստացույցն օժտված է բազմաթիվ ֆունկցիաներով: Բացի ստանդարտ և կաբելային ալիքների հեռարձակումից այս սարքավորումն օժտված է լրացուցիչ հնարավորություններով.
-
ինտերնետ հասանելիություն,
-
բջջային սարքերի միջոցով վիդեո և ֆոտո կոնտենտի դիտում,
-
խաղային ներդիրների օգտագործում և այլն:
Հետևաբար, բնակարանների շատ սեփականատերերի մոտ հարց է ծագում, քանի վարդակ տեղադրել հեռուստացույցի ետևում և ինչպիսին դրանք պետք է լինեն:
Ինտերնետ մալուխի միացման գծագիր
Նվազագույն հավաքածուն ներառում է`
-
էլեկտրական վարդակ (2 հատ),
-
հեռուստացույցային (1 հատ),
-
ինտերնետ-վարդակ (1 հատ):
Անտենային մալուխի միացման համար նախատեսված վարդակին սովորաբար միացվում է հեռուստացույցը, որն աշխատում է մալուխից կամ եթերային անտենայից: Մալուխը մատուցվում է վարդակին թույլ հոսանքով բաշխիչ տուփի միջոցով: Ինտերնետ-վարդակի միացումն իրականացվում է երթուղիչից վերը նշված եղանակով: Ստանդարտ արտադրանը տեղադրվում է շլեյֆ միացման կամ «աստղ» մեթոդի միջոցով:
Հասարակ հեռուստացույցային վարդակի ներքին կառուցվածքը
Ինչպես միացնել հեռախոսի վարդակը առանց վարպետի օգնության
Այս տարբերակի միացումը բավականին հեշտ է, քան ստանդարտ էլեկտրական վարդակների տեղադրումը: Կոնստրուկցիան կարող է թաքնված լինել կամ էլ որպես վահանակ պատի վրա:
Բաց մեթոդով ցանկալի է տեղադրել վարդակը մալուխային ալիքում.
-
հաղորդալարերը հոսանքազրկվում են,
-
վարդակն ամրացվում է շրջանակում,
-
լարը դուրս է գալիս մալուխային ալիք,
-
եզրերում հեռացվում է մեկուսիչը 1սմ կտրվածքով,
-
ամրացվում է շրջանակը և տեղադրվում վարդակը,
-
գծագրին համապատասխան միացվում են լարերը,
-
վարդակն ամրացվում է և փակվում կափարիչը:
Նման կերպով մոնտաժվում են վարդակների այլ տեսակները մալուխ ալիքին: Դրան կարող են միացվել ինտերնետի համար նախատեսված արտադրատեսակներ, անջատիչներ և այլն:
Գրեթե բոլոր TV-վարդակների արտաքին տեսքը նույնն է. պլաստիկ վահանակ, որն ամրացվում է երկու պտուտակի օգնությամբ և հեռուստացույցային մուտք ուղիղ կենտրոնում
Շատ դեպքերում տեղադրման սխեման նույն տեսքն ունի: Ընդ որում պետք է միայն հաշվի առնել ցանցի պարամետրերը և արտադրանքի կառուցվածքային առանձնահատկությունները: Դրանցից շատերն ունեն հրահանգներ տեղադրման ընթացակարգի մանրամասն նկարագրությամբ: Անհրաժեշտ է խստորեն հետևել արտադրողի պահանջներին, եթե աշխատանքը կատարվում է սեփական ձեռքերով:
Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշակի մտավախություններ ունեք ինքնուրույն աշխատանքը ճիշտ կատարելու հարցում, ապա ավելի լավ է օգտվել Varpet հավելվածի ընձեռած բոլոր հնարավորություններից՝ ուղղակիորեն հեռախոսից ամրագրելով անհրաժեշտ ծառայության պատվերը, որը կկատարի հմուտ մասնագետ-վարպետը: