Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

Date 07 Օգոստոսի 2020
Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան: Այս հարմարանքն անհրաժեշտ կլինի տարրական հիգիենիկ գործընթացների ապահովման համար՝ լվացվել աշխատանքից հետո կամ լվանալ այգուց մրգերն ու բանջարեղենը: Ամենից հաճախ այսպիսի մոդելն իրենից ներկայացնում է ծորակ և լվացատաշտ:

Լվացարանն անհրաժեշտ է ամառանոցում պարզագույն հիգիենիկ գործընթացների համար

  1. Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան. լվացարանների առավելությունները
  2. Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան. արտադրատեսակների տարատեսակներ
  3. Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարանի ձեռք բերում. բնութագրեր և գների դիտարկ
  4. Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան. հանրաճանաչ մոդելների դիտարկում
  5. Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան. արտադրատեսակների ընտրության խորհուրդներ
  6. Պատրաստում ենք ամառանոցային լվացարան սեփական ձեռքերով. Կոնստրուկցիաների ընտրություն
  7. Ամառանոցային լվացարանի պատրաստման տարբերակներ դրսում՝ ձեռքի տակ ընկած նյութերից
  8. Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան սեփական ձեռքերով

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան. լվացարանների առավելությունները

Ամառանոցային սեզոնն ունի իր առավելություններն ու թերությունները: Մի կողմից քաղաքից դուրս հանգիստը դա կազդուրիչ օդն է, արևը, թարմ մրգերն ու բանջարեղենը: Իսկ դրան հակակշիռը՝ նվազագույն հարմարավետությունը և հաճախակի անբարենպաստ եղանակային պայմանները: Այն մարդկանց համար, ովքեր սովոր են քաղաքային հարմարություններին, միշտ չէ, որ հեշտ է համակերպվել տաք ջրի բացակայությանը:

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

Լվացարանը կարելի է տեղադրել ինչպես դրսում, այնպես էլ շինության մեջ

Ամառանոցում ամառային սեզոնը հարմարավետ դարձնել և ստեղծել հաճելի առավոտյան տրամադրություն կօգնի ջրատաքացման գործառույթով ամառանոցային լվացարանը: Տվյալ հարմարանքը հատկապես ակտուալ է վաղ սառը առավոտյան այն տանը, որտեղ բացակայում են ջրատար խողովակները: Բացի դրանից, այգեգործական աշխատանքից հետո հաճելի է լվացվել տաք ջրով:

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարանը կստեղծի հարմարավետություն, ինչպես նաև կխնայի ժամանակը և կվերացնի ջուրը մշտապես եռացնելու անհրաժեշտությունը: Բացի այդ ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան կարելի է ձեռք բերել աշխատասենյակի, ամառային սրճարանի կամ ավտոտնակի համար: Այս ապրանքը տեղադրվում է ինչպես փողոցում, այնպես էլ տան ներսում:

Ջրատաքացուցիչով լվացարանն ընդունակ է երկար ժամանակ պահպանել մինչև 55-56 ° C: Տարողունակ բաքը կարող է ապահովել տաք ջրով ամբողջ ընտանիքին, իսկ ջեռուցիչ տարրն արագ հասցնել անհրաժեշտ ջրի ջերմաստիճանին: Շնորհիվ նրան, որ ջրատաքացուցիչն ունի կորոզիադիմացկուն ծածկույթ, լվացարանի ջուրը միշտ մաքուր է և թարմ:

ջրատաքացմամբ լվացարան

Որպեսզի ամառանոցում գտնվելն ավելի հարմարավետ լինի, կարելի է տեղադրել ջրատաքացմամբ լվացարան

Այսպիսի լվացարանների բացասական կողմն այն է, որ պետք է մտածել, թե ինչպես ազատվել օգտագործված հեղուկից: Դրսի համար ամենապարզ տարբերակը լվացարանի տակ թաղել առանց հատակի տակառ, ծածկել այն ավազով և խճաքարով՝ ֆիլտրման համար: Տանը կոյուղի ստեղծելն ամենապարզն է՝ տեղադրելով լվացարանը բարակ պատի մոտ, որի վրա շատ հեշտ է անցք բացել խողովակի համար: Կոյուղու խողովակը միացնում են լվացարանին և տանում դուրս կամ դեպի զուգարանի արտահոսքի անցքը: Այս առումով նշենք, որ տանը կոյուղու ճիշտ անցկացման հարցում ձեզ կօգնի մասնագետ-վարպետը (սանտեխնիկ), ում կարող եք հրավիրել Varpet հավելվածի օգնությամբ՝ (ներբեռնելու համար սեղմեք այստեղ), ուղղակի ընտրելով ծառայությունը ձեր հեռախոսից մի քանի հպումով:

Օգտակար խորհուրդ: Դույլի կիրառմամբ տարբերակն ամենահասարակն է, իսկ խողովակով և հորով տարբերակի մտահղացման իրականացումը ավելի բարդ է, փոխարենն այդ տարբերակը կազատի տհաճ հոտից կամ դույլը կրելու անհրաժեշտությունից:

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան. արտադրատեսակների տարատեսակներ

Քաղաքակրթության ամենօրյա բարիքներին սովոր մարդկանց հաճախ նույնիսկ երկօրյա այցելությունն ամառանոց պատճառում է անհարմարություն և դառնում իրական փորձություն: Տաք ջրի բացակայությամբ պատճառված անհարմարությունները կարելի է վերացնել գնելով ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան: Այս ապրանքը խորհուրդ է տրվում տեղադրել ամառանոցի բնակչին հարմար ցանկացած վայրում:

Ամառանոցային լվացարանների շարժական մոդելներ

Ամառանոցային լվացարանների առավել հարմար տարատեսակներ են հանդիսանում շարժական մոդելները

Ջրատաքացուցիչով լվացարանն ավելի հեշտ կլինի ընտրել, եթե գիտենալ, թե լվացվելու համար հարմարանքների ինչ տեսակներ և մոդելներ գոյություն ունեն: Հայտնի են դրանց հետևյալ տարատեսակները.

  • լվացարան կախովի կամ դարակներով,
  • լվացարան պահարանով կամ առանց պահարանի,
  • լվացարան ջրատաքացուցիչով կամ առանց դրա,
  • ինքնուրույն պատրաստված ամառանոցային լվացարան՝ պլաստիկ շշերից կամ ձեռքի տակ ընկած այլ նյութերից հավաքված:

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարանի ձեռք բերում. բնութագրեր և գների դիտարկ

Ձեռքերը լվանալու համար ամենահասարակ սարքավորումը պլաստմասե կախովի լվացարանն է՝ կափարիչով և կնճիթով: Դրա տարողությունը 2, 2.5 և 3 լիտր է: Այսպիսի հարմարանքի գինը շուրջ 350-500 դրամ է: Կախովի ամառանոցային լվացարանի բացասական կողմն այն է, որ ձեռքերը լվանալ կստացվի միայն մի քանի անգամ, իսկ հետո հարկավոր կլինի նորից լցնել ջրով: Բացի այդ, այս ապրանքը կարելի է միայն կախել:

Չժանգոտվող պողպատից կամ ցինկապատ ջրատաքացմամբ լվացարանը ավելի հուսալի, էրգոնոմիկ և կիրառական է՝ խնամքի առումով: Այդպիսի մոդելի համար սարսափելի չեն մեխանիկական վնասվածքները: Այն կծառայի երկար ժամանակ՝ պահպանելով գերազանց արտաքին տեսքը:

Ջրի բաքի ծավալը, կախված մոդելից, կարող է լինել 10-ից 20 լիտր: Արտադրանքները թողարկվում են ջրատաքացուցիչ տարրով: Սովորաբար դրանք օգտագործում են դրսում, տեղադրում են մետաղական պրոֆիլներից կմախքի վրա, որին ամրացնում են լվացարանը: Կոնստրուկցիան կարելի է տեղադրել այգում կամ բանջարանոցում:

