Բջջային հեռախոսների վերանորոգում

Date 15 Հոկտեմբերի 2021
Բջջային հեռախոսների վերանորոգում

Անհնար է պատկերացնել ժամանակակից մարդու առօրյան առանց այնպիսի անփոխարինելի սարքի, ինչպիսին է բջջային հեռախոսը:

Այս գործիքը վաղուց կատարում է ոչ միայն կապի, այլև ֆոտոխցիկի, տեսախցիկի, գրպանի համակարգչի, ձայնագրման սարքի և շատ ու շատ այլ սարքերի գործառույթներ: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, թե օրվա ընթացքում քանի անգամ ենք վերցնում հեռախոսը մեր ձեռքը: Իհարկե կարելի է հատուկ հավելվածների միջոցով հաշվել էկրանի ակտիվ ժամանակը և հասկանալ, թե ինչ դեր ունի հեռախոսը մեր կյանքում: Այդ պատճառով սմարթֆոնի ցանկացած խափանում ընկալվում է որպես լուրջ խնդիր, սակայն դա ամենևին էլ «աշխարհի վերջը» չէ: Այն լուծելու համար կարող եք դիմել Վարպետ հարթակի մասնագետներին, և նրանք կնորոգեն ձեր բջջային հեռախոսը: 


Ի՞նչ անել բջջային հեռախոսի անսարքության դեպքում

Հանկարծակի կոտրված սմարթֆոնների շատ սեփականատերեր փորձում են դրանք իրենց ուժերով նորոգել: Սովորաբար խնդրի լուծման այս եղանակն իրեն չի արդարացնում: Ժամանակակից բջջային հեռախոսները բարձր տեխնոլոգիական սարքեր են, ուստի տնային պայմաններում առանց հատուկ գործիքների օգնության հնարավոր է ընդամենը փոխարինել դիմապակու պաշտպանիչ շերտը: Հին մոդելները թույլ էին տալիս ինքնուրույն փոխարինել մարտկոցը, սակայն նոր մոդելները սեփականատերերին զրկեցին նույնիսկ այդ հնարավորությունից: Սմարթֆոնների ցանկացած խափանում կարող են վերացնել միայն սպասարկման կենտրոնի մասնագետները:

Ընդհանուր անսարքություններ

  • Բջջային հեռախոսների ամենատարածված անսարքություններն են 
  • սարքը չի միանում, սառչում կամ անջատվում է ինքնուրույն
  • սենսորը չի արձագանքում դիպչելուն
  • լսափողից կամ խոսափողից ձայն չկա
  • մալուխը կամ ականջակալները միացնելու միակցիչները չեն աշխատում
  • հեռախոսն արագ լիցքաթափվում է
  • վնասվում է կորպուսը կամ էկրանը
  • չի աշխատում Home, միացնելու / անջատելու կամ արգելափակելու, ձայնի բարձրացման / իջեցման կոճակները

Հեռախոսների վերանորոգում

Սմարթֆոնների հաճախակի անսարքությունները և դրանց պատճառները

Հեռախոսի խափանումները բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ ապարատային և ծրագրային ապահովման:

Բջջային հեռախոսների անսարքությունները տեղի են ունենում ոչ պատշաճ շահագործման կամ գործարանային անսարքության պատճառով:

Սարքավորման ամենատարածված խափանումները ներառում են.

Սենսոր էկրանի վնասում ընկնելուց կամ հարվածից հետո

Մեխանիկական վնասվածքի դեպքում առաջին հերթին տուժում է սենսորը: Այս դեպքում պահանջվում է տվյալ մասի փոխարինում: Եթե ​​հարվածը ուժեղ էր կամ եղել է որոշակի անկյան տակ, վնասվում է ամբողջ համակարգը: Առաջին դեպքում պատկերը առկա է, բայց սենսորը չի արձագանքում հպումներին: Երկրորդ դեպքում պատկերը խեղաթյուրված է ճաքերի «սարդոստայնի» պատճառով կամ ամբողջությամբ բացակայում է:

Այս մասերի փոխարինումը պահանջում է փորձ և ամուր ձեռք: Նախ վարպետները մաքրում են վնասված հատվածը՝ դրա համար օգտագործելով հատուկ սարք, որը հալեցնում է սոսինձը: Կոտրված մասը հեռացվում է, սմարթֆոնը մաքրվում է բեկորներից, յուղազերծվում, այնուհետև նոր էկրանը սոսնձվում է: Այս դեպքում շատ կարևոր է դիսփլեյը կամ սենսորը զգուշորեն, պատշաճ կերպով ամրացնել մակերեսին այնպես, որ մասը հստակ կպչի մարմնին: Հակառակ դեպքում հեռախոսը ճիշտ չի գործարկվի և արդեն վերանորոգման կարիք կունենա:

Ներքին շլեյֆի վնասում
Հարվածի կամ գերտաքացման պատճառով հեռախոսի շլեյֆը կարող է վնասվել:  Արդյունքում, հեռախոսը չի լիցքավորվում կամ չի միանում: Այս դեպքում հեռախոսի վերանորոգումը ենթադրում է շլեյֆի փոխարինում կամ սմարթֆոնի վերանորոգում` հատուկ զոդման սարքի միջոցով:

Բարձրախոսների, տեսախցիկի և միակցիչների խափանում
Ուժեղ հարվածից բջջային հեռախոսի արտաքին մասերը կարող են վնասվել. կկոտրվի տեսախցիկի ապակին՝ անհնարին դարձնելով նկարահանումը: Նման մասերը փոխարինելիս կարևոր է ընտրել փոխարինման ճիշտ պահեստամասը: Այն պետք է հստակ համապատասխանի ձեր հեռախոսի մոդելին: Ցանկալի է օգտագործել վերանորոգվող մոդելի օրիգինալ պահեստամաս:

Փոքր օտար առարկաների, կեղտի, փոշու թափանցում սարքի մեջ
Չնայած կորպուսի վրա գործնականում բացակայում են ճեղքերը, սակայն մեծ հավանականություն կա, որ կեղտը և փոշին լցվեն դրա մեջ, ինչպես նաև օտար փոքր առարկաները՝ բաց լիցքավորման և աուդիո խցիկների մեջ: Այս դեպքում սարքը չի ծառայում իր նպատակին կամ չի ապահովում արտաքին մալուխը հեռախոսին միացնելու հնարավորություն:
Սարքի մեջ կեղտի և փոշու ներթափանցման պատճառով սարքը սկսում է գերտաքանալ և անջատվել: Այսպիսի դեպքերում անհրաժեշտ է հեռախոսը մաքրել փոշուց և ախտորոշել սարքավորման ընդհանուր վիճակը:

Հեռախոսի հեղուկով վնասվելը

Հեռախոսի վրա թափված հեղուկի պատճառով խափանումը համարվում է ամենատարածվածներից մեկը: Գաջեթին ջուր, թեյ, սուրճ թափելը կամ սմարթֆոնը ջուրը գցելը աղետալի հետևանքներ է ունենում: Սմարթֆոնների վերանորոգման մասին անհնար է որոշակի բան ասել, քանի որ ջուրը վնասում է ամբողջ ապարատային մասը: Հեղուկը վնասում է միակցիչները, բարձրախոսները, պրոցեսորը և այլ մետաղական կոնտակտները, որոնք ջրի ազդեցության տակ օքսիդանում են:

Կորպուսի արտաքին վնասվածք

Սմարթֆոնի հարված ստանալու կամ ոչ պատշաճ օգտագործման դեպքում ժամանակի ընթացքում կորպուսի վրա հայտնվում են ճաքեր կամ քերծվածքներ: Վնասը մասամբ ազդում է սարքի աշխատանքի վրա, որից հետո բջջային հեռախոսը պահանջում է վերանորոգում: 
Կորպուսի փոխարինումը կարող է կատարվել նաև սարքի արտաքին տեսքը բարելավելու համար: Դուք միշտ կարող եք փոխել կորպուսը՝ նույնիսկ ընտրելով այլ գույն և  նորացնելով ձեր սմարթֆոնը:

Պրոցեսորի կամ միկրոսխեմաների խափանում
Նման խափանումներն ավելի քիչ են հանդիպում, բայց լինում են: Դրանք առաջանում են հավելվածների և խաղերից հեռախոսի ուժեղ գերբեռնվածության արդյունքում և, որպես հետևանք, միկրոսխեմաների կամ պրոցեսորի գերտաքացման և այրման պատճառով: Նման խափանում տեղի է ունենում նաև էլեկտրաէներգիայի տատանման պատճառով այն ժամանակ, երբ հեռախոսը միացված է լիցքավորման: 
Այս դեպքում անհրաժեշտ է փոխարինել այրված մասը: Հաճախ պրոցեսորի փոխարինումն ավելի թանկ է արժենում, քան ինքը հեռախոսը: Այս դեպքում սմարթֆոնի վերանորոգումը գործնականում արդյունավետ չէ:

Ծրագրային ապահովման խափանումները ներառում են.

Ծրագրային ապահովման անսարքություն
Նոր սմարթֆոնները հագեցած են բազմակողմանի, հուսալի եւ դիմացկուն օպերացիոն համակարգով: Սակայն անսարքությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է անհայտ աղբյուրներից ծրագրային ապահովման և ծրագրերի ներբեռնումով և տեղադրմամբ, ինչպես նաև ծրագրի ֆայլերի և ծրագրերի ինքնահեռացմամբ: Հաճախ ձախողման պատճառը Google Play հավելվածից խաղերի ներբեռնումն է, քանի որ այս հավելվածն ունի բավականին մեծ թվով չստուգված և վտանգավոր ծրագրեր:

Արդյունքում, հեռախոսը իրեն սխալ է պահում. տաքանում է և սկսում դանդաղ աշխատել, չի միանում, ինքնակամ վերաբեռնում կամ անջատվում է: Այս դեպքում կատարվում է նոր ծրագրային ապահովման փոխարինում:

Էկրանի փոխարինում


Բջջային հեռախոսի վերանորոգման քայլերը

Բոլոր անսարքությունները, բացառությամբ վնասված մարտկոցի փոխարինման, վերացվում են նախնական ախտորոշումից հետո: Միայն ախտորոշման արդյունքներով է հնարավոր բացահայտել անսարքության պատճառը, որոշել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների կատարման ժամկետը և արժեքը:

Ախտորոշումը բջջային հեռախոսի վերանորոգման կարևորագույն քայլն է, քանի որ պարտադիր չէ, որ անսարքության պատճառը տեսանելի վնասը լինի:

Ախտորոշումը կարելի է բաժանել երկու փուլի.
     - նախնական 
     - մանրամասն

Նախնական ախտորոշումը թույլ է տալիս բացահայտել անսարքությունները՝ առանց հեռախոսի կորպուսի տակ գտնվող միկրոսխեմաների ուսումնասիրության: Օրինակ՝ ձայնի հետ կապված անսարքություններ, տեսախցիկի վնասվածք (ցուցադրման խափանում), կորպուսի վնասվածք և այլն:

Մանրամասն ախտորոշումներն իրականացվում են հեռախոսի ապամոնտաժման, մանրակրկիտ ստուգման, պլատայի և բոլոր ֆունկցիոնալ սարքերի փորձարկման, ինչպես նաև անհրաժեշտ չափումներ կատարելու և անսարք բաղադրիչների փոխարինման միջոցով:
 
Հեռախոսի ախտորոշումից հետո դուք ստանում եք ​​ամբողջական գնահատական և  տեղեկատվություն սարքի վիճակի, փոխարինման կարիք ունեցող բաղադրիչների, ինչպես նաև գնի մասին:

Սմարթֆոնների ախտորոշումը շատ մանրակրկիտ գործընթաց է, որը պետք է իրականացվի սպասարկման կենտրոնի մասնագետների կողմից` օգտագործելով ժամանակակից սարքավորումներ:

Բջջային հեռախոսների վերանորոգման ծառայությունները

  • Սենսորային էկրանի փոխարինում
  • Կորպուսի փոխարինում
  • Պոլիֆոնիկ բարձրախոսի փոխարինում
  • Լսափողի փոխարինում
  • Խոսափողի փոխարինում
  • Մարտկոցի փոխարինում
  • Հեռախոսի չիպերի փոխարինում
  • Լիցքավորման միակցիչի փոխարինում
  • Համակարգի պլատայի վերանորոգում
  • Կոճակների վերանորոգում
  • Հետևի կափարիչի փոխարինում
  • Զոդման միջոցով տարրերի փոխարինում
  • Մաքրում հեղուկից
  • Software-ի փոխարինում
  • Կոդի բացում
  • Լեզվի փաթեթի փոխարինում

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play