Հեռակառավարման վահանակով ջահեր. Ինչո՞վ են տարբերվում ավանդական լուսատուներից

Date 09 Սեպտեմբերի 2020
Հեռակառավարման վահանակով ջահեր. Ինչո՞վ են տարբերվում ավանդական լուսատուներից

Ամեն տարի լամպերի շուկան համալրվում է նոր, բամազան առաջարկներով։ Վերջին զարգացումների և նոր տեխնոլոգիաների շնորհիվ կյանքը հեշտացնող տարբեր ապրանքներ են հայտնվել մեր կենցաղում։ Այդ նորամուծություններից մեկը հեռակառավարմամբ ջահեր են: Դրանք ոչ միայն նորաձև են, այլև հարմար են օգտագործման տեսանկյունից։

Նմանօրինակ ջահ եք ուզում տեղադրել։ Չգիտեք ինչպես ընտրել, ինչին ուշադրություն դարձնել։ Այս հոդվածում մենք պատմենք Ձեզ, թե ինչով են տարբերվում հեռակառավարման վահանակով ջահերը սովորական, ավանդական լուսատուներից։ Որոնք են այս ջահերի առավելություններն ու ոչ միայն:

Հոդվածը կարդալիս Դուք կտեղեկանաք հայաստանյան շուկայում առաջարկվող այսօրինակ ջահերի տեսականու և գների մասին:

Հեռակառավարման վահանակով ջահերը նման են ավանդական լուսատուներին, սակայն…

Հեռակառավարման վահանակով ջահեր

Արտաքին բնութագրերով այս ջահերը նման են ավանդական լուսատուներին, տարբերությունը միայն կառուցվածքային առանձնահատկությունների մեջ է: Այդ ամենի մասին առաջին հայացքից դժվար է գլխի ընկնել:

Այսպես, հեռակառավարվող ջահերը միայն որպես դեկորատիվ զարդարանք չեն ծառայում, դրանցով կարելի է կարգավորել սենյակում լուսավորությունը կախված տրամադրությունից կամ օրվա ընթացքից: Նման ջահերն ունեն տարբեր լուսային էֆեկտներ ստեղծելու հնարավորություններ, որոնք բոլորն էլ հեռակա կարգով կարելի է վերահսկել։

Ի գիտություն: Լուսավորությունը կարգավորելիս կարելի է գոտիավորել տարածքը և լուսավորել ինտերիերի առանձին տարրերը։ Կարելի է նաև, պարզապես կարգավորել լույսի հոսքերի պայծառությունը՝ այդպիսով լույսը դարձնելով ավելի պայծառ կամ հակառակը՝ թույլ լուսավորված։

Սովորական առաստաղի լուսատուից հեռակառավարվող ջահը տարբերվում է կոնստրուկցիայում հատուկ ռադիոկառավարվող բլոկի առկայությամբ, որը կատարում է անլար անջատիչի գործառույթ։

Հետաքրքիր է։ Այս ջահերը կառավարելու համար կարելի է օգտագործել ոչ միայն հեռակառավարման վահանակը, այլև ստացիոնար անջատիչը։ Այն կարող է կազմաձևվել այնպես, որ ամեն անգամ անջատիչը միացնելիս նոր լույսի ռեժիմ ունենաք։

Ի գիտություն: Որոշ արտադրողներ սպառողներին առաջարկում են գնել ջահի կառավարման ունիվերսալ բլոկ, որին կարելի է միացնել ինչպես բոլոր լամպերը, այնպես էլ դրանց միայն մի մասը։

Հեռակառավարմամբ ջահը բաղկացած է հետևյալ տարրերից.

