Պաստառապատում

Date 16 Փետրվարի 2021
Պաստառապատում

Բնակարանի և առանձնատան հարդարման եթե ոչ ամենատարածված, ապա ամենահաճախ հանդիպող դեկորատիվ միջոցներից է պաստառը, որը թույլ է տալիս ստանալ դիզայնի ցանկացած լուծումներ: Դեկորատիվ պաստառը սենյակին հաղորդում է յուրահատուկ տեսք, ինչը կարող է պահպանվել երկար տարիներ։  

Պաստառ ընտրելիս խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել որակին և, իհարկե, տեսքին։ Պատշաճ կերպով օգտագործելով պաստառի հատկությունները՝ կարող եք հասնել գերազանց արդյունքի: Միևնույն ժամանակ սխալ ընտրված երանգի կամ որակի պաստառը կարող է խաթարել ոչ միայն տան ինտերիերը, այլև տան ամբողջ աուրան։ Գեղեցիկ և համահունչ ինտերիեր ստեղծելու համար խորհուրդ ենք տալիս դիմել Varpet հավելվածի մասնագետներին, ովքեր կընտրեն ձեր բնակարանին համապատասխան պաստառ և կիրականացնեն որակյալ պաստառապատում։ 

Պաստառի տեսակները

Պաստառները կարելի է դասակարգել ըստ հատկությունների և որակի։

Դասակարգում՝ ըստ ջրի հետ փոխազդեցության

Պաստառի ընտրության ժամանակ առավել կարևոր նախապայմաններից է պաստառի խոնավադիմացկունությունը, կամ այլ կերպ ասած, կարելի՞ է լվանալ, թե՝ ոչ։ Ըստ այս հատկության՝ կարելի է տարբերակել պաստառների երեք տեսակ․

  • Պարզ, ոչ խոնավադիմացկուն պաստառը նախատեսված է նվազագույն խոնավությամբ սենյակներում օգտագործելու համար: Կարելի է մաքրել չոր նյութերով։ Հարմար չէ թաց մաքրման համար։ 
  • Խոնավադիմացկուն պաստառը նախատեսված է չափավոր խոնավությամբ սենյակներում օգտագործելու համար: Կարելի է հազվադեպ լվանալ ջրով և  մաքրող նյութերով։ 
  • Լվացվող պաստառները նախատեսված են տարբեր աստիճանի խոնավություն ունեցող սենյակներում օգտագործելու համար: Կարելի է մաքրել ջրով և մաքրող միջոցներով, սակայն հարմար չեն քիմիական նյութերով խնամքի համար։ 

Վերին շերտի կառուցվածքով

  • հարթ մակերեսով պաստառներ
  • ռելիեֆ մակերեսով պաստառներ
  • նուրբ նախշերով պաստառներ 
  • խորը նախշերով բազմաշերտ պաստառներ

Հաստության

  • ցածր խտությամբ պաստառներ
  • խիտ պաստառներ, որոնք չափազանց դժվարությամբ են սոսնձվում անհարթ մակերեսի վրա։ Այս տեսակը սակայն օգնում է պահպահնել սենյակի ճիշտ միկրոկլիման։ 

Դիզայնի

  • հարթ մակերեսով միագույն պաստառներ 
  • նախշերով պաստառներ

Ժամանակակից պաստառների ամենատարածված տեսակները 

Պաստառների բազմազանության մեջ կարելի է առանձնացնել մի քանի հիմնական տեսակ

Պաստառների տեսակները

  • Թղթե պաստառներ

  • Վինիլային պաստառներ

  • Ֆլիզելինային պաստառներ

  • Տեքստիլ պաստառներ

  • Ապակեթելային պաստառներ

  • Հեղուկ պաստառներ

  • Մետաղական

  • Ֆոտոպաստառներ

Թղթե պաստառ

Նման պաստառները պատրաստվում են տարբեր տեսակի թղթից և հեշտությամբ ներծծում են ջուրը։ Թղթե պաստառները հարմար չեն բարձր խոնավություն ունեցող սենյակների՝ խոհանոցի, լոգարանի կամ զուգարանի համար։ Արևի լույսի ազդեցության տակ ցածր որակի թղթե պաստառները շատ շուտ գունազրկվում են: Ավելի բարձրորակ պաստառներն ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից  պաշտպանող լրացուցիչ շերտ։

Ըստ մակերեսի կառուցվածքի՝ թղթե պաստառները բաժանվում են երկու տեսակի.

  • սիմպլեքս՝ միաշերտ թղթե պաստառներ
  • դուպլեքս՝ բազմաշերտ թղթե պաստառներ 

Երկրորդ տարբերակը համարվում է առավել որակյալ, քանի որ լրացուցիչ շերտերը պաստառները պաշտպանում են վնասվելուց։ 

Թղթե պաստառների առավելությունները

  • Էկոլոգիապես մաքուր են
  • Շնչող են
  • Երանգների մեծ ընտրություն
  • Մատչելի գին

Թղթե պաստառների թերությունները

  • Ոչ երկարակյաց
  • Հեշտ պատռվում են
  • Սոսինձը քսվում է անմիջապես պաստառի վրա, ինչը այնքան էլ հարմար չէ
  • Արևից գունաթափվում են
  • Ցածր ձայնամեկուսացում 
  • Ցածր խոնավադիմացկունություն

Վինիլային պաստառ

Այս տեսակն իրենից ներկայացնում է երկշերտ լվացվող պաստառ, որի հիմքը թուղթն է կամ ֆլիզելինը, իսկ վերին շերտը պոլիվինիլ քլորիդ է: Երբեմն հումքի մեջ մտնում են հակասնկային դեղեր:
Պոլիվինիլքլորիդը դիմացկուն է, չի կեղտոտվում և չի վնասվում։ Վինիլային պաստառները կարող են լինել ռելիեֆային կամ նախշերով, ամուր են և հուսալի:

Վինիլային պաստառների առավելությունները

  • Շատ դիմացկուն են և երկարակյաց
  • Գույնի և դաջվածքների բազմազանություն

Վինիլային պաստառների թերությունները

 

  • Դրանք ունեն օդի ցածր թափանցելիություն, ինչը որոշակի վտանգ է ներկայացնում բորբոսի ձևավորման համար:
  • Արտանետում են վնասակար ֆորմալդեհիդ:

Ֆլիզելինային պաստառ

Այս տեսակի պաստառներն ունեն երկու շերտ` ֆլիզելինային և պոլիմերային, որտեղ պոլիմերային շերտը պաշտպանիչ դեր է կատարում։ Ֆլիզելինային պաստառները շնչող են, ինչի շնորհիվ չեն կլանում վատ հոտեր։ Դրանք դիմացկուն են և շատ լավ թաքցնում են պատերի անհարթությունները։

Ֆլիզելինային պաստառների առավելությունները

  • Կարելի է կիրառել որպես հիմք ներկի հ
  • Շնչող է
  • Քողարկում են պատի մակերեսի թերությունները
  • Պաստառապատման պարզություն
  • Տարիների ընթացքում չեն կորցնում արտաքին տեսքը 
  • Հրդեհակայուն
  • Կարելի է լվանալ ջրով և մաքրող միջոցներով
  • Չեն գունաթափվում արևի ճառագայթներից 

Ֆլիզելինային պաստառների թերությունները

  • Ենթակա են մեխանիկական ազդեցությունների 
  • Մակերեսի վրա փոշի են կուտակում
  • Բարձրորակ ֆլիզելինային պաստառները (և խորհուրդ ենք տալիս գնել միայն որակյալ պաստառներ) բավականին թանկ են

Տեքստիլ պաստառ

Տեքստիլ պաստառ (oboyi)

Տեքստիլ պաստառներն ունեն բազմաշերտ կառուցվածք, որի հիմքը թուղթ կամ ֆլիզելին է, իսկ վերին շերտը՝ տեքստիլ։ Որպես վերին շերտ օգտագործվում են բնական և արհեստական գործվածքներ։ Պաստառի արժեքը կախված կլինի նրանից, թե ինչ նյութ է օգտագործվել վերին շերտի համար: Վերին շերտի որակից է կախված նաև պաստառի էկոլոգիապես մաքուր լինելը, երկարակեցության առանձնահատկությունները և արտաքին տեսքը:

Արտադրության տեխնիկայով պայմանավորված՝տեքստիլ պաստառները բաժանվում են մի քանի տեսակի

  • թելերով պատրաստված պաստառ
  • ամբողջական կտավից պատրաստված պաստառ

Բացի նրանից, որ տեքստիլ պաստառներն ունեն շքեղ տեսք, դրանք առանձնանում են բարձր ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ հատկություններով:

Ըստ վերին շերտի համար օգտագործվող նյութի՝ տեքստիլ պաստառները լինում են

  • Սինթետիկ
  • Ջուտի մանրաթելերից պաստառներ
  • Մետաքսե պաստառներ
  • Թավշյա պաստառներ

Տեքստիլ պաստառների առավելությունները

  • Գեղագիտական ​​տեսք
  • Նախշերի, գույների և հյուսվածքների բազմազանություն
  • Բարձր ձայնամեկուսացում
  • Բարձր ջերմամեկուսացում
  • Չեն գունաթափվում
  • Հրակայուն
  • Վուշի մանրաթելեր պարունակող տեքստիլ պաստառներն ունեն մանրէազերծ հատկություններ:

Տեքստիլ պաստառների թերությունները

  • Բարձր գին
  • Շուտ են կեղտոտվում
  • Հարմար չեն բարձր խոնավություն ունեցող սենյակներում 
  • Փոշու կուտակում մակերեսի վրա
  • Կլանում են հոտերը:

Ապակեթելային պաստառ

Ապակեթելային պաստառները հյուսված են տարբեր հաստություն ունեցող ապակե մանվածքներից և ներծծված են հատուկ նյութով: Ապակե պաստառը պատին սոսնձելուց հետո ներկվում է լատեքսային կամ ջրային հիմքի ներկով:
Այս եզակի պաստառը հրակայուն է։ Ավելին, հրդեհի ժամանակ այն չի արտանետում մարդու առողջության համար վտանգավոր նյութեր:
Ապակեթելային պաստառները պատրաստված են 100% բնական հումքից, համարվում են էկոլոգիապես մաքուր ու անվտանգ։

Ապակեթելային պաստառների առավելությունները

  • Հրակայուն
  • Դիմացկուն են և երկարակյաց
  • Չեն կլանում փոշի 
  • Շնչող 
  • Քողարկում են պատերի անհարթությունները
  • Գույների բազմազանություն
  • Հեշտ է սոսնձել
  • Կարող է սոսնձվել ցանկացած մակերեսի
  • Կարելի է բազմիցս ներկել
  • Չի առաջացնում ալերգիա
  • Ամրացնում է պատերը
  • Կարելի է լվանալ ջրով և մաքրող միջոցներով

Ապակեթելային պաստառների թերությունները

  • Մեծ դժվարությամբ են քերվում պատերից
  • Պաստառապատումից առաջ մակերեսը պետք է մշակվի լատեքսային շերտով
  • Ճկուն չեն
  • Ներկելու դեպքում պահանջում է մեծ քանակությամբ ներկ
  • Պետք է ներկվեն միայն հատուկ ներկով
  • Ունեն բարձր գին

Հեղուկ պաստառ

Հեղուկ պաստառներն ունեն հատուկ բաղադրություն, որի կազմում կարող են լինել գործվածք, բամբակյա մանրաթելեր և ցելյուլոզա: Հեղուկ պաստառը ստեղծում է առանց կարերի անթերի պատ։ Օգտագործելուց առաջ հումքը խառնում են ջրային հիմքի ներկով և տարածում պատերին։

Հեղուկ պաստառի առավելությունները

  • Պաստառի կառուցվածքը թույլ է տալիս մասնակի վերանորոգում կատարել
  • Կարելի է կիրառել նույնիսկ դժվարամատչելի հատվածներում 
  • Կարելի է կիրառել նույնիսկ անհարթ մակերեսների վրա
  • Էլաստիկ են 
  • Ունեն ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ հատկություններ

Հեղուկ պաստառի թերությունները

  • Չորանում է մոտ երկու օր 
  • Փչանում է բարձր խոնավության կամ ջրի անմիջական ազդեցության դեպքում

Մետաղական պաստառ

Մետաղական պաստառ (pastarapatum)

Մետաղական պաստառն ունի թղթե հիմք, որի վրա ավելացվում է ներկված ալյումինից կամ օքսիդացված փայլաթիթեղից պատրաստված մետաղական շերտ: Փայլաթիթեղը կարող է տպվել կամ դաջվել:

Մետաղական պաստառների առավելությունը

  • Հարմար է չոր և թաց մաքրման համար 
  • Չեն գունաթափվում
  • Երկարակյաց են
  • Ունեն գրավիչ տեսք
  • Կարելի է սոսնձել ցանկացած խոնավությամբ սենյակներում
  • Արտացոլում է ինֆրակարմիր ճառագայթումը` ապահովելով ջերմամեկուսացում 
  • Չի կուտակում ստատիկ էլեկտրականություն
  • Ունի բարձր ձայնամեկուսացում

Մետաղական պաստառի թերությունները

  • Մակերեսը, որի վրա սոսնձված է նման պաստառը, պետք է լինի կատարյալ հարթ
  • Նուրբ են
  • Կարող է արտացոլել արևի ճառագայթները 
  • Խորհուրդ չի տրվում սոսնձել էլեկտրական լարերի մոտ
  • Չի շնչում
  • Հեշտությամբ ենթարկվում է մեխանիկական ազդեցության
  • Ունի բարձր գին

Ֆոտոպաստառներ

Ֆոտապաստառները արժանի տեղ են գրավում առավել պահանջված պաստառների տեսակների շարքում: Պաստառը կարող է լինել փայլուն և անփայլ, նկարը կարող է տպված լինել ամբողջ պատի կամ դրա ինչ-որ մի հատվածի համար։ Ֆոտոպաստառները պատված են հատուկ պաշտպանիչ շերտով, երկարակյաց են և չեն գունաթափվում, սակայն հարմար չեն բարձր խոնավությամբ տարածքների համար։ 

Այս տեսակի պաստառները լինում եմ մեծ կտորներով, այդ պատճառով խորհուրդ է տրվում պաստառապատման աշխատանքները վստահել մասնագետի։

Պաստառապատում․ Պաստառապատման փուլերը 

Պաստառապատման փուլերը

Սենյակի ընդհանուր տեսքը կախված է նրանից, թե որքան որակով են կատարվել պաստառապատման աշխատանքները։ Նույնիսկ ամենաթանկ ու գեղեցիկ պաստառները կարող են փչացնել ինտերիերը, եթե դրանք վատ են սոսնձված: Հումքի, ժամանակի և գումարի խնայողության համար խորհուրդ ենք տալիս պաստառապատման աշխատանքները վստահել Varpet հավելվածի մասնագետներին, ովքեր կօգնեն ընտրել որակյալ պաստառներ և արագ իրականացնել պաստառապատում։

Պաստառապատման ընդհանուր կանոնները բոլոր տեսակների համար։ Առաջին քայլով պատերից հեռացվում են հին պաստառները։ Գործը հեշտացնելու համար կարող եք մի փոքր թրջել պաստառները։ 
Ամբողջը հեռացնելուց հետո պատերին ավելացվում է ծեփամածիկի շերտ՝ հարթեցնելով ամբողջ մակերեսը և նախապատրաստելով պաստառապատման։ Նախքան հաջորդ քայլին անցնելը պետք է համոզվել, որ պատերը չոր են, մաքուր և առանց ճաքերի։ Եվ, ամենակարևորը, պետք է ստուգել պատերի՝ խոնավության կլանման մակարդակը։ Դրա համար պատերի մակերեսին պետք է ջուր ցողել: Եթե կաթիլները մնում են մակերեսին, ուրեմն խոնավության կլանման մակարդակը ցածր է և անհաժեշտ է թղթի շերտ ավելացնել պատերին նախքան պաստառապատումը։ Եթե կաթիլները ներծծվել են և առաջացրել սև բծեր, ուրեմն կլանման մակարդակը շատ բարձր է։ Այս դեպքում կարելի է մակերեսը մշակել պաստառի սոսնձով կամ ծեփամածիկով։

Սոսնձի ընտրությունը կախված է պաստառի տեսակից։ Պաստառի պիտակի վրա նշվում է, թե որ սոսինձն է համապատասխանում այդ տեսակին։ Եթե դժվարանում եք պաստառի ընտրության հարցում, դիմեք մասնագետներին։ Ծանր պաստառների համար գոյություն ունեն հատուկ սոսինձներ։ 

Սոսինձը ճիշտ պատրաստելու համար անհրաժեշտ է տարայի մեջ լցնել ջուր և անդադադար խառնելով ավելացնել սոսնձի նյութը։ Ստացված զանգվածը պետք է խառնել այնքան ժամանակ, մինչև սոսինձը ամբողջությամբ լուծվի: 

Ամենավերջում պատրաստում ենք պաստառները։ Եթե պաստառը չունի նախշեր և չկա անհրաժեշտություն նախշերի համաչափությունը համապատասխանեցնելու, ապա կարող եք պարզապես չափել պատի բարձրությունը ժապավենով և պաստառից կտրել պահանջվող երկարությունը: Շերտը հավասարաչափ պահելու համար պաստառը ծալվում է կիսով չափ և կտրվում ծալքի երկայնքով։ Պատի վրա նախապես գծվում է ուղղահայաց գիծ, որտեղից էլ սկսվելու է պաստառապատումը։ Պաստառները սոսնձվում են շրջանով՝ մեկը մյուսի ետևից։
 

 


 


 


 



 


 




 


 


 


 

 

 

 

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play