փայտյա ամառանոցային  լվացարան

Ամառանոցային լվացարանը կարող է լինել ոչ միայն մետաղական, այլև փայտյա

Ժանանակակից տարածված տարբերակը  5, 10, 15, 20 լիտր կամ ավելի տարողությամբ տարրան է: Այդպիսի տարրան համալրված է ծորակով և կախելու համար ականջիկներով: Կոնստրուկցիայի հատակը հարթ է, ինչը թույլ է տալիս ոչ միայն կախել այն, այլև անհրաժեշտության դեպքում դնել տակդիրի կամ պահարանի վրա: Այսպիսի լվացարան կարելի է գնել շուրջ 1500 դրամով:

Ջրատաքացմամբ ամառանոցային ավանդական լվացարանն իրենից ներկայացնում է լվացարան պահարանով՝ մոյդադիր: Մոդելի բարձրությունը միջինում կազմում է 150-180սմ: Կոնստրուկցիայի վերին մասը պարունակում է ջրի բաք: Տարայի ներսում ջրի տաքացման համար տեղադրված է էլեկտրատքացուցիչ՝ խողովակային տեսքով, որը միացվում է էլեկտրացանցին էլեկտրալարի միջոցով: Պահարան-հիմքը սովորաբար պատրաստվում է լամինատե մանրաթելերից, մետաղից կամ պոլիպրոպիլենից:

Մոյդադիր ամառանոցային լվացարանների կատարելագործված տարբերակները ստորին մասում համալրված են օգտագործված հեղուկի հավաքման համար տարրայով, այլապես ջրի հոսքն ուղիղ գետնին կթափվեր: Իդելական լվացարանը պետք է լրացնել կոյողու խողովակով, որը ջրի հոսքը կտանի դրա համար հատուկ նախատեսված հորի մեջ:

Ավելի հաճախ այս ապրանքներն օգտագործվում են շինություններում: Պահարանով, հայելիով և օճառամանով մոդելների գինը կազմում է շուրջ 9000-10000 դրամ: Այս լվացարանների լվացամանը պատրաստված է չժանգոտվող մետաղից, իսկ կմախքը ցինկապատ է:

Կարդացե՛ք նաև՝ Խոհանոցային ճկուն ծորակը որպես կենցաղի կատարելագործման իրական միջոց

10-20 լիտր տարողությամբ ջրի բաքով լվացարան

Ջրատաքացմամբ լվացարաններն ունեն 10-20 լիտր տարողությամբ ջրի բաք

Վաճառքում կան նաև հնաոճ մոդելներ՝ պատրաստված արույրից կամ պղնձից: Այդպիսի սարքավորումների գինը կարող է բարձր լինել 33000 դրամից: Այդպիսի լվացարանները գեղեցիկ և անսովոր տեսք ունեն: Ուստի, եթե ձեղնահարկում մնացել է այդպիսի հարմարանք պապից, կարող եք այն օգտագործել: Սակայն չարժէ այդպիսի հազվադեպությունը հանել դուրս:

Ամենաէկոնոմ տարբերակն ինքնուրույն լվացարան պատրաստելն է: Դրա համար կարելի է օգտագործել ցանկացած տարողության պլաստիկ շիշ: Նման արտադրանքը շատ հասարակ է, բայց բավականին ֆունկցիոնալ: Այն իդեալական համապատասխան է ցանքերին մոտիկ տեսադրելու համար, որպեսզի լվանալ ձեռքերը բանջարանոցում աշխատանքից հետո:

Օգտակար խորհուրդ: Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել ջրի բաքի ծավալին, ինչպես նաև ջեռուցիչ տարրին: Շատ ժամանակակից մոդելները հագեցված են ջերմաստիճանի կարգավորիչով՝ ջրի տաքացման համար կամ ջրատաքացուցիչի ավտոմատ անջատման տվիչով:

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան. հանրաճանաչ մոդելների դիտարկում

Հանրաճանաչության և օգտագործողների դրական կարծիքների տեսանկյունից, ամառանոցային լվացարանների շարքում առաջին տեղը զբաղեցնում է մոյդադիր ամառանոցային լվացարանը: Այս ապրանքն առանձնանում է բավականին կոմպակտ չափսերով և հաճախ ունի հավաքովի մարմին: Լայն պահանջարկ ունեն ինչպես առանց ջրատաքացման տարբերակով ամառային լվացարանները, այնպես էլ էլեկտրատաքացուցիչով տարբերակները:

 լվացարան՝մոյդադիր

Ամենահայտնի լվացարաններից մեկը մոյդադիրն է

Տվյալ մոդելը տեղադրելը դժվարություն չի կազմի: Անհրաժեշտության դեպքում մոյդադիրը հեշտությամբ տեղափոխվում է վայրից վայր: Լվացարանի հիմնական մասը՝ պահարանը, հաճախ պատրաստվում է բարձրորակ հուսալի մետաղից: Ջրի տարան և լվացարանը պատրաստում են ինչպես չժանգոտվող մետաղից, այնպես էլ պլաստիկից:

Հեղուկի համար պլաստիկ բաքն ունի 15-ից 25 լիտր ծավալ, իսկ չժանգոտվող պողպատիցը`15, 20 և 30 լիտր: Մոյդադիր ջրատաքացմամբ ամառանոցային լվացարանը համալրված է 125Վտ հզորությամբ ջրատաքացուցիչ տարրով: 60 ° C հեղուկի տաքանալուց հետո ջրատաքացուցիչն ավտոմատ կերպով անջատում է տաքացման ֆունկցիան: Կոնստրուկցիայի ընդհանուր քաշը կազմում է 15կգ: Մոյդադիր ամառանոցային լվացարանը կարող է օգտագործվել տարբեր օբյեկտներում, այդ թվում, շինհրապարակում և ճամբարում:

Ջրատաքացմամբ լվացարանի երկրորդ հանրաճանաչ մոդելը աքվատեքս լվացարանն է: Տվյալ սարքը համալրված է ջրի լցվող բաքով, որը ներսից պատված է հատուկ հակակոռոզիոն շերտով: Բոլոր շարժական տարրերը՝ կափարիչը և դռները, համալրված են շրջանաձև միացումներով:

Բացի դրանից, տվյալ տվյալ լվացարանը հնարավորություն ունի տաքացած ջուրն այլ տարաների մեջ լցնելու: Հոսքի ծորակը հագեցած է ճկախողովակ միացնելու ելունով: Պահարանի դռները ստորին մասում ունեն մագնիսային միացումներ: Ամբողջ կոնստրուկցիան տեղավորվում է չորս ոտքերի վրա: Դա թույլ է տալիս օդին ազատ շրջանառվել լվացարանի տակ:

Աքվատեքս լվացարան

Աքվատեքս լվացարանն ունի ջրի կուտակային բաք

Արտադրողներն աքվատեքս լվացարանի համար շահագործման երաշխիքային ժամկետ նշում են 7-10 տարի: Ջրատաքացման ֆունկցիայով ամենաէժան ամառանոցային լվացարանը «ԷլԲետ»-ն է: Այս մոդելի բոլոր բաղադրիչները՝ լվացարանը, լվացամանը պատրաստված են պլաստիկից: Մետաղից պատրաստված է ջրահեռացման խողովակը, ինչպես նաև ջրատաքացուցիչ տարրը: Հնարավոր է կարգավորել ջրի ջերմաստիճանը: Մոդելի բաքն ունի մինչև 22լ տարողություն:

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան. արտադրատեսակների ընտրության խորհուրդներ

Ամառանոցային դրսի լվացարանի տեղադրումը ենթադրում է դրա համար նախապատրաստել փորված հոր և կմախքով ոչ մեծ կախոց՝ ջրի տարայի ամրացման համար (կախովի արտադրատեսակի դեպքում): Սակայն այս մոդելը օգտագործման համար միշտ չէ, որ հարմար է:

Բոլոր թերություններն ու անհարմարությունները կարելի է վերացնել՝ գնելով ամառանոցի համար ոչ թանկարժեք և գործնական ջրատաքացմամբ շարժական ամառանոցային լվացարան: Նման օգտակար սարքավորումը կարելի է տեղադրել ինչպես տան ներսում ձմռանը, այնպես էլ դրսում, երբ եղանակը կտաքանա: Կոնստրուկցիայի միակ թերությունն այն է, որ մշտապես պետք է հետևել օգտագործած ջրի համար նախատեսված դույլի լցմանը:

Տաքացուցիչ տարրով բոլոր լվացարանների տարբերակիչ առանձնահատկությունը դա նյութն է, որից պատրաստված են ապրանքի մարմինը և ջրի բաքը: Ամառանոցի համար օպտիմալ ;ուծումը չժանգոտվող պողպատից մոդելն է: Այդպիսի լվացարանը դիմանում է ջերմաստիճանի տատանումներին և տեղումների ազդեցությանը: Սա հատկապես կարևոր է այն կոնստրուկցիաների համար, որոնք տեղադրվելու են դրսում: Բացի այդ չժանգոտվող մետաղներից մոդելները չեն սարսափում քերծվածքներից:

Կարդացե՛ք նաև՝ Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան. ընտրության առանձնահատկությունները և դրա դերն ինտերիերում

մեծ ջրատարողությամբ բաքով վացարան

Ամառանոցային լվացարան ընտրելիս ավելի լավ է նախապատվությունը տալ մեծ ջրատարողությամբ բաքով մոդելներին

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարանը բացարձակապես անվնաս է օգտագործման համար. առանց ջրի տաքացուցիչ տարրը չի աշխատում: Այնուամենայնիվ տվյալ կոնստրուկցիան երկար ժամանակ չարժի թողնել առանց հսկողության: Ավելի լավ է սարքը էլեկտրացանցից անջատել այս ժամանակահատվածում:

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել ջրի բաքի ծավալին: Եթե սպասում են երկարատև հողագործական կամ շինարարական աշխատանքներ, ապա ավելի լավ է գնել փողոցային ամառային լվացարան մեծ բաքով: Այն դեպքում, երբ ջրի ծախսերն աննշան են, ապա հարմար է նաև փոքր տարայով լվացարանը:

Մեծ նշանակություն ունի ջրատաքացուցիչի հզորությունը: Այդ ցուցանիշից է կախված տաքացման արագությունը և հեղուկի ջերմաստիճանը: Ավելի տարածված են 1.25 կՎտ-ից մինչև 2 կՎտ հզորությամբ տաքացուցիչ տարրով մոդելները: Դա բավական է, որպեսզի արագ տաքացնել ջուրն առանց շատ էլեկտրաէներգիա օգտագործելու:

Շատ լվացարաններ համալրված են հատուկ տվիչով, որի շնորհիվ սարքը կարող է պահպանել ջրի սահմանված ջերմաստիճանը: Դա հեշտացնում է սարքի օգտագործումը, քանի որ հարկավոր չէ ինքնուրույն վերահսկել ջերմաստիճանը և  ձեռքով անջատել լվացարանը էլեկտրացանցից: Հատկապես այս մոդելը հարմար է այն օգտագործողների համար, ովքեր միշտ չէ, որ կարող են գտնվել սարքի մոտ:

Լվացարանի տեղադրումը կարող եք վստահել մասնագետ-վարպետին՝ ներբեռնելով Varpet հավելվածը և պատվիրելով համապատասխան ծառայությունները, դե իսկ վարպետը կօգնի ձեզ նաև իր բազմաթիվ մասնագիտական խորհուրդներով:

Ջեռուցիչի հզորություն

Ջեռուցիչի հզորությունից կախված է ջրի տաքացման արագությունը և ջերմաստիճանը

Օգտակար խորհուրդ: Լվացարան ընտրելիս կարելի է գնել այն մոդելները, որոնցում տաքացուցիչ տարրը կարելի է օգտագործել կոնստրուկցիայից առանձին: Նման սարքերը չեն պահանջում հողանցում և հարմար են ցանկացած տարայում ջրի տաքացման համար:

Պատրաստում ենք ամառանոցային լվացարան սեփական ձեռքերով. Կոնստրուկցիաների ընտրություն

Ամառայնին շրջանն ավելի լավ է անցկացնել ամառանոցում: Հիգիենայի կանոնների պահպանման համար շատ կարևոր է ունենալ աշխատող լվացարան, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում կարելի է լվանալ ձեռքերը կամ բանջարանոցի մթերքը:

