Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս, բայց արդեն հասցրել են գրավել իրենց հատուկ տեղը այլ հարդարման նյութերի շարքում: Չնայած շատերը դեռ գերադասում են դասական թղթի պաստառները՝ սխալմամբ ենթադրելով, որ ավելի հեշտ է աշխատել դրանց հետ: Ավելի մանրամասն ուսումնասիրենք ի՞նչ են իրենցից ներկայացնում հարդարման այս նյութերը՝ հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին և այլ մակերևույթներին: Իրականությանը համապատասխանում է արդյո՞ք որ դրանց կիրառումը բարդ աշխատատար գործընթաց է, որը պահանջում է հատուկ նախապատրաստություն:
Հեղուկ պաստառներ – ժամանակակից հարդարման նյութ պատերի համար
- Ի՞նչ է հեղուկ պաստառը
- Ինչո՞վ են արդյունավետ հեղուկ պաստառները
- Հեղուկ պաստառներ. կիրառման տեխնոլոգիան: Նկարագրություն, հնարքներ, օգտակար խորհուրդներ
- Մակերևույթի նախնական պատրաստում
- Ապագա պաստառների բաղադրության պատրաստում
- Հեղուկ պաստառներ: Ինչպե՞ս դրանք քսել պատին
- Պատկերներ պատի վրա հեղուկ պաստառներով
- Կարելի է արդյո՞ք քսել հեղուկ պաստառներն առաստաղին
Ի՞նչ է հեղուկ պաստառը
Հեղուկ պաստառներն ըստ էության դեկորատիվ սվաղ են: Վաճառքում այս պաստառները ներկայացված են չոր և հեղուկ տեսքով, սակայն ավելի հաճախ հանդիպում է առաջին տարբերակը: Հեղուկ պաստառների փաթեթեի գինը կախված է արտադրողից, խառնուրդի կազմից և լցանյութի տեսակից: Չոր տեսքով դրանք նման են փշուրների՝ փափեփավորված 1կգ քաշով տոպրակներում:
Այս խառնուրդի հիմնական բաղադրիչներն են.
- բջջանյութի և բամբակի մանրաթելերը,
- ներկանյութը,
- սոսինձը (հաճախ դա KMC սոսինձն է),
- դեկորատիվ բաղադրիչները (հատիկներ, գալարներ, փայլեր, հանգույցներ):
Հեղուկ պաստառները հյուրասենյակի ինտերիերում
Տվյալ չոր խառնուրդը լուծում են սովորական ջրով, իսկ պատին քսում են մալայի կամ շպակլիի օգնությամբ, ինչպես և հարդարման սվաղների մյուս տեսակները:
Վերջնական արդյունքը գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր դեկորատիվ ծածկույթն է՝ հպվելիս տաք և կոշտ, գերազանց ջերմա- և ձայնամեկուսիչ հատկություններով:
Քանի որ բացադրությունը ենթադրում է պատրաստում թղթից, ուստի հեղուկ պաստառները հեշտ է պատրաստել սեփական ձեռքերով: Բացի այդ, կան ամբողջական ուղեցույցներ և տեսանյութեր տվյալ խորագրով:
Հեղուկ պաստառներ – գերազանց ձայնա- և ջերմամեկուսիչ նյութ
Ինչո՞վ են արդյունավետ հեղուկ պաստառները
Այս նյութն արժանացել է սպառոների դրական գնահատականին ամբողջ աշխարհում՝ դրան բնորոշ առավելությունների շնորհիվ,
-
կիրառման թեթևությունն ու հեշտությունը: Խառնուրդը պատրաստելու համար չի պահանջվի շատ տեղ և թանկարժեք գործիքներ: Քսելու գործընթացն այնքան պարզ է, որ կկարողանա նույնիսկ ոչ պրոֆեսիոնալը:
- ունիվերսալությունը: Հեղուկ պաստառները համատեղելի են գրեթե բոլոր նյութերի հետ. բետոն, փայտ, գիպսակարտոն, փայտամանրաթելային սալիկ, MDF, գիպս, նրբատախտակ, ներկ և նույնիսկ մետաղ: Քսելուց հետո ստացվում է ողորկ մակերես, հետևաբար պետք չի անհանգստանալ հանգույցների, կացամասերի և այլ միացումների մասին: Բացի այդ, դրանք կարող են թաքցնել աննշան անհարթություններն ու խոռոչները:
Հեղուկ պաստառները վանում են փոշին, դիմանում են ջերմության տատանումներին, չեն ներքաշում հոտերը, չեն այրվում, հրակայուն են և չեն ենթարկվում դեֆորմացիայի
- լավ կենցաղային ցուցանիշներ: Հեղուկ պաստառները վանում են փոշին, դիմանում են ջերմության տատանումներին, չեն ներքաշում հոտերը, չեն այրվում, հրակայուն են և չեն ենթարկվում դեֆորմացիայի:
- էսթետիկ գրավչություն: Այս հարդարման նյութը, իր կառուցվածքի շնորհիվ, թույլ է տալիս ստեղծել տարբեր դեկորատիվ լուծումներ: Նույնիսկ պրոֆեսիոնալ դիզայներներն հաճույքով օգտագործում են հեղուկ պաստառները: Ինտերնետում հեշտությամբ կարելի է գնտել ինտերիերների լուսանկարներ, որտեղ հաջողությամբ կիրառված է տվյալ ծածկույթը:
- մատչելի գինը: Հեղուկ պաստառների 1 քմ-ն արժե շուրջ 1000-2500 դրամ
Օգտակար խորհուրդ: Եթե պատը, որի վրա քսված է հեղուկ պաստառ, կեղտոտվել է, ապա ծածկույթն ամբողջովին թարմացնելու կարիք չկա: Բավարար է խոնացավնել անհրաժեշտ հատվածը ջրով, հեռացնել շպակլիի օգնությամբ, և այդ հատվածը լրացնել նոր բացած խառնուրդով:
Վառ կարմիր հեղուկ պաստառները սենյակի ինտերիերում
Հեղուկ պաստառներ. կիրառման տեխնոլոգիան: Նկարագրություն, հնարքներ, օգտակար խորհուրդներ
Հեշտ է հասկանալ, որ պատերին կարող են կիրառվել հեղուկ պաստառները, եթե կրկին լավ ուսումնասիրել բաղադրությունը: Սոսնձվող բաղադրիչի առկայությունը թույլ է տալիս կիրառել պաստառների այս տեսակը գրեթե ցանկացած մակերևույթին: Հիմնավորապես պարզենք, թե ի՞նչ են հեղուկ պաստառները, ինչպե՞ս քսել դրանք պատին:
Մակերևույթի նախնական պատրաստում
Հեղուկ պաստառները հանդիսանում են շատ մատչելի հարդարման նյութեր, իսկ կիրառման համար չեն պահանջում իդեալական հարթ պատ, հետևաբար, նախապատրաստական աշխատանքներում մեծ ներդրումներ չեն պահանջվում:
Հեղուկ պաստառների կիրառման տեխնոլոգիա
Հեղուկ պաստառները կարելի է ուղղակիորեն կիրառել սվաղի վրա: Սակայն որակյալ արդյունք ստանալու համար նպատակահարմար է իրականացնել մակերևույթի նախապատրաստումը.
- Պետք է հեռացնել բոլոր կեղտերը պատերից, ինչպես նաև հին պաստառները, ճաքճքած սվաղը և ներկը:
- Անհրաժեշտ է հեռացնել բոլոր դուրս եկած տարրերը, օրինակ՝ մեխերը և պտուտակները: Եթե որոշ տարրերի հեռացումն անհնար է, ապա պետք է դրանք գրունտացնել կամ ներկել ջրաէմուլսիոն ներկով: Մետաղական ելուստների ձևավորման համար օգտագործվում է յուղաներկ:
- Գիպսակարտոնե պատերը պահանջում են ամբողջ մակերևույթի սվաղում, այլ ոչ միայն հանգույցների:
- Հեղուկ պաստառների ներքո ամբողջ մակերևույթը անհրաժեշտ է գրունտացնել: Գրունտանյութը քսում են 1-2 շերտով:
- Սև աշխատանքի վերջնական փուլը կլինի հատուկ սվաղի քսումը պաստառների տակ: Այն կարելի է փոխարինել ջրաէմուլսիոն ներկով:
Պատերին հեղուկ պաստառները քսելը շատ հեշտ է
Քսման վերաբերյալ հաճախ տրվող հարցերը.
- Կարելի՞ է հեղուկ պաստառները քսել ներկի վրայից: Եթե ներկված մակերևույթին բշտիկային եւ փխրուն տարրեր չկան, մակերևույթն անհրաժեշտ է սկզբում գրունտավորել՝ օգտագործելով խորը ներթափանցող գրունտանյութ: Մի քանի օր անց կաելի է անմիջապես քսել հեղուկ պաստառները:
- Հնարավո՞ր է սոսնձել պաստառները հեղուկ պաստառների վրա: Նախ պետք է պատից հեռացնել հեղուկ պաստառները: Դա բարդ չէ կատարել. բավարար է դրանք թրջել ջրով և հեռացնել գործիքի օգնությամբ: Եթե մակերևույթը նախքան հեղուկ պաստառների քսելը լավ նախապատրաստվել է, ապա բավական է քսել մի քանի շերտ գրունտանյութ: Եթե պատը բավարար չափով հարթեցված չէ, ապա նախքան գլանային պաստառների փակցնելն անհրաժեշտ է իրականացնելը, անհրաժեշտ է կատարել բոլոր նախապատրաստական աշխատանքները:
Հեղուկ պաստառը ստեղծում է ջերմ և կոշտ զգացողություն
Կարևոր է: Պետք է նկատի ունենալ, որ պաստառների տակ պատերի գույնը պետք է միատեսակ լինի, ցանկալի է սպիտակ, կամ պատառների հետ նույն գունային գամմայում: Հակառակ դեպքում, չորանալուց հետո մուգ տարածքներն աչքի կընկնեն:
Ապագա պաստառների բաղադրության պատրաստում
Պատրաստելուց առաջ պետք է մանրամասն ծանոթանալ ուղեցույցին: Սովորաբար բաղադրությունը պետք է պատրաստել մոտ 5-10 ժամ առաջ նախքան քսելը: Պատրաստման համար տաք (20-40 աստիճան) ջրով ոչ մեծ տարայի մեջ լցնում են բաղադրատարրերը՝ նախապես խառնելով խառնուրդը, եթե դրա բաղադրիչները փաթեթավորված են տարբեր տոպրակներում:
Բոլոր համամասնությունները պետք է պահպանվեն ըստ ուղեցույցի, սակայն սովորաբար պահանջվում է 4,5լ ջուր մեկ փաթեթի համար (1կգ): Պետք է ստացվի թթվասերանման կոնսիստենցիա: Եթե ստացված լուծույթը շատ պինդ է, ապա կարելի է մի փոքր էլ ջուր ավելացնել:
Կարելի է ձեռքով խառնել, ընդ որում պետք է հետևել, որպեսզի գնդիկներ չմնան: Շատ փորձառու մասնագետներ խորհուրդ չեն տալիս խառնելու համար օգտագործել հարիչը, քանի որ երկար թելերի և մանրաթելերի առկայության պարագայում դրանք կարող են կտրվել իրարից:
Կարդացե՛ք նաև՝ Ջրակայուն լամինատ, 12մմ 33 կարգ, Գերմանիա. տեխնիկական բնութագրերը, արտադրողները և գները
Չոր խառնուրդ հեղուկ պաստառների համար
Մեկ տարայում հարկավոր է խառնել միայն մեկ անգամ միայն մեկ փաթեթի պարունակությունը: Չի թույլատրվում խառնել փոթեթի պարունակության մի մասը: Անհրաժեշտ է միանգամից պատրաստել լուծույթի այնքան քանակ, որը կծածկի պատը անկյունից անկյուն, որպեսզի տարբերություն չնկատվի անցումներում: Ստացված լուծույթը պետք է թողնել մի քանի ժամ: Կիրառելուց առաջ այն պետք է լավ խառնել:
Եթե կոմպոզիցիան ենթադրում է դեկորատիվ տարրերի առկայություն (փայլեր, հատիկներ և այլն), առաջին հերթին ջրի մեջ լցնում են դրանք, և միայն դրանից հետո են ավելացնում հիմքը: Հեղուկ պաստառները նկարով, ինչպես նաև դեկորատիվ լցոնումներով, առանձնահատուկ հետաքրքրությամբ են դիտվում: Եթե բաղադրիչները խոշոր են թվում, դրանք կարելի է ինքնուրույն ծեծել և ավելացնել մանրացված տեսքով:
Դեկորատիվ լցոնումներ հեղուկ պաստառների համար
Հեղուկ պաստառներ: Ինչպե՞ս դրանք քսել պատին
Հեղուկ պաստառները քսելը դժվար գործընթաց չէ:Գլխավորը ճշգրտությունն է, ուշադրությունը և ցանկությունը: Գործընթացից յուրահատուկ հաճույք կստանան ստեղծագործական ջիղով մարդիկ կողմից, քանի որ այդ պաստառները հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր դեկորատիվ նախշեր և կերպարներ:
Քսելու համար անհրաժեշտ գործիքներն են՝ շպակլին, քերիչը, ձևավոր ռելիեֆով վալիկը (եթե նախատեսվում է ռելիեֆային ծածկույթ), հատուկ ատրճանակը:
Տարածքում դրական ջերմաստիճանը (10 աստիճանից ոչ պակաս) պարտադիր նախապայման է հեղուկ պաստառների կիրառման համար:
Հեղուկ պաստառների կիրառում պատին
Մանրամասն նկարագրությունը, թե ինչպես քսել հեղուկ պաստառները պատերին (կարելի է լրացուցիչ ուսումնասիրել տեսանյութեր), հնարավորություն կտա հեշտությամբ հաղթահարել գործընթացը:
Ինչպե՞ս ճիշտ քսել հեղուկ պաստառները պատին: Պետք է վերցնել պաստառի մի փոքր խմբաքանակ ձեռքով կամ շպակլիով, տարածել այն նախապատրաստված մակերևույթին: Անբողջ գործընթացը բարդ չէ քան սովորական սվաղելը: Քսելու համար հաճախ կիրառում են հատուկ քերիչներ (դրանք մի փոքր նեղացված են և պատրաստված են թափանցիկ նյութից): Շերտի պահանջվող հաստությունը 2-3մմ է, չնայած պաստառների տարբեր տեսակների համար այն կարող է տարբերվել: Իսկ եթե դժվարանում եք դա անել կամ կասկածում եք, որ հնարավոր է ինչ-որ բան այն չանեք և փչացնեք ձեր տան պատերի տեսքը, ապա հեշտությամբ կարող եք աշխատանքը վստահել հմուտ վարպետին` ուղղակի ներբեռնելով Վարպետ հավելվածը և պատվիրելով ծառայությունը այստեղից:
Ավազագույն հեղուկ պաստառներ
Գործիքն ուժեզ սեղմել չարժի, սակայն խորհուրդ է տրվում քերիչը բռնել պատի հանդեպ որոշակի անկյան տակ (5-15 աստիճան): Դա թույլ կտա ստեղծել անհրաժեշտ հաստության հավասարաչափ շերտ: Հավասարեցնել պետք է տարբեր ուղղությամբ շարժումներով: Սակայն կարելի է կոմբինացնել շպակլիի շարժման ուղղությունները, եթե դա նախատեսված է դիզայնով: Ինչպես սոսմձել հեղուկ պաստառները տեսանյութերը թույլ կտան հասկանալ ակյուններում դրանց կիրառման սկզբունքը:
Լուծույթի հաջորդ խմբաքանակն ավելացնում են արդեն պատին եղածին՝ զգուշորեն հավասարեցնելով: Գլխավորը, որ արդյունքում ստացվի միատարր անթերի մակերևույթ, հետևաբար պետք է հատուկ ուշադրություն դարձնել հանգույցների և սահմանների վրա:
Տարբեր կազմի և նրբերանգների հեղուկ պաստառներ
Եթե որևէ հատված ստացվել է տեսանելի թերությամբ, այն կարելի է հեռացնել՝ թրջելով ջրով:
Վերջնական փուլը կլինի ամբողջ մակերևույթի հավասարեցումը ջրում թրջած քերիչով: Տեսանյութերը և լուսանկարները, որոնք կարելի է գտնել ցանցում, կօգնեն համոզվել, թե որքան պարզ է հեղուկ պաստառների կիրառման գործընթացը:
Օգտակար խորհուրդ: Հեղուկ պաստառների իրական ծախսը կարող է տարբերվել արտադրողի կողմից նշվածից: Դա սովորաբար մի փոքր ավելի է: Եթե փաթեթի վրա նշված է 1կգ 4-6քմ համար, ապա ամբողջ նյութն անհրաժեշտ է վերցնել 1 փաթեթ 3-4քմ համար հաշվարկով:
Ինտերիերում պաննո ձևավորումը հեղուկ պաստառների կիրառմամբ
Պատկերներ պատի վրա հեղուկ պաստառներով
Այս պաստառները շատ են սիրում դիզայներները, քանի որ դրանց օգնությամբ կարելի է ստեղծել անհավանական նախշեր և նկարներ, դրանով իսկ յուրաքանչյուր ինտերիեր դարձնելով յուրօրինակ և օրիգինալ: Համացանցում կարելի է գտնել ինտերիերի նկարներով հեղուկ պաստառների բազմաքանակ լուսանկարներ:
Սակայն որպեսզի տունը դարձնել անկրկնելի, պարտադիր չի ստանալ դիզայների մասնագիտություն: Մանրամասն ուսումնասիրելով ինչպես քսել հեղուկ պաստառները տնային պայմաններում, կարելի է հեշտությամբ անկրկնելի զարդարանք ստեղծել, որը նաև կուրախացնի նրանով, որ ինքնուրույն է արված:
Նախ նկարն անում են մատիտով կամ մարկերով, կարելի է օգտագործել հատուկ ձևապատկերներ:
Հեղուկ պաստառը, ըստ էության, նույն պատերի սվաղն է դեկորատիվ լցոնումներով
Նյութը քսվում է շատ փոքր խմբաքանակներով: Կարևոր է պահպպանել գունային հաջորդականությունը (նախ բոլոր տարածքները լցվում են մեկ գույնով, ապա մեկ այլ և այլն): Չի կարելի քսել տարբեր գույների հատվածները միանգամից ամբողջությամբ, անհրաժեշտ է սպասել մինչև ամբողջական չորանալը, այնուհետև լրացնել բացերը: Եզրագծերը կարելի է ընդգծել մարկերով կամ ֆլոմաստերով՝ ամբողջ պատկերի չորանալուց հետո:
Պատերին զարդարանք ստեղծելու գործընթացը համառ աշխատանք է, որը պահանջում է մեծ համբերություն, ժամանակ և ջանքեր: Այնուամենայնիվ, արդյունքը դրան արժանի է: Կարելի է նայել պատերին հեղուկ պաստառներով նկարների զանազան լուսանկարներ և ընտրել ինչ-որ բան ձեզ համար: Եվ կարելի է միացնել երևակայությունը և ստեղծել իսկական հեղինակային գլուխգործոց: Ինչպես նաև կարող եք օգտվել համապատասխան վարպետի ծառայություններից, ում կարելի է հրավիրել Varpet հավելվածի օգնությամբ (ներբեռնելու համար սեղմեք այստեղ):
Հեղուկ պաստառներն իդեալական հարմար են երեխայի սենյակի ձևավորման համար
Կարելի է արդյո՞ք քսել հեղուկ պաստառներն առաստաղին
Պաստառների տվյալ տեսակը ունիվերսալ նյութ է, որը համապատասխանում է առաստաղի դեկորատիվ ձևավորման համար:
Ինչպե՞ս քսել հեղուկ պաստառներն առաստաղին – հաճախակի տրվող հարցերից մեկն է: Քսելու տեխնոլոգիան նույնն է, ինչ պատերինը: Նյութը կիրառվում է առաստաղի մակերևույթին և հավասարեցվում գործիքով:
Հեղուկ պաստառների կիրառումն առաստաղին հատուկ քերիչի օգնությամբ
Առաստաղի ձևավորման համար հարմար է օգտագործել հեղուկ պաստառների կիրառման ևս մեկ եղանակը՝ փչելը ցողատրճանակով: Հիմնական առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է քսել մի քանի շերտով: Առաջին շերտը 1-1,5 մմ է, ապա հիմնականը՝ ցանկալի հաստությամբ:
Այն սենյակներում, որտեղ խոնավության մակարդակը բարձր է, օրինակ, լոգասենյակում կամ խոհանոցում, լրացուցիչ ծածկույթ ակրիլե լաքի շերտով: Դա մակերևույթին կավելացնի խոնավադիմացկունություն: Բայց դա պետք է արվի պաստառների չորանալուց հետո:
Կարդացե՛ք նաև՝ Տների վերանորոգում. նախագիծ-դիզայնից մինչև վերջնական ձևավորում
Հեղուկ պաստառները կարելի է օգտագործել ինչպես պատերի, այնպես էլ առաստաղների ձևավորման համար
Գլանային պաստառներից ևս մեկ տարբերություն է հանդիսանում այն, որ հեղուկ պաստառները չեն վախենում միջանցիկ քամուց: Սենյակը կարելի է անմիջապես օդափոխել, և ավելի լավ է, որ պաստառները չորանան բնական եղանակով: Իրենց վերջնական տեսքը դրանք ձեռք կբերեն 12 ժամ հետո:
Ալ կարմիր հեղուկ պաստառներ
Չնայած հեղուկ պաստառները քսելու հրահանգների վերաբերյալ բազմաքանակ նյութերի անմիջապես հարդարման գործընթացում ծագում են էլի բազում հարցեր: Կարելի է տեղեկատվություն հավաքել թեմային առնչվող տեսանյութերից:
Գլխավորը տարածքը ձևավորելիս այն է, որ պահպանել խորհուրդ տրվող բոլոր հրահանգները և տեխնոլոգիաները, պահպանել ճիշտ համամասնությունները, դրան ավելացնել ստեղծագործական տրամադրություն և սեփական տունը հարմար և անկրկնելի դարձնելու ցանկություն: