Օդորակչի տեղադրում

Date 02 Սեպտեմբերի 2021
Օդորակչի տեղադրում

Օդորակիչի տեղադրումը բավականին բարդ և պատասխանատու գործ է: Եթե ​​ձեր բնակարանը գտնվում է բարձրահարկ շենքի վերին հարկերում, ապա տեղադրման աշխատանքները կլինեն ոչ միայն բարդ, այլ նաև վտանգավոր: Այն ճիշտ իրականացնելու համար հետևեք մեր հրահանգներին, իսկ եթե ​​չեք ցանկանում վտանգել ձեր կյանքը, ապա օդորակիչի տեղադրման աշխատանքները վստահեք Varpet-ի մասնագետներին, ովքեր արագ և պրոֆեսիոնալ կիրականացնեն այն։ 

ՕԴՈՐԱԿԻՉԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

1) Մոնոբլոկ օդորակիչ։ Այս տեսակի օդորակիչը մի ամբողջական համակարգ է, որը մասամբ տեղադվում է դրսում՝ պատուհանի մեջ։ Գոյություն ունեն շարժական և ներկառուցված մոնոբլոկ օդորակիչներ։ 

2) Սպլիտ օդորակիչ: Այս համակարգում ներառված է երկու միացված միավոր, որոնցից մեկը տեղադրվում է դրսում, իսկ մյուսը մնում է ներսում: 

ՕԴՈՐԱԿԻՉԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Օդորակիչի հիմնական նպատակը պարզ է և բացատրության կարիք չունի. ամառվա տապին հովացնել տունը կամ տարածքը: Բայց ո՞րն է իդեալական ջերմաստիճանը։ Ժամանակակից կենցաղային օդորակիչները կարող են արդյունավետորեն զովացնել տարածքները մինչև +6°C և ցածր։

Հովացումից բացի օդորակիչը նաև կարգավորում է օդի խոնավությունը: Այս հատկությունն առավել օգտակար է անձրևների ժամանակ, երբ տանը օդի խոնավությունը բարձրանում է մինչև 70%, ինչը վնասակար է թե՛ մարդու, թե՛ բնակարանի համար։ 
օդը խոնավացնելուց և չորացնելուց բացի ջերմային պոմպի սկզբունքով աշխատող օդորակիչների որոշ մոդելներ կարող են ոչ միայն հովացնել, այլև տաքացնել տարածքը: Նման ջեռուցումը համարվում է էկոլոգիապես մաքուր:

Հիշե՛ք․ օդորակիչները չեն կարող օդափոխել տարածքը: Անհրաժեշտ է ապահովել օդափոխություն`պարբերաբար բացելով պատուհանները կամ օգտագործելով օդափոխման այլ համակարգեր:

ՔԱՆԻ ՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕԴՈՐԱԿԻՉԸ 

Նախքան օդորակիչ գնելը պետք է հստակեցնել, թե քանի սենյակի համար է այն նախատեսվում։ Եթե ​ցանկանում եք հովացնել մեկից ավելի սենյակներ, ապա անհրաժեշտ է ընտրել սպլիտ համակարգ, որը չնայած մի քանի անգամ ավելի թանկ է, քան սովորական մոնոբլոկ համակարգը, սակայն այն թույլ է տալիս միացնել մի քանի ներքին բլոկներ, որոնք կարող են տեղադրվել տան տարբեր սենյակներում։ 

ՕԴՈՐԱԿԻՉ ԸՆՏՐԵԼԻՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ 

1․ Օդորակիչի ընտրությունը առավելապես կախված է տարածքի տեսակից։ Եթե ցանկանում եք առանձնատան համար գնել օդորակիչ, որտեղ արդեն տեղադրված է էլեկտրական ջեռուցման համակարգ, ապա լավագույն տարբերակը սպլիտ օդորակիչն է։ 

2․ Հաջորդը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա գործող օդափոխիչի աղմուկի մակարդակն է: Ննջասենյակի համար ցանկալի է ընտրել ավելի անաղմուկ մոդելներ, նույնիսկ եթե դրանք ավելի թանկ են: 

3․ Կարևոր է նաև օդորակիչի էներգախնայողությունը։ Հաշվի առնելով առկա տնտեսական իրավիճակը, ավելի ճիշտ է ընտրել «A» էներգախնայողության դասակարգով ավելի բարձր մոդելներ: Ավելի լավ է վճարել մեկ անգամ, քան ավելի ուշ ստանալ էլեկտրաէներգիայի հսկայական հաշիվներ։

4․ Շատ կարևոր է ուշադրություն դարձնել օդորակիչի կառավարման համակարգին։ Որոշ մոդելներ բացի ստանդարտ վահանակից կարող են կառավարվել նաև սմարթֆոնի միջոցով։ 

ԻՆՉԻՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՕԴՈՐԱԿԻՉ ՏԵՂԱԴՐԵԼԻՍ 

Եթե ​​դուք բնակվում եք բազմաբնակարան շենքում, ապա անհրաժեշտ է օդորակիչի արտաքին դետալների տեղադրման համար ստանալ շենքի բոլոր բնակիչների համաձայնությունը, քանի որ դրանք բավականին աղմկոտ են: Պատուհանների մեջ տեղադրվող և շարժական օդորակիչները չունեն այդպիսի խնդիր։ 


ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ ՕԴՈՐԱԿԻՉԸ

Օդորակիչի ինքնուրույն տեղադրում

Օդորակիչի ինքնուրույն տեղադրմանը պետք է մոտենալ գրագետ և առանց շտապելու: Խորհուրդ է տրվում ուսումնասիրել օդորակիչի տեխնիկական հատկությունները և տեղադրման նրբությունները։

Բնակարանի ո՞ր հատվածում է ճիշտ տեղադրել օդորակիչը

Այս փուլում պետք է որոշել, թե որտեղ են տեղակայվելու սպլիտ օդորակիչի ներքին և արտաքին բլոկները: Անկախ նրանից, թե որ սենյակում եք տեղադրելու օդորակիչի ներքին բլոկը, կան որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանվեն: Ահա թե ինչպես է պետք ճիշտ տեղադրել օդորակիչը.

Ներքին բլոկի և առաստաղի միջև ավելի քան 15 սմ հեռավորություն պետք է լինի։ 
Բլոկի կողմնային պատերից դեպի ուղղահայաց պատերը հեռավորությունը պետք է լինի ավելի քան 10 սմ։
Կահույքը (պահարաններ, դարակաշարեր, պատի պահարաններ և այլն) չպետք է տեղադրվի այնպես, որ դրանց և բլոկի միջև եղավ տարածությունը լինի 70 սմ-ից պակաս։

  • Ներքին բլոկը չպետք է տեղադրվի ջերմության աղբյուրների վրա (ռադիատորներ, կոնվեկտորներ, վառարան, տաքացուցիչներ և այլն)։
  • Արգելվում է սպլիտ համակարգի տեղադրումը այն սենյակներում, որտեղ գործում են բարձր հաճախականության սարքեր (էլեկտրական գործիքներ, գերարագ շարժիչներ, ինդուկցիոն սարքեր)։
  • Չի թույլատրվում փակել ներքին բլոկը վարագույրներով, միջնապատերով, դեկորատիվ շերտերով և վանդակաճաղերով։
  • Բլոկը չպետք է ենթարկվի արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը։
  • Օդի հոսքը չպետք է ուղղված լինի մարդկանց վրա։
  • Օդի հոսքը չպետք է ուղղված լինի դեպի դուռը։
  • Արտաքին բլոկը հիմնականում ​​տեղադրվում է պատուհանի ետևում ՝ ձախ կամ աջ պատուհանի տակ:
  • Արտաքին և ներքին բլոկներն իրար միացվում են երկու պղնձե խողովակներով՝ կոնդենսատի ջրահեռացման խողովակ և էլեկտրական մետաղալար: Ուստի խորհուրդ է տրվում բլոկներն իրար մոտ տեղադրել։ 

Օդորակիչի տեղադրումը մեկսենյականոց բնակարանում

Մեկսենյականոց բնակարանի բոլոր մասերում կարող եք տեղադրել սպլիտ համակարգ` երկու ներքին բլոկներով և մեկ արտաքին բլոկով, կամ մի քանի օդորակիչ` առանձին տեղադրմամբ:

Ավելի խնայող տարբերակ է պատի վրա տեղադրվող սպլիտ համակարգը։ Պետք է հաշվի առնել, որ այն տարածքում, որտեղ տեղադրվելու է սարքավորումը, ջերմային ռեժիմը միշտ կտարբերվի այլ սենյակների օդի ջերմաստիճանից:

Օդորակիչի տեղադրումը երկսենյականոց բնակարանում

Երկսենյականոց բնակարաններում ամենաօպտիմալ տարբերակն է օդորակիչը տեղադրել ամենամեծ սենյակում։ Այսպիսով սառը օդը հավասարաչափ կբաշխվի բնակարանի մյուս հատվածներում:

Նախքան օդորակիչի մոնտաժման տեղը որոշելը ուշադիր ուսումնասիրեք սենյակների դասավորությունը: Տեղադրման համար լավագույն տեղը կլինի այն սենյակը, որն անմիջականորեն կապված է բնակարանի այլ սենյակների հետ՝ հաշվի առելով օդորակիչից փչող օդի հոսքը դեպի հարակից սենյակների դռներ հասցնելու անհրաժեշտությունը:


1․ ՊԱՏԻ ԾԱԿՈՒՄ, ԱՆՑՔԵՐԻ ԲԱՑՈՒՄ

Օդորակիչի տեղադրման համար պատի մեջ հատուկ անցքեր են բացում, որոնց միջով անցնելու են միացման լարերը, ջրահեռացման խողովակը և էլեկտրական մետաղալարերը։ 

Եթե ​​ներքին բլոկը տեղադրվում է արտաքին բլոկից հեռու, ապա բոլոր միացման լարերը թաքցվում են հատուկ պլաստիկ տուփի մեջ։


2․ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԲԼՈԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ 

Առաջին հերթին տեղադրվում է օդորակիչի արտաքին բլոկը: Բլոկը շրջանակում ապահով ամրացնելուց հետո միացվում են բոլոր անհրաժեշտ լարերը, որից հետո միայն միացվում է ներքին բլոկը: Խողովակների հաստությունը նշված է օդորակիչի ցուցումներում։


3․ ՀԵՐՄԵՏԻԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՎ ՎԱԿՈՒՈՒՄԱՑՈՒՄ 

Բոլոր անհրաժեշտ խողովակները միացնելուց հետո ավելորդ օդը և խոնավությունը սառցային շղթայից հեռացվում է վակուումային պոմպի միջոցով: Ստուգվում է նաև ֆրեոնի հերմետիկությունը։ 
 
4. ԷԼԵԿՏՐԱԼԱՐԵՐԻ ՄԻԱՑՈՒՄ

Այս փուլը նույնպես կարևոր է սպլիտ համակարգի տեղադրման ժամանակ: Առանձին էլեկտրական լարը պաշտպանում է օդորակիչը կարճ միացումներից, ծանրաբեռնվածությունից և ցանցի այլ խնդիրներից:

5․ ՕԴՈՐԱԿԻՉԻ ՄԻԱՑՈՒՄ 

Համակարգի տեղադրումն ավարտելուց և բոլոր անհրաժեշտ լարերը միացնելուց հետո անհրաժեշտ է փորձարկել օդորակիչը: Եթե ​​այն միանում է առանց խնդիրների և արդյունավետորեն սառեցնում կամ տաքացնում է օդը, չի արձակում կողմնակի ձայներ, չի անջատվում առանց պատճառի, ապա տեղադրման բոլոր քայլերը կատարվել են ճիշտ: Եթե ​​այն առաջին րոպեներից սկսում է աշխատել աղմուկով կամ ընդհանրապես չի միանում, ուրեմն ինչ-որ տեղ լուրջ սխալ եք թույլ տվել:

ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ․ ԴՐԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՑՈՒՄԸ 

ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐ

Կան որոշակի նշաններ, որոնք վկայում են օդորակիչի անսարքության մասին: Եկեք քննարկենք ամենատարածվածները:

  • Օդորակիչն այլևս չի հովացնում 
  • Չափից դուրս շատ է սառեցնում կամ տաքացնում 
  • Արտաքին կամ ներքին բլոկների վրա հայտնվում են ջրի կաթիլներ 
  • Ներքին բլոկից ջուր է կաթում 
  • Շահագործման ընթացքում օդորակիչի անջատում 
  • Ոչ բնորոշ աղմուկ և վիբրացիա 
  • Տհաճ հոտի տարածում աշխատելու ժամանակ 
  • Օդորակիչը չի միանում

Նման խնդիրները կարող են ունենալ հետևալ պատճառները․ 

  • Սարքն անջատված է ցանցից
  • Նստել է վահանակի մարտկոցը 
  • Հեռակառավարման վահանակի անսաքրություն 
  • Բլոկները միացնող կաբելի վնասվածք 
  • Անսարքություն ներքին կառավարման մոդուլում 


Անսարքությունների հիմնական պատճառները  կապված են էլեկտրաէներգիայի հետ, ուստի խորհուրդ չի տրվում ինքնուրույն փորձել լուծել դրանք։ Ուստի խորհուրդ ենք տալիս դիմել Varpet հավելվածի մասնագետներին, ովքեր կօգնեն տեղադրել նոր օդորակիչ կամ վերացնել անսարքությունը։ 

Ինչպե՞ս հասկանալ, որ օդորակիչն ունի վերանորոգման կարիք։  

Միացման և անջատման կարճ ցիկլ 

Եթե ​​օդորակիչն անջատվում է գործարկումից մի քանի րոպե անց, ապա կա լուրջ անսարքություն, և անհրաժեշտ է դիմել մասնագետի, ով կարող է ստուգել և խնդիրը վերացնել հատուկ գործիքների օգնությամբ։

Կարճ ցիկլի պատճառները․

  • կենտրոնական համակարգի անսարքություն
  • կոմպրեսորի գերտաքացում 
  • արտաքին բլոկի օդափոխիչի անսարքություն
  • ֆիլտրերի խցանում


Սառեցման կամ ջեռուցման խնդիրներ

Վատ հովացումը կամ ջեռուցումը կլիմայական սարքերին բնորոշ և բավականին տարածված անսարքություն է, որը տեղի է ունենում մի շարք պատճառներով:

Օդի վատ հովացման կամ տաքացման պատճառները.

  • ֆրեոնի արտահոսք
  • խցանված ֆիլտրեր
  • ինվերտորային մոդուլի անսարքություն
  • կոմպրեսորի անսարքություն
  • ջերմաստիճանի ցուցիչի խափանում
  • արտաքին և ներքին բլոկների միացնող լարերի անսարքություն

Դժվար է ինքնուրույն պարզել հովացման կամ ջեռուցման խնդրի իրական պատճառը: Միակ ճիշտ լուծումն այս դեպքում մասնագետին դիմելն է։ 

Օդորակիչի աշխատանքի ընթացքում վիբրացիա 

Օդորակիչի շահագործման ընթացքում վիբրացիան առաջանում է մի քանի պատճառով՝ պտուտակի կոտրվածք, շրջանակի թուլացում և այլն։ Նման դեպքերում անհրաժեշտ է անջատել սարքը և դիմել մասնագետի։ 

Կողմնակի աղմուկը օդորակիչում 

Օդորակիչի շահագործման ընթացքում, մի շարք պատճառներով, կարող են առաջանալ տարօրինակ ձայներ. 

Արտաքին աղմուկի պատճառները.

  • ֆիլտրի կամ ջերմափոխանակիչի աղտոտում
  • բլոկի մասերի թույլ ամրացում
  • Խողովակի հերմետիկության խափանում 
  • կարգավորող տրանսֆորմատորի անսարքություն

Այս դեպքում նույնպես առանց վարպետի օգնության անհնար կլինի վերանորոգել օդորակիչը։

 


 

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play