Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի արագ և առանց խնդիրների տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։ Եթե ցանկանում եք ձեր բնակարանում կամ գրասենյակում երկարակյաց ձգվող առաստաղ ունենալ, կարող եք դիմել varpet հավելվածի մասնագետներին, ովքեր կօգնեն կատարել ճիշտ ընտրություն։
Ձգվող առաստաղի տեսակները
Գոյություն ունի ժամանակակից ձգվող առաստաղների երկու տեսակ՝ գործվածքից և ՊՎՔ (PVC) թաղանթից։
ՊՎՔ թաղանթը պատրաստվում է պոլիվինիլ քլորիդից: Այն բավական խիտ և դիմացկուն նյութ է, չի փչանում խոնավությունից, սակայն կարող է ավելի կարճ ծառայել ցածր ջերմաստիճանի դեպքում։ Ձգվող առաստաղների այս տեսակը իդեալական է բնակարանի և ոչ բնակելի ջեռուցվող տարածքների բոլոր սենյակների համար:
ՊՎՔ թաղանթն իր հերթին լինում է՝
- Փայլուն թաղանթ, որն ունի հայելու փայլ, ինչի շնորհիվ սենյակը վիզուալ մեծանում է: Փայլուն կտավն ունի գույների հսկայական տեսականի: Այս տեսակի միակ թերությունը կտորներն իրար միացնող երևացող կարն է։
- Անփայլ թաղանթ, որն ընդօրինակում է դասական սպիտակեցված առաստաղը, անփայլ է, ստեղծում է կատարյալ հարթ մակերևույթ և նույնպես ունի գույների հսկայական տեսականի:
- Ատլասից թաղանթ-կտավը նման է գործվածքի, սակայն ի տարբերություն կտորի, այն ունի մարգարտի նուրբ փայլ։
Գործվածքից ձգվող առաստաղները պակաս դիմացկուն են, քան ՊՎՔ թաղանթից առաստաղները։ Գործվածքը խոնավադիմացկուն չէ, սակայն ավելի լավ է տանում ցածր ջերմաստիճանը։ Այս տեսակի ձգվող առաստաղները խորհուրդ է տրվում տեղադրել հյուրասենյակում, ննջասենյակում և ոչ բնակելի չջեռուցվող սենյակներում:
Ո՞ր ձգվող առաստաղներն են ավելի տարածված
Ինտերիերի աշխարհում փոփոխություններն այնքան արագ չեն տեղի ունենում, որքան նորաձևության մյուս ոլորտներում, սակայն կան որոշակի թրենդեր, որոնք լայն տարածում ունեն։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ ոչ մի նորաձև ինտերիեր չի կարող ապահովել ձեզ համար հարմարավետություն, եթե այն չի համապատասխանում ձեր ճաշակին։ Ինտերիերի ընտրության ժամանակ պետք է առաջնորդվել բացառապես սեփական նախասիրություններով։
Այնուամենայնիվ, դիտարկելով ձգվող առաստաղների մեջ ամենատարածված և նորաոճ ձևերը, պետք է առանձնացնել երեք տեսակ։
- Բաց երանգների անփայլ առաստաղներ
Ամենատարածված և պրակտիկ տարբերակ է բաց երանգի անփայլ ձգվող առաստաղը։ Այս տեսակը նույնիսկ կարելի է անվանել դասական, քանի որ հնարավոր է համադրել ինտերիերի ցանկացած դիզայնի հետ։
- Բազմամակարդակ առաստաղներ
Այս տեսակի առաստաղի մոնտաժման ժամանակ գործվածքը կամ թաղանթը ամրացվում է երկու և ավել հարթություններով՝ ստեղծելով հետաքրքիր վիզուալ անցումներ։ Ոճի և գույնի ընտրությունն անսահմանափակ է, պարզապես պետք է կողմնորոշվել ըստ ինտերիերի դիզայնի։
- Աստղային երկինք
Ժամանակակից ձգվող առաստաղների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում աստղային առաստաղները։ Հարմար են ննջասենյակի և մանկական սենյակի համար։
