Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
Չժանգոտվող պողպատից լվացարանը խոհանոցի համար ամենապրակտիկ տարբերակն է
-
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան. օգտագորխման առավելությունները.
-
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան. ինչպիսի հատկություններով պետք է օժտված լինի նյութը.
-
Խոհանոցի մետաղական լվացարանների արտադրության տեխնոլոգիայի առանձնահատկությունները և դրանց տեսակները.
-
Որտեղ է տեղադրվում արտաքին և ներկառուցված լավացարանը խոհանոցային կահույքում.
-
Ինչ առանձնահատկություններով են տարբերվում խոհանոցի ներդրվող լվացարանները.
-
-
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանի մակերևույթի ձևանմուշի ընտրությունը.
-
Չժանգոտվող պողպատից պատրաստված լվացարանների կոնստրուկցիաների առանձնահատկությունները:
Չժանգոտվող լվացարանի մակերեսը չի փչանում տաք ջրից և լվացող միջոցներից
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան. օգտագործման առավելությունները.
Չժանգոտվող պողպատից խոհանոցային լվացարաններից օգտվում են կացարանների մեծամասնությունում: Արտադրողների կողմից առաջարկվող լվացարանների բազմաթիվ տարբերակների շարքից հենց այս տարբերակն ընտրելու պատճառներից նշենք հետևյալները.
-
-
երկարակեցությունը համեմատաբար ցածր գնի պարագայում,
-
տեղադրման պարզությունը՝ զուգորդված արտադրանքը գրեթե ցանկացած ոճի ինտերիերում ներառելու հնարավորությամբ:
-
լայն տեսականու առկայություն,
-
հիգիենայի պահանջներին համապատասխանությունը. նյութը չի նպաստում միկրոօրգանիզմների բազմացմանը,
-
սպասարկման պարզությունը,
-
ագրեսիվ նյութերից և կոռոզիայից վնաս չի հասցվում,
-
նյութի առաձգականության, ճկունության և ամրության շնորհիվ բացառվում են պատահական ընկած իրերի հետևանքով մեխանիկական վնասվածքները,
-
պողպատի կարողությունը մինչև 1450ºС ջերմությանը դիմակայելուն թույլ է տալիս չվախենալ եռացած ջրի կամ տաք սպասքի ազդեցութան հետևանքով առաջացող վտանգից,
-
ջերմաստիճանի տատանումների ազդեցությունը սպառնալիք չի ներկայացնում ապրանքանյութի համար,
-
էկոլոգիապես մաքուր կոնստրուկցիան հեշտությամբ վերամշակվում է, կարող է ուղարկվել նաև երկրորդական վերամշակման:
Չժանգոտվող լվացարանի մակերեսը չի փչանում տաք ջրից և լվացող միջոցներից
ՈՒշադրույուն: Լվացարանների որոշ մոդելների մուգ մակերևույթը ոչ միայն դիզայներական լուծում է, այլև լրացուցիչ պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից:
-
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանին, որը նախընտրում է գնորդների մեծամասնություն, բնութագրական նաև որոշ թերություններ: Դրանց թվում են՝
-
կարճ միացման հավանականությունը. Ժամանակակից խոհանոցում միշտ էլ կգտնվեն կենցաղային էլեկտրասարքեր, ուստի անհրաժեշտ է անհանգստանալ անվտանգության կանոնների պահպանման համար՝ գործ ունենալով բարձր էլեկտրահաղորդականությամբ օժտված նյութի հետ:
-
անխուսափելի է հւոմքային նստվածքների առաջացումը. հայտնված աղային հետքերից ազատվելը հեշտ է՝ մակերևույթը յուրաքանչյուր օտագործումից հետո չոր մաքրելով,
-
լվացարանին հարվածող ջուրը ոչ քիչ աղմուկ է բարձրացնում՝ հատկապես նեղ պողպատի թիթեղի պարագայում. հայտնի արտադրողները թողարկում են ցածրաղմուկ արտադրատեսակներ՝ օգտագործելով հաստ պատեր և կոնստրուկցիայի հակառակ կողմում տեղադրելով ռետինե կամ պլաստիկ պաստառներ,
-
բարակ պատերով ապրանքին բնութագրական է նաև ծորակի տատանումները, երբ փոխվում է ջրի ճնշումը, քանի որ պողպատե թիթեղը թեքվում է:
Չժանգոտվող լվացարանի մակերեսը չի փչանում տաք ջրից և լվացող միջոցներից)
ՈՒշադրույուն: Լվացարանների որոշ մոդելների մուգ մակերևույթը ոչ միայն դիզայներական լուծում է, այլև լրացուցիչ պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից:
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանին, որը նախընտրում է գնորդների մեծամասնություն, բնութագրական նաև որոշ թերություններ: Դրանց թվում են՝
-
կարճ միացման հավանականությունը. Ժամանակակից խոհանոցում միշտ էլ կգտնվեն կենցաղային էլեկտրասարքեր, ուստի անհրաժեշտ է անհանգստանալ անվտանգության կանոնների պահպանման համար՝ գործ ունենալով բարձր էլեկտրահաղորդականությամբ օժտված նյութի հետ:
-
անխուսափելի է հւոմքային նստվածքների առաջացումը. հայտնված աղային հետքերից ազատվելը հեշտ է՝ մակերևույթը յուրաքանչյուր օտագործումից հետո չոր մաքրելով,
-
լվացարանին հարվածող ջուրը ոչ քիչ աղմուկ է բարձրացնում՝ հատկապես նեղ պողպատի թիթեղի պարագայում. հայտնի արտադրողները թողարկում են ցածրաղմուկ արտադրատեսակներ՝ օգտագործելով հաստ պատեր և կոնստրուկցիայի հակառակ կողմում տեղադրելով ռետինե կամ պլաստիկ պաստառներ,
-
բարակ պատերով ապրանքին բնութագրական է նաև ծորակի տատանումները, երբ փոխվում է ջրի ճնշումը, քանի որ պողպատե թիթեղը թեքվում է:
Հաստ պողպատյա թիթեղով լվացարանն աղմուկ չի արձակում դրա մեջ ջուրն ընկնելիս Նաև հնարավոր է սեփական ուժերով հաղթահարել աղմուկը: Բավական է լվացարանի հատակի հակառակ կողմին քսել սովորական մոնտաժային փրփուրի շերթ և թողնել այն չորանա մի քանի օր:
Ուշադրություն: Ավելի լավ է ընտրել հոսքի հեռահար կառավարմամբ լվացարան, այդ դեպքում հարկ չի լինի ձեռքերը մտցնել կեղտոտ ջրի մեջ խցանը հանելու համար:
Պողպատե մակերևույթի խոտորման տեսքով վնասվածք կարող է առաջանալ ուր ձևի ծանր առարկայի ընկնելու հետևանքով: Ճիշտ է, իրադարձությունների զարգացման այսպիսի սցնենարը չափազանց քիչ է հավանական:
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան. ինչպիսի հատկություններով պետք է օժտված լինի նյութը
Որակյալ ապրանքի վաճառքն ուղեկցվում է անձնագրի տրամադրմամբ, որը պարտադիր պարունակում է նշում օգտագործված պողպատի տեսակի և միջազգային ստանդարտներին պողպատի ապրանքանիշի համապատասխանության մասին:
Սննդամթերքի համար նախատեսված բորձրորակ պողպատից լվացարանն ավելի թանկ է է, քան սովորական չժանգոտվող պաղպատից արտադրանքը
Արտադրողները թիթեղների հաստությսւնը սահմանում են բավականին լայն միջակայքում՝ 0.4մմ-ից մինչև 1.2մմ: Այն պատրաստում են այսպիսի ապրանքանիշների պողպատից.
AISI304 (ապրանքանիշում կարող են օգտագործվել այլ նշանակություններ՝ 304 կամ 08Х18Н10): Եվրոպական արտադրողների կողմից թողարկված ապրանքներ ձեռք բերելիս հնարավոր է հանդիպել ապրանքանշման այսպիսի տարբերակների՝ (EN) 1.4301 կամ (DIN) X5CrNI18-10: Այսպես ապրանքնշված խառնուրդի մեջ ածխածնի պարունակությունը ենթադրվում է 0.8%-ից ցածր, քրոմի (18%) և նիկելի (մոտավորապես 8-10%) համադրությունը համարվում է իդեալական: Այս տարբերակը նախընտրելի է, քանի որ կիրառում են հատուկ սննդամթերքի համար նախատեսված պողպատ: Այս ապրանքանիշի չժանգոտվող պաղպատից խոհանոցի լվացարան ձեռք բերելու համար հարկավոր կլինի ներդնել համեմատաբար մեծ գումար:
AISI204: Այլ մակնշում է 204: 204 ապրանքանիշի պողպատն ավելի հեշտ է մշակել, ինչն ազդում է դրա գնի և դրանից պատրաստված արտադրանքների գնի վրա: Գնելով 204 մակնիշի չժանգոտվող պողպատից լվացարան՝ կհաջողվի ավելի քիչ միջոցներ ծախսել: Այն կծառայի ոչ շատ երկար, քանի որ խառնուրդում քրոմի քանակությունն ավելի քիչ է, որն ապահովում է դիմացկունությունը: Ավելի մեծ նշանակություն ունի նիկելի սակավ քանակությունը, որով ապահովվում է կորոզիոն պրոցեսների հակազդեցությունը:
Կարդացե՛ք նաև՝ Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան
Հարստացված պողպատից լվացարանն առանձնանում է հարթ և փայլուն մակերեսով
Ի գիտություն: Հայելային մակերևույթով լվացարանները դասվում են լյուքս դասին և, ընդունված կարծիքի համաձայն, դրանց մասին հոգ տանելը մի քանի անգամ հեշտ է քան մնացածի:
Ոչ շատ բարեխիղճ արտադրողները չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարաններն արտադրում են վատ որակի պողպատներից, որոնք նախատեսված են միայն տեխնիկական օգտագործման համար: Գործ ունենալով 12X17G9AN4 կամ DIN-X8CrMnNi188 մակնշմամբ նյութի հետ՝ անհրաժեշտ է հասկանալ, որ օգտագործված է AISI202 ապրանքանիշի պողպատ: Հետևաբար, շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացում կհայտնվեն կորոզիայի հետքեր, կփոխվի գույնը, մակերևույթը կծածկվի բծերով:
Ուստի չարժի ձեռք բերել չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան ինտերնետ-խանութի միջոցով, այլ պետք է ընտրել իրական առևտրի կենտրոնում, որպեսզի հնարավոր լինի հավաստիանալ դրա որակի վերաբերյալ վիզուալ զննման միջոցով: Հասկանալ արդյոք կոնստրուկցիան պատրաստված է պատշաճ կերպով՝ խոհանոցում շահագործման համար համապատասխան հատկություններով խառնուրդից, կօգնի մագնիսը: Ենթադրվում է, որ դրա սահելն ապրանքի մակերևույթին պետք է լինի անխոչընդոտ: Մագնիսի կպչելը կոնստրուկցիայի ուղղահայաց մասին անշուշտ վկայում է օգտագործված նյութի ցածր որակի մասին:
Խոհանոցային դրոշմված լվացարանը չունի ոչ մի կարվող միացման տեղ
Խոհանոցի մետաղական լվացարանների արտադրության տեխնոլոգիայի առանձնահատկությունները և դրանց տեսակները
Չժանգոտվող պողպատից լվացարան կարելի է պատրաստել երկու եղանակով՝ եռակցման կամ դրոշմելու միջոցով: Այս տեսանկյունը ևս որոշակի նշանակություն ունի ինչպիսի խոհանոցային լվացարան ընտրելու որոշման կայացման համար:
Եռակցվող լվացարանների պատրաստումը նախատեսում է մի քանի մասերի միացում: Եռակցվող կարերի շնորհիվ միացնում են գավաթը և հիմքերը: Այդպիսի կոնստրուկցիայի ամենախնդրահարույց մասն են հանդիսանում եռակցվող կարերը, որոնց տեղերում ոչ բավարար որակով կատարման դեպքում ժամանակի ընթացքում կարող է սկսվել կաթոցով ջրի արտահոսքը: Եռակցվող լվացարանների գինը նշանակալիորեն բարձր է, քան դրոշմվողներինը: Բացատրությունը կայանում է եռակցման ընձեռած հնարավորություններն օգտագործելու առավելությունների մեջ, որոնք են.
-
տարրերով պատրաստումը թույլ է տալիս արտադրելիս մոդելավորման մեջ կիրառել մեծ ճկունություն, զգալիորեն բարձրացնել ինչպես առանձին դետալների, այնպես էլ ամբողջ կոնստրուկցիայի որակը.
-
լայն պողպատյա թիթեղի կիրառումը թույլ է տալիս կոնստրուկցիան դարձնել ավելի ամուր, հուսալի և քիչ աղմկոտ.
-
խորության, ձևի և չափի առումով առանձին մասերի պատրաստման համար եռակցվող մոդելների տեսականին տարբերվում է մեծ բազմազանությամբ:
Խոհանոցային լվացարան՝ համալրված մանրուքների պահպանման և աղբի հավաքման համար բաժիններով
Փայլեցման միջոցով կարերի մշակումը դրանք լիովին անտեսանելի է դարձնում:, Խոհանոցային մեծ կահույքի համար նախատեսված խորը տարողությամբ լվացարանները, որոնք կիրառելի են նաև հանրային սննդի կազմակերպություններում, պատրաստում են բացառապես եռակցման եղանակով:
Դրոշմվող լվացարանները հիմնականում տեղադրվում են այն խոհանոցներում, որտեղ չի ենթադրվում ապրանքի օգտագործումը ծանրաբեռնված ռեժիմով: Դրոշվող կոնստրուկցիաները պատրաստում են՝ օգտագործելով հատուկ հաստոցներ: Ամբողջական պողպատյա թիթեղի օգտագործումը պարզեցված տեխնոլոգիական պրոցեսի ընթացքում դրականորեն է ազդում գնի վրա: Այս եղանակի թերությունների շարքին են դասում մակերևույթի ոչ նույնական հաստությունը պատրաստման տեխնոլոգիայի խախտման դեպքում: Բացի այդ չի հաջողվի ստանալ բավականին մեծ չափսերի և խորության արտադրանք՝ նկատի ունենալով ստանդարտ պողպատյա թիթեղի օգտագործման սահամափակումները:
Երկար ժամանակ դրոշմման եղանակով պատրաստվող լվացարանների գավաթի խորությունը չէր գերազանցում 150մմ-ն: Այժմ մի շաչք արտադրողներ կարողացել են հաղթահարել այդ շեմը՝ բարձրացնելով սեփական արտադրանքի մրցունակությունը:
Կոմպակտ խոհանոցային լվացարան՝ լրացուցիչ ափով
Որտեղ է տեղադրվում արտաքին և ներկառուցված լավացարանը խոհանոցային կահույքում.
Լվացարանի ընտրության վրա ազդող գործոններից մեկն է հանդիսանում այն եղանակը, որով պատրաստվում են տեղադրել:
Ելնելով տեղադրման եղանակից՝ խոհանոցային լվացարանները լինում են.
-
ներկառուցվող և ինտեգրվող,
-
արտաքին,
-
փակցվող:
Արտաքին լվացարանով համալրվում են խրուշչովյան նախագծի խոհանոցները, որտեղ լվացարանը անկյունում է:
ՈՒշադրություն: Էժան արտաքին լվացարանները չեն կոմպլեկտավորվում ամրաններով, և դրանք անհրաժեշտ է ձեռք բերել առանձին: Եթե ամրանները չկիրառել, ապա լվացարանը կշարժվի օգտագործման ընթացքում:
Արտաքին լվացարանը տեղադրելը դժվար չէ: Այն դրվում է կահույքի մակերևույթին: Բացի տեղադրման պարզությունից և ցածր գնից, այսպիսի կոնստրուկցիայի կարևոր առավելություն է հանդիսանում պողպատյա թիթեղի հաստությունը՝ ոչ պակաս 1մմ: Սակայն այս դեպքում թերություն է հանդիսանում կահույքի վրա խոնավության առաջացումը: Կահույքը կարող է բավականին շուտ փչանալ, եթե չհետևել ճաքերի վիճակին:
Փակցվող չժանգոտվող պողպատից խոհանոցային լվացարան
Ինտեգրվող լվացարանները հանդիսանում են խոհանոցային կահույքի մեջ ներկառուցվող լվացարաններ: Կահույքի տեսակը նշանակություն չունի, սակայն տեղադրումը հղի է բարդություններով, մասնավորապես, ֆրեզերային գործողության իրականացման հետ կապված: Գավաթը, որպես կանոն, իջեցնում են կահույքի մակերևույթից ներքև: Խոհանոցային կահույքի մեջ ներկառուցված կոնստրուկցիան բավական թանկ արժե՝ պայմանավորված իր յուրահատուկ արտաքին տեսքով: Բացի այդ, ինտեգրվող լվացարանը համակցված է խոհանոցային կահույքի հետ, որի պատրաստման համար օգտագործում են բնական կամ արհեստական քարեր:
Այս տարբերակներից որն էլ նախընտրեք, տեղադրման համար կարող եք դիմել փորձառու վարպետին՝ Varpet հավելվածի օգնությամբ:
Ինչ առանձնահատկություններով են տարբերվում խոհանոցի ներդրվող լվացարանները
Առավել հաճախ խոհանոցներում տեղադրում են ներդրվող լվացարաններ: Այս տեսակկի կոնստրուկցիաների ունիվերսալությունը թույլ է տալիս.
-
տեղադրել այն ճիշտ այնպես, ինչպես արտաքին լվացարանը.
-
տեղադրել կահույքի մակերևույթին. լվացարանի կողքերում տեղադրվում է պաշտպանիչ շերտ, որը պահպանում է կահույքը խոնավությունից.
-
կահույքի սալիկի տակ ներդրվող խոհանոցային լվացարանը ևս մեկ թանկարժեք տարբերակ է. այս լվացարանները ներդաշնակ տեսք ունեն քարե մակերևույթով կահույքի հետ:
Ներդրվող չժանգոտվող պողպատից լվացարանի տեղադրում կահույքի մեջ
Կահույքի մեջ լվացարանի տեղադրումն ավելի դժվար է, քան ուղղակի տեղադրել այն մակերևույթին, հետևաբար և այդպիսի ներդրվող մոդելների գինն ավելի բարձր է:
Այդպիսի կոնստրուկցիան տեղադրում են դրա համար նախատեսված հատուկ կազմաձևի մեջ: Հավաքածուում նախատեսված են հատուկ ամրաններ: Տեղադրումից հետո անհրաժեշտ է կատարել համապատասխան հերմետիկացում, որպեսզի կահույքի մեջ խոնավություն չառաջանա և չփչացնի այն:
Չժանգոտվող պողպատից ներկառուցվող լվացարան ձեռք են բերում գնորդների մեծամասնություն՝ դրա հարմարության, հիգիենայի և համեմատաբար ցածր գնի նկատառումով:
Կարդացե՛ք նաև՝ Խոհանոցային ճկուն ծորակը որպես կենցաղի կատարելագործման իրական միջոց
Լվացարանի փայլուն մակերեսը ներդաշնակ է հայ-տեք ոճի խոհանոցին
Ձևանմուշային (ռելիեֆային): Հարթ և փայլուն «ատլասե» մակերևույթը հարկ է ապահովել մշտական շարունակական խնամքով, որպեսզի ազատվել հայտնվող կաթիլների հետքերից և փոքրագույն վնասվաքներից: Ձևանմուշային մակերևույթը բնական կտորի տեսքով դեկորով կարելի է տեղադրել՝ չվախենալով բծերի և պատահական վնասվածքների առաջացումից: Սակայն որոշակի դժվարություններ կծագեն՝ կապված այդպիսի մակերեսի խնամքի հետ:
Օգտակար խորհուրդ: Փայլուն կամ ռելիեֆային մակերեսով լվացարանը կարելի է տեղադրել ցանկացած ոճի խոհանոցում:
PVD- ծածկույթի կիրառումը արույրի, թանկարժեք մետաղների կամ բրոնզի հետ մակերևույթի համար ստեղծում է լրացուցիչ պաշտպանություն: Դեկորատիվ ծածկույթը կարելի է կիրառել դասական ոճի, պրովանս կամ քանթրի, մինիմալիստական կամ հայ-տեք ոճի դիզայնի համար:
Երկգավաթ լվացարան տարբերի չափսի բաժիններով
Չժանգոտվող պողպատից պատրաստված լվացարանների կոնստրուկցիաների առանձնահատկությունները
Լվացարանի կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում գավաթը: Դասական նախագծում այն մեկն է, դրա խորությունը կազմում է 180մմ: 160մմ-ից պակաս խորությամբ լվացարանները համարվում են փոքր, դրանք շատ հարմար չեն օգտագործելու համար, քանի որ արագ են լցվում ջրով, իսկ ջրի ցայտերը թռչում են լվացարանից հեռու: 200մմ-ից ավել խորությամբ լվացարաններից օգտվելը նույնպես շատ հարմար չէ, քանի որ հարկ կլինի բավականին կռանալ դրա վրա:
Ըստ ձևի լվացարանները լինում են՝
-
քառակուսի. 500մմ-ի կամ 600մմ-ի հավասար կողմով,
-
ուղղանկյուն. առավել տարածված տարբերակներն են` 600×500մմ, 780×500մմ և 800×600մմ,
-
կլոր՝ 400-500մմ տրամագծով,
-
օվալաձև,
-
հնգանկյունաձև կամ վեցանկյունաձև:
Արտահոսքի անցքը կարող է լինել 11/2 դյույմ տրամագծով, որը սովորական է և հարմար հասարակ սիֆոնի համար: Ժամանակակից մոդելներում արտահոսքի անցքի տրամագիծը մեծացված է մինչև 31/2 դյույմ, ինչը թույլ է տալիս տեղադրել սննդի մնացորդների կուտակիչ և արագ բաց թողնել ջուրը:
Չժանգոտվող պողպատից լվացարան մթերքի սառեցման համար վանդակաճաղով
Ավելի շատ հարմարավետության համար լվացարանները կարող են հավաքվել մեկ երկու կողային թևերով կահույքը խոնավության ներթափանցումից և մեխանիկական վնասներից պաշտպանելու, ինչպես նաև սպասքի հարմար տեղավորման համար:
Կարևոր է: Խնայողական գների սեգմենտի եռակցվող մոդելները կարող են կոմպլեկտավորվել ավելի ցածրարժեք մետաղից թևերով: Սակայն լվացարանի բոլոր դետալները վիզուալ նույն տեսքի են , հետևաբար անհրաժեշտ է մագնիսով ստուգում իրականացնել:
Բարձրորակ լվացարաններն արտադրողները կոմպլեկտավորում են լրացուցիչ զանազան աքսեսուարներով, որոնց օգտակարությունը երբեմն վիճարկվում են սպառողների կողմից.
-
քամոցով. սովորական քամիչի նման զամբյուղում կարելի է տեղադրել սառեցված կամ լվացած մթերքը. տեղադրվում է լվացարանում կամ դրա կողքը,
-
բաժանիչ տախտակով (պլաստիկ կամ փայտե). միաշերտ կամ երշերտ բաժանիչ տախտակն ամրացնում են գավաթի եզրին՝ ապահովելով շարժման հնարավորություն,
-
լվացած սպասքի համար չորանոցով. Այն ռելիեֆային մակերևույթին ամրացնելով թույլ են տալիս սպասքից ծորացող խոնավությանը հայտնվել լվացարանում,
-
զտիչով. Անցքի ներքևում տեղադրված կոնստրուկցիան նախատեսված է դրանում հայտնված թափոնները մանրացնելու համար, բացառությամբ պինդ նյութերի, մազերի և թելերի. զտիչի աշխատանքն ապահովում է էլեկտրականությունը կամ ջի հոսքը. Սպասքը լվանալը հեշտանում է, սակայն անհրաժեշտ է պահպանել սարքը վերը նշված անցանկալի առարկաների ընկնելուց:
Գունավոր կահույքի մեջ ներկառուցված չժանգոտվող պողպատից լվացարան
Չժանգոտվող պողպատից լվացարանների բազմազանությունն այնպիսին է, որ կարելի է ընտրել ցանկացած չափսի խոհանոցին համապատասխանող որևէ բան՝ անկախ ոճային ձևավորման առանձնահատկություններից:
Վերը նշված չժանգոտվող պողպատից լվացարանների բոլոր տեսակների տեղադրման և սպասարկման աշխատանքները կարող եք վստահել հմուտ վարպետ-սանտեխնիկին՝ ուղղակի պատվիրելով համապատասխան ծառայությունը հեռախոսից Varpet հավելվածի միջոցով, որը կարող եք ներբեռնել այստեղից: