Դիմահարդարում

Date 10 Փետրվարի 2021
Դիմահարդարում

Կանայք միշտ ձգտում են լինել գրավիչ․ ընտրում են գեղեցիկ հագուստ, սանրվածք և, իհարկե, դիմահարդարում: Նրանք կարող են նույնիսկ մինչև երկու ժամ ծախսել դիմահարդարման վրա, թեկուզ առավոտյան աշխատանքի շտապելիս makeup-ի համար միշտ գտնվում է լրացուցիչ հինգ րոպե։ Իսկ շպարվելիս երբևէ մտածե՞լ եք՝ երբ և որտեղից է հայտնվել դիմահարդարումը, արդյո՞ք ձեր դիմահարդարումը համապատասխանում է ձեր մաշկին, և ո՞ր տեսակներն են այսօր թրենդային։ Մինչ այս ամենը ներկայացնելը հիշեցնենք, որ դիմահարդարումը կնոջ կերպարի թերևս ամենակարևոր տարրերից մեկն է։ Անթերի դիմահարդարում ունենալու համար խորհուրդ ենք տալիս դիմել Varpet հավելվածի դիմահարդարման մասնագետներին, ովքեր կկարողանան ընտրել ձեր կերպարին համապատասխան դիմահարդարում։

Դիմահարդարման ծագումը․ պատմական ակնարկ

Հին Եգիպտոսը միանշանակ կարելի է համարել դիմահարդարման տեսակետից ամենաառաջադեմ երկիրը։ Նրանք օգտագործում էին հակատարիքային քսուքներ, անուշաբույր յուղեր և թուրմեր, կոպերին քսում էին թանկարժեք քարերի փոշուց պատրաստված ստվերաներկեր, լվանում էին դեմքը մոխրի կամ ավազի խառնուրդով, օգտագործում էին փայլատ դիմափոշիներ և կեղծ թարթիչներ, աչքերն ըդգծում էին սուրմայով, գանգրացնում և ներկում մազերը հինայով:

Հին Հունաստանում հայտնվեցին գեղեցկության առաջին սրահներն ու վարսավիրանոցները: Հույն կանայք օգտագործում էին մեղր և ձիթապտղի յուղ` մաշկը խոնավացնելու և սնուցելու համար: Դեմքը սպիտակեցնում էին տալկով, եղունգները ներկում ծովային փափկամարմինների կճեպից պատրաստված կարմիր ներկով, սպիտակեցնում էին նաև մազերը։

Հին Չինաստանը մարդկությանը տվել է մազերի և եղունգների ներկը, սևաներկը և այլ գեղեցկության պարագաներ։ Տղամարդիկ օգտագործում էին սուրմա՝ հոնքերն ավելի արտահայտիչ դարձնելու և մարտական տեսք ստանալու համար։ Կանանց շրջանում նորաձև էին գունատ դեմքը, սև աչքերը և վառ կարմիր շրթունքները, ինչպես նաև երկար եղունգները՝ որպես արիստոկրատիայի նշան:

Միջնադարում դիմահարդարումն արգելված էր եկեղեցու կողմից, քանի որ այն ամենը, ինչ արվում էր մարմնի համար, «սատանայական էր»: Չնայած դրան՝ բարձրաշխարհիկ կանայք այնքան էլ հոգ չէին տանում իրենց հոգու համար և  օգտագործում էին մեծ քանակությամբ շպար։ 

Նորաձևության մեջ վառ դիմահարդարումն առաջին անգամ հայտնվեց 1920-ականների սկզբին: Դրան նպաստեցին կինեմատոգրաֆիայի արագ զարգացումը և հոլիվուդյան աստղերի կերպարը: Այդ օրերին հատկապես տարածված էր վառ երանգների շրթներկը: 


Դիմահարդարման էվոլյուցիան շարունակվում է մինչ օրս: Կոսմետիկայի արդյունաբերությունը երբեք չի դադարում զարմացնել բժշկական և դեկորատիվ դիմահարդարման նորարարական արտադրանքներով: Դիմահարդարման միջոցով կարելի է ընդգծել դեմքը, թաքցնել թերությունները և ստեղծել լիովին նոր կերպար։ Դիմահարդարումն իսկական արվեստ է, որին տիրապետելու համար հարկավոր է ժամանակ և փորձ։ Վստահեք ձեր դեմքը և կերպարի ստեղծումը բացառապես մասնագետների, ովքեր կկարողանան ճիշտ ընդգծել ձեր դիմագծերը և անհրաժեշտության դեպքում թաքցնել փոքր թերությունները։

Ինչպե՞ս նախապատրաստել դեմքը դիմահարդարման

Դիմահարդար-dimahardar

Անթերի դիմահարդարման հիմնական պայմանը մաշկի որակն է: 

  • Եթե ​​մաշկը չափազանց չոր է, դիմահարդարումը շեշտելու է մանր կնճիռները, որոնք ի հայտ են գալիս խոնավության պակասի (ջրազրկման) դեպքում։
  • Յուղոտ մաշկի վրա, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դիմահարդարումը տևում է ոչ ավելի, քան մի քանի ժամ,տոնային քսուքը սկսում է փայլել և հալվել:
  • Գունատ մաշկը նույնպես խնդիր է։ Նույնիսկ ամենավառ երանգները չեն կարողանա շտկել իրավիճակը։  

Կատարյալ դիմահարդարման համար պետք է պարտադիր նախապատրաստել մաշկը։ Ճիշտ խոնավեցրած և սնուցված մաշկի վրա դիմահարդարումն ավելի բնական տեսք կունենա։

Մաշկի նախապատրաստման 3 կարևոր փուլերը

Մաքրում

Դեմքի ճիշտ մաքրումից է կախված մաշկի որակը։ Դիմահարդարումից առաջ պարտադիր պետք է մաքրել դեմքը։ Կոմբինացված մաշկի համար ավելի լավ է օգտագործել գել-խնամք, չոր մաշկի համար իդեալական են ավելի շատ լիպիդներով հագեցած քսուքները և բալզամները:

Թարմացում

Լվանալուց հետո անհրաժեշտ է վերականգնել pH բալանսը և մաշկի պաշտպանիչ շերտը։ Տոնիկները հիանալիորեն խոնավացնում և հարթեցնում են մաշկը:

Խոնավացում

Մաքրելուց և թարմացնելուց հետո մի՛ մոռացեք խոնավացնել մաշկը և այն պատրաստել  դիմահարդարման համար: Այս փուլը շատ կարևոր է, քանի որ ճիշտ հիմքը ամբողջ օրվա անթերի դիմահարդարման երաշխիքն է: Ընտրեք խնամքի պարագա ըստ ձեր մաշկի տեսակի: Խոնավացնող քսուքը կամ շիճուկը պետք է տարածել դեմքին մերսման թեթև շարժումներով՝ կենտրոնից դեպի ականջներ և վիզ: 

Դիմահարդարման փուլերն ըստ մաշկի տեսակի

Դիմահարդարման փուլեր

Դիմահարդարում յուղոտ մաշկի համար

  • Դիմահարդարումն սկսվում է մաշկի ճիշտ խնամքից, մաքրող և խոնավացնող միջոցներից։ 
  • Հաջորդ քայլը՝ փրայմերն է։ Յուղոտ մաշկի համար պետք է ընտրել հարթեցնող, յուղոտ փայլը կլանող քսուք։ 
  • Տոնային հիմքը նույպես պետք է համապատասխանի մաշկի տեսակին։ Հարթ տեսք ստանալու համար քսուքը պետք է տարածել սպունգով կամ վրձնով։ Աչքերի շուրջը  շտկել քողարկիչով (concealer):
  • Դիմափոշին կօգնի, որպեսզի դիմահարդարումն ավելի երկար պահպանվի յուղոտ մաշկի վրա: Այն պետք է քսել թեթև շրջանաձև շարժումներով։
  • Յուղոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում խուսափել հայլայթեր օգտագործելուց։ Հայլայթերը կդառնա լրացուցիչ շերտ դեմքի վրա։ Կարելի է օգտագործել չեզոք վարդագույն-բեժ երանգների կարմրաներկ (румяна)։
  • Անցնենք աչքերին: Յուղոտ մաշկը խնդիր է ոչ միայն դեմքի, այլև կոպերի համար. Պետք է սկսել փրայմերից՝ որպես հիմք, օգտագործել հատուկ յուղոտ մաշկի համար նախատեսված կայուն ստվերաներկ և մատիտ։ 
  • Կարելի է օգտագործել ցանկացած երանգի շրթներկ՝ կախված օրվա ժամից կամ հագուստից։ 

Դիմահարդարում չոր մաշկի համար

Չոր մաշկը բավականին քմահաճ է, և ոչ բոլոր խնամքի միջոցներն են համապատասխանում չոր մաշկին:

  • Դիմահարդարումը սկվում է մաքրումից և խոնավացումից։ Խոնավացնող կրեմը քսելուց հետո պետք է թողնել, որ այն ներծծվի, և հետո նոր անցնել դիմահարդարման։
  • Փրայմերը կարող է լինել լրացուցիչ խոնավացման միջոց։ Որպես դիմահարդարման հիմք պետք է օգտագործել փայլուն փրայմեր։ 
  • Հաջորդիվ քսում ենք ոչ խիտ տոնային քսուք, որը չի ստեղծի արհեստական շպարի էֆեկտ։ 
  • Չոր մաշկին ավելի հարմար են կրեմային կարմրաներկը և հայլայթերը։ Հիշեք, որ խիտ քսուքներն ավելի արտահայտիչ կդարձնեն մաշկի չորությունը։
  • Աչքերի շուրջ կարելի է օգտագործել թեթև քողարկիչ քսուք, ցանկալի է օգտագործել թեթև anti-age փրայմեր և կրեմային ստվերաներկ, որը չի չորացնի կոպերի նուրբ մաշկը։

Չոր մաշկի համար թե՛ խնամքի պարագաները, թե՛ դեկորատիվ կոսմետիկ միջոցները պետք է լինեն խոնավեցնող, որպեսզի դիմահարդարումը չդառնա վաղաժամ կնճիռների առաջացման պատճառ։

Դիմահարդարում խնդրահարույց մաշկի համար

  • Փոքր թերություններով մաշկը պահանջում է առավել ուշադիր խնամք՝ մաքրում, թարմացում տոնիկով և խոնավացում, աչքերի շրջանակի խնամք։ 
  • Փրայմերը պետք է լինի հատուկ նախատեսված խնդրահարույց մաշկի համար, որը կհարթեցնի ծակոտիները և կհավասարեցնի մաշկի գույնը։ 
  • Հաճախ մաշկի թերությունները թաքցնելու համար կանայք և աղջիկները օգտագործում են խիտ տոնային քսուք։ Տոնային հիմքի հաստ շերտը առաջացնում է արհեստական շպարի էֆեկտ՝ ավելի ընդգծելով դեմքի անհարթությունները։ Պետք է ընտրել լավ որակի և մաշկին համապատասխան տոնային քսուք, որի նույնիսկ փոքր քանակությունը կկարողանա քողարկել թերությունները։ 
  • Կանաչ շտկիչը (корректор) հիանալի միջոց է՝ դեմքի կարմիր բծերը թաքցնելու համար։ Ավարտելուց հետո լրացուցիչ շերտով պետք է քողարկել կանաչ կետերը մաշկագույն շտկիչով։ 
  • Դիմափոշին չպետք է լինի շատ խիտ, բայց և ոչ թեթև ու թափանցիկ։ Կարելի է ընտրել “ոսկե միջին” տարբերակը, որը ավարտին կհասցնի դիմահարդարումը։ 
  • Կարմրաներկը պետք է լինի աննշան, քանի որ ծանր և արտահայտիչ կարմրաներկը կարող է ցայտուն դարձնել անհարթությունները։ Նույնը վերաբերում է նաև հայլայթերին։ 
  • Շրթներկը պետք է լինի չեզոք երանգների, քանի որ վառ կամ մուգ գույները նույնպես կարող են առավել արտահայտիչ դարձնել մաշկի բծերը։ 

Դիմահարդարման տեսակները

Դիմահարդարման տեսակները (dimahardarum)

Բոլոր կանայք ցանկանում են ունենալ գեղեցիկ և անթերի դիմահարդարում, սակայն միայն պրոֆեսիանալ դիմահարդարումը ի զորու չէ ապահովելու անթերի տեսքը։ Նախ և առաջ պետք է ճիշտ ընտրել դիմահարդարման տեսակը, որը կհամապատասխանի ձեր հագուստին և առիթին։

Ցերեկային և բնական nude դիմահարդարում

Բնական դիմահարդարումը այս տարվա գլխավոր թրենդներից է։ Կանայք ավելի հաճախ են սկսել ձգտել ունենալ no-makeup տեսք՝ ընդգծելով բնական գեղեցկությունը։ Սակայն ցերեկային կամ no-makeup դիմահարդարումն իրականում պահանջում է մաշկի հատուկ խնամք և make-up։ 

Արդյունքում բնական տեսք ստանալու համար պետք է սկսել մաշկի խնամքից։ Ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել մաշկի նախապատրաստման փուլը։ Տոնային քսուքը պետք է իդեալական համապատասխանի մաշկի գույնին, քանի որ ցերեկային դիմահարդարման գլխավոր թշնամին ցերեկային լույսն է, երբ բոլոր անհարթությունները դառնում են առավել արտահայտիչ։ Շուրթերի և աչքերի համար նույնպես պետք է ընտրել դեմքի մաշկից մի քանի տոն մուգ երանգներ, որոնք շատ թեթև կընդգծեն աչքերը և շուրթերը։ 

Երեկոյան դիմահարդարում

Երեկոյան դիմահարդարումը գույների համադրության իսկական արվեստ է, որին հասնելու համար պետք է լինել արհեստավարժ դիմահարդար։ Հաճախ “երեկոյան դիմահարդարում” ասելով կանայք պատկերացնում են “ամեն ինչից շատ-շատ”, սակայն կան երեկոյան դիմահարդարման մի քանի կարևոր կանոններ, որոնք խախտելու դեպքում ամբողջ ձեր կերպարը կփչանա։

  • Աչքերը վառ կամ մուգ ստվերաներկով ընդգծելու դեպքում շուրթերի համար պետք է ընտրել մեղմ երանգներ։ Եվ հակառակը․ վառ կարմիր կամ մուգ երանգների շրթներկի հետ պետք է աչքերը շատ նուրբ ընդգծել։ 
  • Փայլուն ստվերաներկը պետք է համադրել անփայլ շրթներկի հետ։ 

Հարսանեկան դիմահարդարում

Յուրաքանչյուր աղջկա համար հարսանիքը մնում է կյանքի կաևորագույն օրերից մեկը։ Այն պետք է լինի իդեալական․ գեղեցիկ զգեստ և սանրվածք, անթերի դիմահարդարում, խնամված ձեռքեր։ Հարսանեկան կերպարը իրականում ստեղծվում է հարսանիքի օրվանից առաջ․ այսպիսով կարելի է ստեղծել մի քանի կերպար և ընտրել ամենագեղեցիկը։

Ի՞նչ է խորհրդանշում հարսնացուն։ Անմեղություն և մաքրություն, հետևաբար դիմահարդարումը պետք է լինի շատ նուրբ և բնական։ Դիմահարդարման գլխավոր նախապայմանը որակյալ պարագաների օգտագործումն է, որոնք կապահովեն կատարյալ տեսք ամբողջ օրվա ընթացքում։ Հարսանեկան դիմահարդարումը պետք է վստահել բացառապես մասնագետի։ Չէ՞ որ նրանից է կախված ձեր կերպարը։ Ընտրեք varpet հավելվածի հարսանեկան դիմահարդարման ծառայությունը և վստահեք ձեր կատարյալ տեսքը մեր մասնագետներին։

Տարիքային դիմահարդարում

Ցանկացած տարիքում կինը ձգտում է ունենալ խնամված և գրավիչ տեսք։ Ճիշտ խնամքի շնորհիվ շատ երկար կարելի է պահպանել մաշկի թարմությունը, իսկ դիմահարդարման նուրբ երագները միայն կընդգծեն բնական գեղեցկությունը և կլրացնեն կնոջ նրբագեղ կերպարը։

Մաշկի խնամքի համար պետք է ընտրել anti-age պարագաներ, խոնավացնել և սնուցել մաշկը առավոտյան և երեկոյան։ Տոնային քսուքը պետք է համապատասխանի մաշկի գույնին, հակառակ դեպքում ավելի արտահայտիչ կդարձնի դեմքի անհարթությունները։ Բրոնզերի միջոցով կարելի է քողարկել անցանկալի հատվածները, իսկ հայլայթերի օգնությամբ թաքցնել մանր կնճիռները։ 

Տարիքային դիմահարդարումը կատարվում է չեզոք երանգների մեջ։ Ստվերաներկի և շրթներկի երագները պետք է համապատասխանեն մաշկի երանգին։ Հիշեք, որ տաք երանգները (բեժ, ծիրանագույն և բաց վարդագույն) տեսողականորեն երիտասարդացնում են մաշկը, իսկ սառը երանգները (արծաթագույն, կապույտ, մանուշակագույն)` ծերացնում:
 

 

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play