Էլեկտրացանցին վարդակի միացումը պատասխանատու գործընթաց է: Դրա իրականացումը պահանջում է էլեկտրականության մոնտաժի բոլոր նրբությունների ու նաև անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքներ:
Այս հոդվածում եկեք միասին ուսումնասիրենք էլեկտրական կցամասերից կարևորներից մեկը՝ վարդակը: Ինչ առանձնահատկություններ ունի այն, ինչպես տեղադրել և միացնել ցանցին: Այս ամենի և անվտանգության պահպանման մասին մասնագետների խորհուրդները կարող եք կարդալ մեր հոդվածում:
Ինչ պետք է հաշվի առնել վարդակ գնելիս և տեղադրելիս
Կարևոր է։ Վարդակների մոնտաժի աշխատանքը պետք է սկսել միայն այն դեպքում, երբ բացարձակ համոզված եք, որ ցանցում լարում չկա։
Կարևոր է: Ավելի լավ է չձեռնարկել սեփական ուժերով էլեկտրական մալուխներին առնչվող աշխատանքներ, եթե համապատասխան գիտելիքների և հմտությունների չեք տիրապետում։
Էլեկտրամիացման կետերի ծանրաբեռնումը կախված է էներգիայի սպառման կետերի քանակից: Որքան շատ են շահագործվող վարդակները, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը: Այդ իսկ պատճառով պահանջների ցանկացած խախտում կարող է տհաճ հետևանքների հանգեցնել:
Վարդակների մոնտաժի ժամանակ սխալը կարող է պատճառ դառնալ՝
- կոնտակտների հալեցման,
- էլեկտրական տեխնիկայի գերտաքացման,
- հրդեհավտանգ իրավիճակի առաջացման:
Ի գիտություն։ Մասնագետը կարող է ապահով և ճիշտ ձևով տեղադրել վարդակը: Այդ ծառայության արժեքն այնքան էլ բարձր չէ, ուստի չարժե ռիսկի դիմել:
Բնակելի շինությունում տեղադրելու համար ինչպիսի վարդակներ է ավելի լավ գնել
Վաճառքում առկա են վարդակների բազմաթիվ տարատեսակներ: Արտադրանքի մի մասն ունի ունիվերսալ նշանակություն, մյուսներն էլ օժտված են որոշակի հնարավորություններով: Ոչ բոլոր տեսակի վարդակներն ու անջատիչներն են հարմար կենցաղում օգտագործման համար: Սարքավորման ընտրությունը կախված է շինության տեսակից, որում այն պետք է տեղադրվի: Օրինակ, լողավազանների, խոհանոցների և լոգարանների համար նախատեսված են անջրանցիկ կամ հերմետիկ հատկություններով մոդելներ:
Ուշադրություն պետք է հաշվի առնել.
- Արդյոք հոսանքի լարը համապատասխանում է տվյալ վարդակին, դրա հզորությանը, թե՝ ոչ:
- Արդյոք որևէ սարքավորման լարը վարդակին միացնելուց հետո անմիջապես կախվում է, այսինքն՝ այն պատրաստված է դեպի վերքև նայող, թե՝ ոչ:
Կարևոր է: Դեպի ներքև նայող լարը ավելի երկար կարող է ծառայել: Անգամ երկարաժամկետ օգտագործման դեպքում ծանրությունից լարը չի ճկվի կամ չի վնասվի:
Ինչ է պետք հաշվի առնել վարդակ- անջատիչի տեղադրման ժամանակ
Նկատած կլինեք, վարդակ- անջատիչի շուրջը երբեմն կամ շատ հաճախ կեղտոտ է լինում. դրանից խուսափելու համար անհրաժեշտ է այն տեղադրել հարմար վայրում:
Կարևոր է: Վարդակ- անջատիչն անհրաժեշտ է տեղադրել դռան կողքը, սակայն 15-20 սմ հեռավորության վրա։ Այդ վայրը շատ հարմար է, քանի որ սենյակ մտնելիս այն անմիջապես ձեռքի տակ է:
Օգտակար խորհուրդ: Վարդակ- անջատիչները խորհուրդ է տրվում տեղադրել լույսերով, դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ նաև գիշերային ժամերին հարմարավետ են միացման համար։
Վարդակների տարածված տեսակները և դրանց առանձնահատկությունները
Հողանցմամբ վարդակներ: էլեկտրական վառարանների, պոմպերի, լվացքի մեքենաների, ինչպես նաև աման լվացող մեքենաների սպասարկման համար խորհուրդ է տրվում կիրառել հողանցումով վարդակներ, մինչ այդ անհրաժեշտ է համապատասխան կետերում պատրաստել հողանցումով անցկացված լարերը։
Օգտակար խորհուրդ: Հողանցմամբ վարդակի միացման համար անհրաժեշտ է երեք ջլանի մալուխ: Դրանցից մեկը միանում է ֆազին, մյուսը՝ զրոյին, իսկ երրորդը՝ գետնին: Առանց հողանցման կոնտակտի արտադրատեսակները ենթադրում են երկջիլ մալուխի օգտագործում:
Առանց հողանցման հնարավորության վարդակներ: Այս տեսակների տեղադրումն իրականացվում է էլեկտրամատակարարման ցանցի այն հատվածներում, որտեղ փոփոխական հոսանքի արժեքը չի գերազանցում 16 ամպերը, իսկ մշտականինը՝ 10 ամպերը: Դրանք նախատեսված են ցածր հզորության սարքավորումների սպասարկման համար:
Նկարում պատկերված են ոչ հողանցմամբ տարբերակները, որոնք խորհուրդ է տրվում երկար օգտագործել միայն նկարում պատկերված պատառաքաղի կլոր ելուստով արտադրատեսակների դեպքում։ Այս մոդելների դեպքում հոսանքի առավելագույն թույլատրելի ուժը 6Ա է: Այս տարբերակներին կոչվում են նաև եվրո-վարդակ:
Օգտակար խորհուրդ: Եվրո- վարդակները երկար միացնելու հնարավորություն կա, սակայն խորհուրդ է տրվում դրանք երկար ժամերով չօգտագործել։
Վարդակների միացման տարածված եղանակները
Գոյություն ունեն վարդակների միացման մի քանի եղանակ: Լարերի տեղակայումը վարդակի նկատմամբ կարող է իրականացվել բաց և փակ եղանակներով:
Տեխնոլոգիայի ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնց թվում են՝
- միջավայրի քիմիական ակտիվությունը,
- հրավտանգությունը,
- օդի խոնավության աստիճանը,
- փոշոտվածությունը,
- պայթյունավտանգությունը:
Լարերի տեղակայումն առաստաղին բաց եղանակով
Բաց լարերի առավելությունները.
- վերանորոգման պարզեցված համակարգը, քանի որ մալուխները դրսից են,
- պատերի հորատման անհրաժեշտություն չկա,
- մոնտաժի պարզ համակարգ, որը շատ ժամանակատար չէ:
Թերությունների շարքին է դասվում արդյունքի էսթետիկ չլինելը, քանի որ ձգված լարերն ի վիճակի են փչացնել տարածքի ինտերիերը: Բացի այդ, բաց համակարգը ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցությանը: Առկա է լարերը վնասվելու ռիսկ:
Օգտակար խորհուրդ: Կողատուփում լարերը տեղադրելով կարելի է ոչ միայն լուծել էսթետիկական խնդիրը, այլև ապահովել էլեկտրալարերի լավագույն պաշտպանություն:
Ի գիտություն։ Վարդակի տակդիրի համար խորության ձևավորման համար անհրաժեշտ կլինի հորատիչ և հատուկ թագ-տակդիր: Նախապես պատին արվում են նշումները: Գազի սարքավորումները չպետք է մոտ գտնվեն լարերին: Նվազագույն թույլատրելի հեռավորությունը 50 սմ է:
Ինչպես տեղադրել վարդակը վահանակի մեջ
Կարևոր է։ Էլեկտրական կցամասերի տեղադրման գործընթացը բաղկացած է մի քանի փուլից: Սկզբի համար հոսանքազրկվում է ցանցը: Դրա համար անհրաժեշտ է անջատել ավտոմատ ապահովիչները, որոնք տեղադրված են բնակարանի հոսանքի մուտքի վրա, կամ էլ ետ պտտեցնել խցանները: Նախքան ներքին վարդակները տեղադրելն անհրաժեշտ է համոզվել, որ ցանցում բացակայում է հոսանքը: Այդ ամենը կարելի է ստուգել ցուցիչով (ինդիկատոր)։
Ինչպես են տեղադրում վարդակը տարբեր հիմքերի վրա
Այսպես, եթե վարդակը տեղադրվում է բետոնե հիմքի վրա, ապա դրա համար անհրաժեշտ կլինի պատի մեջ հատուկ ալիք բացել հորատման միջոցով: Այնուհետև անցք է բացվում վարդակի համար, տեղադրվում են լարերը և կատարվում է տակդիրի տեղադրումը մեխանիզմի հետ: Գիպսակարտոնում վարդակի տեղադրումն իրականացվում է նույն հերթականությամբ: Միակ տարբերությունն այն է, որ դա շատ ավելի քիչ ջանքեր է պահանջում: Կավե և փայտե պատերի վրա վարդակի տեղադրումն անհրաժեշտ է կատարել բաց եղանակով: Հակառակ դեպքում շահագործումը կլինի հրավտանգ: Այդպիսի մակերևույթներին կոնստրուկցիան տեղադրվում է տակդիրի հետ միասին:
Օգտակար խորհուրդ: Մալուխների անվտանգության համար կարելի է օգտագործել հատուկ պլաստիկ տուփ կամ ճկվող խողովակ:
Փայտից տների պարագայում դրա կիրառումը ոչ թե ցանկալի է, այլ՝ պարտադիր։
Ինչպես միացնել երկթև վարդակը. բլոկով արտադրատեսակների տեղադրման խորհուրդներ
Կրկնակի վարդակների տեղադրման հերթականությունը կախված է դրա կառուցվածքի տեսակից:
Կարևոր է: Սնուցող լարերը միացվում են տարբեր հաղորդալարերի թիթեղիկներին: Չի թույլատրվում նույն թիթեղիկին ֆազի և զրոյականի միացումը: Համակարգի հավաքման այսպիսի տարբերակը պոտենցիալ վտանգավոր է:
Օգտակար խորհուրդ: Ցանցին երկարացման լար միացնելիս անրաժեշտ է հաշվի առնել, որ դրանցում միաժամանակ պետք չէ միացնել մի քանի շատ հզոր սարքեր, օրինակ՝ տաքացուցիչներ:
Կարևոր է։ Եթե տվյալ մալուխը նախատեսված չի այդպիսի շահագործման համար, ապա կարճ միացում կամ հրդեհ կարող է առաջանալ:
Վարդակների բլոկը տեղադրելուց առաջ շատ կարևոր է ճիշտ ընտրել վայրը
Կարևոր է։ Լոգասենյակում ջրի նվազագույն հեռավորությունը վարդակից պետք է լինի 1մ.: Պետք չէ մոտ տեղադրել սարքավորումը: Այս «սենյակ»-ի համար ավելի լավ է ընտրել խոնավությունից պաշտպանված մոդել:
Հյուրասենյակում հեռուսատացույցի համար վարդակ տեղադրելիս խորհուրդ է տրվում ըստ ճաշակի դիզանի․ տեղադրել այն մաքսիմալ հատակից մեկ մետր բարձրության վրա։ Ննջարանում հատակից 1.5 մետր բարձրության վրա։ Երկու տեղերում էլ չորս տեղանոց՝ էլեկտրական վարդակ (2 հատ), հեռուստացույցային (1 հատ) և ինտերնետ-վարդակ (1 հատ):
Վարդակի տեղադրման միջին գինը․ ինչից է այն կախված
Փորձառու էլեկտրիկը նախքան աշխատանքը սկսելը հաշվի կառնի բոլոր այն գործոնները, որոնք կարող են ազդել արդյունքի և անվտանգության որակի վրա.
- միացվող էլեկտրական սարքերի ընդհանուր հզորությունը,
- շինությունում օդի խոնավության աստիճանը,
- միակցիչի տեսակը, որով համալրված են միացվող սարքերը,
- ներկառուցված էլեկտրոնային բաղադրիչի օգտագործման անհրաժեշտությունը:
Մոնտաժի արժեքն ուղղակիորեն կախված է աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից։
Վարդակի տեղադրման աշխատանքի ճշգրիտ արժեքը կախված է բազմաթիվ գործոններից.
- աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից,
- հիմնանյութից,
- շենքի շահագործման պայմաններից,
- վարդակի տեսակից (արտաքին կամ ներկառուցվող) և այլն:
Կարևոր է: Բարձրորակ էլեկտրամոնտաժման աշխատանքները ենթադրում են ոչ միայն գրագետ տեղադրում, այլև օգտագործվող սարքավորումների և նյութերի ողջ համալիրի պատասխանատու ընտրություն։
Տնային ցանցերում հոսանքը փոփոխական է, իսկ լարումը կազմում է 220 վոլտ: Մասնավոր տները սովորաբար սնուցվում են 360Վ եռաֆազ ցանցից:
Ի գիտություն։ Եռաֆազ հոսանքով տներում վարդակի տեղադրման արժեքն ավելի թանկ է, քան ստանդարտ ցանցում: Բացի այդ, աշխատանքների արժեքը կարող է աճել, եթե վարդակի տեղադրման համար անհրաժեշտ է նոր անցք բացել կամ զգալիորեն մեծացնել հինը:
Կարևոր է։ Կանոնակարգող փաստաթղթերը սահմանում են վարդակների և անջատիչների տեղադրման բարձրությունը՝ կախված դրանց նշանակությունից: Այսպես, ստանդարտ կանոնակարգերը պահանջում են տեղադրել վարդակը հատակից 40-45սմ և ավել բարձրության վրա, իսկ անջատիչը՝ 80-90սմ:
Հայաստանյան շուկայում վարդակների գները
Շուկայում տարածված են գերմանական հումքով հայկական արտադրության վարդակները։ Հանդիպում են նաև չինական, իտալական և իսպանական արտադրության վարդակներ։ Դրանց գները սկսում են 600- 5000 դրամից։ Գնային տատանումը կախված է արտադրող երկրից և նյութի որակից։
Վարպե՞տ է պետք
Առաջին հայացքից վարդակի տեղադրումը շատ հեշտ է թվում, սակայն այն ունի իր դժվարությունները։ Պետք է չափազանց ուշադիր լինել:
Այնուամենայնիվ, եթե որոշակի մտավախություններ ունեք ինքնուրույն աշխատանքը կատարելու հարցում, ապա ավելի լավ է գործը վստահել հմուտ վարպետին, ում կարող եք կանչել Ձեր սմարթֆոնից մի քանի հպումով՝ Varpet հավելվածի օգնությամբ: Այն կարող եք ներբեռնել այստեղից:
Հոդվածի ամփոփում
Վարդակների մոնտաժի աշխատանքը պետք է սկսել միայն այն դեպքում, երբ բացարձակ համոզված եք, որ ցանցում լարում չկա։ Ավելի լավ է չձեռնարկել սեփական ուժերով էլեկտրական մալուխներին առնչվող աշխատանքներ, եթե համապատասխան գիտելիքների և հմտությունների չեք տիրապետում։
Վարդակների մոնտաժի ժամանակ սխալը կարող է պատճառ դառնալ՝կոնտակտների հալեցման, էլեկտրական տեխնիկայի գերտաքացման և հրդեհավտանգ իրավիճակի առաջացման: Մասնագետը կարող է ապահով և ճիշտ ձևով տեղադրել վարդակը: Այդ ծառայության արժեքն այնքան էլ բարձր չէ, ուստի չարժե ռիսկի դիմել:
Մոնտաժի արժեքն ուղղակիորեն կախված է աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից։ Վարդակի տեղադրման աշխատանքի ճշգրիտ արժեքը կախված է բազմաթիվ գործոններից՝ աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից, հիմնանյութից, շենքի շահագործման պայմաններից և վարդակի տեսակից։
Կարևոր է ոչ միայն վարդակի գրագետ տեղադրումը, այլև օգտագործվող սարքավորումների և նյութերի ողջ համալիրի պատասխանատու ընտրությունը։
Եռաֆազ հոսանքով տներում վարդակի տեղադրման արժեքն ավելի թանկ է, քան ստանդարտ ցանցում: Բացի այդ, աշխատանքի արժեքը կարող է աճել, եթե վարդակի տեղադրման համար անհրաժեշտ է նոր անցք բացել կամ զգալիորեն մեծացնել հինը:
Կարևոր է։ Կանոնակարգող փաստաթղթերը սահմանում են վարդակների և անջատիչների տեղադրման բարձրությունը: Այսպես, ստանդարտ կանոնակարգերը պահանջում են տեղադրել վարդակը հատակից 40-45սմ և ավել բարձրության վրա, իսկ անջատիչը՝ 80-90սմ:
Պետք է ուշադիր լինել։ Արդյոք հոսանքի լարը համապատասխանում է տվյալ վարդակին, դրա հզորությանը, թե՝ ոչ: Արդյոք որևէ սարքավորման լարը վարդակին միացնելուց հետո անմիջապես կախվում է, թե՝ ոչ: Կարևոր է: Դեպի ներքև նայող լարը ավելի երկար կարող է ծառայել: Անգամ երկարաժամկետ օգտագործման դեպքում ծանրությունից լարը չի ճկվի կամ չի վնասվի:
Վարդակ-անջատիչն անհրաժեշտ է տեղադրել դռան կողքը, սակայն 15-20 սմ հեռավորության վրա։ Այդ վայրը շատ հարմար է, քանի որ սենյակ մտնելիս այն անմիջապես ձեռքի տակ է: Վարդակ- անջատիչները խորհուրդ է տրվում տեղադրել լույսերով, դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ նաև գիշերային ժամերին հարմարավետ են միացման համար։
Հողանցմամբ վարդակներ: էլեկտրական վառարանների, պոմպերի, լվացքի մեքենաների, ինչպես նաև աման լվացող մեքենաների սպասարկման համար խորհուրդ է տրվում կիրառել հողանցումով վարդակներ, մինչ այդ անհրաժեշտ է համապատասխան կետերում պատրաստել հողանցումով անցկացված լարերը։ Օգտակար խորհուրդ: Հողանցմամբ վարդակի միացման համար անհրաժեշտ է երեք ջլանի մալուխ: Դրանցից մեկը միանում է ֆազին, մյուսը՝ զրոյին, իսկ երրորդը՝ գետնին: Առանց հողանցման կոնտակտի արտադրատեսակները ենթադրում են երկջիլ մալուխի օգտագործում:
Առանց հողանցման հնարավորության վարդակներ: Դրանք նախատեսված են ցածր հզորության սարքավորումների սպասարկման համար: Այս մոդելների դեպքում հոսանքի առավելագույն թույլատրելի ուժը 6Ա է: Այս տարբերակներին կոչվում են նաև եվրո-վարդակ: Կարևոր է: Եվրո- վարդակները երկար միացնելու հնարավորություն կա, սակայն խորհուրդ է տրվում դրանք երկար ժամերով չօգտագործել։
Գոյություն ունեն վարդակների միացման մի քանի եղանակ: Լարերի տեղակայումը վարդակի նկատմամբ կարող է իրականացվել բաց և փակ եղանակներով: Տեխնոլոգիայի ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնց թվում են՝ միջավայրի քիմիական ակտիվությունը, հրավտանգությունը, օդի խոնավության աստիճանը, փոշոտվածությունը և պայթյունավտանգությունը:
Էլեկտրական կցամասերի տեղադրման գործընթացը բաղկացած է մի քանի փուլից: Սկզբի համար հոսանքազրկվում է ցանցը: Դրա համար անհրաժեշտ է անջատել ավտոմատ ապահովիչները, որոնք տեղադրված են բնակարանի հոսանքի մուտքի վրա, կամ էլ ետ պտտեցնել խցանները: Նախքան ներքին վարդակները տեղադրելն անհրաժեշտ է համոզվել, որ ցանցում բացակայում է հոսանքը: Այդ ամենը կարելի է ստուգել ցուցիչով (ինդիկատոր)։
Մալուխների անվտանգության համար կարելի է օգտագործել հատուկ պլաստիկ տուփ կամ ճկվող խողովակ: Փայտից տների պարագայում դրա կիրառումը ոչ թե ցանկալի է, այլ՝ պարտադիր։
Ցանցին երկարացման լար միացնելիս անրաժեշտ է հաշվի առնել, որ դրանցում միաժամանակ պետք չէ միացնել մի քանի շատ հզոր սարքեր, օրինակ՝ տաքացուցիչներ: Կարևոր է։ Եթե տվյալ մալուխը նախատեսված չի այդպիսի շահագործման համար, ապա կարճ միացում կամ հրդեհ կարող է առաջանալ:
Հայաստանյան շուկայում վարդակների գները։ Շուկայում տարածված են գերմանական հումքով հայկական արտադրության վարդակները։ Հանդիպում են նաև չինական, իտալական, նաև իսպանական արտադրության վարդակներ։ Դրանց գները սկսում են 600- 5000 դրամից։ Գնային տատանումը կախված է արտադրող երկրից և նյութի որակից։