Սեփական ձեռքերով պատրաստված լվացարանը թույլ է տալիս խնայել միջոցները, ինչպես նաև թույլ է տալիս պարծենալ օրիգինալ ոճի ապրանքով: Լվացարանի կոնստրուկցիան կարող է լինել ցանկացած, մասնավորապես՝

  • հայելիով կամ առանց դրա,
  • պահարանով՝ օճառի և այլ զուգարանային պարագաների համար, կամ առանց դրա,
  • սրբիչի համար կեռիկով,
  • սպասքի կամ մթերքի համար տակդիրով,
  • բաց կամ թաքցված արտահոսքի խողովակներով:

 

Լվացարանի կոնստրուկցիա

1.Կափարիչի բռնակ, 2. Կափարիչ, 3. Կառավարման բլոկ, 4. Ջերմակարգավորիչ, 5. Գնդաձև ծորակ, 6. Ստեղնային անջատիչ, 7. Լար, 8. Տաքացուցիչ, 9. Ջրի տարա, 10. Պատի ամրան, 11. Եզրային ամրան, 12. Պտուտակ, 13. Զսպաններ

Դիզայնի ընտրությունը սահմանափակված չէ ոչնչով և կախված է միայն սեփականատիրոջ ցանկությունից: Նախ անհրաժեշտ է անել ապագա ապրանքի էսքիզը: Ինտերնետում առկա են սեփական ձեռքերով պատրաստված լվացարանների բազմաթիվ լուսանկարներ: Դրանց թվում կարելի է գտնել յուրաքանչյուրին հարմար դիզայն: Այնուհետև կարևոր է ընտրել գործիքները, անհրաժեշտ նյութերը և կարելի է անցնել կոնստրուկցիան հավաքելուն:

Օգտակար խորհուրդ: Դրսում ամառանոցային լվացարանի տեղադրման օպտիմալ տեղը այն վայրն է, որտեղ ավելի հեշտ է իրականացնել սանտեխնիկական սարքավորման տեղադրումը օգտագործված ջրի հեռացման համար: Լվացարանի համար լավագույն տեղը տանը մոտ բարձր ծառերի տակ, որտեղ կոնստրուկցիան կդիտվի ներդաշնակ և հարմարավետ: Սակայն այն դեպքում, երբ քաղաքից դուրս տանը լինում եք ձմեռային ժամանակաշրջանում, ապա ավելի լավ է լվացարանը տեղադրել անմիջապես տանը:

Ամառանոցային լվացարանի պատրաստման տարբերակներ դրսում՝ ձեռքի տակ ընկած նյութերից

Ամառանոցում ամենապարզ և էժան եղանակը լվացարան պատրաստելու համար դա պլաստիկ շշի վրա մեկ կամ մի քանի անցք անելն է և կախիչից կախելը: Մեկ այլ տարբերակ է շշի ստորին հատվածը կտրելը իսկ որպես ջրի կարգավորիչ օգտագործել կափարիչը կամ պարանոցի մեջ դնել պնդօղակով պտուտակ:

Կարելի է կատարելագործել տվյալ հարմարանքը՝ համալրելով հին լվացարանի պահարանով և ջրահավաք բաքով: Երկրորդ տարբերակն ավել շատ ջանք ու ժամանակ կպահանջի, սակայն տվյալ մոդելն ավելի հարմար է օգտագործման համար:

Պոլիկարբոնատե վահանով լվացարան

Ամառանոցային լվացարանը կարելի է հեշտությամբ համալրել ձեռքի տակ ընկած միջոցներից

Լվացարանի հենքը կարող է լինել ցանկացած իր՝ ծառը, ցանկապատը, փայտե սյունը և այլն: Սակայն այս նպատակին լավագույնս համապատասխանում է մետաղը, քանի որ փայտը ենթակա է փտման և սնկային հիվանդությունների: Լվացարանը խորհուրդ է տրվում ընտրել ալյումինից կամ պլաստիկից: Քարե կամ հախճապակե լվացարանը ամառանոցի համար հարմար չէ քաշի և նյութի փխրունության պատճառով:

Սեփական արտադրանքը կարելի է համալրել կահույքով: Այդպիսի մոդելը ծավալուն կլինի, ուստի խորհուրդ չի տրվում այն տեղադրել մի տեղում մի քանի տարվա համար: Կա կահույքի մի քանի տարբերակ.

