Փափուկ կահույքի քիմ մաքրում

Date 13 Հունվարի 2021
Փափուկ կահույքի քիմ մաքրում

Փափուկ կահույք գնելիս մենք բոլորս էլ սպասում ենք, որ այն մեզ հնարավորինս երկար ու հուսալի կծառայի՝ ամբողջացնելով մեր տան կամ բնակարանի գեղեցիկ ինտերիերային տեսքը։ Որակյալ կահույքն, իհարկե, երկար  ծառայում է ոչ միայն արտադրական բարձր ստանդարտներին համապատասխանելու պատճառով, այլև վերջինիս խնամքն ու մաքրումը գրագետ ու ժամանակին իրականցնելու արդյունքում։ Փափուկ կահույքի ռեգուլյալ մաքրումն ու խնամքը կանխում են մեր սիրելի բազմոց-բազկաթոռների արտաքին շերտի ժամանակից շուտ  մաշումը ու երկար պահում վերջիններիս ներկայանալի տեսքը։ Գրագետ ու ճիշտ խնամքի տակ, մենք իհարկե ի նկատի ունենք պրոֆեսիոնալ քիմմաքրումը, քանի որ դժվարանցանելի բծերի վերջնական ու որակյալ մաքրում կարող են ապահովել մասնագետներն ու հատուկ տեխնոլոգիաները․ շուկայում առկա կենցաղային քիմիան (Fairy, Vanish և այլն) չի կարող ապահովել գերազանց արդյունք։ Ցավոք նման միջոցներով ինքնուրույն մաքրումը հաճախ ոչ միայն չի ապահովում փափուկ կահույքի պատշաճ մաքրումն, այլև փչացնում է այն՝ հաճախ ունենալով անդառնալի հետևանքաներ։

Եթե չեք ցանկանում ժամանակից շուտ աղբավայր ուղարկել սիրելի բազմոցն, ապա երբեք մի փորձեք սեփական ուժերով տնային պայմաններում հեռացնել արյան, մեզի, տնային կենդանիների, եղունգի լաքի կամ այլ դժվարանցանելի հետքերը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրման տեսակները

Պրոֆեսիոնալ քլինինգային ընկերությունները տնական մեթոդներով աշխատող սիրողականներից մի քանի առումներով են տարբերվում։ Առաջինն, իհարկե, պրոֆեսիոնալ անձնակազմն է, որ յուրաքանչյուր խնդրին անհատական մոտեցում է ցուցաբերում․ կարող է ճշգրիտ որոշել մաքրման միջոցը կամ միջոցների համադրությունը՝ այս կամ այն տեսակի աղտոտվածության ու  մակերևույթի համար։

Երկրորդ կարևոր հանգամանքը տեխնիկական զինվածությունն է․մասնագիտացված ընկերություններն ունեն տեխնիկական և միջոցների լայն փաթեթ և չեն սահմանափակվում էժանագին ստանդարտ միջոցներով։

Ընդհանուր առմամբ, մասնագետները փափուկ կահույքի մաքրման երեք հիմնական եղանակ են առանձնացնում՝ չոր, խոնավ և շոգեմաքրման։

 Չոր մաքրում

Այս եղանակը կիրառելի է մակերևույթների մեծ մասի համար։ Չնայած իր արդյունավետությանը՝ չոր մաքրումը արդյունքով զիջում է թաց մաքրմանը, որի ժամանակ ակտիվ և քիմիապես ավելի ագրեսիվ նյութեր են կիրառվում՝ ապահովելով խորը թափանցումն ու կեղտաբծերի հիմնովին մաքրումը։

Չնայած դրան՝ չոր մաքրումը նույնպես ունի իր կիրառման սպեկտրը։ Ոչ խորը աղտոտվածությունների դեպքում կիրառվող այս մեթոդի ընթացքում մաքրվող մակերեսը փոշեկուլվում է, այնուհետև հատուկ սորբենտները կամ փոշիները տարածվում են մաքրվող մակերևույթին և մնում որոշ ժամանակ։ Չոր մաքրման պրոցեսն ավարվում է փոշեկուլով մաքրող միջոցն ու կեղտը հեռացնելով։ Չոր մաքրումից հետո հնարավոր է մաքրող միջոցի պինդ մասնիկներ մնան կահույքի մակերևույթին։

Բազմոցի մաքրություն

Խոնավ մաքրում

Խոնավ կամ թաց մաքրումը դասական ու ամենատարածված մաքրման տեսակն է: Վիճակագրորեն սա ամենակիրառելի ու արդյունավետ մաքրման եղանակն է, որի կիրառմամբ հնարավոր է մաքրել կեղտաբծերի մինչև  99% -ը: Այստեղ, իհարկե, նույնպես նրբություններ կան։ Օրինակ՝ կտորե և կաշվե մակերևույթները միևնույն ագրեսիվ քիմիական նյութերով կամ կոնցենտրացիաներով չեն մաքրվում։ Միայն մասնագետները կարող են ընտրել ճիշտ նյութ կամ նյութերի համադրություն՝ ըստ մակերևութի և աղտոտվածության աստիճանի։

Շոգեմաքրում

Գոլորշիով կամ շոգեմաքրումը կատարվում է շոգեգեներացուցիչ սարքերով։ Մարքման ողջ պրոցեսը մի քանի փուլով է ընթանում։ Նախ մաքրվող մակերևույթը փոշեկլվում է, հետո հատուկ աղտահանիչ միջոցներով մշակվում են կեղտաբծերը։ Վերջին փուլում շոգեգեներացուցիչ սարքով շոգեմամաքրում է իրականցվում՝ հատուկ միջոցով և կոնցենտրացիայով՝ ըստ մարքման մակերևույթի։ Այս միջոցն, օրինակ, համարվում է ավելի արդյունավետ, քան չոր մաքրումը։

Գոլորշիով քիմմաքրում

Փափուկ կահույքը մաքրող կենցաղային քիմիական նյութեր

Թե ինչպիսի քիմիական նյութեր է օգտագործում այս կամ այն ընկերությունը, դժվար է ասել։ Յուրաքանչյուր ընկերության համար օգտագործվող նյութերի անվանացանկը կոմերցիոն գաղտնիք է։ Բացի դրանից քլինինգային ընկերությունները հաճախ մշակում են մի քանի նյութերից բաղկացած խառնուրդներ, որի բաղադրակազմը մաքրվող մակերևույթից ու աղտոտվածությունից է կախված։ Կարևոր է նաև մաքրման սարքային բաղադրիչը, քանի որ տարբեր ընկերություններ օգտագործում են ամենատարբեր քիմ մաքրման գործիքակազմ, որոնք ոչ միայն հեշտացնում են մաքրման գործընթացը, այլև էապես բարձրացնում են մաքրման միջոցների արդյունավետությունը:

Փափուկ կահույքի մաքրման ժողովրդական մեթոդներ

Ինչպես արդեն նշեցինք, փափուկ կահույքի մաքրման ժողովրդական մեթոդներն այնքան էֆեկտիվ չեն և կարող են վնաս հասցնել ձեր իրերի մակերևույթներին։ Սա հատկապես կարևոր է հասկանալ, քանի որ ինչքան էլ «փորձված» լինեն ժողովրդական միջոցները, միևնույն է, պրոֆեսիոնալ կենցաղային քիմիան մշակվում է մասնագետների կողմից, ովքեր անընդմեջ կատարելագործում են մաքրղ միջոցների բանաձևերը։ Այնուամենայնիվ, հոդվածում առանձնացրել ենք մի քանի աշխատող միջոց, որոնք կարող եք կիրառել տնային պայմաններում փափուկ կահույքի մաքրման ժամանակ։

Թաց անձեռոցիկ և մանր աղ։ Խորը ներթափանցելով կտորի մակերևույթի շերտեր՝ աղի մանր մասնիկները կեղտը դուրս են մղում։

Էթիլ սպիրտ։ Հրաշալի միջոց է չորացած կոշտ կեղտերի (օրինակ՝ մաստակ) հեռացման համար։

Ացետոն։ Բավականին ագրեսիվ, սուր հոտով մաքրման միջով։ Ացետոն օգտագործելիս պետք է շատ զգույշ լինել՝ համոզվելով, որ մակերևույթի մաքրման համար կարելի է օգտագործել այն։

Քացախային լուծույթ։ Քացախային լուծույթը հիմնականում օգտագործում են հին կեղտաբծերի մաքրման համար։ Սովորական 9%-անոց լուծույթ ստանալու համար 1լ ջրին խառնում են 2 ճ․գ․ քացախ։ Օգտագործելուց առաջ համոզվեք, որ կիրառման մակերեսը կարելի է մշակել այս լուծույթով։

Օճառային լուծույթ։ Այս պարզագույն միջոցը սովորական օճառի ու ջրի խառնուրդ է։ Հարմար է պրոֆիլակտիկ մաքրման համար։

Սոդա։ Սոդան մեկ այլ ժողովրդական հայտնի միջոց է, հատկապես տհաճ հոտերի կլանման համար։ Եթե բազմոց/բազկաթոռի վրա հյութ կամ այլ հոտավետ հեղուկ է թափվել, վերջինիս հոտը կարելի է վերացնել սոդայի միջոցով։

Կարդացե՛ք նաև, Ինչպե ՞ս արագ մաքրել բնակարանը. որտեղից սկսել և ինչպես կազմակերպել

Տարբեր մակերևույթներով կահույքի խնամքը

քիմմաքրում (qimmaqrum)

Մաքրման գործընթացը սկսելուց առաջ բացի փափուկ կահույքի մակերևութից կարևոր է նաև հասկանալ աղտոտվածության մակարդակը։ Այնուամենայնիվ՝ կան որոշ ընդհանուր խորհուրդներ, թե ինչպես խնամել այս կամ այն տիպի մակերևույթներով փափուկ կահույքը:

Կտորային ծածկույթով կահույք։ Այս խմբի մեջ են մտնում ժակարդից, բուկլե կամ նմանատիպ կտորային ծածկույթով կահույքը։ Այստեղ կարևոր է հետևել մեկ գլխավոր կանոնի՝ խուսափել շատ հեղուկի քանակից։ Սա ամենևին չի նշանակում խոնավ քիմմաքրման բացառում, սակայն նմանատիպ կահույքի շատ թրջումը կբերի կահույքի մյուս շերտերի փչացմանը։ Նմանատիպ մակերևույթների համար խորհուրդ են տրվում լավ քամված թաց կտորներ կամ սպունգեր օգտագործել։

Կաշվե մակերևութով կահույք։ Կաշվե կահույքն, իհարկե, շքեղ տեսք է տալիս ցանկացած ինտերիերին, սակայն դա իրականություն է այնքան ժամանակ, քանի դեռ կաշին չի լաքապատվել կամ կորցրել թարմ տեսքը։ Սեփական ուժերով կաշվե մակերևույթը մաքրել գրեթե անհնարին է։ Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պրոֆիլակտիկ նպատակով ռեգուլյար խնամել կաշվե կահույքը, հատուկ մաքրող միջոցներով սրբել այն։ Կարելի է կաշվե մակերևույթը կոսմետիկ վազելինով մշակել, որը, լրացուցիչ մակերես ստեղծելով, կօգնի պահպանել կաշին ներկայանալի տեսով։

Փափուկ կահույքի խնամքի և մաքրման համար առաջին կանոնը, ինչպես կարող եք գլխի ընկնել, կանխարգելիչ խնամքն է՝ կախված կահույքի մակերեսի նյութից։ Ժողովրդական միջոցները կարող են օգնել հեռացնել փոքր և թարմ կեղտաբծերը, սակայն դրանք երբեք չեն կարող փոխարինել պրոֆեսիոնալ քիմմաքրմանն ու մասնագետների գրագետ մոտեցումները, առավել ևս ապահովել անվտանգ մաքրումը։

Այս գործը բարդ է թվում․ լուրջ մոտեցում է պահանջում և չգիտեք ինչպես վարվել։ Լավ կլինի վստահել մասնագետներին։
Varpet հավելվածում գրանցված հմուտ վարպետները պատրաստ են օգնել Ձեզ։ Պարզապես ներբեռնեք հավելվածն այստեղից և պատվիրեք համապատասխան ծառայությունը: Ընդամենը հաշված րոպեների ընթացքում հմուտ վարպետն ինքը կգտնի Ձեզ, ում կարող եք վստահել հայելիների տեղադրման կարևոր գործը:

Նմանատիպ նորություններ

Ակցիա
Քիմ մաքրում

Ակցիա

date 22 Դեկտեմբերի 2020

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play