Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

Date 07 Օգոստոսի 2020
Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են  էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ: Հետևաբար, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն: Ճիշտ պատասխանը կբացահայտվի սույն հոդվածում:

Արևային մարտկոցը արևային էներգիան մշտական էլեկտրական հոսանքի փոխակերպող սարք է

  1. Ի՞նչ է արևային մարտկոցը
  2. Արևային մարտկոցի աշխատանքի սկզբունքը
  3. Արևային մարտկոցների տարատեսակներ
  4. Արևային մարտկոցներ սեփական տան համար
  5. Արևային մարտկոցներ տան համար. սպառողների կարծիքներ
  6. 3 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներ ամառանոցի համար սկսած 447000 դրամից
  7. Ինչպես արևային մարտկոցներ պատրաստել ինքնուրույն
  8. Արևային մարտկոցներ տան համար սեփական ձեռքերով. պատրաստման ուղեցույց

Ի՞նչ է արևային մարտկոցը

Արևային մարտկոցը կիսահաղորդիչ սարք է, որն արևային ճառագայթները փոխակերպում է էլեկտրական էներգիայի: Նման համակարգի հիմնական խնդիրն է հանդիսանում տան հուսալի, տնտեսող և անխափան էլեկտրասնուցումը: Այսպիսի սարքավորումները նպատակահարմար է այնպիսի շրջաններում, որտեղ առկա են էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրից մատակարարման ընդհատումներ:

Արևային մարտկոց

Արեգակնային էլեկտրակայանն արդյունավետ չի աշխատում գիշերը և ամպամած օրերին, մինչդեռ էլեկտրաէներգիայի սպառման պիկը երեկոյան ժամերին է

Արևային մարտկոցի հիմնական առավելությունները հետևյալներն են.

  • սարքի պարզ տեղադրումը, որը չի պահանջում մալուխների անցկացում հիմնապատերով,
  • համակարգը չի պահանջում շատ ժամանակ սպասարկման համար,
  • էլեկտրաէներգիայի արտադրությունը վնասակար ազդեցություն չի ունենում շրջակա միջավայրի վրա,
  • կոնստրուկցիան չունի շարժական մասեր,
  • աշխատանքի անաղմուկ ռեժիմ,
  • էլեկտրաէներգիայի մատակարարումը կախված չէ բաշխիչ ցանցից,
  • շահագործման երկարատև ժամանակաշրջան նվազագույն ծախսերով:

Արևային մարտկոցի թերությունները.

  • համակարգի պատրաստման գործընթացը շատ աշխատատար է,
  • արևային վահանակը շատ տեղ է գրավում,
  • սարքը շատ զգայուն է աղտոտման հանդեպ,
  • մարտկոցը չի աշխատում գիշերը,
  • սարքի աշխատանքի արդյունավետությունը ուղղակիորեն կախված է եղանակային պայմաններից, մասնավորապես արևոտ և ամպամած օրերից:

 Արևային վահանակը ձմռանը

Ձմռանն անհրաժեշտ է մտահոգվել արևային վահանակը սառույցից և ձյունից մաքրելու մասին

Արևային մարտկոցի աշխատանքի սկզբունքը

Համակարգn աշխատում է ֆոտոէլեկտրական փոխարկիչներով, որոնք միացվում են որոշակի հաջորդականությամբ: Յուրաքանչյուր ֆոտոփոխարկիչ բաղկացած է երկու սիլիկոնե պնակից, որոնք տարբերվում են հաղորդականության տեսակով: Մեկը պատված է ֆոսֆորով, ինչը հանգեցնում է բացասական լիցքավորված էլեկտրոնների ավելցուկի ձևավորմանը: Մյուս պնակը պատված է բորով, ինչը հանգեցնում է մասնիկների՝ այսպես կոչված «անցքերի», ձևավորմանը, որոնք բացակայում են բացասկաններ լիցքերի շերտում:

Այլընտրանքային էներգիայի անսպառ աղբյուրի աշխատանքի սկզբունքը կայանում է հետևյալում. արևի լույսն ընկնում է բացասական լիցքավորված վահանակի վրա, ինչը հանգեցնում է լրացուցիչ «անցքերի» և էլեկտրոնների ակտիվ ձևավորմանը: Ֆոսֆորով պատված վահանակի վրա առկա է էլեկտրական դաշտ, որի շնորհիվ ի հայտ է գալիս պոտենցիալների տարբերություն: Դրական լիցքավորված մասնիկները ձգվում են վերին շերտ, իսկ բացասական լիցքավորված մասնիկները ուղղվում են ստորին: Ստեղծվում է մշտական լարում: Ստացվում է, որ մեկ փոխարկիչն աշխատում է ինչպես մարտկոց: Շղթայում առաջանում է մշտական հոսանք, երբ ծանրաբեռնվում է: Յուրաքանչյուր մարտկոցը ծածկված է բարակ պղնձե երակներով, որոնք կլանում են հոսանքը և ուղղորդում այն նպատակակետին:

Հոսանքի ուժը կախված է որոշակի պարամետրերից.

  • ֆոտոփոխարկիչի չափսերից,
  • ճառագայթների կլանման մակարդակից,
  • ֆոտոտարրի տեսակից,
  • արևային վահանակին միացած սարքավորումների ընդհանուր դիմադրողականությունից:

Արևային կայանի միացման և աշխատանքի գծագիր

Արևային կայանի միացման և աշխատանքի գծագիր

Արևային մարտկոցների տարատեսակներ

Բոլոր արևային վահանակները կարող են լինել սիլիկոնային կամ ժապավենային: Վահանակները, որոնց համար հիմք է ծառայում սիլիկոնը, բաժանվում են հետևյալ տեսակների՝

  • պոլիբյուրեղային,
  • մոնոբյուրեղային,
  • ամորֆ:

Պոլիբյուրեղյա արևային մարտկոցն իրենից ներկայացնում է իրենից մուգ կապույտ գույնի քառակուսի սարքավորում: Դրա մակերեսը ներառում է սիլիկոնային բյուրեղների անհամասեռ ներդիրներ: Չնայած 18% ցածր ՕԳԳ-ն՝ այս սարքը հնարավորություն ունի ամպամած եղանակային պայմաններում հոսանք արտադրելու, ինչը դրանք անփոխարինելի է դարձնում այն վայրերում, որտեղ գերակշռում է արևի ցրված լույսը:

Մոնոբյուրեղային արևային էներգիայի փոխակերպիչներն ներկայացված են կոր անկյուններով սև վահանակներով, որոնց համար օգտագործվում է մաքուր սիլիկոն: Սարքի բոլոր բջիջները ուղղված են մեկ ուղղությամբ, ինչը թույլ է տալիս ստանալ առավելագույն արդյունավետություն՝ 25% ՕԳԳ: Այսպիսի մարտկոցների թերությունն այն է, որ դրանց ճակատային մասը միշտ պետք է ուղղված լինի դեպի արևը: Եթե այն չի հասցել ծագել, թաքնվել է ամպերի ետևում կամ իջել է հորիզոնից, արևային վահանակները թույլ հզորությամբ հոսանք կարտադրեն: Սա ամենաթանկարժեք, բայց և առավելագույն արտադրողականություն ապահովող սարքավորման տեսակն է:

Կարդացե՛ք նաև՝ Վարդակ. ինչպես միացնել էլեկտրատեխնիկական կցամասերն առանց մասնագետի օգնության

Ճկուն արևային վահանակ

Ճկուն արևային վահանակը հարմար է աշխատանքի համար, այն հեշտ է կպցնել տանիքի անհարթ հատվածներում

Յուրաքանչյուր ամորֆ մարտկոց բաղկացած է սիլիկոնի բազմաթիվ բարակ շերտերից, որոնք ստացվում են ապակիների, պլաստիկի կամ փայլաթիթեղի վրա նյութի ամենափոքր մասնիկները շաղ տալով: Այդպիս շերտերը բավականին արագ այրվում են, ինչն արդեն 6 ամսից հանգեցնում է սարքավորման աշխատանքի արդյունավետության 15-20% անկմանը: Նման փոխակերպիչների ՕԳԳ-ն կազմում է ընդամենը 6%: Դրանք ամենաէժանն են և կարող են աշխատել նույնիսկ ամպամած եղանակին: Սակայն դրանց ծառայության առավելագույն ժամկետը 2 տարի է:

Ժապավենային մարտկոցների հիմքում ընկած է ոչ թե մետաղյա կամ ապակե պինդ թիթեղ, այլ պոլիմերային ժապավեն: Հետևաբար, դրանք թողարկվում են գլանափաթեթներով, ինչը թույլ է տալիս մարտկոցները փռել խոշոր մակերեսներում: Դրանց կոնստրուկցիայի շնորհիվ դրանք կարող են կտրվել տարբեր ձևով և չափով մասերի, տեղադրել արևային մարտկոցները ալիքավոր կորերով տանիքների վրա: Դրանք կոմպակտ և թեթև են: Գլանափաթեթային վահանակն ավելի էժան կնստի, քան սիլիկոնայինը, որի պատրաստման համար օգտագործվում են թանկարժեք նյութեր: Սակայն նման մոդելները շատ հզոր չեն: Այսօր դրանք գնելը բավականին դժվար է, քանի որ արտադրությունը միայն նոր է զարգանում:

Բոլոր արևային մարտկոցները, անկախ սարքի տեսակից, համալրվում են կարգավորիչներով, որոնք վերահսկում են մարտկոցի լիցքավորման մակարդակը: Նրանք վերաբաշխում են ստացված էներգիան՝ ուղղակիորեն ուղղելով այն սպառման աղբյուրին կամ պահպանելով մարտկոցում:

Արևային ստացիոնար վահանակներ

Արևային ստացիոնար վահանակներ տեղադրել արժե միայն տանիքի արևոտ կողմում

Արևային մարտկոցներ սեփական տան համար

Ավանդական էլեկտրամատակարարման նման այլընտրանքը շատ գործնական է: Բացի այդ, սարքավորման գինը զգալիորեն տարբերվում է էլեկտրաէներգիայի արժեքից: Տան համար սեփական ձեռքերով արևային մարտկոցներ պատրաստելով՝ սեփականատերը կկարողանա օպտիմալացնել էներգիայի սպառումը և այդպիսով նվազեցնել իր սեփական դրամական ծախսերը: Շատերը ցանկանում են նախօրոք տեղեկանալ, թե որքան կարժենա արևային մարտկոցներ տեղադրելը սեփական տան համար: Դրա համար անհրաժեշտ է նախնական հաշվարկներ կատարել, որտեղ կորոշվեն սարքավորման անհրաժեշտ հզորությունը և դրա գործունեության պայմանները:

Այն պետք է սկսվի հաշվարկելով սպառվող էներգիայի քանակը, որն անհրաժեշտ է ապրուստի ապահովման համար: Ստեղծելով լիարժեք կայան՝ պետք է կենտրոնանալ 150-250Վտ մարտկոցների վրա, իսկ ամառանոցային տնակի համար բավարար կլինի 50 Վտ վահանակները:

Այժմ անհրաժեշտ է հաշվել բոլոր էլեկտրական սարքերի ընդհանուր հզորությունը` հաշվի առնելով օրվա ընթացքում աշխատանքի ժամանակը: Ստացված արժեքը տվյալ տնային տնտեսության նվազագույն պահանջարկն է:

Արևային մարտկոցներ սեփական տան համար

Արևային վահանակները էլեկտրաէներգիա ստանալու այլընտրանքային եղանակ է, որը թույլ կտա հրաժարվել կոմունալ էլեկտրակայանի ծառայություններից:

Այս արժեքը հիմք է հանդիսանում արևային վահանակների հետագա քանակը և օժանդակ պարագաների, որոնց վերաբերում են մարտկոցները, ինվերտորները և կարգավորիչները, թիվը որոշելու համար:

Օգտակար խորհուրդ: Էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկին ևս 20 տոկոս պետք է ավելացնել, որը ծախսվում է մարտկոցներում:

Ոչ պակաս կարևոր ասպեկտ է հանդիսանում արևի ճառագայթների կլանումը, այն է՝ արևային էներգիայի քանակը, որն ընկնում է վահանակների առանձին միավորի մակերեսի վրա: Այս արժեքը յուրաքանչյուր առանձին ռեգիոնի համար անհատական է: Այն կարելի է ստանալ հատուկ գրականությունից կամ մասնագիտացված օդերևութաբանական կայքերում:

Էներգետիկ նորման բաժանվում է ճառագայթների կլանման արժեքի վրա: Ստացված թիվն անհրաժեշտ է բաժանել արևային կայանքի ընդհանուր հզորության վրա: Սատցված արժեքը պահանջվող մարտկոցների քանակն է: Այստեղ կարևոր է ստանալ առավելագույն թվով վահանակներ: Չէ որ տարբեր ամիսների ընթացքում արևի լույսի քանակը տարբեր կլինի:

արևային կայանի տեղադրում

Նախքան արևային կայան տեղադրելը, պետք է համոզվել, որ այն կարող է բավարարել տան բոլոր սարքավորումների էլեկտրաէներգիայի պահանջարկը

Օգտակար խորհուրդ: Քանի որ ճառագայթների կլանումն անընդհատ փոփոխվում է, հաշվարկները պետք է կատարվեն ամեն ամիս:

Օրինակ, եթե անհրաժեշտ է իմանալ, թե որքան արևային վահանակներ են անհրաժեշտ 100քմ տան համար, որտեղ կայանը կսնուցի լուսավորող լամպերը, նոութբուքը, հեռուստացույցը, արբանյակային ալեհավաքը, միկրոալիքային վառարանը և էլեկտրական վառարանը, պետք է կատարել բոլոր վերը նշված հաշվարկները: Արդյունքում, արևային կայանի հզորությունը մոտավորապես 1000Վտ կլինի, ինչը ենթադրում է 250 Վտ հզորությամբ 4 արևային վահանակների օգտագործում:

Վահանակը պետք է տեղադրվի տանիքի հարավային մասում, որը պետք է լինի կատարյալ վիճակում և կարողանա դիմակայել զգալի բեռի: Այստեղ մոտակայքում չպետք է լինեն ծառեր կամ ստվերներ ստեղծող այլ օբյեկտներ:

Այսպիսի համակարգը կարող է օգտագործվել ոչ միայն էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում սեփական տան ջեռուցումը արևային մարտկոցների միջոցով: Սա թույլ է տալիս խուսափել կենտրոնացված գազամատակարարմամբ թանկ ջեռուցման ծառայություններից, ազատվել կոմունալ ծառայության ձեռնարկություններից կախվածությունը և ստանալ շուրտարյա ջերմություն արևային էլեկտրակայանի շահագործման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում:

Դե իսկ արևային մարտկոցների անվտանգ տեղադրման և շահագործման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված այլ հարցերում կօգնի էլեկտրիկ-վարպետը, որի այցը ուղղակի կարելի է պատվիրել Varpet հավելվածով:

արևային կայանի գործողության սկզբունքը

Տանը ջեռուցման տարրին միացված արևային կայանի գործողության սկզբունքը

Նման համակարգերի տեղադրումը նպատակահարմար է միայն այն շրջանների համար, որտեղ արևը լուսավորում է ամսական առնվազն 20 օր: Եթե արևը բավարար չէ որպեսզի համակարգն ապահովի տան ամբողջական ջեռուցումը, այն կարող է օգտագործվել որպես լրացուցիչ անվճար աղբյուր: Տան ջեռուցման համար արևային մարտկոցների ճիշտ ընտրված համակարգը կփոխհատուցի իր արժեքը 3-4 տարի հետո:

Արևային մարտկոցներ տան համարսպառողների կարծիքներ

Էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրի մասին շատ դրական գնահատականների շնորհիվ հաջողվում է վանել առասպելները, որոնք անհանգստացնում են պոտենցիալ արևային մարտկոցներ տեղադրել ցանկացողներին:

Շատերը կարծում են, որ նման թանկարժեք սարքավորումներն իրենց չեն փոխհատուցելու ծառայության ամբողջ ժամանակահատվածում: Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան բոլոր կանոններին համապատասխան արևային վահանակների պատշաճ տեղադրման դեպքում սեփական տունը կարելի է ապահովել էլեկտրաէներգիայով առնվազն 25 տարի: Իսկ սարքավորումների արժեքը կփոխհատուվցի 3-4 տարի հետո:

Արևային մարտկոցների տեղադրում

Հարկ է նշել, որ արևային էլեկտրաէներգիայի սպառողների գնահատականները մեծամասամբ դրական են

Հաջորդ առասպելը ենթադրում է արևային մարտկոցների անարդյունավետ աշխատանքը ամպամած եղանակին կամ ձմռան ժամանակաշրջանում: Այնուամենայնիվ, սպառողների կարծիքները համընկնում են նրանում, որ արևային կոլեկտորները ընդունակ են առավելագույն ակտիվություն ցուցաբերել անամպ եղանակին, երբ արևը գտնվում է հորիզոնում: Սակայն երբ արև թաքնվում է ամպերի ետևում, վահանակների աշխատանքը տեղի կունենա, սակայն ոչ ամբողջ ծավալով: Հարմարանքն ամբողջովին դադարում է աշխատել գիշերը, երբ արևի լույսը լիովին բացակայում է:

Արևային մարտկոցների հակառակորդները պնդում են, որ արևային կոլեկտորները բավականին փխրուն են և չեն կարողանում դիմակայել բնության կողմից ստեղծվող տարբեր ճնշումներին: Սակայն սպառողների կարծիքները հակառակն են ապացուցում. արևային վահանակը կարող է դիմակայել նույնիսկ խոշոր կարկուտին:

Հաջորդ առասպելը վերաբերում է ձյանը, որը կարող է փակել լույսի մուտքը համակարգ: Թերևս վտանգն այստեղ կրում է սառույցը, որին կարող է կառչել ձյունը և պատնեշներ ստեղծել: Որպեսզի դրանից խուսափել, կարելի է տան վրա մարտկոցները տեղադրել ուղղահայաց, այդ դեպքում էլ կարելի է խուսափել մեծաքանակ սողացող լույսիվ:

Եվ վերջին առասպելը վերաբերում է արևային մարտկոցների չինական արտադրությանը: Չնայած արտադրանքի միանգամայն սոլիդ տեսականուն՝ Չինաստանում գործարանները հաճախ արտադրում են որակյալ ապրանքներ: Հատկապես այն վերաբերում է արևային կոլեկտորների և ջերմային խողովակների արտադրությանը, որոնց արտադրության 90%-ը կենտրոնացած է Չինաստանում: Այս արտադրանքն ունի բարձր տեխնիկական բնութագրեր և սերտիֆիկացված է ոչ միայն իր երկրում, այլ նաև Գերմանիայում:

Ինտերնետում բազմաթիվ դրական կարծիքներ ապացուցում են, որ էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրը լավ է ոչ միայն սեփական տան համար: Շատերը հաջողությամբ օգտագործում են արևային մարտկոցները բնակարանի համար, որոնք տեղադրում են պատշգամբում: Դրանք կարող են ուղղակիորեն տեղադրվել ապակու վրա կամ ապակիների շրջանակում, որը կկատարի երանգավորման դեր:

 

3 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներ

Որոշ օգտվողներ պնդում են, որ արևային կայանը կարող է ծածկել էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսերը՝ սկսած մանր կենցաղային իրերից մինչև ջեռուցման և ջրատաքացման համակարգ

կՎտ հզորությամբ արևային մարտկոցներ ամառանոցի համար սկսած 447000 դրամից

Ամառանոցում, որպես կանոն, գտնվում են ցածր հզորության էլեկտրական սարքեր, որտեղ պահանջվում են սահմանափակ քանակությամբ մարտկոցներ և դրանց օգտագործման քիչ հաճախականություն: Եթե ամառանոցում կենտրոնացված էլեկտրամատակարարում չկա, ապա նպատակահարմար է տեղադրել արևային մարտկոցների հավաքածու, որն անվճար էլեկտրաէներգիա կգեներացնի:  Այնուամենայնիվ, այդպիսի անհատույց հաճույք ստանալու համար սկզբում անհրաժեշտ կլինի գումարներ ծախսել անհրաժեշտ նյութերի ձեռքբերման վրա, որոնց արժեքը կփոխհատուցվի ընդամենը մի քանի տարուց:

1 կՎտ էլեկտրաէներգիա արտադրելու համար պահանջվում է 200 Վտ-ից ավելի արտադրողականությամբ հավաքածու: Ըստ բազմաթիվ գնահատականների տան համար 800 Վտ հզորությամբ արևային էլեկտրակայանները կարող են ապահովել օբյեկտի ամբողջական ինքնուրույն էլեկտրամատակարարում: Նման համակարգերի արժեքը կկազմի սկսած 600000 դրամից:

Ամառանոցի համար արևային էլեկտրակայանի ստանդարտ հավաքածուն բաղկացած է 200Վ վահանակներից, 40Ա լարման կարգավորիչից, 3 կՎտ արագացուցիչից, երկու 200Ա մարտկոցներից և այլ օժանդակ մասերից: Նման հավաքածուի գինը սկսվում է 447000 դրամից, իսկ հաշվարկային փոխհատուցման ժամկետը` 3-5 տարի: Այնուամենայնիվ, սա օբյեկտների համար էլեկտրաէներգիա ստանալու ամենաարդյունավետ միջոցն է, առանց կենտրոնացված էլեկտրամատակարարման: Այն ավելի քիչ ծախսատար է, քան դիզելային գեներատորի օգտագործումը:

Արևային կայանի բաղադրիչներ

Արևային կայանի բաղադրիչները

Ըստ սեփականատերերի գնահատականների ամառանոցային տան համար արևային մարտկոցներն ավելի լավ է հավաքել 2 կամ 4 մոդուլներով՝ յուրաքանչյուրը 200Վ հզորությամբ: Դա կախված է էներգիայի սպառողների թվից, դրանց օգտագործման տևողությունից և հաճախականությունից: Եթե հզորությունը բավարար չէ, այն կարելի է ավելացնել՝ ավելացնելով արևային վահանակներ:

Շատերը ձեռք են բերում նման հավաքածուն որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր մասնավոր սեկտորի համար, որտեղ առկա է կենտրոնացված էլեկտրամատակարարում: Տան համար արևային մարտկոցների մասին բազմաթիվ կարծիքները վկայում են, որ դրա դեպքում կարելի է զգալիորեն խնայել սպառած էլեկտրաէներգիայի հաշիվների վճարման վրա:

Ինչպես արևային մարտկոցներ պատրաստել ինքնուրույն

Երբ պատրաստի արևային կայան ձեռք բերելու հնարավորություն չկա, կարելի է այն ստեղծել սեփական ձեռքերով: Այստեղ կա երկու տարբերակ` ձեռք բերել պատրաստի մոդուլներ և միացնել դրանք ինվերտորով մարտկոցին կամ էլ զոդել վահանակը ինքնուրույն: Հավաքման առաջին եղանակն արագ է, սակայն ավելի թանկարժեք: Երկրորդ տարբերակը պահանջում է հավաքողի որոշակի հմտություն, ով պետք է չափազանց զգույշ լինի փխրուն ֆոտոտարրերի հետ:

Ինքնուրույն պատրաստված արևային մարտկոցներ

Չորս արևային թիթեղներն արտադրում են ընդհանուր առմամբ 2Վ էլեկտրաէներգիա

Սեփական ձեռքերով տան համար արևային մարտկոց պատրաստելու համար անհրաժեշտ է որոշակի նյութեր նախապատրաստել:

Արևային մարտկոցների ստեղծման առաջին հիմնական բաղադրիչը հանդիսանում է բարձրակարգ ֆոտոտարրերի հավաքումը: Այսօր կարելի է ձեռք բերել պօլիբյուրեղյա կամ մոնոբյուրեղյա սիլիկոնե տարրեր: Առավել հայտնի են նորագույն ֆոտոտարրերը, որոնք իդեալական են տնային էներգիայի մատակարարման համար:

Օգտակար խորհուրդ: Հավաքման համար անհրաժեշտ բոլոր տարրերը ցանկալի է ձեռք բերվեն մեկ արտադրողի կողմից: Քանի որ տարբեր ապրանքանիշի նյութերը զգալիորեն տարբերվում են, ուստի դա դժվարացնում է ամբողջ կոնստրուկցիայի հավաքումը:

Ֆոտոտարրերի միացման համար անհրաժեշտ կլինի հատուկ հաղորդիչների հավաքածու: Ապագա մարտկոցի իրանը պատրաստելու համար կհամապատասխանեն ալյումինե անկյունները, որոնք կայուն են մթնոլորտային երևույթների նկատմամբ: Իրանի չափսը կախված է ֆոտոբջիջների որակից: Որպես ֆոտոտարրերի արտաքին ծածկույթ ավելի լավ է օգտագործել թափանցիկ պոլիկարբոնատ կամ օրգանական ապակի, որոնք խոչընդոտում են  ինֆրակարմիր ճառագայթների ներթափանցմանը: Որպես լրացուցիչ նյութեր անհրաժեշտ կլինեն ամրացման հարմարանքներ, պղնձե էլեկտրալարեր, Շոտտկի դիոդներ, սիլիկոնե վակուումային տակդիրներ և պտուտակների հավաքածու ամրացման համար:

Կարդացե՛ք նաև՝ Տարանցիկ անջատիչ. տարբեր վայրերից միացման գծագիր

AGM մարտկոց

Արևայնի մարտկոց կարելի է հավաքել ձեռքի տակ ընկած նյութերից, բայց դրա արդյունավետությունն այդքան էլ բարձր չի լինի

Անհրաժեշտ կլինի նաև գնել 12Վ-անոց ինվերտոր 200Վ տան համար, որը փոխակերպում է մշտական հոսանքը փոփոխականի: Էլեկտրականության կուտակման և դանդաղ սպառման համար պահանջվում է մի զույգ գելային կամ AGM մարտկոցներ: Ոչ պակաս կարևոր տարր է հանդիսանում կարգավորիչը, որն անհրաժեշտ է մարտկոցները գլխավոր մարտկոցից անջատելու համար՝ դրա լրիվ լիցքավորման ժամանակ, և էլեկտրականության նոր չափաբաժին ստանալու համար այն միացնելու համար:

Կարելի է արևային մարտկոցներ հավաքել սեփական ձեռքերով նաև ձեռքի տակ ընկած միջոցներից: Դրա համար հարմար են դիոդները, փայլաթիթեղը կամ տրանզիստորները: Դիոդներից արևային մարտկոցի աշխատանքը կատարվում է արևի ուղիղ ճառագայթների ներքո մոտ 2.5Վ լարման առաջացման արդյունքում: Սակայն, երբ արևը բավարար չէ, այդ թիվը սկսում է նվազել, և դիոդները սկսում են արդեն իրենք սպառել էներգիան: Այդպիսի մարտկոցի պատրաստումը է քիչ արդյունավետ է:

Փայլաթիթեղից սարքավորումն ավելի հարմար է ջերմային էներգիայի արտադրության համար: Ամենաարդյունավետը տրանզիստորներից հավաքված արևային մարտկոցն է: Որքան շատ է դրանց քանակը, այնքան բարձր է սարքի հզորությունը: Յուրաքանչյուր տրանզիստորի վերևի հատվածը պետք է կտրել, դուրս հանել փոշենյութը: Սարքի ելք են ծառայում կոնտակտները: Այս մարտկոցը նախատեսված է հեռախոսի լիցքավորման համար: Ավելի լուրջ իրադարձությունների համար դրա հզորությունները բավարար չեն:

Փայլաթիթեղից սարքավորում

Արևային կայանը կարելի է համարել դրամական միջոցների երկարաժամկետ ներդրում, որը կփոխհատուցվի և եկամտաբեր կլինի ապագայում

Արևային մարտկոցներ տան համար սեփական ձեռքերով. պատրաստման ուղեցույց

Երբ անհրաժեշտ բոլոր տարրերը նախապատրաստված են, կարելի է անցնել կոնստրուկցիայի հավաքմանը, որը բաղկացած է հետևյալ փուլերից.

  1. Իրանի կառուցում ալյումինե շրջանակներից ոչ բարձր կողմերով և ամրացման հարմարանքներով, որոնց չափսը կախված է փոխակերպիչների քանակից և դրանց մակերեսից: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել բջիջների միջև հեռավորությունը ոչ պակաս 5մմ-ից:
  2. Շրջանակների ներքին եզրերին անհրաժեշտ է քսել հերմետիկ նյութը:
  3. Իրանին դնել թափանցիկ նյութից թիթեղը՝ ամուր սեղմելով այն սոսնձված հատվածներին:
  4. Հերմետիկ սոսնձի լիովին չորանալուց հետո ամրացման հարմարանքներով ձգել շրջանակը և թափանցիկ մակերեսը:
  5. Տեղադրել մարտկոցի բոլոր ֆոտոտարրերը հարթ մակերևույթի վրա՝ «բացասական» կողմը դեպի վեր:
  6. Ամրազոդման սարքի օգնությամբ յուրաքանչյուր բջիջի կցվում են միևնույն երկարության հաղորդիչները: Այդ ամենը հարմար է իրականացնել, երբ մոդուլը գտնվում է ապակու վրա:
  7. Բոլոր տարրերը հաջորդաբար միացվում են միմյանց հետ «օձի» տեսքով:
  8. Եզրային կոնտակտներն անհրաժեշտ է ամրազոդել դողին (արծաթե լայն հաղորդիչին):
  9. Մթության մեջ լուսավորության որակի նվազեցման կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել «միջին-կետեր» կայծային դիոդների օգնությամբ, որոնք տեղադրվում են դրական լիցքավորված տերմինալին: Դրա համար հարմար են Շոտտկի դիոդները:
  10. Հաղորդիչներով ֆոտոտարրերը դասավորել թափանցիկ հարթության վրա:
  11. Քսել մոլոր բջիջներին, դուրս եկող և միացնող լարերը սիլիկոնե սոսնձով:
  12. Փակել կոսնտրուկցիան ետևի վահանակով:
  13. Միացնել արևային վահանակը գլխավոր մարտկոցին, արևայնի մարռկոցի լիցքավորման կարգավորիչին և ինվերտորին:

Եթե դժվարանաք ինքնուրույն կատարել այս քայլերը, կարող եք օգնության կանչել փորձառու վարպետին՝ Varpet հավելվածի միջոցով, որը կարող եք ներբեռնել այստեղ:

Արևային վահանակի միացման պարզ սխեմա

Արևային վահանակի միացման պարզ սխեմա

Օգտակար խորհուրդ: Որպեսզի ծանրաբեռնվածության և մարտկոցի առանձին տարրերի միջև չառաջանա կարճ միացում, անհրաժեշտ է տեղադրել ապահովիչներ:

Գրեթե յուրաքանչյուր տանտեր ձգտում է ստանալ անվճար էլեկտրաէներգիա: Արևային մարտկոցների տեղադրումն առավել ընդունելի տարբերակ է հանդիսանում: Այս սարքի օգնությամբ կարելի է ստեղծել հիմնական (առանց կենտրոնացված էլեկտրամատակարարման) և լրացուցիչ էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր: Համակարգն էկոլոգիապես մաքուր է և հուսալի օգտագործման համար: Հիմնական թերությունը թանկարժեք սարքավորումներն են: Սակայն դրա արժեքը կփոխհատուցվի 3-5 տարուց:

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play