  • մետաղական հիմք,
  • հեռակառավարման վահանակ, որը սնվում է մարտկոցներից և ունի ներառված ռադիոհաղորդիչ,
  • սփռիչներ, որոնք ունեն բյուրեղապակյա բյուրեղիկների կամ ապակյա գավաթների տեսք,
  • հիմքի ներսում տեղադրված կարգավորիչ,
  • սնուցման լարեր,
  • ինդուկցիոն կամ էլեկտրոնային տեսակի ցածրացնող տրանսֆորմատոր:

Որոշ ձևափոխություններում առկա է ներկառուցված սենսոր կամ տվիչ, որը որսում է շարժումը։

Հեռակառավարվող ջահ ընտրելիս կարևոր է հաշվի առնել

Լուսավորման համակարգը գրագետ կազմակերպելու համար անհրաժեշտ է հաշվի առնել՝

  • ընդգրկող տարածքը,

  • հեռակառավարման վահանակի գործողության շառավիղը,

  • լուսավորման տարրերի բնութագրերը (դիոդներ կամ լամպեր), հզորության մակարդակը,

  • անհրաժեշտ գործառույթների առկայությունը (լույսի հոսքերի պայծառության կարգավորումը և այլն),

  • դիզայնը,

  • նյութը, որից պատրաստված է այն:

Հեռակառավարման վահանակով առաստաղի ջահերի գործառույթները

լույսի պայծառության կարգավորում

Հեռակառավարման վահանակով ջահերը գեղագիտական հաճույքից բացի, նաև նոր հնարավորություններ են տալիս։ Նման ջահերի օգնությամբ հնարավոր է ստեղծել արտասովոր լուսային էֆեկտներ:

Ընդհանուր առմամբ, հեռակառավարվող ջահերն ունեն հետևյալ հնարավորությունները՝

  • լույսի պայծառության կարգավորում,

  • գործողությունների ծրագրավորում, ինչպիսիք են՝ միացման և անջատման ժամանակը,
    լուսավորության ժամանակահատվածը, լուսավորման գույների կարգավորումը,

  • լուսավորման ռեժիմների կարգավորում (կարող են միացված լինել բոլոր լամպերը կամ դրանց մի մասը),՛

  • ձայնային լրացում՝ ներկառուցված երաժշտական կենտրոնի տեսքով, որը կառավարվում է
    հեռակառավարման վահանակով:

Հետաքրքիր տեղեկություն: Ավելի բարդ կարգավորիչներով ջահերը կարող են միացվել սահմանված ժամին, կառավարվել ձայնով կամ ծափով։ Ֆունկցիոնալ հնարավորությունների ցուցակը, սակայն, այս ամենով չի ավարտվում: 

Գործառույթների հավաքածուն կախված է արտադրողից և կոնկրետ ջահի ձևափոխություններից:

Հեռակառավարման վահանակով լուսադիոդային ջահերի առավելությունները

Այս տիպի ջահերի հիմնական առավելությունը օգտագործման հարմարավետությունն է՝ լուսավորության կարգավորման հնարավորությունը՝ հեռակառավարման վահանակի օգնությամբ: Հեռակառավարումը թույլ է տալիս անջատել կամ միացնել լուսավորությունը տարածքի ցանկացած կետից: Դրա համար պետք չէ վեր կենալ բազմոցից, բավարար է միայն սեղմել կոճակը:

Հետաքրքիր է: Որոշ ջահերի մոդելներում հեռակառավարման վահանակի գործունեության հեռավորությունը հասնում է 100մ-ի։ Նման ուժեղ ազդանշանը կարող է անցնել անգամ պատերի միջով, ինչը թույլ է տալիս լուսավորությունը կարգավորել նույնիսկ հարևան սենյակից: Այս առավելությունը հիմնականում անհրաժեշտ է ընդարձակ տարածությամբ բնակարանների տերերին, սահմանափակ կարողություններով մարդկանց և ոչ միայն:

Շուկայում հիմնականում տարածված են հեռակառավարմամբ առաստաղի LED լուսատուները, որոնց բնութագրական են ինչպես առավելություններ, այնպես էլ՝ թերություններ: Առաջինը, որ նշվում է այս լամպերի մասին էլեկտրաէներգիայի խնայողությունն է, սակայն, բացի դրանից, այս ջահերն ունեն նաև այլ առավելություններ՝շահագործման պարզ և հարմարավետ համակարգ, բազմաֆունկցիոնալություն և պրակտիկություն:

Ուշադրություն: LED լամպերի ծառայության ժամկետը տատանվում է 25000-100000 ժամվա սահմաններում:

Հեռակառավարման վահանակով լուսադիոդային ջահերի թերությունները

Վերոնշյալից բացի, հեռակառավարմամբ ջահերն ունեն նաև որոշ թերություններ: Էլեկտրոնային միջուկը տեղադրվում է ջահի մետաղից պատրաստված հիմքում՝ առաստաղի մոտ գտնվող ամենաբարձր կետում, ուստի գերտաքացումն անխուսափելի է:

Ի դեպ, այս ջահերում բարձր ծանրաբեռնվածություն պատճառով պարբերաբար կարող են անսարքություններ առաջանալ:

Ուշադրություն: Որոշ աղբյուրներ նշում են, որ միջինում այս սարքերը դիմակայում են մոտ 10000 միացման և անջատման:

Կարևոր է իմանալ

 

  • Ջահի ընտրության կարևոր չափանիշ է հանդիսանում տարածությունը, որն ուզում եք լուսավորել:
    Հեռակառավարմամբ ջահ գնելիս պետք է ուշադրություն դարձնել տարածքի չափերին, որն ի զորու է լուսավորել ջահը:

  •  Հեռակառավարմամբ ջահերում հաճախ կիրառվում են հաջորդական միացումները, դրանցից մեկ տարրի շարքից դուրս գալն հաջորդաբար ազդում է մյուսների աշխատանքի վրա:

  •  Կարելի է ձեռք բերել հեռակառավարմամբ ջահեր ինչպես բարձր, այնպես էլ ցածր առաստաղների համար:

  • Քաշից և չափսերից է կախված ոչ միայն սենյակի արտաքին տեսքը, այլև ջահի տեղադրման
    գործընթացը:

  • Հեռակառավարմամբ լուսավորող սարքերն այսպես կոչված «խելացի» տների հարմարանքներ են, որոնք հարմարավետ լինելուց բացի, օգնում են խնայել էլեկտրաէներգիան:

Որտեղ տեղադրել նմանօրինակ ջահերը

հեռակառավարմամբ ջահեր ննջասենյակների համար      

Ըստ գնորդների՝ հեռակառավարմամբ ջահերն իդեալական են ննջասենյակների համար, քանի որ ներառված գործառույթների առկայությունը թույլ է տալիս ստեղծել ռոմանտիկ և հանգիստ մթնոլորտ: Այս տեսակի ջահերը, սակայն, ձեռք են բերվում նաև այլ սենյակներում տեղադրելու համար, օրինակ՝ խոհանոցում, հյուրասենյակում և միջանցքներում:

Կարևոր է: Հեռակառավարման համակարգի կառավարման համար շատ կարևոր է, թե որքանով է ճիշտ ընտրված կարգավորիչի տեղադրման վայրը, որով իրականացվում է հեռակառավարման վահանակից եկող ազդանշանների ընդունումը:

Կարևոր է: Ջահի անսարքության առկայության դեպքում առաջին հերթին պետք է ստուգել հեռակառավարման վահանակի մարտկոցները: Դրանք փոխարինելուց հետո, եթե անսարքությունը չվերանա, անհրաժեշտ է ջահը միացնել սովորական անջատիչով: Այդ կերպ ևս չհաջողելու դեպքում, կարելի է եզրակացնել, որ խափանման պատճառը կարգավորիչն է:

Հայաստանյան շուկայում հեռակառավարման վահանակով ջահերի գները

Կարևոր է: Ջահերի որակը առավել հաճախ փոխկապակցված է դրանց գների հետ, ուստի ապրանքի արժեքի վրա խնայելը կարող է տհաճ անակնկալներ առաջացնել դրանց օգտագործման ընթացքում։

Հեռակառավարման վահանականով ջահերի գները շատ տարբեր են։ Գնային սանդղակը կարող է տատանվել՝ սկսած 35 հազար դրամից մինչև 200 հազար դրամը։ Հիմնականում շուկայում տարածված են չինական արտադրության հեռակառավարման վահանակով ջահեր, որոնք կարող են փոխել իրենց գույները:

Գնային տարբերությունը պայմանավորված է ոչ միայն տարբեր ֆիրմաների արտադրանքը լինելու հանգամանքով, այլ նաև ջահերի լրացուցիչ ֆունկցիոնալության առկայությամբ։

Ուզո՞ւմ եք հեռակառավարվող ջահ տեղադրել։ Անհրաժեշտ է դիմել վարպետի։

Varpet հարթակում գրանցված վարպետները պատրաստ են օգնել Ձեզ այդ հարցում։ Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածը և ամրագրեք վարպետի այցը, ով կկատարի էլեկտրացանցին միացման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները և կտեղադրի ջահը: Ի դեպ, ջահերի տեղադրման աշխատանքների արժեքին կարող եք ծանոթանալ Varpet հավելվածում։ Այն կարող եք ներբեռնել այստեղից։

Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին

Մեր գործընկեր «Լույս» խանութների ցանցը Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում է զեղչ՝ 20%-ի չափով՝ որոշ ապրանքներ գնելու դեպքում։

Հոդվածի ամփոփում

Արտաքին բնութագրերով այս ջահերը նման են ավանդական լուսատուներին, տարբերությունը միայն կառուցվածքային առանձնահատկությունների մեջ է: Սովորական առաստաղի լուսատուից հեռակառավարվող ջահը տարբերվում է կոնստրուկցիայում հատուկ ռադիոկառավարվող բլոկի առկայությամբ, որը կատարում է անլար անջատիչի գործառույթ։     

     Լուսավորությունը կարգավորում

Հեռակառավարվող ջահերի հիմնական առավելությունը օգտագործման հարմարավետությունն է   լուսավորության կարգավորման հնարավորությունը՝ հեռակառավարման վահանակի օգնությամբ: Այս ջահերով կարելի է կարգավորել սենյակում լուսավորությունը կախված տրամադրությունից կամ օրվա ընթացքից: Նման ջահերն ունեն տարբեր լուսային էֆեկտներ ստեղծելու հնարավորություններ, որոնք բոլորն էլ հեռակա կարգով կարելի է վերահսկել։

Լուսավորությունը կարգավորելիս կարելի է գոտիավորել տարածքը և լուսավորել ինտերիերի առանձին տարրերը։ Կարելի է նաև, պարզապես կարգավորել լույսի հոսքերի պայծառությունը՝ այդպիսով լույսը դարձնելով ավելի պայծառ կամ հակառակը՝ թույլ լուսավորված։

Հետաքրքիր է։ Այս ջահերը կառավարելու համար կարելի է օգտագործել ոչ միայն հեռակառավարման վահանակը, այլև ստացիոնար անջատիչը։ Այն կարող է կազմաձևվել այնպես, որ ամեն անգամ անջատիչը միացնելիս նոր լույսի ռեժիմ ունենաք։ Ի գիտություն: Որոշ արտադրողներ սպառողներին առաջարկում են գնել ջահի կառավարման ունիվերսալ բլոկ, որին կարելի է միացնել ինչպես բոլոր լամպերը, այնպես էլ դրանց միայն մի մասը։

Ավելի բարդ կարգավորիչներով ջահերը կարող են միացվել սահմանված ժամին, կառավարվել ձայնով կամ ծափով։ Ֆունկցիոնալ հնարավորությունների ցուցակը, սակայն, այս ամենով չի ավարտվում:

Գործառույթների հավաքածուն կախված է արտադրողից և կոնկրետ ջահի ձևափոխություններից:

Որոշ ջահերի մոդելներում հեռակառավարման վահանակի գործունեության հեռավորությունը հասնում է 100մ-ի։ Նման ուժեղ ազդանշանը կարող է անցնել անգամ պատերի միջով, ինչը թույլ է տալիս լուսավորությունը կարգավորել նույնիսկ հարևան սենյակից: Այս առավելությունը հիմնականում անհրաժեշտ է ընդարձակ տարածությամբ բնակարանների տերերին, սահմանափակ կարողություններով մարդկանց և ոչ միայն:

Շուկայում հիմնականում տարածված են հեռակառավարմամբ առաստաղի LED լուսատուները, որոնք էներգախնայող են, ունեն նաև այլ առավելություններ՝շահագործման պարզ և հարմարավետ համակարգ, բազմաֆունկցիոնալություն և պրակտիկություն: Այս ջահերն ունեն նաև որոշ թերություններ:

Էլեկտրոնային միջուկը տեղադրվում է ջահի մետաղից պատրաստված հիմքում՝ առաստաղի մոտ գտնվող ամենաբարձր կետում, ուստի գերտաքացումն անխուսափելի է: Ի դեպ, այս ջահերում բարձր ծանրաբեռնվածություն պատճառով պարբերաբար կարող են անսարքություններ առաջանալ:

Ուշադրություն: Որոշ աղբյուրներ նշում են, որ միջինում այս սարքերը դիմակայում են մոտ 10000 միացման և անջատման:

Ջահի ընտրության կարևոր չափանիշ է հանդիսանում տարածությունը, որն ուզում եք լուսավորել:

Հեռակառավարմամբ ջահ գնելիս պետք է ուշադրություն դարձնել տարածքի չափերին, որն ի զորու է լուսավորել ջահը:

Հեռակառավարմամբ ջահերում հաճախ կիրառվում են հաջորդական միացումները, դրանցից մեկ տարրի շարքից դուրս գալն հաջորդաբար ազդում է մյուսների աշխատանքի վրա:

Ըստ գնորդների՝ հեռակառավարմամբ ջահերն իդեալական են ննջասենյակների համար, սակայն այս տեսակի ջահերը ձեռք են բերվում նաև այլ սենյակներում տեղադրելու համար, օրինակ՝ խոհանոցում, հյուրասենյակում և միջանցքներում:

Ջահի անսարքության առկայության դեպքում առաջին հերթին պետք է ստուգել հեռակառավարման վահանակի մարտկոցները: Դրանք փոխարինելուց հետո, եթե անսարքությունը չվերանա, անհրաժեշտ է ջահը միացնել սովորական անջատիչով: Այդ կերպ ևս չհաջողելու դեպքում, կարելի է եզրակացնել, որ խափանման պատճառը կարգավորիչն է:

Հայաստանյան շուկայում հեռակառավարման վահանակով ջահերի գները շատ տարբեր են։ Գնային սանդղակը կարող է տատանվել՝ սկսած 35 հազար դրամից մինչև 200 հազար դրամը։ Հիմնականում շուկայում տարածված են չինական արտադրության հեռակառավարման վահանակով ջահեր։ Գնային տարբերությունը պայմանավորված է ոչ միայն տարբեր ֆիրմաների արտադրանքը լինելու հանգամանքով, այլ նաև ջահերի լրացուցիչ ֆունկցիոնալության առկայությամբ։

Հ․Գ․ Ջահերի որակը առավել հաճախ փոխկապակցված է դրանց գների հետ, ուստի ապրանքի արժեքի վրա խնայելը կարող է տհաճ անակնկալներ առաջացնել դրանց օգտագործման ընթացքում։

       

                                                                  

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play