Լոգարանի, սանհանգույցի և խոհանոցի պատերի երեսպատումը կերամիկական սալիկներով համարվում է դասական և արդյունավետ միջոց ներքին հարդարման համար: Կերամիկան չի վախենում խոնավությունից, հատուկ խնամք չի պահանջում և բավականին դիմացկուն է։ Սալիկն էլեկտրական հոսանք չի հաղորդում, քանի որ այն մեկուսիչ է, ինչպես նաև բոլորովին չի արտանետում վնասակար նյութեր, ինչը սալիկը դարձնում է էկոլոգիապես մաքուր երեսպատման միջոց: Եթե ցանկանում եք Ձեր բնակարանում իրականացնել որակյալ սալիկապատում և դեռ փնտրում եք փորձառու մասնագետի, խորհուրդ ենք տալիս դիմել Varpet հարթակի մասնագետներին, ովքեր կանցնակցնեն տարածքի զննություն, պորհրդատվություն և կիրակացնեն սալիկապատման աշխատանքները:
Չնայած այն հանգամանքին, որ սալիկը պատերի հարդարման բավականին «հին» մեթոդ է, այն դեռ պահանջարկ ունի՝ շնորհիվ իր մի շարք առանձնահատկությունների, իսկ բնակարանի և այլ տարածքների որոշ հատվածների համար նույնիսկ անփոխարինելի է: Պատերի երեսպատման տեխնոլոգիան կերամիկական սալիկներով կամ ժամանակակից անալոգով` ճենապակյա քարով, գրեթե անփոփոխ է մնացել շատ տասնամյակներ շարունակ: Փոխվում են միայն սալիկապատման համար օգտագործվող սոսինձները, իսկ մնացածը տարիների ընթացքում փորձած տեխնիկա է։
Կերամիկական սալիկների տեսակները
Կերամիկական սալիկները պատրաստված են բնական բաղադրիչներից, որոնցից հիմնականը կավն ու ավազն են։ Բաղադրիչ մասերը խառնում են, սեղմում մի քանի անգամ և բարձր ջերմաստիճանում թրծում Գունանյութեր ավելացնելով, սալիկների վրա ջնարակներ, նախշեր և ռելիեֆներ քսելով՝ նրանց տրվում է վերջնական դեկորատիվ տեսք։ Կախված նրանից, թե ինչպիսի ծածկույթ ունի սալիկը, այն բաժանվում է երկու տեսակի.
- Անփայլ սալիկներն ամենապարզ և համեմատաբար էժան տարբերակն են։ Նման երեսպատման սալիկները հաճախ ներկված են մեկ երանգով և ունեն փայլատ մակերես, որը լավ կլանում է խոնավությունը: Իրենց վատ հիդրոֆոբիկության և փխրունության պատճառով այս տեսակի կերամիկական սալիկները չեն օգտագործվում արտաքին պատերի երեսպատման մեջ:
- Լաքապատ սալիկներն ավելի թանկ են, բայց և դեկորատիվ ավարտի համար ավելի դիմացկուն տեսակ են համարվում: Նման նյութի արտաքին շերտը պատված է դիմացկուն անջրանցիկ ջնարակի բարակ շերտով, որը սալիկներին տալիս է գեղեցիկ փայլ և երանգ, ինչպես նաև ապահովում է նախշի կամ զարդի առկայությունը։ Փայլուն մակերեսը սալիկները դարձնում է խոնավադիմացկուն և կարծր:
Ինչպես ընտրել սալիկներ
Սալիկները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների: Ընտրության մի քանի հիմնական կանոններ կան, որոնց հետևելը բավականին պարզ է,բայց և անհրաժեշտ։ Եթե սալիկապատումն սկսեք՝ հաշվի առնելով դրանք, ապա արդյունքը կլինի ավելի լավը, քան դուք կարող էիք ակնկալել.
- Տան փոքր տարածքների համար հարկավոր է ընտրել բաց գույնի սալիկներ: Նրանք տեսողականորեն ծավալ կհաղորդեն տարածքին:
- Պետք է նկատի ունենալ, որ պատերի համար նախատեսված սալիկները պետք է լինեն ավելի բարակ, քան հատակի ծածկույթները, ինչպես նաև՝ շատ ավելի թեթև:
- Ուշադրություն դարձրեք ծածկույթների որակին և արտադրողին. էժան սալիկները կարող են ունենալ տարբեր չափեր, ինչը կբարդացնի տեղադրումը:
- Միշտ համեմատեք տարբեր տուփերի սալիկների գունային երանգները: Որոշ դեպքերում դրանք կարող են տեսողականորեն տարբեր լինել, ինչը թույլ չի տա միագույն ծածկույթ ստանալ:
- Օգտագործեք սալիկի արտադրողի կողմից առաջարկվող սոսինձը:
Կերամիկական սալիկների առավելություններն ու թերությունները
Հասկանալու համար՝ արդյոք պետք է սալիկապատել պատերը, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել այս ծածկույթի առանձնահատկությունները.
- Կերամիկական սալիկների ստեղծման տեխնոլոգիան թույլ է տալիս նյութը դարձնել չափազանց կոշտ և խիտ, ինչը մեծապես ազդում է ծածկույթի մաշվածության, դիմացկունության և դրա շահագործման ժամանակահատվածի վրա:
- Կերամիկայի հումքը էկոլոգիապես մաքուր նյութեր են, չեն վնասում շրջակա միջավայրը և մարդու առողջությունը։
- Այս տեսակի ծածկույթը չի այրվում և համարվում է հրակայուն:
- Սալիկը չի քայքայվում գրեթե ոչ մի քիմիական միացությունից և դիմացկուն է հղկող-մաքրող միջոցների նկատմամբ: Սա նշանակում է, որ այն լվանալու համար կարող եք օգտագործել ցանկացած միջոց։ Սալիկի հարթ, ջրազերծող մակերեսը նույնիսկ ավելի հեշտ է դարձնում դրա պահպանումը:
- Կերամիկան չի փոխանցում էլեկտրականություն, ինչը ներքին հարդարման մեջ օգտագործվող նյութի կարևոր հատկանիշն է:
- Նյութը ներկայացված է վաճառքի ձևերի, չափերի և գույների լայն ընտրությամբ: Տեսականու բազմազանությունը թույլ է տալիս ընտրել կերամիկական սալիկներ ցանկացած դիզայնի և ոճի համար: Կերամիկական սալիկներով պատերի երեսպատման արժեքը նույնպես շատ տարբեր է, ինչը նշանակում է, որ ամեն մեկը կարող է նյութ գտնել իր բյուջեի շրջանակներում:
- Կերամիկայի խիտ և կոշտ մակերեսը այն դարձնում է դիմացկուն ֆիզիկական սթրեսի և մեխանիկական վնասների նկատմամբ: Նյութը միայն սուր հարվածով է հնարավոր կտորների բաժանել, օրինակ, վրան ինչ-որ ծանր բան գցել։
- Նման ծածկույթը կարող է օգտագործվել ցանկացած տարածք նորոգելու համար՝ ներառյալ բարձր խոնավությամբ տարածքները:
- Սալիկների օգնությամբ դուք հեշտությամբ կարող եք քողարկել պատերի մակերեսի աննշան թերությունները։
- Կերամիկական սալիկները հարմար են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ձևավորման համար:
Չմոռանանք նշել նաև նման ծածկույթի թերությունները
- Սալիկապատված հատակներն ու պատերը շոշափելիս միշտ սառն են, և եթե դա պատերի համար էական թերություն չէ, ապա այդ դեպքում տան սալիկապատ հատվածի հատակը պետք է անպայման ծածկված լինի գորգերով:
- Մեկ այլ թերություն ևս. դա նյութի փխրունությունն է: Կերամիկական սալիկները չկոտրելու համար անհրաժեշտ է զգուշորեն տեղափոխել: Բայց պատին ամրացնելուց հետո ծածկույթը դառնում է շատ դիմացկուն և այս դեպքում բավականին դժվար կլինի այն վնասել։
- Կերամիկական ծածկույթի աննշան, բայց դեռևս զգալի թերություն է համարվում աղմուկի ցածր մեկուսացումը: Հատակը սալիկապատելիս ավելի ճիշտ կլինի նախապես ձայնամեկուսիչ շերտ դնել բետոնե շերտի վրա:
Ինչպես նախապատրաստել պատերը
Պատերի երեսպատումը կերամիկական սալիկներով պետք է իրականացվի հարթեցված և սվաղված հիմքի վրա: Ինչ վերաբերում է ներքին պատերի ձևավորմանը, ապա ավելի լավ է նախապատվությունը տալ լաքապատ սալիկներին, քանի որ դրանք դեկորատիվ են և ավելի դիմացկուն:
Նախքան աշխատանքը սկսելը պետք է հաշվարկել աշխատանքների կատարման մոտավոր ծախսերը։ Սալիկների անհրաժեշտ քանակը կարելի է հաշվարկել հետևյալ կերպ. նախ պետք է չափել ընդհանուր մակերեսը, այնուհետև ստացված թիվը բաժանել մեկ սալիկի չափերի վրա։ Սալիկների ինքնարժեքին պետք է ավելացնել անհրաժեշտ գործիքների, սարքավորումների և ծախսվող նյութերի գինը։
Պատերի նախապատրաստումը կատարվում է հետևյալ կերպ.
- Առաջին քայլը էլեկտրական լարերն անջատելն է և պատերի մեջ փակել բոլոր վարդակները, բաժանարարները և կցամասերը:
- Ներկված պատերը մաքրվում են, վերացվում անհարթությունները: Եթե մակերեսը ներկված է յուղային նյութով, ապա դրա վրա հորիզոնական և ուղղահայաց կտրվածքներ են արվում։
- Ստուգվում է սվաղված մակերեսի ամրությունը: Ճաքերը, փոսերը և անհարթությունները քանդվում են ու նորից ծեփվում։
- Բետոնե կամ աղյուսե պատը նախապես սվաղվում է: Կարող եք պարզեցնել աշխատանքը. ուղղակի հարթեցրեք մակրեսը, նորոգեք թերությունները, խազեր արեք և մակերեսը ծածկեք ցեմենտի խառնուրդով: Այդ անելու համար չմոռանաք նախապես պատը թրջել ջրով, այնուհետև լուծույթը քսել ցողելով և թողնել, որ չորանա։
Ինչպես կտրել սալիկները
Աշխատանքի ընթացքում երբեմն կարող են անհրաժեշտ լինել ոչ թե ամբողջական սալիկներ, այլ դրանց որոշ կտորներ: Սալիկը կտրելու համար անհրաժեշտ է.
- Հակառակ կողմում նշել այն գիծը, որի երկայնքով պետք է բաժանվի հատվածը:
- Այդ գծին ամրացնել քանոն: Ապակու կտրիչը քաշել քանոնի երկայնքով՝ ամուր ճնշում գործադրելով սալիկի վրա:
- Թեքել սալիկն ու մի փոքր թակել նրա վրա:
- Սալիկը շրջել շիտակ կողմը դեպի վեր, կտրվածքի հատվածը դնել սեղանի եզրին և հարվածել սալիկին՝ բաժանելով երկու մասի:
Պատերի՝ կերամիկական սալիկներով երեսպատման տեխնոլոգիան
Երբ հատակը պատրաստ է, և կարելի է քայլել սալիկների վրայով, ժամանակն է սկսել պատերի սալիկապատումը: Խորհուրդ է տրվում սկսել տարածքի մուտքի դիմաց գտնվող պատից:
Կերամիկական սալիկները կարելի է ամրացնել մի քանի եղանակով
- Կարը կարի վրա. Սալիկաատման այս մեթոդով սալիկները տողեր են կազմում հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով: Սալիկների գծերը պետք է հավասար լինեն: Սալիկները կարելի է տեղադրել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց շարքերով:
- Հերթականությամբ. Այս դեպքում վերին շարքի յուրաքանչյուր սալիկ դրվում է այնպես, որ դրա միջնամասը գտնվում է ստորին շարքի սալիկների միջև եղած կարի վրա: Սալիկները կարող են տեղադրվել միայն հորիզոնական շարքերով: Այս դեպքում սալիկները դնելը շատ ավելի հեշտ է, ուղղահայացից փոքր շեղումները այնքան էլ նկատելի չեն, որքան «կարը կարի վրա» մեթոդով:
- Անկյունագծով. Տեղադրման առավել ժամանակատար մեթոդը, որը սովորաբար օգտագործվում է մեծ տարածքների դեմքում: Սալիկների միջև եղած կարերը կազմում են ուղղահայաց գծեր։ Հատակի կամ պատերի հետ կապված կարի գծերը պետք է լինեն 45 աստիճանի անկյան տակ։
Պատերի սալիկապատում
Ուսումնասիրենք ցեմենտի խառնուրդով սալիկապատումը
- Նախ պատի վրա տեղադրվում են փարոսիկներ՝ հաշվի առնելով լուծույթի հաստությունը, որը կազմում է 10-15 մմ։ Փարոսիկների միջև հեռավորությունը պետք է լինի մոտավորապես 60 սմ:
- Պատերի եզրերի երկայնքով ամրացվում են ձողեր, որոնց երկարությունը 2 մ է, իսկ խաչման չափը 4x4 սմ։ Այնուհետև այդ ձողերի վրա կցվում է հորիզոնական լար՝ նշելով սալիկապատման տեղը։
- Սալիկները կարելի է դնել ինչպես ներքևից վեր, այնպես էլ հակառակ ուղղությամբ։ Աշխատանքն սկսելուց առաջ սալիկները մի քանի ժամ ընկղմվում են ջրի մեջ, իսկ տեղադրումից անմիջապես առաջ յուրաքանչյուր հատված նորից լավ խոնավացվում է։
- Տեղադրումից անմիջապես առաջ յուրաքանչյուր սալիկի վրա մի քիչ շաղախ է դրվում ու սեղմվում պատին, մի փոքր պտտելով տարբեր ուղղություններով։ Սալիկը ամրացնելիս պետք է համոզվել, որ եզրը դիպչում է ձգված լարին։
- Ձևավորելով հավասար կարեր՝ սալիկների միջև ընկած տարածությունների մեջ տեղադրվում են հատուկ պլաստիկ խաչեր։ Երբ սալիկապատումն ավարտվում է, և լուծույթը լավ պնդանում է, խաչերը հանվում են, իսկ կարերի վրա կատարվում է դեկորատիվ քսահարթում:
- Աշխատանքի վերջում սալիկները մաքրվում են ավելորդ սվաղից և մանրակրկիտ լվացվում: