Կանոնադրություն

Ընկերության կանոնադրությունը

Պայմանագրի կնքումը չի պահանջում երկկողմանի ստորագրում, սակայն Ընկերությունն իրավունք ունի իր ցանկությամբ, առանց պատճառների բացատրման կամ հիմնավորման պահանջելու Օգտատիրոջից ներկայանալ իր գրասենյակ և ստորագրել սույն Հրապարակային օֆերտան:

Ընկերության Ծառայություններն Օգտատերին տրամադրվում են անվճար:

Ակցեպտի միջոցով ընդունելով սույն Հրապարակային օֆերտայի դրույթները՝ Օգտատերն Ընկերությանը երաշխավորում է, որ

 

Էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործման սահմանափակումները.

Ընկերությունը չի երաշխավորում Էլեկտրոնային առևտրային հարթակի և ծառայությունների 24-ժամյա հասանելիությունը:

Ընկերությունը չի երաշխավորում, որ Ծառայությունների ծրագրային ապահովումը կամ Էլեկտրոնային առևտրային հարթակը չեն պարունակում սխալներ կամ միշտ սահուն են գործում և չի բացառում, որ Էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործման ընթացքում կարող են լինել դրա հասանելիության և սարքավորումների կամ ծրագրային ապահովման հետ համատեղելիության կամ փոխգործակցության սահմանափակումներ:

Ընկերությունը չի երաշխավորում նաև Էլեկտրոնային առևտրային հարթակի և ծառայությունների հասանելիությունը բոլոր կամ որոշակի տեսակի հեռախոսների և օպերացիոն համակարգերի համար:

Այնուամենայնիվ, Ընկերությունը տեղեկացնում է, որ Էլեկտրոնային առևտրային հարթակը նախատեսված է IOS և Android օպերացիոն համակարգերով նախատեսված սարքերի համար:

   Ծրագրերը գործում են վերը նշված օպերացիոն համակարգերի հետևյալ տեսակներից սկսած՝ Android  –  4.2 (Jelly Bean) 17, IOS – 10.0:

 

Օգտատիրոջ գրանցումը.

             Օգտատեր դառնալ ցանկացող անձը պետք է անցնի գրանցման գործընթաց Էլեկտրոնային առևտրային հարթակում: Գրանցման ընթացքում Օգտատիրոջը տրամադրվում է իր կողմից նշված Մուտքանուն, որը հետագայում Օգտատիրոջ կողմից գործածվում է Էլեկտրոնային առևտրային հարթակն օգտագործելիս: Գաղտնաբառը տրամադրվում է Անձնակազմի կողմից` ուղարկելով այն Օգտատիրոջ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում նշված հեռախոսահամարին:

   Էլեկտրոնային առևտրային հարթակում գրանցման ընթացքում Օգտատերը պարտավոր է լրացնել իր Անձնական էջի ձևավորման համար անհրաժեշտ ամբողջ հավաստի և թարմ տեղեկատվությունը, այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, անունն ու ազգանունը: Էլեկտրոնային առևտրային հարթակի գրանցման ձևաթերթը Օգտատիրոջից կարող է լրացուցիչ տեղեկատվություն պահանջել: Անձնական էջը լրացնելիս Օգտատերը դրանով իսկ հավաստում է, որ այնտեղ պարունակվող տեղեկատվությունը դարձնում է հանրային, այսինքն հնարավոր հասանելի բոլոր Օգտատերերին:

                Օգտատերը պատասխանատու է Գրանցման գործընթացում իր կողմից ներկայացված տեղեկատվության հավաստիության, թարմության, ամբողջականության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության և երրորդ անձանց պահաջներից զերծ լինելու համար: Օգտատերն ինքնուրույն է կրում գրանցման և Էլեկտրոնային առևտրային հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալների (Մուտքանուն ու Գաղտնաբառ) պահպանման և գաղտնիության պատասխանատվությունը: Ընկերության Ծառայություններին առնչվող բոլոր գործողությունները, որոնք իրականացվել են Օգտատիրոջ Մուտքանվան ու Գաղտնաբառի օգտագործմամբ, համարվում են իրականացված վերջինիս կողմից: Օգտատերը  երրորդ անձանց առջև ինքնուրույն է կրում պատասխանատվություն այն բոլոր գործողությունների համար, որոնք կատարվել են Օգտատիրոջ Մուտքանվան ու Գաղտնաբառի օգտագործմամբ: Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում, եթե երրորդ անձանց կողմից խախտվել են Օգտատիրոջ իրավունքները, որոնք չարտոնագրված մուտք են ստացել Օգտատիրոջ Մուտքանուն-Գաղտնաբառ զույգին:  Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Օգտատիրոջ Մուտքանվան ու Գաղտնաբառի անօրինական օգտագործման համար:

              Գրանցման ընթացքում Օգտատերը տալիս է իր համաձայնությունը սույն Հրապարակային օֆերտային և կրում է այնտեղ նշված իրավունքներն ու պարտականությունները, որոնք կապված են Էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործման հետ:

Էլեկտրոնային առևտրային հարթակում Օգտատիրոջ հաջող գրանցումից հետո Ընկերությունն Օգտատիրոջ հանդեպ կրում է սույն Հրապարակային օֆերտայով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

 

Վարպետի ստուգման գործընթացը.