  1. Փայտե լվացարան – ամառանոցի համար դասական նյութ: Այս նյութից ապրանքը գեղեցիկ տեսք ունի, սակայն այն երկարակյաց չէ: Արտաքին միջավայրի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում արտադրանքի վրա: Շահագործման ժամկետի երկարացման համար անհրաժեշտ է կոնստրուկցիան մշակել հատուկ միջոցներով, որոնք կանխում են փտումը:
  2. Կաղապարով նրբատախտակ – լավ տեսք ունի, սակայն ավելի թանկարժեք է: Բացի այդ, այս նյութը նույնպես վախենում է խոնավությունից:
  3. Պոլիկարբոնատե վահաններ – օտպիմալ տարբերակ ամառանոցային կայույքի համար: Նյութը մատչելի է և երկար կյանք ունի:

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան սեփական ձեռքերով

Շատ կարևոր է ինքնաշեն լվացարանների պատրաստման ժամանակ մտածել ինչում պահպանել մաքուր ջուրը: Լվացարանի վերևում կարելի է ամրացնել տարողունակ բաք և դրա վրա ծորակ տեղադրել: Ապրանքը կաելի է բարելավել բաքը պոմպին միացնելով, այդպիսով համալրելով համակարգը ջրի մատակարարմամբ: Սակայն այդ տարբերակը յուրաքանչյուրին հասու չէ: Ավելի հեշտ է բաքը միացնել տակառին կամ ամառային ցնցուղի տարային:

չժանգոտվող պողպատից արդյունաբերական ջեռուցիչ

Որպես ջեռուցման տարր կարելի է օգտագործել չժանգոտվող պողպատից արդյունաբերական ջեռուցիչ

Միանգամայն հնարավոր է տնային պայմաններում պատրաստել ջրատաքացմամբ լվացարան: Այդ դեպքում կտաքանա բաքի ամբողջ ջուրը: Բայց եթե ջանալ, ապա միանգամայն հնարավոր է ստեղծել միաժամանակյա տաք և սառը ջրով սարքավորում: Դա կպահանջի ավելի շատ հմտություններ և ջանքեր:

Ամեն դեպքում, ջրատաքացմամբ լվացարանը պետք է ունենա էլեկտրական տաքացուցիչ տարրով տարա: Տաք ջրով նման սարքը բավականին օգտակար է աշնանը և վաղ գարնանը, քանի որ այդ ժամանակ ձեռքերը սառը ջրով լվանալն այնքան էլ հաճելի չէ:

Ինչպիսի լվացարան էլ ստեղծեք ամառանոցի համար, այն անպայման կստեղծի հարմարավետության լրացուցիչ զգացողություն ընտանիքի բոլոր անդամների համար և կբարձրացնի հանգստի որակը:

Օգտակար խորհուրդ: Ավելի լավ է լվացարանի համար գնել չժանգոտվող պողպատից արդյունաբերական էլեկտրատաքացուցիչ: Նման ջեռուցիչ տարրը կծառայի երկար տարիներ:  

 

Ինքնաշեն լվացարան

Ինքնաշեն լվացարանը կարող է լինել օրիգինալ և ոճային

Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարանը կարևոր և անփոխարինելի իր է: Սարքի տեղադրումը ամառանոցի տարածքում կլուծի շատ խնդիրներ, որոնց թվում են՝

  • ձեռքերի լվացումը բանջարանոցային աշխատանքներից հետո,
  • ինքնուրույն աճեցրած մրգերի և բանջարեղենի լվացումը,
  • այլ մանր անհրաժեշտություններ՝ կապված տաք ջրի օգտագործման հետ:

Սահմանափակ ֆինանսական ռեսուրսների դեպքում կարելի է լվացարան պատրաստել սեփական ձեռքերով: Դրա համար պետք կլինի մի փոքր տրամաբանություն և երևակայություն:

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play