Տան մշտական մաքրությունը հաճելի մթնոլորտի անբաժան մասն է: Բնության զարթոնքին զուգահեռ տնային տնտեսուհիներն սկսում են մտածել բնակարանի գարնանային մաքրության մասին: Հենց այդ հիմնական (կապիտալ) մաքրության շնորհիվ է ասես գարնանային թարմությունն և մաքրությունը գալիս ցանկացած տուն ու բնակարան:
Տունը ամեն մարդու համար սրբազան վայր է: Եվ, այդուամենայնիվ, պատահում է, որ տան մեջ հայտնվում է նեգատիվ էներգետիկա, որից անպայման պետք է ձերբազատվել, այլապես այն կսկսի ազդել Ձեր էմոցիոնալ վիճակի, իսկ վատագույն դեպքում՝ նույնիսկ առողջության վրա:
Իհարկե, մաքրությունը նաև ժամանակատար է: Սակայն, տան մաքրության պահպանումը, կոկիկությունն ու կարգուկանոնը տարբերակներից մեկն է նաև ցույց տալու Ձեր ընտանիքին, թե որքան եք հարգում նրանց։
Միայն նմանատիպ տանը կարելի է լիարժեք խաղաղ և ներդաշնակ զգալ:
Մտածո՞ւմ եք, թե ինչպես արագ մաքրել բնակարանը, որտեղից սկսել:
Այս հոդվածում կներկայացնենք օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ: Մենք հասկանում ենք Ձեզ, գիտենք, որ մարդկանց մեծ մասի համար տան մաքրումը կապվում է հոգնածության և ծանր աշխատանքի հետ: Սակայն, կան տան մաքրության վերաբերյալ մի քանի պարզ խորհուրդներ, որոնք կարող են հեշտացնել մաքրություն հաստատելու գործընթացը:
Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես կազմակերպել և իրագործել մաքրությունը՝ դարձնելով այն հաճելի գործընթաց: Ինչպես բաժանել գործերը ըստ շաբաթվա օրերի, և ինչպես այս գործում ներառել ամբողջ ընտանիքին:
Հոդվածը կհետաքրքրի բոլոր տնային տնտեսուհիներին, հատկապես՝ աշխատող կանանց: Այս հոդվածի միջոցով կփորձենք արժեքավոր խորհուրդներ տալ, որոնք կօգնեն Ձեզ՝ տանը մշտապես մաքրություն և թարմություն ապահովելու կարևոր գործում:
Դե ինչ, բարի ընթերցում:
Ինչպես բնակարանի մաքրությունը դարձնել հաճելի
Նախևառաջ եկեք միասին սովորենք որոշ պարզ կանոններ.
Փոխեք վերաբերմունքը. տան մաքրությունը կարող է նաև հաճելի լինել: Մինչև գործը սկսելը փորձեք փոխել վերաբերմունքը սպասվող գործի նկատմամբ: Պետք չէ մաքրությունը դիտարկել որպես հոգնեցուցիչ կամ բարդ խնդիր, այլ ճիշտ հակառակը՝ այն կարող է լինել հեշտ, հաճելի և անգամ զվարճալի մի գործընթաց: Գործի հանդեպ դրական վերաբերմունքը շատ կարևոր է:
Միացրեք ուրախ և ամենակարևորը՝ Ձեզ հաճելի երաժշտություն: Երաժշտությանը զուգահեռ մի փոքր բացեք պատուհանները և գործի անցեք: Ամեն բան պետք է համահունչ լինի Ձեր նախընտրություններին: Այդ կերպ Դուք կկարողանաք հեշտությամբ գործի անցնել:
Արագ և արդյունավետ բնակարանը մաքրելու գործում լավ տրամադրությունը չափազանց կարևոր է: Թվում է, թե սա իրականում մանրուք է, սակայն այն գործընթացին ավելի էներգետիկ ընթացք կհաղորդի:
Մոտիվացրեք Ձեզ: Մտածեք հաճելի բաների մասին, որոնցով կարող եք ինքներդ Ձեզ խրախուսել գործն ավարտելուց հետո. օրինակ՝ կինոնկար դիտել ընտանիքի հետ միասին կամ երկար սպասված հանդիպում ունենալ ընկերների հետ:
Կարևոր է: Հիշե՛ք. տունը և շրջապատը մաքուր պահելը կախված է ոչ թե Ձեր հնարավորություններից, այլ մաքրության հանդեպ Ձեր վերաբերմունքից և կոնկրետ գործողություններից: Որոշ մարդիկ կարծում են, թե կեղտոտ տունն աղքատության հետևանք է: Սակայն պարտադիր չէ, որ այդպես լինի: Նյութական միջոցների պակասն իհարկե կարող է դժվարացնել մեր շրջապատը մաքուր պահելու գործը: Սակայն, աղքատությունը չի խանգարում մաքրությանը:
Տան մաքրման համար պարզ ծրագիր մշակեք
Երբեմն լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է տունը շատ արագ կարգի բերել: Նման դեպքերում պետք չէ շփոթվել: Պարզապես անհրաժեշտ է պարզ և հստակ ծրագիր մշակել և գործի անցնել:
Կարևոր է: Բնակարանը հնարավորինս արագ մաքրելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մաքրող միջոցներ՝ նյութեր և սարքավորումներ: Ինչպես նաև մի քանի զույգ ձեռնոցներ. թաց և չոր անձեռոցնիկները նույնպես կարող են օգնել Ձեզ:
Ամեն օր մի քիչ. պլանավորեք
Այսպիսով, եթե ցանկանում եք հանգստյան օրերը նվիրել Ձեզ և Ձեր ընտանիքին, ոչ թե տան մաքրությանը, Ձեր երեխաներին կամ սիրած զբաղմունքին, այդ ամենի համար անհրաժեշտ է ժամանակն արդյունավետ օգտագործել:
Օգտակար խորհուրդ: Մասնագետները խորհուրդ են տալիս տան մաքրման գործընթացը կազմակերպել ամբողջ շաբաթվա ընթացքում: Կազմակերպելով և ամեն օր անգամ մի փոքր գործ անելով Դուք հնարավորություն կունենաք հանգստյան օրերը տնօրինել ըստ ցանկության:
Կարևոր է: Գործը հեշտացնելու համար կարող եք որոշակի գրաֆիկ կազմել. եթե նույնիսկ կես ժամ ազատ ժամանակ ունեք, այդ ընթացը կարող եք օգտագործել՝ բնակարանը կարգի բերելու համար: Պատշաճ կերպով կազմակերպված մաքրումը խնայում է ժամանակը:
Այս ժամանակացույցին հետևելով հիմնական գործերից կազատվեք: Կմնա միայն մանր-մունր գործերը, որոնք կկարողանաք շատ կարճ ժամանակահատվածում ավարտել:
Եվ այսպես, գործերը կարող եք բաժանել ըստ շաբաթվա օրերի հետևյալ կերպ.
- Երկուշաբթին կարող եք նվիրել խոհանոցի մաքրությունը, ներառյալ բոլոր հատվածները՝ կաթսա, գազօջախ և լվացարան:
- Երեքշաբթի կարող եք մաքրել միջանցքն ու լոգարանը: Լվացքի սանտեխնիկա, սալիկներ, դարակներ, ցնցուղ, հայելիներ: Մաքրել միջանցքում շորերի համար նախատեսված կախիչները, սրբել կոշիկների պահարանը, բռներն ու կահույքը:
- Չորեքշաբթին նվիրեք ննջասենյակը մաքրելուն: Զգուշորեն սրբեք մահճակալի փոշին և փոխեք սպիտակեղենը: Այնուհետև մաքրեք ննջասենյակի մնացած կահույքն ու հայելիները:
- Հինգշաբթին կարող եք նվիրել տանից դուրս հատվածին՝ բակի կամ պատշգամբի կարգի բերմանը՝ ծաղիկների խնամք, լվացքի պարանների մաքրում և այլն:
- Դե, իսկ ուրբաթ կարող եք մաքրել տանն առկա ամբողջ տեխնիկայի և կահույքի փոշին և լվանալ հատակը:
Կարևոր է: Բնակարանի ամբողջական մաքրումը պետք է պարբերաբար իրականացնել` հատկապես, եթե երեխաներ ունեք:
Օգտակար խորհուրդ: Մասնագետները խորհուրդ են տալիս բնակարանը մաքրելու և տունը կարգի բերելու պրոցեսը սկսել վերևի հարկերից և աստիճանաբար իջնել դեպի ներքևի հարկեր:
Ինչպես տունը կարգի բերել հաշված րոպեների ընթացքում
Հյուրերը շուտով ժամանելու են, իսկ տան մաքրությունը կազմակերպելու համար տառացիորեն հաշված րոպեներ ունեք: Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ուրեմն կհասցնեք: Այս պարզ խորհուրդները հենց Ձեզ համար են: Այսպես.
- Անհրաժեշտ է նորից նայել սենյակը և հեռացնել այն ամենը, ինչն ակնհայտորեն դուրս է ընդհանուր կարգից: Անհավաք սենյակների դռները պետք է փակել, իսկ թափթփված հագուստը հավաքել մեծ լվացքի զամբյուղում:
- Պետք է ստուգել, արդյոք ամեն ինչ կարգին է լոգարանում: Անհրաժեշտ է ստուգել ծորակների և հայելու մաքրությունը: Սրբիչը պետք է մաքուր լինի: Անհրաժեշտության դեպքում թարմացրեք օդը:
- Կարգի բերեք խոհանոցը և թարմացրեք: Նախ անհրաժեշտ է հեռացնել բոլոր ավելորդ իրերը խոհանոցի սեղանից, լվացարանից և սալիկապատ հատվածից: Այնուհետև սրբել խոհանոցային տեխնիկան՝ կաթսա, սառնարան և այլ իրեր: Այդ ամենը կօգնի ամբողջ սենյակը կոկիկ և մաքուր դարձնել: Խիստ կարևոր պահ է նաև հատակի լվացումը:
Ի գիտություն: Ավելի լավ է սկսել ավելի աղտոտված և առավել շատ մաքրություն պահանջող վայրերից` խոհանոց, զուգարան և լոգասենյակ:
Այսպես, զուգահեռ մի քանի բան արեք
Սկսեք համատեղել մի քանի գործ: Այդպիսով, Դուք կկարողանաք զգալիորեն հեշտացնել Ձեր գործն ու խնայել ժամանակը: Կարող եք, օրինակ, խոհանոցում կեղտոտ ափսեները դնել այն լվացող սարքի մեջ, իսկ այդ ընթացքում գազօջախը կամ սառնարանը կարգի բերել:
Կարևոր է: Մաքրությունն իդեալական կլինի, եթե Ձեր բնակարանի հայելիները և ապակե մակերեսները փայլեն:
Բնակարանի հիմնական մաքրում. Ինչն է պետք հաշվի առնել
Ամբողջական մաքրման հավաքածու: Նախքան խոշոր տնային գործերը սկսելը, ստուգեք, թե արդյոք ունեք ամբողջական հավաքածու տունը մաքրելու համար՝ ռետինե ձեռնոցներ, սպունգներ, անձեռոցիկներ, խոզանակներ և համապատասխան մաքրող միջոցներ:
Հանգստություն հաղորդեք սենյակին
Կարևոր է: Նախքան գործը սկսելն անհրաժեշտ է ազատվել այն ամենից, ինչն ավելորդ է: Անպիտան իրերը տանից հեռացնելուց հետո միայն սկսեք տան հիմնական մաքրումը:
Երկար ժամանակ օգտագործված, վնասված, թերի կամ չօգտագործված իրերը պետք է դեն նետել: Դրանք են՝ հին թերթերի կույտերը, առանց բռնակով բաժակը, չսպառված ու ոչ պիտանի սնունդը, երկար ժամանակ չհագած կամ մոռացության մատնված հագուստը, չօգտագործվող կոսմետիկան, անպիտան նվերները և այլն: Առարկաները, որոնք միայն զբաղեցնում են տարածքը, փոշու բուն են. դրանցից պարզապես անհրաժեշտ է ազատվել: Այդպիսով, Դուք կարող եք ազատ տարածք ունենալ, որն էլ հետագայում ավելի արդյունավետ կօգտագործ
Բաշխեք պարտականությունները. ընտանիքի անդամները նույնպես կարող են մասնակցել այս գործին
Ամեն ինչ Ձեզ վրա մի վերցրեք: Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրտը կարող է կոնկրետ հանձնարարություն ունենալ։ Օրինակ՝ հայրը կարող է հետևել, որ ավտոտնակում ամեն ինչ իր տեղում լինի, և տարին առնվազն մեկ անգամ այն հիմնահատակ մաքրել: Երեխաները նույնպես կարող են մասնակցել տնային գործերին: Նրանք կարող են օրինակ՝ հավաքել թափթփված խաղալիքները:
Պատանիները կարող են առավոտյան՝ դպրոց գնալուց առաջ հարդարել անկողինը, կեղտոտ հագուստը թողնել համապատասխան տեղում և հավաքել անձնական իրերը։
Մաքուր տունը շատ կարևոր է նաև առողջության տեսանկյունից
Փոշու և թափոնների կուտակումը ոչ միայն շրջապատին անշուք տեսք է հաղորդում, այլ նաև կարող է վնասակար լինել մարդու առողջությանը:
Կարևոր է: Կուտակված աղբը կարող է զանազան մակաբույծների առաջացման պատճառ հանդիսանալ, որոնք տարբեր հիվանդություններ են հարուցում: Դե իսկ այդ իրավիճակը կարելի է կասեցնել, եթե Ձեր տունն ու շրջապատը մաքուր ու կոկիկ պահեք:
Օգտակար խորհուրդներ
- Արդուկը մաքրեք մանր աղով:
- Լոգարանի ծորակները մաքրեք կիտրոնով:
- Միկրոալիքային վառարանը կարելի է քացախով մաքրել, այնուհետև պարզապես սրբիչով:
- Աղբամանի տհաճ հոտը վերացնելու համար կիտրոնը կիսեք և դրեք աղբամանի մեջ:
- Խոհանոցի սրբիչների տհաճ հոտը վերացնելու համար լվացքի փոշուն մի փոքր քացախ ու կերակր սոդա խառնեք:
- Խոհանոցի պահարանների դռները կփայլեն, եթե դրանք մաքրեք սոդայի ու բուսական յուղի խառնուրդով:
- Զուգարանակոնքը մաքրելու և տհաճ հոտից ազատվելու համար տաք ջրի մեջ մի փոքր քացախ և սոդա ավելացրեք, հեղուկը պարզապես լցրեք զուգարանակոնքի մեջ:
- Փայտե կահույքի քերծվածքները վերացրեք քացախի և ձիթապտղի ձեթի միջոցով: Խառնեք հավասար չափերով, շորը թրջեք խառնուրդի մեջ և դրանով սրբեք փայտը:
- Տնային պայմաններում օդի թարմեցուցիչ պատրաստելու համար: Խառնեք երկու բաժակ ջուրը, թեյի գդալ վանիլը և կտրատած կիտրոնը, լցրեք համապատասխան տարայի մեջ:
Մի քանի խորհուրդ, որպեսի Ձեր տունը միշտ իդեալական տեսք ունենա
Մի ստեղծեք պահեստային անկյուն: Հայերիս բնավորության գծերից մեկն է՝ ամեն ազատ անկյուն ինչ-որ «պահեստ»-ի վերածել։ Չնայած դժվար թե Ձեզ հետագայում պետք գան օրինակ՝ տոնածառի այրված լույսերը կամ նմանատիպ մեկ այլ իր։ Ազատվեք տան մեջ եղած բոլոր անպետք իրերից։
Հագուստը թաքցրեք միանգամից: Հանել եք տաբատը, ապա անմիջապես այն տեղավորեք պահարանում կամ կեղտոտ հագուստի համար նախատեսված սնդուկում: Օրինակ՝ արդուկի սեղանը, արդուկն ավարտելուց հետո պետք է անմիջապես թաքցնել: Ամեն բան պետք է իր տեղն ունենա՝ անմիջապես դրա օգտագործումից հետո:
Դասավորեք փաստաթղթերը: Դասավորեք՝ մուծման կտրոնները, խմբավորեք զեղջային քարտերը և կարևոր փաստաթղթերը։ Պարբերաբար ազատվեք անպետքներից։ Լավ կլինի, որպեսզի այդ իրերի համար ունենաք առանձին պահարան՝ դարակներով։
Հավաքեք անկողինը: Այդ ամենը ննջարանը դարձնում է մաքուր և կոկիկ։
Թաքցրեք կոշիկներն ու վերարկուն: Համաձայնվեք, տհաճ է մտնել բնակարան, որտեղ քեզ դիմավորում են վերարկուների և բաճկոնների մի հսկայական կույտով։ Պատի կողքին դրված կոշիկներն էլ կարող եք տեղավորել պահատուփի մեջ։
Լվացեք ամաններն անմիջապես: Եթե չեք հասցնում կամ էլ հոգնում եք՝ գնեք աման լվացող մեքենա։ Դրա մեջ կարելի է տեղավորել ամբողջ օրվա կեղտոտ ամանները և միայն երեկոյան միացնել այն։ Առավոտյան ընդամենը մի քանի րոպե կպահանջվի՝ դրանք տեղավորելու համար։
Պարբերաբար սրբեք փոշիները: Արեք դա շաբաթը մեկ անգամ և Ձեր տունը մաքուր կմնա։
Այստեղ, այնտեղ մի գցեք իրերը: Եթե ընտանիքի ամեն մի անդամ վերցնի իրը և գցի որտեղ պատահի՝ ոչինչ էլ չի ստացվի։ Ամեն մի իրի համար որոշակի տեղ որոշեք և միշտ այն իր տեղը դրեք։
Դե ինչ անվերջ կարել է խոսել ու խորհել տունը կատարյալ դարձնելու տարբեր կանոնների ու խորհուրդների շուրջ: Իհարկե, ոչինչ հենց այնպես չի տրվում. տան մաքրությունը նույնպես խլում է ամենաթանկը՝ Ձեր կյանքի ժամերը:
Հաշվարկների համաձայն՝ շաբաթը երկու անգամ հատակի լվացման վրա ծախսվում է տարեկան 52 ժամ, իսկ եթե այդ թվերին ավելացնենք ընդհանուր մաքրումը, կստացվի սարսափելի մի թիվ: Իհարկե, ամեն բան կարելի է ինքնուրույն կազմակերպել, օրինակ՝ նստակյաց աշխատանքից հետո գործը հանգստի մի տեսակի վերածելով, կամ կարելի է դիմել օգնության հմուտ վարպետի և ազատվել այդ խնդրից:
Մաքրության վարպե՞տ է պետք
Ուզում եք գարնանային մաքրություն և թարմություն հաղորդել Ձեր բնակարանին: Varpet հարթակում գրանցված փորձառու վարպետները պատրաստ են օգնել Ձեզ:
Բնակարանների, առանձնատների և գրասենյակների ընթացիկ կամ կապիտալ մաքրություն, վերանորոգումից հետո փափուկ կահույքի քիմմաքրում, ֆասադային պատուհաններ և ցուցափեղկեր,մեքենայի քիմմաքրում և կենցաղային օգնական՝ կենցաղային տարբեր աշխատանքների ժամանակ օգնելու համար:
Տան մաքրության հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել Varpet հավելվածում գրանցված հմուտ վարպետների օգնությանը:
Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն այստեղից և պատվիրեք համապատասխան ծառայությունը:
Հոդվածի ամփոփում
Փոխեք վերաբերմունքը. տան մաքրությունը կարող է նաև հաճելի լինել: Պետք չէ մաքրությունը դիտարկել որպես հոգնեցուցիչ կամ բարդ խնդիր, այլ ճիշտ հակառակը՝ այն կարող է լինել հեշտ, հաճելի և անգամ զվարճալի մի գործընթաց: Գործի հանդեպ դրական վերաբերմունքը շատ կարևոր է:
Միացրեք ուրախ և ամենակարևորը՝ Ձեզ հաճելի երաժշտություն: Երաժշտությանը զուգահեռ մի փոքր բացեք պատուհանները և գործի անցեք: Ամեն բան պետք է համահունչ լինի Ձեր նախընտրություններին:
Այդ կերպ Դուք կկարողանաք հեշտությամբ գործի անցնել:
Արագ և արդյունավետ բնակարանը մաքրելու գործում լավ տրամադրությունը չափազանց կարևոր է: Թվում է, թե սա իրականում մանրուք է, սակայն այն գործընթացին ավելի էներգետիկ ընթացք կհաղորդի:
Մոտիվացրեք Ձեզ: Մտածեք հաճելի բաների մասին, որոնցով կարող եք ինքներդ Ձեզ խրախուսել գործն ավարտելուց հետո. օրինակ՝ կինոնկար դիտել ընտանիքի հետ միասին կամ երկար սպասված հանդիպում ունենալ ընկերների հետ:
Կարևոր է: Հիշե՛ք. տունը և շրջապատը մաքուր պահելը կախված է ոչ թե Ձեր հնարավորություններից, այլ մաքրության հանդեպ Ձեր վերաբերմունքից և կոնկրետ գործողություններից: Նյութական միջոցների պակասն իհարկե կարող է դժվարացնել շրջապատը մաքուր պահելու գործը: Սակայն, աղքատությունը չի խանգարում մաքրությանը:
Տան մաքրման համար պարզ ծրագիր մշակեք: Երբեմն լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է տունը շատ արագ կարգի բերել: Նման դեպքերում պետք չէ շփոթվել: Պարզապես անհրաժեշտ է պարզ և հստակ ծրագիր մշակել և գործի անցնել:
Ամեն օր մի քիչ. պլանավորեք: Տան մաքրման գործընթացը կազմակերպեք ամբողջ շաբաթվա ընթացքում:
Ամեն օր անգամ մի փոքր գործ անելով հնարավորություն կունենաք հանգստյան օրերը տնօրինել ըստ ցանկության:
Եթե ըստ շաբաթվա գրաֆիկի (գրաֆիկը՝ տես հոդվածում) գործերը պլանավորեք և կատարեք, այդպիսով կարող եք հիմնական գործերից ազատվել: Կմնա միայն մանր-մունր գործեր, որոնց իրագործումը շատ ժամանակ չի պահանջի:
Կարևոր է: Բնակարանի ամբողջական մաքրումը պետք է պարբերաբար իրականացնել` հատկապես, եթե երեխաներ ունեք:
Մասնագետները խորհուրդ են տալիս բնակարանը մաքրելու և տունը կարգի բերելու պրոցեսը սկսել վերևի հարկերից և աստիճանաբար իջնել դեպի ներքևի հարկեր:
Ինչպես տունը կարգի բերել հաշված րոպեների ընթացքում: Ավելի լավ է սկսել ավելի աղտոտված և առավել շատ մաքրություն պահանջող վայրերից` խոհանոց, զուգարան և լոգասենյակ:
Այսպես, զուգահեռ մի քանի բան արեք: Սկսեք համատեղել մի քանի գործ: Կարող եք, օրինակ, խոհանոցում կեղտոտ ափսեները դնել այն լվացող սարքի մեջ, իսկ այդ ընթացքում գազօջախը կամ սառնարանը կարգի բերել:
Մաքրությունն իդեալական կլինի, եթե Ձեր բնակարանի հայելիները և ապակե մակերեսները փայլեն:
Նախքան խոշոր տնային գործերը սկսելը, ստուգեք, թե արդյոք ունեք տունը մաքրելու համար՝ ռետինե ձեռնոցներ, սպունգներ, անձեռոցիկներ, խոզանակներ և համապատասխան մաքրող միջոցներ:
Անպիտան իրերը տանից հեռացնելուց հետո միայն սկսեք տան հիմնական մաքրումը: Պետք է ազատվել այն ամենից, ինչն ավելորդ է: Այդպիսով, Դուք հանգստություն կհաղորդեք սենյակին:
Բաշխեք պարտականությունները. ընտանիքի անդամները նույնպես կարող են մասնակցել այս գործին: Ամեն ինչ Ձեզ վրա մի վերցրեք: Օրինակ՝ երեխաները նույնպես կարող են մասնակցել տնային գործերին, օրինակ՝հավաքել թափթփված խաղալիքները:
Մաքուր տունը շատ կարևոր է նաև առողջության տեսանկյունից:
Կարևոր է: Կուտակված աղբը կարող է զանազան մակաբույծների առաջացման պատճառ հանդիսանալ, որոնք տարբեր հիվանդություններ են հարուցում:
Հոդվածում տեղ են գտել նաև մի շարք օգտակար խորհուրդներ. դրանք են՝ մի ստեղծեք պահեստային անկյուն, դասավորեք փաստաթղթերը, թաքցրեք կոշիկներն ու վերարկուն, ամեն մի իրի համար որոշակի տեղ որոշեք և միշտ այն իր տեղը դրեք և այլն: