Տան վերանորոգում. ինչպես և ինչից սկսել

Date 11 Օգոստոսի 2020
Տան վերանորոգում. ինչպես և ինչից սկսել

Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել:

Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և
գործողությունների մանրամասն ծրագիր:

Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս
Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ,
հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման
աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք
նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:

Դրսում գարնանային հրաշք եղանակ է. ճիշտ ժամանակն է սկսել այդքան սպասված վերանորոգումը:

Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկեր խանութ- սրահների
կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրված զեղչերի մասին:
Հետաքրքրեց, դե ինչ, ուրմեն, առաջ շարժվենք։

Ինչից սկսել տան վերանորոգումը

Ինչից սկսել տան վերանորոգումը

Ինչպես ցանկացած գործունեության տեսակի համար, վերանորոգման դեպքում ևս պետք է ամենասկզբից
լրջորեն և վճռական տրամադրվել: Բացի այդ, պետք է նաև հստակ գիտակցել, թե ինչ եք ցանկանում ստանալ վերջնական փուլում:

Օգտակար խորհուրդ: Վիզուալիզացրեք Ձեր երազանքը՝ ընտրելով համապատասխան էսքիզներ կամ գեղեցիկ լուսանկարներ:

Նախապատրաստական փուլում Ձեզ պետք կգա գրիչ, մատիտ և հաշվիչ, նաև նոթատետր: Այս առարկաները միշտ պետք է ձեռքի տակ լինեն մինչև աշխատանքների ավարտը: Նոթատետրում անհրաժեշտ է գրել կամ
պատկերել մտքին եկած գաղափարներն ու ամրագրել հաշվարկները: Համապատսախան թղթապանակում որպես հուսալի վայր կարող եք դնել անդորրագրերը, չեկերը, գծագրերն ու նախագծերը:

Անհրաժեշտ է անմիջապես որոշել վերանորոգման ուղղությունն ու տեսակը

Օգտակար խորհուրդ: Եթե տունը բնակելի է, կարելի է վերանորոգումը բաժանել փուլերի: Օրինակ,
սկզբում իրականացնել ճակատի ձևավորումը կամ սահմանափակվել առանձին նույնիսկ մեկ սենյակի
բարեկարգմամբ:

Կարևոր է որոշել վերանորոգման տեսակը, որից ելնելով ընտրվելու է հետագա պլանավորման ողջ
գործընթացը: Վերանորոգումը կարող է լինել.

  • կապիտալ,
  • կոսմետիկ,
  •  եվրովերանորոգում:

Կապիտալ վերափոխում

Կապիտալ վերափոխումը ենթադրում է որոշակի փոփոխությունների մտցնում շինության դիզայներական ձևավորման և նույնիսկ հատակագծի մեջ: Այդ գործընթացը կարող է ներառել պատերի և հատակի ապամոնտաժում, նոր պատուհանների, դռների տեղադրում, կոմունիկացիաների ամբողջովին փոխարինում:
Առանց մասնագետների օգնության կապիտալ վերանորոգումը չափազանց դժվար է իրականացնել:

Կարևոր է: Տան հաստատված նախագծում լրջագույն միջամտության դեպքում կարող է հատուկ լիազոր
մարմիններին դիմելու անհրաժեշտություն առաջանալ:

Կոսմետիկ վերանորոգումը տարբերվում է իր պարզությամբ: Այն հնարավոր է իրագործել նույնիսկ
սեփական ուժերով: Այս տարբերակի իրագործումը պահանջում է ավելի քիչ ջանքեր, շինարարական
հմտություններ և բյուջետային ներդրումներ: Մասնագետները խորհուրդ են տալիս նման աշխատանքներ
իրականացնել յուրաքանչյուր 5-6 տարին մեկ:

Տան եվրովերանորոգումը վերանորոգման աշխատանքների մեջ ընդունված է համարել որպես
առանձնահատուկ կատեգորիա: Ըստ էության, այս դեպքում բնակարանը ենթակա է ամբողջական
վերանախագծման՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան: «Եվրովերանորոգում»
հասկացությունն ուղղակիորեն կապված չէ Եվրոպայի հետ, այլ պարզապես վկայում է աշխատանքի բարձր
որակի և փաստացի ամբողջական նորացման մասին:

Վերանորոգման այս տեսակն աշխատանքի ծավալով գրեթե հավասար է կապիտալին, սակայն
տարբերություններ այնուամենայնիվ կան: Եվրովերանորոգումը ներառում է տան վերաձևափոխում.
միջնապատերի ապամոնտաժում, լրացուցիչ հիմնապատերի տեղադրում, պատուհանների և դռների
փոխարինում. կարող է նախատեսել երկու կամ ավելի սենյակների միացում, շինության ձևի փոփոխություն,
ջեռուցման համակարգերի, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի ամբողջական փոխարինում և ոչ
միայն: Ի դեպ, եվրովերանորոգումը նախատեսում է լոգասենյակի ամբողջական վերափոխում:

Դիզայնի ընտրությունը

Դիզայնի ընտրություն

Նյութերի բազմազանությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը թույլ են տալիս տան
ձևավորման անսպասելի և նույնիսկ ֆանտաստիկ գաղափարները կյանքի կոչել:

Կարևոր է: Տան դիզայնը նախևառաջ պետք է համապատասխանի սեփականատերերի ճաշակին, քանի որ տունը հարմարավետության և հանգստության կղզի է, որտեղ ընտանիքը ծախսում իր ժամանակի մեծ մասը:

 

Կարևոր է: Ինտերիերի դիզայնը անհրաժեշտ է որոշել մինչև նախագծի կազմումը, քանի որ դրանից կախված կլինի նյութի ընտրությունը: Յուրաքանչյուր շինություն կարող է անհատական լինել:

Նախագծի մշակումը պատասխանատու աշխատանք է. հենց դա է պատճառը, որ մասնագետների
ծառայությունները թանկ արժեն: Տան վերջնական դիզայնը մտածվածին համապատասխանելու համար
անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերը գրագետ կազմել, որը հասկանալի կլինի ինչպես
պատվիրատուին, այնպես էլ շինարարներին:

Նախագծի մշակում

Աշխատանքի կազմակերպման տարբերակները

Տան վերանորոգումը կարելի է իրականացնել սեփական ձեռքերով, իսկ ավելի պատասխանատու
հատվածները վստահել մասնագետներին: Կարող եք նաև ամբողջությամբ վաստահել վարպետներին՝ նրանց հնարավորություն տալով կատարել աշխատանքի ամբողջ ծավալը:

Ինքնուրույն վերանորոգումը թույլ է տալիս զգալիորեն խնայել նյութական միջոցները, սակայն, այն բարձրանում է որակի ռիսկը, իսկ վերանորոգման իրականացման ժամանակը երկարում է: Այսպես,
աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ, և, եթե Դուք այդ ամենին չեք տիրապետում, ապա ավելի լավ է ռիսկի չդիմել: Մինդեռ թեթև կոսմետիկ վերանորոգման իրականացումը կարող եք ամբողջովին ինքնուրույն կատարել:

Օգտակար խորհուրդ: Եթե նախատեսվում եք մեծածավալ աշխատանքներ իրականացնել, ավելի լավ է դիմել
մասնագետների օգնությանը: Նրանք կարող են կանխատեսել այն նրբությունները, որոնք միշտ չէ, որ
նկատելի են: Բացի այդ, նրանք վերանորոգումը կարող են իրականացնել հնարավորինս կարճ ժամկետում:

Սեփական տանը վերանորոգման նախագծման և իրականացման փուլերը

Նախագծի մշակումը հանդիսանում է տան վերանորոգման կարևոր մաս: Այն պատասխանատու աշխատանք է, ուստի մասնագետի ծառայությունները քիչ չարժեն: Կարևոր է որոշել նաև վերանորոգման իրականացման ժամանակը:

Ի գիտություն: Ամենալավը վերանորոգումը տարվա տաք եղանակին կատարելն է: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ աճում է ոչ միայն պահանջարկը, այլև մասնագետների ծառայությունների և նյութերի գինը: Հետևաբար այդ հարցերն ավելի լավ է նախօրոք լուծել:

Օգտակար խորհուրդ: Աշխատանքների վճարման եղանակը անհրաժեշտ է նախապես քննարկել: Խորհուրդ է տրվում ընտրել վճարման փուլային տարբերակը: Այս եղանակը ոչ միայն կթեթևացնի Ձեր ֆինանսական
բեռը, այլ նաև թույլ կտա նվազագույն ծախսեր կրել ցածրորակ աշխատանքի պատճառով պայմանագրի
խզման դեպքում:

Շինարարական շուկայի գներին ծանոթանալը կօգնի Ձեզ նախահաշվի հաջող կազմման գործում: Դրա
համար կարևոր է ոչ միայն անցնել խանութներով, այլև ուսումնասիրել գներն ինտերնետում:

Ինքնուրույն նախահաշիվ կազմելը բավականին բարդ է: Որպես օրինակ կարելի է օգտվել տների
վերանորոգման պատրաստի նախահաշիվներից: Ճիշտ հաշվարկներ կատարել հնարավոր է նաև հատուկ
օնլայն-հաշվիչների օգնությամբ, նմանատիպ օրինակներ կարող եք հանդիպել համացանցում:

Ի գիտություն: Նախքան տան վերանորոգումը սկսելը անհրաժեշտ է հաշվի առնել միջոցների պահուստը
անկանխատեսելի ծախսերի համար: Այսպես, առկա գումարին անհրաժեշտ է ավելացնել ևս 20%: Այն
թույլ կտա օպերատիվորեն վերացնել նախագծի փոփոխման կամ նյութերի թանկացման հետ կապված
խնդիրները:

Վերանորոգման հերթականությունը սենյակում

Գոյություն ունի սենյակների վերանորոգման իրականացման որոշակի հերթականություն: Խորհուրդ է
տրվում հետևել աշխատանքների կատարման հետևյալ հաջորդականությանը.

  1. Շինության վերաձևափոխման դեպքում թույլատվական փաստաթղթերի ստացում: Թեթև
    վերանորոգում կատարելու դեպքում այդ ամենի անհրաժեշտությունը չկա:
  2. Պատերի, անցքերի և միջնապատերի ապամոնտաժում: Շինարարական աղբի հավաքում:
  3.  Նոր միջսենյակային միջնապատերի մոնտաժ (անհրաժեշտության դեպքում):
  4.  Պատուհանների փոխարինում:
  5.  Հաղորդակցությունների մոնտաժում, որն ավելի լավ է սկսել էլեկտրալարերից, այնուհետև
    անհրաժեշտության դեպքում տեղադրել տաք հատակը, այնուհետև անցնել կոյուղու և
    ջրամատակարարման խողովակների կազմակերպմանը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև
    հեռուստատեսային և ինտերնետ մալուխի տեղադրումը, հզոր սարքերի համար հողանցումը:
  6. Հատակի լցոնումը: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ դրա չորանալու համար կպահանջվի
    առնվազն մեկ ամիս:
  7. Շինության հարդարումը: Դա տան վերանորոգման ամենահաճելի փուլն է: Երբ սվաղից, ներկելուց
    և պաստառները փակցնելուց հետո սենյակը գեղեցիկ տեսք է ձեռք բերում:

Օգտակար խորհուրդ: Վերանորոգման նյութերը ավելի լավ է ձեռք բերել ամբողջությամբ և միանգամից.
մեծածախ գնումների դեպքում շատ հաճախ զգալի զեղչեր են անում: Ի դեպ, պետք է նախատեսել հատուկ
վայր և համապատասխան պայմաններ նյութերի պահպանման համար:

Սենյակի հարդարման աշխատանքների տարբերակներ

Սենյակի հարդարում

Հարդարման աշխատանքները կատարվում են տարբեր սցենարներով: Օրինակ, նախ կարելի է սվաղել պատերը և առաստաղը, իրականացնել դրանց մաքրումը: Այնուհետև պետք է ներկել առաստաղը, փակցնել պաստառները, փռել հատակի ծածկույթը և կպցնել շրիշակը (плинтус):

Ի գիտություն: Եթե սենյակում նախատեսում եք ձգվող առաստաղի տեղադրում, ապա առաջին հերթին անում են դա, այնուհետև կպցնում են առաստաղի շրիշակը, և միայն դրանից հետո են փակցնում պաստառները և կատարում մնացած աշխատանքները:

Դռների տեղադրումը կարող է կատարվել ինչպես նախքան պաստառների փակցնելը, այնպես էլ դրանից հետո: Սակայն ամեն դեպքում շրջանակի տեղադրումը պետք է իրականացնել մինչ պատերի սվաղելը:
Հակառակ դեպքում դժվար կլինի դռան շրջանակի և պատի միջև առկա հանգույցներն անտեսանելի
դարձնել, քանի որ հստակորեն տեսանելի կլինեն անհարթ սվաղի հետքերը:

Եթե սրահի վերանորոգումը ենթադրում է մանրահատակի տեղադրում, ապա այն կատարում են նախքան
պաստառների փակցնելը, քանի որ հատակային ծածկույթի հղկման գործընթացում կարելի է վնասել պատի
ծածկույթը: Այսպիսով, սկզբից շարում են մանրահատակը, այնուհետև հղկում են և ծածկում երկշերտ
լաքով: Միայն դրանից հետո են կատարում առաստաղի ներկումը և պաստառի փակցնումը: Վերջում
կատարում են եզրահարթակների տեղադրումը, շրիշակների մոնտաժը, լուսավորման սարքերի,
անջատիչների և վարդակների ամրացումը:

Առանձին շինությունների յուրահատկությունը պահանջում է յուրօրինակ մոտեցում վերանորոգման հարցում

Օգտակար խորհուրդ: Նախքան աշխատանքը սկսելը, անհրաժեշտ է որոշել ընտանիքի անդամների
ժամանակավոր բնակության վայրի հարցը. աշխատանքն ավելի լավ է կատարել դատարկ շինությունում: Եթե դա հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է աշխատանքները պլանավորել սենյակների հերթափոխով՝ սկսելով վերանորոգումը սանհանգույցից և խոհանոցից:

Խոհանոցի վերանորոգում

Խոհանոցի վերանորոգումը պետք է մտածել ավելի հանգամանալից և ամեն ինչ ճիշտ պլանավորել, քանի որ այս սենյակը շատ ավելի է շահագործվում, քան մյուսները և ենթադրում է բազմատեսակ տեխնիկայի տեղադրում: Հետևաբար, պետք է հոգ տանել լրացուցիչ վարդակների տեղադրման, ինչպես նաև էլեկտրական մալուխի փոխարինման մասին: Այստեղ հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև օդափոխմանը:

Կարդացե՛ք նաև՝ Խոհանոցի լվացարան. Ո՞ր տարբերակն է հարմար հենց Ձեր խոհանոցի համար

 

Սանհանգույցի վերանորոգումը ենթադրում է զգալի չափի աշխատանք: Այստեղ տեղակայված են մեծ թվով հաղորդակցություններ, իսկ դրանց մոնտաժը պահանջում է հերմետիկություն և ռացիոնալ տեղադրում:
Բացի խողովակների փոխարինումից, այստեղ պետք է նախատեսել վարդակների անվտանգ տեղադրումը և
որակյալ օդանցքի առկայությունը, ինչպես նաև պետք է հոգ տանել լրացուցիչ ջրամեկուսացման մասին:
Սանտեխնիկան անհրաժեշտ է տեղադրել վերջում:

Կարդացե՛ք նաև՝ Վարդակ․ ինչ պետք է իմանալ դրա տեղադրման մասին

ննջասենյակի վերանորոգում

Հարմարավետ ննջասենյակներ: Բնակելի սենյակների վերանորոգման հատուկ պահանջներ չկան:

Ամեն դեպքում, ննջասենյակի վերանորոգումը սկսվում է կահույքի դուրսբերմամբ և պատերի ու հատակի հին ծածկույթների վերացմամբ: Հաջորդ քայլը դռան շրջանակի տեղադրումն է:

Ի գիտություն: Բնակելի սենյակների ձևավորումը պետք է իրականացնել վերևից ներքև: Այսինքն, սկզբում վերանորոգում են առաստաղը, հետո փակցնում են պաստառները կամ ներկում պատերը և միայն դրանիցհետո անցնում հատակային ծածկին: Վերջնական փուլում իրականացվում է տեխնիկայի, կահույքի և դեկորատիվ տարրերի տեղադրումը: Ննջասենյակի դիզայնին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այստեղ են տան տերերը հանգստանում, շատ ժամանակ են անցկացնում:

Միջանցքը վերանորոգում են վերջում: Սովորաբար այդտեղ կուտակվում են նյութերի մնացորդները, ինչը
դժվարացնում է աշխատանքի կատարումը: Հետևաբար պետք է սկսել մաքրությունից: Աշխատանքների
հաջորդականությունը նույնն է, ինչ սենյակների վերանորոգման ընթացքում:

Հյուրասենյակների ոճային վերանորոգում: Սրահը կամ հյուրասենյակը համարվում է ցանկացած տան կամ
բնակարանի այցեքարտը: Այս սենյակը կարելի է ձևավորել տարբեր ոճերով ու կյանքի կոչել տարբեր
գաղափարներ:
Աշխատանքների իրականացման կարգը նույնն է, ինչ մյուս բնակելի սենյակներում, իսկ ահա այս գոտին
ձևավորել կարելի է տարբեր ոճերով՝ ելնելով ճաշակային նախապատվություններից և ֆինանսական
հնարավորություններից:

Կարևոր է: Դեռ պլանավորման փուլում անհրաժեշտ է որոշել պատերի ձևավորումը: Օրինակ, պատերը,
որոնք նախատեսվել է ներկել, պահանջում են ավելի մանրակրկիտ սվաղում և ավելի նուրբ հղկում, քան
այն պատերը, որոնց պետք է պաստառ փակցնել:

Կարևոր է: Փորձագետները խորհուրդ են տալիս տունը ձևավորելիս նախապատվությունը տալ
էկոլոգիապես մաքուր նյութերին: Բացի այդ, կահույքը և շինանյութերը, որոնք անվնաս են առողջության
համար, նույնպես կարող են շատ գրավիչ տեսք ունենալ:

Հյուրասենյակի ձևավորման մեջ օգտագործում են տարբեր ոճեր և ուղղություններ: Առավել հաճախ մարդիկ
ընտրում են՝

  • ժամանակակիցը,
  • դասականը,
  • մինիմալիզմը,
  • սկանդինավյան ոճը:

Ժամանակակից ոճ

Ժամանակակից ոճի ժողովրդականությունը պայմանավորում է դրա գործնականությունը, որն
արտահայտվում է բազմաֆունկցիոնալ կահույքի մեջ: Սեղանները և ծալովի բազմոցները հեշտությամբ ձեռք են բերում ցանկալի ձևը և կարող են ծառայել տարբեր իրավիճակներում:

Դասական ոճը միշտ էլ ակտուալ է: Այն արտահայտվում է թանկարժեք փայտե կահույքով, շքեղ շրջանակներով նկարներով և բնական գորգերով: Դասականին լիարժեք հակադրություն է հանդիսանում մինիմալիզմը, որտեղ բացակայում են ավելորդ տարրերը, իսկ շեշտը դրված է պարզության և թեթևության վրա: Թույլատրելի են աբստրակտ նկարների և ծաղկամանների տեսքով վառ պարագաները:

Վերջին ժամանակներում ժողովրդականություն վայելող սկանդինավյան ոճը ենթադրում է տարբեր
տարրերի պարզություն և ներդաշնակություն: Այս ոճով ձևավորված հյուրասենյակը պետք է լինի
ընդարձակ և լուսավոր՝ նվազագույն պայծառ տարրերով: Պատուհաններն այդպիսի սենյակում, որպես
կանոն, ձգվում են ամբողջ պատով՝ հատակից մինչև առաստաղ:

Թույլատրելի է նաև ոճային ուղղությունների համադրությունը: Գլխավորն այն է, որ միջավայրի առանձին
բաղադրիչները միմյանց համապատասխանեն:

Օրինակ, սեփական տանը սրահում որոշ դեպքերում նախատեսում են փայտի բուխարու տեղադրում, ինչն
առանձնահատուկ հարմարավետություն է ստեղծում ինտերիերում: Պատերի ձևավորումը բնական քարով
սենյակին վեհաշուք տեսք է հաղորդում, իսկ վառ մանրահատակը, ծածկված փափուկ գորգով, իդեալական
տարբերակ է քաղաքից դուրս տների համար:

Կարևոր է: Ինտերիերի բոլոր առարկաները պետք է ներդաշնակ լինեն միևնույն ոճին և համապատասխան
լինեն նաև գունային առումով:

Տան սրահի օրիգինալ դիզայն կարելի է ստանալ նաև տարբեր տեսակի փայտանյութի կախոցներով:
Ինտերիերը կարող են զարդարել ընտանեկան լուսանկարները, ճենապակյա կերպարանքները և հնաոճ
իրերը:

Չենք մոռանում նաև արտաքին ձևավորման մասին

Արատաքին ձևավորում

Վերանորոգումից խոսելիս, անհրաժեշտ է հիշել նաև ճակատների մասին, չէ՞ որ այն տան ուրույն այցեքարտն է: Կացարանի արտաքին տեսքից կարծիք է կազմվում սեփականատերերի մասին: Հետևաբար,
եթե տեղի է ունենում տան ներքին թարմացում, ապա անհրաժեշտ է հոգ տանել նաև արտաքին տեսքի
մասին:

Դեկորատիվ սվաղի կամ փայտով երեսպատման դեպքում տան ճակատը պարզ, բայց միևնույն ժամանակ կոկիկ կլինի՝ շեշտելով շենքի արդիականությունն ու ոճայնությունը: Կարող եք ընտրել նաև երեսպատված սալիկով կամ քարով տարբերակները, որոնք շատ գրավիչ և յուրօրինակ տեսք են հաղորդում:
Աղյուսով երեսպատումը համեմատաբար թանկ տարբերակ է:

Ի գիտություն: Տների երեսպատման մեջ, ինչպես և ոճային ձևավորման, թույլատրելի է նյութերի
համադրությունը, այստեղ կրկին կարևորը ներդաշնակության զգացողության ստեղծումն է:

Տների վերանորոգում. օգտակար խորհուրդներ

Ձեզ ենք ներկայացնում տների վերանորոգման վերաբերյալ օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել
Ձեզ խուսափել մի շարք սխալներից.

  • Խոհանոցում և լոգասենյակում անպայման պետք է նախատեսվի օդանցք և օդափոխություն:
  • Երեսպատման սալիկների տեղադրման ժամանակ անհրաժեշտ է «կղզյակներ» թողնել կոյուղու և
    ջրամատակարարման խողովակների հասանելիության համար:
  • Պատուհանները տեղադրելիս և մինչև վերանորոգման ավարտը չպետք է հեռացնել դրանցից պաշտպանիչ ժապավենը: Այն կպահպանի ապակին քերծվածքներից, փոշուց և կեղտից:
  • Կենցաղային լինոլիումը ծառայում է ոչ երկար: Այն հարմար է միայն որպես գորգերի տակի ծածկույթ:
  • Պետք է հաշվի առնել. հատակին հարթ մակերեսով սալիկի շարումը կարող է լինել վտանգավոր և վնասվածքների պատճառ դառնել:
  • Գիպսակարտոնով երեսպատված պատերը կարող է չդիմանան ծանր քաշին, ուստի նման պատերից չարժե ծանր իրեր կախել:
  • Հարդարման նյութերն ավելի լավ է ձեռք բերել աշխատանքները սկսելուց ավելի առաջ, երբ վերջնականապես կատարված է ընտրությունը, իսկ մատակարարի մոտ առկա է ապրանքի անհրաժեշտ քանակը:
  • Եթե անհրաժեշտ է ներկերի համադրում, ապա հարկավոր է մի քանի լիտր ավելցուկով անել, քանի որ կրկնակի երանգը գուշակելը գործնականում անհնար է:
  • Չպետք է գնել էժան նյութեր, հատկապես, եթե ակնկալվում է դրանց երկար շահագործում (սա վերաբերում է խողովակներին, մարտկոցներին, էլեկտրալարերին):
  • Մինչև վերանորոգումը սկսելը անհրաժեշտ է քննարկել աշխատանքի յուրաքանչյուր փուլի ճշգրիտ արժեքը և համաձայնեցնել նախահաշիվը, բացի այդ, կատարման ժամկետներն ու ֆինանսական հաշվարկների ժամանակացույցը:
  • Ի վերջո, չպետք է որևէ գործ սկսել, որի մասին պատկերացում չունեք: Ավելի լավ է վերանորոգման այդ փուլը հանձնել մասնագետներին:

Այս պատասխանատու գործի համար վարպե՞տ է պետք

Գեղեցիկ նորոգում ստանալու համար շատ կարևոր է մասնագետների ճիշտ ընտրությունը: Պատահական
վարպետի դժվար է վստահել Ձեր տունն ու տան վերանորոգման պատասխանատու գործը:
Varpet հավելվածը կարող է թեթևացնել տան վերանորոգման հետ կապված Ձեր բոլոր հոգսերը:
Պարզապես ներբեռնեք հավելվածն այստեղից և պատվիրեք համապատասխան ծառայությունը: Ընդամենը հաշված րոպեների ընթացքում հմուտ վարպետն ինքը կգտնի Ձեզ, ում կարող եք վստահել Ձեր տան վերանորոգման կարևոր գործը:

Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին

Մեր հարթակի տարբեր գործընկեր խանութ- սրահները Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում են
հատուկ զեղչեր՝ տարբեր ապրանքներ գնելու դեպքում։ Տրամադրվող զեղչերի ամբողջական ցանկին կարող
եք ծանոթանալ Varpet հավելվածի «Գործընկերներ» բաժնում, որտեղ քարտեզի վրա կարող եք գտնել
խանութ- սրահների հասցեների, հեռախոսահամարների ու տրամադրվող զեղչերի մասին ինֆորմացիա:
Որոշել եք սկսել Ձեր տան վերանորոգումը: Այս զեղչերը հենց Ձեզ համար են, պարզապես ներբեռնեք
Varpet հավելվածն և օգտվեք համապատասխան զեղչերից:

Դե ինչ, հաճելի գնումներ:

Հոդվածի ամփոփում

Տան վերանորոգումն սկսելիս շատ կարևոր է հստակ պատկերացում ունենալ, թե ինչ պետք է ստացվի
վերջնական արդյունքում, մտածել վերանորոգման բոլոր փուլերն ու հետևել այդ ամենի իրագործմանը:
Օգտակար խորհուրդ: Վիզուալիզացրեք Ձեր երազանքը՝ ընտրելով համապատասխան էսքիզներ կամ
գեղեցիկ լուսանկարներ:

Վերանորոգման տեսակը

Անհրաժեշտ է անմիջապես որոշել վերանորոգման ուղղությունն ու տեսակը: Կարևոր է որոշել վերանորոգման տեսակը, որից ելնելով ընտրվելու է հետագա պլանավորման ողջ գործընթացը: Եթե տունը բնակելի է, կարելի է վերանորոգումը բաժանել փուլերի:

Վերանորոգումը կարող է լինել՝ կապիտալ, կոսմետիկ, եվրովերանորոգում:

Կապիտալ վերափոխումը ենթադրում է որոշակի փոփոխությունների մտցնում շինության դիզայներական ձևավորման և նույնիսկ հատակագծի մեջ: Այդ գործընթացը կարող է ներառել պատերի և հատակի ապամոնտաժում, նոր պատուհանների, դռների տեղադրում, կոմունիկացիաների ամբողջովին փոխարինում:
Առանց մասնագետների օգնության կապիտալ վերանորոգումը չափազանց դժվար է իրականացնել:

Կոսմետիկ վերանորոգումը տարբերվում է իր պարզությամբ: Այն հնարավոր է իրագործել նույնիսկ
սեփական ուժերով: Այս տարբերակի իրագործումը պահանջում է ավելի քիչ ջանքեր, շինարարական
հմտություններ և բյուջետային ներդրումներ:

Տան եվրովերանորոգումը վերանորոգման աշխատանքների մեջ ընդունված է համարել որպես
առանձնահատուկ կատեգորիա: Ըստ էության, այս դեպքում բնակարանը ենթակա է ամբողջական
վերանախագծման՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան:

Դիզայնի ընտրությունը: Ինտերիերի դիզայնը անհրաժեշտ է որոշել մինչև նախագծի կազմումը, քանի որ
դրանից կախված կլինի նյութի ընտրությունը: Տան դիզայնը նախևառաջ պետք է համապատասխանի
սեփականատերերի ճաշակին, քանի որ տունը հարմարավետության և հանգստության կղզի է, որտեղ
ընտանիքը ծախսում իր ժամանակի մեծ մասը:

Նախագծի մշակումը պատասխանատու աշխատանք է. հենց դա է պատճառը, որ մասնագետների
ծառայությունները թանկ արժեն: Տան վերջնական դիզայնը մտածվածին համապատասխանելու համար
անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերը գրագետ կազմել, որը հասկանալի կլինի ինչպես
պատվիրատուին, այնպես էլ շինարարներին:

Աշխատանքի կազմակերպման տարբերակներ

Աշխատանքի կազմակերպման տարբերակները: Տան վերանորոգումը կարելի է իրականացնել սեփական
ձեռքերով, իսկ ավելի պատասխանատու հատվածները վստահել մասնագետներին: Կարող եք նաև ամբողջությամբ վաստահել վարպետներին՝ նրանց հնարավորություն տալով կատարել աշխատանքի ամբողջ ծավալը:

Ինքնուրույն վերանորոգումը թույլ է տալիս զգալիորեն խնայել նյութական միջոցները, սակայն, այն բարձրանում է որակի ռիսկը, իսկ վերանորոգման իրականացման ժամանակը երկարում է: Ի գիտություն: Առանց մասնագետների օգնության կապիտալ վերանորոգումը չափազանց դժվար է իրականացնել: Մինդեռ թեթև կոսմետիկ վերանորոգման իրականացումը կարող եք ամբողջովին ինքնուրույն կատարել:

Կարևոր է նաև վերանորոգման իրականացման ժամանակը: Ամենալավը վերանորոգումը տարվա տաք
եղանակին կատարելն է: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ աճում է ոչ միայն
պահանջարկը, այլև մասնագետների ծառայությունների և նյութերի գինը: Հետևաբար այդ հարցերն ավելի
լավ է նախօրոք լուծել:

Շինարարական շուկայի գներին ծանոթանալը կօգնի Ձեզ նախահաշվի հաջող կազմման գործում: Նախքան
տան վերանորոգումը կարևոր է հաշվի առնել միջոցների պահուստը անկանխատեսելի ծախսերի համար:
Այն թույլ կտա օպերատիվորեն վերացնել նախագծի փոփոխման կամ նյութերի թանկացման հետ կապված
խնդիրները: Այսպես, առկա գումարին անհրաժեշտ է ավելացնել ևս 20%:

Օգտակար խորհուրդ: Վերանորոգման նյութերը ավելի լավ է ձեռք բերել ամբողջությամբ և միանգամից.
մեծածախ գնումների դեպքում շատ հաճախ զգալի զեղչեր են անում:

Փորձագետները խորհուրդ են տալիս տունը ձևավորելիս նախապատվությունը տալ էկոլոգիապես մաքուր
նյութերին: Բացի այդ, կահույքը և շինանյութերը, որոնք անվնաս են առողջության համար, նույնպես կարող
են շատ գրավիչ տեսք ունենալ:

Հոդվածում կարող եք գտնել նաև տների վերանորոգման վերաբերյալ օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play