Սենյակի ինտերիերը ձևավորվում է բազմաթիվ տարրերի համադրությամբ, և այս առումով պակաս կարևոր չեն միջսենյակային դռները, որոնք ինտերիերի գլխավոր տարրերից են հանդիսանում։ Շուկայում ներկայացված միջսենյակային դռների տեսականին բազմազան է թե դիզայնի և թե հումքի ընտրությամբ։
Առանձնատան, բնակարանի կամ գրասենյակի միջսենյակային դռների ընտրությունը կպայմանավորված է մի շարք գործոններով։ Ճիշտ ընտրություն կատարելու և որակյալ տեղադրման աշխատանքներ իրականացնելու համար խորհուրդ ենք տալիս դիմել Varpet հավելվածի մասնագետներին, ովքեր կիրականացնեն ցանկացած բարդության տեղադրման աշխատանքներ։
Միջսենյակային դռների տեսակները
Բնակելի տարածքի միջսենյակային դռները կարելի է բաժանել մի քանի տեսակի՝ ըստ որոշակի չափանիշների
-
հումքը, որից պատրաստված է դուռը
-
կողպեքի առկայություն կամ բացակայություն
-
բացման ձևը
-
բացման ամպլիտուդը
Միջսենյակային դռների տեսակներն ըստ մեխանիզմի
Միջսենյակային դռան ընտրության ժամանակ առաջին հերթին հարկ է ուշադրություն դարձնել կառուցվածքի մեխանիզմին: Այլ կերպ ասած, բացման եղանակին: Կան մեխանիզմների չորս հիմնական կատեգորիաներ․
Բացվող։ Ամենատարածված տարբերակը դեպի դուրս կամ դեպի ներս բացվող դուռն է։ Որոշ մոդելներ նաև թույլ են տալիս բացել դուռը թե՛ ներս, թե՛ դուրս։ Այս տեսակն ունի իր թերությունը․ դուռը լայն բացելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք: Միևնույն ժամանակ բացվող դուռն ապահովում է առավելագույն ջերմա և ձայնամեկուսացում։
Քաշվող։ Դռները բացվում և փակվում են հատուկ փոքր անիվների շնորհիվ։ Այս տեսակը շատ կոմպակտ է և հարմար է ոչ մեծ տարածքների համար։
Ծալվող։ Այս տեսակը նորարարական և հետաքրքիր լուծում է ինտերիերի համար։ Ծալվող մեծանիզմն իր հերթին լինում է երկու տեսակի՝ գրքային և ակորդեոն։ Բացվելու և փակվելու մեխանիզմով նրանք նույնն են, միակ տարբերությունը դռան ծալվող հատվածների քանակն ու չափն է։
Պտտվող։ Միջսենյակային դռների այս տեսակը համեմատաբար նոր է։ Իր մեխանիզմի շնորհիվ այն բացվում է երկու կողմից, որը թույլ է տալիս խնայել տարածությունը։
Միջսենյակային դռների տեսակներն ըստ կոնստրուկցիայի
Միջսենյակային դռները տարբերակվում են նաև ըստ կոնստրուկցիայի։
Միափեղկ։ Այս կոնստրուկցիան առավել տարածված և հարմար է բնակարանի համար։ Հիմնականում լինում են ստանդարտ՝ 70-80 սմ լայնության:
Երկփեղկ։ Միջսենյակային դռների այս կոնստրուկցիան ունի երկու բացվող փեղկ։ Այս տեսակի դռները լինում են լայն, և, հետևաբար, դռան բացվածքը նույնպես պետք է լինի լայն։
Մեկ ու կես։ Այս դեպքում դռան մի մասը լիարժեք փեղկ է, որն իրականացնում է իր գործառույթները, իսկ մյուսն ավելի նեղ է և բացվում է միայն անհրաժեշտության դեպքում։
Միջսենյակային դռների տեսակներն ըստ հումքի
Դռների ընտրության ժամանակ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հումքին: Այսօր դռների արտադրության համար օգտագործվում են տարբեր հումքեր, որոնցից ամենատարածվածներն են.
- Փայտ: Այս տեսակը ամենաբնական տարբերակն է, որն առանձնանում է իր ճոխ տեսքով և գույների բազմազանությամբ։ Փայտյա դռները շատ ամուր են և հուսալի, սակայն փայտե դռներն ունեն անհամեմատ բարձր գին։ Ավելի էժան տարբերակում փայտն օգտագործվում է միայն շրջանակի համար: Սոճուց դռները նույնպես բավականին մատչելի են:
- ՄԴՖ։ Այս տարբերակը փայտյա դռների որակյալ և մատչելի փոխարինող է։ ՄԴՖ-ից պատրաստված դռան ներքին շերտը կարող է լինել տախտակ կամ նմանատիպ հումք։ Ավելի ամուր և թանկարժեք մոդելներն ամբողջությամբ բաղկացած են հաստ ՄԴՖ շերտից։
- Պլաստիկ։ Այս տարբերակը հարմար է գրասենյակների, պատշգամբների և բարձր խոնավությամբ սենյակների համար: Դիզայնի առումով պլաստիկը ավելի հասարակ տեսք ունի, սակայն իր մատչելիության և խոնավադիմացկունության շնորհիվ այն լայն կիրառում ունի:
- Մետաղական։ Միջսենյակային դռների համար հիմնականում մետաղական դետալները համադրվում են այլ տարրերի հետ, օրինակ՝ ապակի։
- Ապակի: Հիմնականում համադրվում են փայտյա և մետաղյա շրջանակների հետ, սակայն հանդիպում են նաև ամբողջովին ապակյա միջսենյակային դռներ։ Երկարակեցության համար օգտագործվում են առավել ամուր ապակիներ։ Դրանք ունեն հատուկ պաշտպանիչ թաղանթ, որը թույլ չի տալիս կոտրվելիս ապակին վերածվի մանր բեկորների։
Եթե ընտրել եք ՄԴՖ-ից պատրաստված միջսենյակային դռներ, կարող եք հեշտությամբ փոխել արտաքին շերտի գույնը և դիզայնը ՊՎՔ շերտով, լամինատով, կամ այլ բնական և արհեստական ծածկույթով ձեր ինտերիերին համապատասխան:
Միջսենյակային դռների տեսակներն ըստ նշանակության
Միջսենյակային դռան հումքն ուղղակիորեն ազդում է դռան որակի վրա: Միջսենյակային դռների ընտրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ձայնամեկուսացման, խոնավադիմացկունության և ամրության վրա։ Կարևոր է նաև այն, թե որ սենյակի համար է նախատեսված դուռը։
Լոգասենյակի համար պետք է ընտրել այնպիսի հումքից պատրաստված դուռ, որը կդիամակայի ջերմաստիճանի տատանումներին և բարձր խոնավությանը։ Եթե ինտերիերը պահանջում է տեղադրել փայտյա դռներ, պետք է ուշադրություն դարձնել փայտի որակին և երեսպատմանը․ արտաքին շերտը չպետք է ունենա ճաքեր, այլապես խոնավությունը շատ արագ կդեֆորմացնի դուռը։ Նաև, եթե լոգասենյակի համար օգտագործվում է փայտե դուռ, տարածքը պետք է պարտադիր ունենա օդափոխության համակարգ։ Այս չափանիշներին պետք է համապատասխանեն նաև խոհանոցի դռները։ Խոհանոցի համար կիրառվում են նաև ապակյա տարրերով մետաղյա և փայտյա դռներ։
Հյուրասենյակը ձեզ տալիս է ընտրության լիակատար ազատություն: Այստեղ կարող եք ավելի շատ ուշադրություն դարձնել դիզայնին, այլ ոչ թե հումքի տեսակին: Ննջասենյակի համար ցանկալի է ընտրել էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված դուռ, այն է՝ փայտ կամ ՄԴՖ։
Միջսենյակային դռների չափերը և տեղադրումը
Տարածքի կառուցման և վերանորոգման ժամանակ պետք է հաշվի առնել դռների, պատուհանների, կահույքի չափերը։
Միջսենյակային դռներն ունեն ստանդարտ չափ։
Տարածք |
Դուռ Լայնություն/Բարձրություն |
Դռան բացվածք Լայնություն/Բարձրություն |
Պատի խորություն |
Խոհանոցի դուռ | 70х200սմ | 77-80սմ /206-209 սմ | 7 սմ |
Լոգասենյակի և սանհանգույցի դուռ |
55-60х190սմ 60х200սմ |
62-70 սմ /196-199սմ 67-70սմ/206-209սմ |
7 սմ |
Միջսենյակային դուռ | 80х200սմ | 87-90/206-209սմ | 7-20 սմ |
Հյուրասենյակի դուռ (երկփեղկ) | 120х200սմ (60+60 կամ 80+40) | 127-130/206-209сսմ | 7—20 սմ |
Միջսենյակային դռների տեղադրման փուլերը
Կախված դռան հումքից և կոնստրուկցիայի տեսակից՝ տեղադրման ժամանակ կարող են առաջանալ տարբեր բարդություններ։ Որակյալ տեղադրման աշխատանքներ և հուսալի միջսենյակային դռներ ունենալու համար խորհուրդ ենք տալիս դիմել Varpet հավելվածի մասնագետների օգնությանը։
ՓՈՒԼ 1։ ՀԻՆ ԴՌԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ԵՎ ԴՌԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ
Այս փուլն իրականացվում է, եթե նոր դռան տեղադրումը իրականացվում է հնի փոխարեն: Ապամոնտաժումն իրականացվում է ըստ հետևյալ սխեմայի։
- դուռը ծխնիներից հանել
- շրջանակի մեջտեղի հատվածը սղոցով կտրել
- սղոցված մասերը հեռացնել պատի վրայից
- մաքրել պատը մեկուսացնող շերտից և ավելորդ աղբից
- անհարթությունների շտկում
Միջսենյակային դռան տեղադրման աշխատանքները հիմնականում կատարվում են սենյակի ներքին հարդարանքն ավարտելուց հետո։
ՓՈՒԼ 2։ ՇՐՋԱՆԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Դռան շրջանակը ձողերից կազմված կարկաս է, որը կարող է ունենալ П-ձև ֆորմա կամ լինել ուղղանկյուն։ Վերջիններս առավել հաճախ կիրառվում են լոգարանի և սանհանգույցի համար։
Մինչև շրջանակի տեղադրելը պատի մեջ մի քանի տեղով տեղադրվում են ամրացնող ձողեր։ Շրջանակի վրա ավելացվում են 4 մմ տրամագծով փորվածք ձողերի ամրացման համար։ Փորվածքները պետք է համապատասխանեն ներկառուցված փայտե ձողերին։ Այնուհետև շրջանակը պտուտակներով ամրացվում է պատին ներկառուցված փայտե ձողերին։ Դատարկ տարածությունը լցվում է պոլիուրեթանային փրփուրով` ընդարձակման ամենացածր արագությամբ, ինչը կբացառի տարրերի դեֆորմացիան` փրփուրը կարծրանալուց հետո: Նախքան շրջանակի ամրացնելը փրփուրով ստուգվում է ամբողջ կոնստրուկցիայի ամրությունը և ֆիքսվում թույլ տեղերը։ Փրփուրը կարծրանալուց հետո մնացորդները հեռացվում են և կարելի է անցնել հաջորդ փուլին։
ՓՈՒԼ 3: ԾԽՆԻՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Ծխնիների շնորհիվ է, որ դուռը բացվում-փակվում է, և այդ պատճառով դրանք պետք է լինեն որակյալ և դիմացկուն։ Ծխնիները պետք է լինեն դռան հաստությունից ավելի նեղ։
Ծխնիները տեղադրվում են մի քանի փուլով․
- Նախապես որոշվում է ծխնիների տեղը դռան վրա և նշումներ արվում մատիտով։ Սովորաբար դրանք տեղադրվում են դռան ստորին և վերին եզրերից 150-200 մմ հեռավորության վրա:
- Դռան վրա կատարվում են փորվածքներ։
- Ծխնիներն ամրացվում են դռանը պտուտակներով։
- Նման հերթականությամբ ծխնիների մեխանիզմի երկրորդ մասն ամրացվում է շրջանակի վրա։
ՓՈՒԼ 4: ՇՐՋԱԿԱԼԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Շրջակալներն (наличник) ունեն դեկորատիվ նշանակություն, կցվում են շրջանակին և ամբողջ դռան կոնստրուկցիան դարձնում ավելի ամբողջական։ Դռան վրա շրջակալի տեղադրումն այնքան էլ բարդ պրոցես չէ, սակայն որակյալ աշխատանքի համար խորհուրդ է տրվում վստահել աշխատանքները Varpet-ի վստահելի վարպետներին:
Շրջակալների տեսակները և դրանց տեղադրման գործիքները
Դռների շրջանակի համար կարելի է ընտրել տարբեր տեսակի շրջակալներ, որոնք տարբերվում են ինչպես հումքով, այնպես էլ դրանց ձևով: Առավել հաճախ կիրառվում են փայտյա կամ պլաստիկ շրջակալներ։ Կան նաև պողպատե, ալյումինե շրջանակներ, ինչպես նաև նրբատախտակից կամ լամինատից:
Շրջակալները կարող են լինել տարբեր ձևերի՝ հարթ, կլորացված և ձևավոր: Հարթ տեսակն ամենապարզ և հաճախ հանդիպող շրջակալն է, որը համահունչ կլինի ցանկացած ինտերիերի հետ։ Կլորացված շրջակալներն ավելի հազվադեպ են հանդիպում և հարմար կլինեն դիզայներական յուրահատուկ լուծումներով ինտերիերի համար։ Էսթետիկության տեսակետից նախընտրելի են ձևավոր շրջակալները, որոնք հանադրվում են փայտյա դռների հետ։
Միջսենյակային դռան փականի և բռնակի տեղադրում
Ֆունկցիոնալ առումով միջսենյակային դռները կարող են ունենալ բռնակներ և փականներ, որոնց դիզայնը պետք է համահունչ լինի դռան և ամբողջ ինտերիերի հետ։
Բռնակի առկայությունը պարտադիր է բացովի դռների համար։ Միջսենյակային դռան վրա բռնակի առկայությունը շատ ավելի հարմարավետ և անվտանգ է դարձնում այն, հետևաբար, բռնակի տեղադրումը պետք է իրականացվի դռան ամբողջ կոնստրուկցիայի տեղադրումից հետո։ Ընդհանուր առմամբ, բռնակի տեղադրումն այնքան էլ բարդ չէ, այնուամենայնիվ, այն պահանջում է որոշակի հմտություններ: Եթե չունեք համապատասխան գործիքներ և փորձ, ցանկալի է դիմել մասնագետի օգնությանը և խնայել ժամանակն ու գնված ապրանքը։
Բռնակի տեղադրման բարձրության վերաբերյալ ոչ մի տեղ հստակ ցուցում չկա: Սովորաբար դրանք տեղադրվում են հատակից մեկ մետր բարձրության վրա։ Այն կարելի է մի փոքր իջեցնել կամ բարձրացնել` ըստ նախասիրության կամ կախված բնակիչների հասակից։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, լավագույն տարբերակն է 1 մ հեռավորության վրա: Տեղադրելիս պետք է հաշվի առնել մնացած դռների բռնակների բարձրությունը։ Նրանք բոլորը պետք է լինեն նույն բարձրության վրա։
Գոյություն ունեն միջսենյակային դռների բռնակների մի քանի տեսակներ, և նրանցից յուրաքանչյուրն ունի սարքի և տեղադրման իր առանձնահատկությունները:
Դռան բռնակի տեսակը | Կոնստրուկցիայի առանձնահատկությունները | Կիրառում |
Ստացիոնար | Կոնստրուկցիայով նախատեսված չէ կողպման համակարգ։ Դուռը բացելու համար հարկավոր է ճիշտ ուղղությամբ քաշել դուռը։ | Հարմար է ոչ բնակելի պահեստային սենյակների համար |
Սեղմվող | Կոնստրուկցիան ունի սողնակային լեզու, որը շարժվում է և բացում է դուռը, երբ բռնակը սեղմվում է։ | Կիրառվում է միջսենյակային և մուտքի դռների համար |
Կլոր պտտվող բռնակ | Դուռը բացվում և փակվում է բռնակը ժամանցույցի ուղղությամբ պտտելիս։ | Հարմար է միջսենյակային դռների համար |