Ո՞ր առանձնահատկություններին պետք է ուշադրություն դարձնել։ ՊՎՔ և գործվածքից ձգովի առաստաղների տարբերությունը
ՊՎՔ թաղանթից և գործվածքից ձգվող առաստաղները տարբերում են ոչ միայն արտաքինից, այլ նաև օգտագործման առանձնահատկություններով, որոնք հարկ է մինչև տեղադրումը պարտադիր հաշվի առնել։
- Լայնություն։ ՊՎՔ թաղանթից առաստաղի ստանդարտ երկարությունը 2-3 մ կամ ավելի է՝ կախված արտադրողից: Բոլոր գործվածքներն ունեն մինչև 5մ լայնություն, ինչը մեծապես հեշտացնում է դրանց տեղադրումը առանց ավելորդ կարերի։
- Ջերմաստիճան։ Ջերմաստիճանի տատանումների և ցածր ջերմաստիճանի դեպքում գործվածքից առաստաղը միանշանակ առավելություն ունի։ ՊՎՔ թաղանթը ցածր ջերմաստիճանի դեպքում կարող է վնասվել։ Կարևոր է նաև ճիշտ տեղադրել ջահը, քանի որ այն նույնպես կարող է տաքացնել և վնասել առաստաղը։
- Ամրություն։ Այս հատկանիշով ՊՎՔ թաղանթը նույնպես զիջում է գործվածքին:
- Խոնավադիմացկունություն։ Բազմաբնակարան շենքերի բնակարանների համար շատ կարևոր է պաշտպանել առաստաղը խոնավությունից։ Խոնավադիմացկունության բարձր հատկանիշներով է առանձնանում ՊՎՔ թաղանթը, որը կարող է դիմակայել մինչև 100 լիտր ջրի ճնշմանը և չի դեֆորմացվում նույնիսկ չորանալուց հետո: Գործվածքից առաստաղները նախատեսված չեն նման դեպքերի համար և կարող են ջրի հետ շփումից հեշտորեն վնասվել:
Ձգվող առաստաղի առավելությունները
Նշենք ձգվող առաստաղների առավել էական դրական հատկությունները։
- Երկարակեցություն
Սովորաբար, ձգվող առաստաղների համար արտադրողը 10-15 տարի երաշխիք է սահմանում: Այնուամենայնիվ, շահագործման իրական ժամանակը զգալիորեն ավելի երկար կարող է լինել։ Միևնույն ժամանակ, բարձրորակ ձգվող առաստաղը կպահպանի իր արտաքին տեսքը և կծառայի ձեզ առանց վնասվելու կամ խամրելու։
Կարևոր է իմանալ: Ձգվող առաստաղների մակերեսը չի պահանջում լրացուցիչ վերանորոգում կամ հատուկ խնամք։ Այն կարող եք պարզապես սրբել շորով։
- Ջրակայունություն և խոնավադիմացկունություն
Վատ օդափոխվող կամ բարձր խոնավություն ունեցող սենյակների համար անհրաժեշտ է ընտրել խոնավադիմացկուն առաստաղի տեսակ։ Այս առումով ձգվող առաստաղը հիանալի տարբերակ է, քանի որ այն կարող է ծառայել խոնավ տարածքներում նույնքան անթերի և երկար, որքան օդափոխվող տարածքներում։
- Անվտանգ է մարդու առողջության համար
Կա թյուր կարծիք, որ ձգվող առաստաղներն ունեն յուրահատուկ տհաճ և կպչուն հոտ։ Իսկապես նման խնդիր ունեցել են ցածրորակ հումքից պատրաստված առաստաղները, որոնք վաղուց դուրս են եկել շրջանառությունից։ Այսօր արտադրողներն օգտագործում են բարձրորակ հումք, որի շնորհիվ առաստաղներն էկոլոգիապես մաքուր են և անվտանգ։
- Հասանելիություն
Եթե վերանորոգման համար մեծ գումար չունեք, ձգվող առաստաղը կարող է դառնալ հիանալի լուծում գեղեցիկ ինտերիերի դիզայն ստանալու համար։
Այսօր ձգվող առաստաղի հումքի և ամբողջ տեղադրման աշխատանքների արժեքը ավելի ցածր է, քան, օրինակ, գիպսակարտոնի առաստաղի դեպքում։ Դա պայմանավորված է նրանով, որ ձգվող առաստաղն ինքնին գեղեցիկ է և այլ հարդարման նյութերի կամ աշխատանքների կարիք չունի:
Կարևոր է։ Շուկայում կարող եք գտնել շատ ցածր գներով ՊՎՔ թաղանթներ կամ գործվածքներ, որոնք հանդիսանում են բարձրորակ եվրոպական տեսականու ցածրորակ կրկնօրինակում։ Եթե չեք կողմնորոշվում՝ ինչպես կատարել ճիշտ ընտրություն, կարող եք դիմել varpet-ի մասնագետներին, ովքեր կօգնեն կատարել չափագրումներ և ընտրել ձգվող առաստաղի հումքը։
- Հեշտ խնամք
Առաստաղի մաքրումը սովորաբար բարդ է և ժամանակատար։ Ձգվող առաստաղներն այս առումով նույնպես ունեն մեծ առավելություն։ Այն չի պահանջում լրացուցիչ նյութերով խնամք։ Պարզապես պետք է փափուկ կտորով սրբել մակերեսը։ Եթե կան հետքեր, կարելի է օգտագործել ստանդարտ մաքրող միջոցներ և ջուր՝ հետքը վերացնելու համար։
- Ամրություն
Ձգվող առաստաղի մեկ քառակուսի մետրի համար ամրությունը կազմում է մոտ 100 կգ:
- Գրավիչ տեսք
Եթե բնակարանում չի խախտվում ջերմային ռեժիմը, առաստաղը երբեք չի վնասվում կամ չի փոխում իր սկզբնական գույնը: Ձգվող առաստաղի շնորհիվ կարելի է ստանալ կատարյալ հարթ և անթերի մակերես։
- Գործնականություն
Ձգվող առաստաղի տակ կարելի է թաքցնել ոչ միայն հիմնական առաստաղի անհարթությունները, այլ նաև օդափոխման համակարգը, ծխնելույզը, ավելորդ լարեր և այլն։
- Գույնի և ոճի մեծ ընտրություն
Ձգվող առաստաղը թույլ է տալի առաստաղին տալ հետաքրքիր դիզայներական լուծումներ։ Առավել տարածված տեսակներից են
- աստղային երկինք
- նախշերով առաստաղ
- բազմամակարդակ առաստաղներ;
- երկկողմ առաստաղներ;
- կիսաթափանցիկ ձգվող առաստաղներ;
- Հեշտ և արագ տեղադրում
Ձգվող առաստաղի տեղադրման աշխատանքները տևում են ընդամենը մի քանի ժամ։ Մոնտաժման ընթացքում չի առաջանում ավելորդ փոշի, չեն վնասվում պաստառները և չի կեղտոտվում հատակը։
Ձգվող առաստաղների թերությունները
Անկախ ակներև առավելություններից՝ ձգվող առաստաղներն ունեն մի շարք թերություններ, որոնք պետք է հաշվի առնել տեղադրումից առաջ։
- Ձգվող առաստաղները նկատելիորեն նվազեցնում են առաստաղի բարձրությունը, առավել ևս եթե որոշել եք ստանալ բազմամակարդակ առաստաղ։
- Հնարավոր են մեխանիկական վնասներ: Թերևս սա ՊՎՔ թաղանթից ձգվող առաստաղի ամենակարևոր թերություններից մեկն է։ Եթե վնասված հատվածը պատին մոտ է, մասնագետը կարող է այն վերանորոգել՝ մի փոքր ձգելով թաղանթը։ Գործվածքից առաստաղն ավելի դիմացկուն է այս առումով։
- Կարերի առկայությունը: Շատերը վախենում են, որ զոդման կետերը կարող են տեսանելի լինել մակերեսի վրա: Այնուամենայնիվ, ժամանակակից տեղադրման եղանակների շնորհիվ հնարավոր է դարձել լիովին անտեսանելի դարձնել կարերը։
Հիշեք։ Փայլուն մակերեսի վրա կարերն ավելի նկատելի են, քան անփայլ մակերեսի վրա։
- Օդափոխության բացակայություն: Սխալ կամ ոչ պրոֆեսիոնալ տեղադրման դեպքում ձգվող առաստաղը լինում է լիովին հերմետիկ և խանգարում է օդափոխությանը։ Ճիշտ տեղադրված առաստաղը թույլ է տալիս իրականացնել օդափոխություն առաստաղի պարագծով և օդափոխության անցքերի հատուկ համակարգով: Կարևոր է ապահովել օդափոխություն հատկապես բարձր խոնավություն ունեցող տարածքներում, որտեղ կա բորբոսի առաջացման վտանգ։
- Ջերմաստիճանի տատանումներ։ Ցածր ջերմաստիճանի կամ ջերմաստիճանի կտրուկ տատանումների դեպքում խորհուրդ է տրվում ընտրել գործվածքից ձգվող առաստաղ։
Կարևոր է: Ինչպե՞ս վատ հումքը տարբերել որակյալից: Ոչ մասնագետի համար բավականին դժվար է գտնել որակյալ հումք, քանի որ շուկան լցված է տարբեր տեսակի և որակի հումքով։ Խորհուրդ ենք տալիս ընտրություն կատարել բացառապես մասնագետի օգնությամբ՝ գումար և ժամանակ խնայելու համար։
Ի՞նչ պետք է իմանալ ձգվող առաստաղի տեղադրումից առաջ
Սենյակի ապագա տեսքը լավ պատկերացնելու և տեղադրմանը պատշաճ կերպով պատրաստվելու համար անհրաժեշտ է հաշվի առնել որոշ առանձնահատկություններ։ Առաջին հերթին պետք է հիշել, որ սենյակի ընդհանուր բարձրությունը կնվազի: Բացարձակ հարթ մակերեսներով առաստաղը կնվազի 3-5 սմ-ով։ Եթե նախատեսվում է ներկառուցված լուսավորություն, առաստաղը կարող է իջնել 7-10 սմ-ով:
Ձգվող առաստաղի ամրացման նրբությունները
Գոյություն ունի ամրացման երեք տարբերակ
- Ամրացման հարպունային համակարգը համարվում է ամենատարածված տարբերակը, որը թույլ է տալիս թաղանթը կամ գործվածքը ամրացնել պատին առանց ավելորդ ամրացման դետալների օգտագործման։ Հարպունային համակարգը հարմար է գործվածքից առաստաղի համար։
- Ապակեպատում (штапиковый). այս տեսակի ամրացման միջոցով թաղանթը սերտորեն չի հպվում պատին, ուստի անհրաժեշտ է օգտագործել դեկորատիվ հիմք:
- Սեպային համակարգն առավել հաճախ օգտագործվում է բազմամակարդակ ձգվող առաստաղների տեղադրման ժամանակ:
Մոնտաժման առանձնահատկությունները
Ձգվող առաստաղների հիմնական առավելություններից մեկը տեղադրման պարզությունն է: Մոնտաժման աշխատանքների տևողությունը կախված է սենյակի մակերեսից և առաստաղի բարդությունից (անկյուններ, խողովակներ, ելուստներ, լամպերի քանակը): Միջինը 15-20 մ2 մակերեսով քառակուսի կամ ուղղանկյուն սենյակում ձգվող առաստաղի տեղադրումը տևում է երկուսից չորս ժամ:
Բարձր (ավելի քան երեք մետր) առաստաղներով սենյակներում աշխատանքները կարող են մի փոքր դանդաղ ընթանալ՝ չորսից վեց ժամ։
Բազմամակարդակ բարդ կառույցների տեղադրումը պահանջում է մեծ հմտություն և ժամանակ։ Դրանց տեղադրումը 15-20 մ2 մակերես ունեցող սենյակում կարող է պահանջվել ութից տասը ժամ աշխատանք:
Չնայած որ աշխատանքները հեշտ են թվում, խորհուրդ է տրվում ձգվող առաստաղի տեղադրման աշխատանքները վստահել մասնագետի։
Ամփոփում
Ձգվող առաստաղի ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք հումքի որակին։ ՊՎՔ թաղանթները կարող են տեղադրվել միայն ջեռուցվող տարածքներում։ Գործվածքից ձգվող առաստաղը հարմար է յուրահատուկ դիզայներական լուծումներ ստանալու համար։ Եվ վերջում, վստահեք միայն հմուտ վարպետներին, ովքեր կկարողանան կատարել անթերի աշխատանք սեղմ ժամկետներում։ Ներբեռնեք Varpet հավելվածը, և ձգվող առաստաղի տեղադրման աշխատանքները կլինեն վստահելի ձեռքերում։