Որպես Վարպետ Օգտատեր գրանցվել ցանկացող անձը նախքան Գրանցման գործընթացն սկսելն անցնում է Ստուգման գործընթաց, ինչը ենթադրում է Օգտատիրոջ տվյալների ստուգում, ինչպես նաև թեստավորման անցկացում: Ստուգումն անցկացնելու համար անձը հրավիրվում է Անձնակազմի հետ հարցազրույցի:

Վարպետի կարգավիճակը տրամադրվում է Անձնակազմի կողմից՝ ըստ իր հայեցողության՝ թեստավորման արդյունքների և Օգտատիրոջից պահանջված տեղեկատվության հիման վրա: Անձնակազմն իրավունք ունի առանց բացատրության չտրամադրելու Վարպետի կարգավիճակ՝ անկախ այն ծախսերից և ջանքերից, որոնք անձը կրել է Ստուգումն անցնելիս: Վարպետի կարգավիճակ տրամադրելու դեպքում Անձնակազմն Օգտատիրոջը տալիս է Մուտքանուն-Գաղտնաբառ զույգը:

 

Պատվերի տեղադրման և կատարման կանոնները.

Հաճախորդները կարող են Էլեկտրոնային առևտրային հարթակում տեղադրել այնտեղ նշված ծառայությունների/աշխատանքների ցանկում նախատեսված ցանկացած տեսակի ծառայության/աշխատանքի պատվեր:

Պատվերի ընդունման պահից Պատվիրատուի և Կատարողի Անձանական էջերը և կոնտակտային միջոցները հասանելի են դառնում միմյանց:

Պատվերի ընդունման պահից Կատարողը միջոցներ է ձեռնարկում հնարավորինս սեղմ ժամկետում՝ որպես կանոն տասնհինգ րոպեի ընթացքում, Էլեկտրոնային առևտրային հարթակում նախատեսված կոնտակտային միջոցով կապ հաստատել Պատվիրատուի հետ:

Պատվերի ընդունման պահից Պատվիրատուն և Կատարողը համարվում են ծառայությունների մատուցման/աշխատանքի կատարման պայմանագիր կնքած: Ըստ անհրաժեշտության և Պատվերի համաձայն՝ Պատվիրատուն և Կատարողը կարող են կազմել և ստորագրել պայմանագիր կամ ցանկացած այլ փաստաթուղթ:

Կատարողը պարտավոր է Պատվերում նշված ժամին այն կատարելու նպատակով անձամբ ներկայանալ Պատվերում նշված վայր, եթե հեռախոսազանգի միջոցով Պատվիրատուի կողմից պայմանավորվածությունը փոփոխության չի ենթարկվել կամ Պատվերը չի չեղարկվել:

Կատարման ենթակա աշխատանքի ծավալը, բնույթը կամ այլ պայմաննները Պատվերում նշվածից տարբերվող լինելու դեպքում Կատրողը կապ է հաստատում Անձնակազմի հետ Պատվերի պայմանները փոփոխելու հարցը քննարկելու և նոր Պատվեր հաստատելու նպատակով, որից հետո կամ Պատվերը չեղարկվում է կամ նոր Պատվեր է հաստատվում:

Պատվերի կատարման ժամանակ ևս, եթե առկա է լինում աշխատանքի ծավալի փոփոխություն, Կատարողը պարտավոր է իրազեկել Անձնակազմին՝ նոր Պատվեր ամրագրելու համար:

 Կատարողը պարտավոր է, իսկ Պատվիրատուն իրավունք ունի պահանջելու վճարել միայն Պատվերի արժեքը:

Վարպետը Պարտավոր է.

Պատվիրատուն և Կատարողը պարտավոր են Ընկերության Ծառայությունների միջոցով հաստատելու Պատվերի կատարման և վճարման փաստը:

Պատվիրատուի և Կատարողի միջև կնքված` ծառայությունների մատուցման/առաջադրանքի կատարման պայմանագրի արդյունքում առաջացած փոխհաշվարկները Կողմերն իրականացնում են ինքնուրույն (առանց Ընկերության միջամտության):

 

Հաղորդագրությունների ծառայություն

Գրանցվելուց հետո Օգտատերը հնարավորություն ունի օգտվել հաղորդագրությունների փոխանցման համակարգից, որը թույլ է տալիս տեղեկատվության փոխանակումն Անձնակազմի և այլ Օգտատերերի միջև: Այս ծառայության միջոցով իրականացվող նամակագրությունը չի համարվում անձնական: Օգտատերն, օգտագործելով տվյալ ծառայությունը, ընդունում է այն փաստը, որ Անձնակազմը ցանկացած ժամանակ իրավունք ունի կարդալու ուղարկված հաղորդագրությունները:

Օգտատերը համաձայնվում է Անձնակազմից ստանալ հաղորդագրություններ ցանկացած ժամանակ և ցանկացած բնույթի, այդ թվում` գովազդային: Անձնակազմն իրավունք ունի լրացնել Օգտատերերի կողմից ուղարկված հաղորդագրությունների տեքստը գովազդային նյութերով: Անձնակազմը չի իրականացնում Օգտատերերի կողմից միմյանց ուղարկվող հաղորդագրությունների վերափոխում (սկզբնական դիտում, գնահատում և ֆիլտրում): Օգտատերերին արգելվում է հաղորդագրությունների ծառայությունն օգտագործել հետևյալ նպատակներով.

  1. Իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգային իրավունքի նորմերը,

  2. Բեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ մատչելի դարձնել հատուկ թույլտվություն չանցած ցանկացած գովազդային տեղեկատվություն, սպամ սխեմաներ, «բրգաձև սխեմաներ», «շղթայական նամակներ»,

  3. Բեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ մատչելի դարձնել այնպիսի նյութերի հրապարակումը, որոնք ապօրինի են, վնասակար են, սպառնալիք են, վիրավորում են բարոյականությունը, զրպարտություն են, խախտում են հեղինակային իրավունքները, քարոզում են ատելություն և/կամ մարդկանց խտրականություն՝ ռասայի, ազգության, սեռի, կրոնի և այլ  սոցիալական հատկանիշներով պայմանավորված,

  4. Բեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ մատչելի դարձնել այնպիսի նյութերի հրապարակումը, որոնք խախտում են երրորդ անձանց իրավունքները:

Անձնակազմն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում Օգտատերերի անձնական հաղորդագրությունները հասանելի դարձնել երրորդ անձանց:

 

Օգտատերերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.

Օգտատերն իրավունք ունի.

 

Օգտատերը պարտավոր է.

 

Օգտատիրոջն արգելվում է.

 

Օգտատիրոջ պատասխանատվությունը.

Օգտատերերն իրենք են կրում Էլեկտրոնային առևտրային հարթակի օգտագործման ընթացքում իրենց գործողության/անգործունեության հետևանքով առաջացած պատասխանատվությունը:

Օգտատերը պարտավորվում է իր ջանքերով և իր հաշվին լուծելու Պատվերների կատարման հետ կապված վեճերը և կարգավորելու երրորդ անձանց հավակնությունները կամ փոխհատուցելու հավակնությունների և հայցերի արդյունքում Ընկերությանը պատճառված վնասները (այդ թվում՝ դատական ծախսերը), եթե այդ հավակնությունների և հայցերի հիմք են հանդիսացել Ընկերության Ծառայություններն օգտագործելիս Օգտատիրոջ գործողությունները կամ անգործությունը:

Օգտատերը ամբողջովին պատասխանատու է

Օգտատերերի կողմից սույն Հրապարակային օֆերտայի խախտման դեպքում Անձնակազմն իրավունք ունի կասեցնելու (ժամանակավոր արգելք) Օգտատիրոջ մուտքը Էլեկտրոնային առևտրային հարթակ, իսկ կոպիտ և/կամ կրկնվող խախտումների դեպքում` մերժել Օգտատիրոջ մուտքը էլեկտրոնային առևտրային հարթակ (մշտական արգելք):

Խախտումները, որոնք կարող են հանգեցնել Վարպետի կարգավիճակից զրկման կամ կարգավիճակի կասեցման.

 

Վարպետի կարգավիճակը կասեցվում է հետևյալ դեպքերում և ժամկետներով՝

  1. Պատվերը ոչ հարգելի, անհասկանալի կամ կասկածելի չեղարկելը՝ 15 օր,

  2. Պատվերի կատարման ժամը և օրը փոխելը՝ 45 օր,

  3. Պատվերի արժեքը փոխելը ՝ 45 օր:

  4. Պատվերն ընդունելը և չկատարելը՝ 60 օր,

1-ին կետում նշված խախտումը երրորդ անգամ կատարելու դեպքում Վարպետի կարգավիճակը կասցվեում է 90 օրով:

2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված խախտումները կրկին կատարելու դեպքում Վարպետի կարգավիճակը դադարեցվում է:

Միևնույն ժամանակ Ընկերությունը սահմանափակված չէ վերը նշված հիմքերով և ժամկետներով, և ցանկացած պահի Անձնակազմի հայեցողությամբ Վարպետի կամ Կատարողի կարգավիճակները կարող են հանվել կամ կասեցվել առանց պատճառները բացատրելու:

Վարպետը որպես պատասխանատվության միջոց Պատվիրատուին պարտավոր է վճարել 250 000 ՀՀ դրամ, եթե իր կոնտակտային տվյալները փոխանցել կամ այլ ձևով հասանելի է դարձրել վերջինիս կամ հետագայում Էլեկտրոնային առևտրային հարթակից դուրս պատվեր է ընդունել նրանից:

 

Ընկերության իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը.

Ընկերությունն իրավունք ունի.

 

Ընկերությունը պարտավոր է.

Հրապարակային օֆերտայի գործունեության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում Ընկերությունը ներդնում է բոլոր ջանքերը կանխելու Էլեկտրոնային առևտրային հարթակի աշխատանքի ցանկացած ձախողում կամ սխալ, իսկ դրանց առաջացման դեպքում՝ վերացնելու դրանք առավելագույն սեղմ ժամկետներում: Ընդ որում, Ընկերությունը չի երաշխավորում ձախողման կամ սխալի առաջացումը Պատվերը տեղադրելիս, այդ թվում՝ ծրագրային ապահովման աշխատանքների շրջանակներում:

 

Ընկերության պատասխանատվությունը.

Հրապարակային օֆերտայի պայմանների խախտման դեպքում Կողմերը կրում են Հրապարակային օֆերտայով և/կամ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

Ընկերությունը որևիցե պարագայում չի կրում որևէ պատասխանատվություն

                Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն կորուստի կամ այլ վնասների համար, որոնք Օգտատերը կրել է երրորդ անձանց գործողությունների պատճառով:            

 

Կիրառվող օրենսդրությունը և վեճերի լուծման կարգը.

              Ընկերության և Օգտատերերի միջև հարաբերությունները կարգավորվում են բացարձակապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

              Սույն Հրապարակային օֆերտայի գործողության հետ կապված ցանկացած վեճի և տարաձայնության առաջացման դեպքում Ընկերությունն ու Օգտատերը ներդնում են բոլոր ջանքերը բանակցությունների միջոցով դրանք լուծելու համար: Եթե վեճերը ողջամիտ ժամկետում չեն լուծվում բանակցությունների միջոցով, ապա նրանք ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դատական կամ արտադատական եղանակներով:

 

Հրապարակային օֆերտայի ուժի մեջ մտնելու և փոփոխելու կարգը.

Հրապարակային օֆերտան, Հրապարակային օֆերտային կից և դրա անբաժանելի մաս հանդիսացող հավելվածները և դրանց փոփոխություններն ուժի մեջ են մտնում Էլեկտրոնային առևտրային հարթակում տեղադրման պահից:

Օգտատիրոջ համար սույն Հրապարակային օֆերտան ուժի մեջ է մտնում Հրապարակային օֆերտային նրա միանալու պահից և գործում է անժակետ:

Հրապարակային օֆերտայում և դրա հավելվածներում փոփոխություններ կարող են կատարվել ցանկացած պահի:  Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի իր հայեցողությամբ  փոփոխել սույն Հրապարակային օֆերտան և/կամ այն չեղյալ համարել: Հրապարակային օֆերտային և դրա փոփոխություններին ծանոթանալը համարվում է յուրաքանչյուր Օգտատիրոջ անձնական պատասխանատվությունը: Օգտատերերը պարտավոր են Էլեկտրոնային առևտրային հարթակի և/կամ Ընկերության Ծառայությունների օգտագործումից առաջ ծանոթանալ Հրապարակային օֆերտայի գործող տարբերակին:

Փոփոխություններ կատարելու դեպքում այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում էլեկտրոնային առևտրային հարթակում փոփոխված Հրապարակային օֆերտայի տեղադրման պահից, եթե փոփոխությունների ուժի մեջ մտնելու այլ ժամանակատված սահմանված չէ հենց Հրապարակային օֆերտայում կամ դրա փոփոխություններում:

Օգտատերերի համար սույն Հրապարակային օֆերտայի փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք վերջիններիս՝ Էլեկտրոնային առևտրային հարթակում գրանցման ընթացքում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու կամ այլ կերպ նրանց հասանելի դարձնելու պահից:

Եթե Օգտատերը համաձայն չէ Հրապարակային օֆերտայի փոփոխված տարբերակին, ապա նա պետք է անհապաղ դադարեցնի Ծառայություններից օգտվելը: Էլեկտրոնային առևտրային հարթակը և/կամ Ընկերության Ծառայությունները օգտագործել շարունակող Օգտատերը համաձայն է Հրապարակային օֆերտայի փոփոխություններին:

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play