Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը: Որպեսզի այս սենյակը պայծառ լուսավորել փափուկ ցրված լուսավորությամբ, որը ստեղծում է հարմարավետություն և ներդաշնակություն, պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:
Լոգարանում լուսավորության մի քանի աղբյուրներ
- Ինչի՞ց է կախված լոգարանում լուսավորության ընտրությունը
- Ինչպիսի՞ն է լինում լոգասենյակի լուսավորությունը, տարբերակների լուսանկարներ և տարբեր առաստաղներում տեղադրման հնարավորություն
- Լոգասենյակի առաստաղների և դրանց համապատասխան լուսավորման սարքերի տեսակները
- Ի՞նչ պահանջեր են առաջ քաշվում լոգասենյակի լուսատուներին
- Ինչպե՞ս ճիշտ անցկացնել լուսավորությունը լոգասենյակում
- Աստիճանային լուսավորություն
Ինչի՞ց է կախված լոգարանում լուսավորության ընտրությունը
Որպեսզի լոգարանում ճիշտ կազմակերպել լուսավորության համակարգը, անհրաժեշտ է հասկանալ, որ ընտրությունը կախված է հետևյալ կարևոր գործոններից.
- Տարածքի գունային միջավայրից և ինտերիերի ձևավորման ոճից,
- Սենյակը ֆունկցիոնալ գոտիների բաժանելու առանձնահատկությունից,
- Ամրացված լուսատուների տեղադրման մակարդակների քանակից,
- Լուսատու սարքավորումների գրագետ ընտրությունից,
- Վերանորոգվող տարածքի չափսերից,
- Տարածքը լուսավորության օգնությամբ վիզուալ փոփոխելու մարդու կարողությունից:
Լոգնոցի յուրահատուկ լուսավորում
Առաջին հերթին պետք է նշել, որ պետք է նախքան լոգասենյակի վերանորոգումը մտածել լույսի աղբյուրների տեղադրման վայրերի համար լուսավորման համակարգի կոնկրետ լուծումներով կոնցեպցիայի մասին: Տարբեր օբյեկտների լուսանկարները կօգնեն որոշում կայացնել ընդհանուր կոմպոզիցիայի վերաբերյալ: Անհրաժեշտ է, որ նախատեսված լինի ամեն ինչ. անցկացված լինել լուսատուների համար մալուխները, համալրված լինեն գիպսակարտոնե կախոցները, ձեռք բերված լինի լոգնոց, որն ունի լուսավորման հնարավորություն, և ձեռնարկված լինեն մյուս անհրաժեշտ միջոցները:
Պետք է նշել նաև, որ լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելիս ձեզ օգնության կհասնի Varpet հավելվածը, որի միջոցով հնարավոր է հեշտությամբ պատվիրել փորձառու վարպետի ծառայությունները:
Լոգարանի ջահը պետք է պատրաստված լինի անջրաթափանց նյութերից
Ինչպիսի՞ն է լինում լոգասենյակի լուսավորությունը, տարբերակների լուսանկարներ և տարբեր առաստաղներում տեղադրման հնարավորություն
Լոգարան կիրառման համար պիտանի բոլոր լուսատուները կարելի է դասակարգվել ըստ մի քանի չափանիշների.
- Ըստ սենյակում տեղակայման մակարդակի կարելի է առանձնացնել պատի, առաստաղի և նույնիսկ հատակի լուսատուներ:
- Ըստ մակերևույթի նկատմամբ դիրքի դրանք կարող են լինել՝ բաց կամ ներկառուցված:
- Ըստ այն աշխատանքային գոտու, որտեղ տարածվում է դրանց լույսը, անհրաժեշտ է նշել նրանք, որոնք տեղադրվում են հայելու կամ դռան մոտ, պահարաններում կամ լոգնոցի վերևում:
- Ըստ լամպերի տեսակի տարբերում են հալոգեն, շիկացման, լյումինեսցենտ, LED լուսադիոդային, մետաղական հալոգեն:
- Ըստ օգտագործման նպատակի՝ գլխավոր կամ ընդհանուր, աշխատանքային (ուղղորդված կամ հատուկ) և լրացուցիչ դեկորատիվ:
Պատի և առաստաղի լուսավորության համատեղություն
Օգտակար խորհուրդ: Լոգարանի լուսավորման ձևավորման պլանավորման փուլում պետք է նախօրոք հաշվարկել էլեկտրական ցանցի վրա այս սենյակից ընկնող ծանրաբեռնվածությունը: Լոգասենյակի առավել խոնավությամբ պայմանավորված անհրաժեշտ է այս ճյուղին տեղադրել առանձին ավտոմատ ապահովիչ, որը պաշտպանելում է ցանցը կարճ միացումից:
Ջահը լուսավորում է լվացարանը և հայելին
Լոգասենյակի առաստաղների և դրանց համապատասխան լուսավորման սարքերի տեսակները
Գոյություն ունի առաստաղային կոնստրուկցիաների մի քանի տարբերակ, որոնցով վերանորոգելիս համլրում են լոգասենյակը: Դրանց լուսանկարները միշտ որևէ տեսակի լուսավորման պատկեր ունեն: Սովորական ներկված առաստաղներին կարող ենք նկատել կախովի լուսատուներ: Դրանց ընտրությունը բավականին բազմազան է, իսկ շատերը հատուկ նախագծված են լոգարանների համար, քանի որ ունեն առավելագույն պաշտպանությունը խոնավությունից:
Կախովի կոնստրուկցիաները, ինչպիսիք են գիպսակարտոնե, պլաստիկ վահանակներից կամ սալիկներից առաստաղները, ամենից հաճախ վերազինված են ներկառուցված կետային լուսատուներով: Այն հարմար է և էսթետիկ, և միևնույն ժամանակ անվտանգ, քանի որ բոլոր մալուխները ապահով թաքցված են: Կետային լուսատուներն օգտագործվում են նաև ձգվող առաստաղների դեպքում: Եթե լոգասենյակում կառուցված է մի քանի աստիճանից կազմված առաստաղային համակարգ, ապա կարելի է նրանց միջև կիրառել լուսադիոդային լուսավորում:
Կարդացե՛ք նաև՝ Տարանցիկ անջատիչ. տարբեր վայրերից միացման գծագիր
Առաստաղային լուսատուների հետ համատեղված ջահեր
Ինչ վերաբերում է լոգասենյակի լուսավորման համար կիրառվող լամպերի տեսակին, ապա այսօր ամենաժողովրդականը հանդիսանում են հալոգեն և լյումինեսցենտ լամպեր: Միևնույն ժամանակ, դեռևս հանդիպում են զգալի քանակությամբ շիկացման լամպեր, ինչպես նաև սկսել են հայտնվել LED լույսի աղբյուրները:
Իրականում այնքան էլ կարևոր չէ, թե ինչպիսի լամպ է օգտագործվում լուսավորման սարքում: Կարևորն այն է, թե ինչպես է այս սարքը համապատասխանում այն պահանջներին, որոնք սովորաբար ներկայացվում են սարքավորումներին, որոնք աշխատում են այնպիսի յուրահատուկ միջավայրում, ինչպիսին է լոգարանը:
Մտացված բազմաֆունկցիոնալ լուսավորություն լոգասենյակում
Ի՞նչ պահանջեր են առաջ քաշվում լոգասենյակի լուսատուներին
Քանի որ լոգասենյակի տարածքն իր յուրահատկությամբ ունի խոնավության և ջերմաստիճանի տատանումների առավելագույն մակարդակ, ապա և օգտագործվող էլեկտրական սարքավորումների հատուկ պահանջներ.
-
Լուսատուները չպետք է վախենան դրանց վրա խոնավության և նույնիսկ ջրի ցայտերի ընկնելուց: Դա անհնար է դարձնում շիկացման լամպերի օգտագործումն առանց պաշտպանիչ կաղապարների, քանի որ տաք լամպի վրա ջրի ընկնելիս տեղի է ունենում դրա ոչնչացում՝ տաք փշրանքների ցրմամբ, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների և այրվածքների: Լոգարանում լուսավորության սարքավորումների պաշտպանվածության մակարդակը խոնավությունից պետք է սկսվի IP24-ից:
Լուսավորումը թաքնված է պատային նիշում
- Լոգնոցի գոտին կամ լոգախցիկը պետք է հագեցած լինի միայն ցածր լարման լամպերով՝ մինչև 12Վ:
- Լոգախցիկի կամ լոգնոցի անմիջական հարևանությամբ (մոտ 60սմ) թույլատրվում է օգտագործել միայն էլեկտրական հոսանքի հարվածից երկրորդ կարգի պաշտպանվածությամբ լուսատուներ:
Լոգասենյակի հիմնական և լրացուցիչ լուսավորություն
- Լոգասենյակում օգտագործվող ցանկացած լամպ պետք է համալրված լինի պաշտպանիչ կաղապարով, իսկ դրա մետաղյա բաղադրատարրերը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից:
Փափուկ ցրված լուսավորության օրինակ
Օգտակար խորհուրդ: Պետք չի ծանրաբեռնել լոգասենյակն էլեկտրական սարքավորումներով: Մալուխների և լուսատու սարքերի չափից շատ քանակը վաղ թե ուշ կհանգեցնի կարճ միացման:
Ինչպե՞ս ճիշտ անցկացնել լուսավորությունը լոգասենյակում
Որպեսզի լոգասենյակում լուսավորությունը ճիշտ կազմակերպել, պետք է իմանաք որոշ կանոններ և կանոնակարգեր: Օգտագործվող լույսի աղբյուրների քանակը մեծապես կախված է սենյակի տարածությունից: 4.5մ² տարածք ունեցող ստանդարտ լոգասենյակը կարող է բավականին որակյալ լուսավորվել առաստաղի վրա տեղադրված մեկ լուսատուվ, որն ունի երկու 60Վտ-անոց լամպ:
Միևնույն ժամանակ չի խանգարի ևս մեկ լամպը հայելու մոտ, եթե տանը տղամարդ կա: Չէ՞ որ սափրվելը լավ լուսավորության պայմաններում ավելի հարմար է: Ինչու չէ, կանայք էլ են հաճախ սիրում դիմահարդարումն անել լոգարանում:
Պատի լուսատուները տեղադրված են մեծ հայելու երկու կողմերում
Ընդարձակ լոգասենյակները պահանջում են լուսավորել յուրաքանչյուր ֆունկցիոնալ գոտի. լողանալու (այնտեղ, որտեղ տեղադրված է լոգնոցը կամ լոգախցիկը), լվացվելու և այլն: Լվացվելու գոտում լուսավորումը պետք է լինի բնական և համաչափ ոչ ավելի քան 600 լյուքս լույսի հոսքին: Այդ պատճառով հայելու մոտ չարժի տեղադրել լյումինեսցենտ լամպեր, որոնք ուժգին խորացնում են ստվերը և դեմքը դարձնում են անբնական կապտականաչավուն գույնի:
LED լուսավորման օգտագործման օրինակներ
Պետք չի մոռանալ նաև ներդաշնակության պահանջների մասին լոգասենյակում վերանորոգում իրականացնելիս: Լուսանկարները, որտեղ լամպերը լիովին համապատասխանում են սենյակի ինտերիերի բոլոր գույներին, ավելի գրավիչ են: Սպիտակ պատերի վրա ձևավորման տաք գույները կազմում են հիանալի ներդաշնակություն ճերմակ նրբերանգներով լուսադիոդային և շիկացման լամպերի հետ: Եթե պատերը դեղին են, ապա LED-երը, հալոգեն լամպերը և թափանցիկ ապակիներով շիկացման լամպերը լավ տեսք կունենան:
Ինտերիերի դեղնականաչ ձևավորումը պահանջում է նույն լամպերի օգտագործումը, սակայն <3300Կ գունային ջերմաստիճանով: Ձևավորման կարմիր և նարնջագույն գույները պահանջում են նույն ջերմաստիճանի ավելի փափուկ լուսավորություն: Սառը երանգների համար հարմար են LED-երը, լյումինեսցենտ և մետաղական հալոգեն լամպերը` 3000-ից մինչև 5000Կ չեզոք սպիտակ լույսով:
Կետային լուսավորություն գիպսակարտոնե առաստաղում
Աստիճանային լուսավորություն
Սովորաբար նկատվում է որոշակի շերտավորություն լոգասենյակի լուսավորությունում: Որոշ լուծումների լուսանկարները դա շատ լավ ցույց են տալիս:
Վերին մակարդակի լուսավորումը համարվում է այն, որը հատակի մակարդակից 180սմ և ավել բարձրության վրա է գտնվում: Այն կարող է բաղկացած լինել ինչպես մի քանի լուսատու սարքավորումներից, այնպես էլ միայն մեկից: Հետևաբար երևակայության թռիչքն այստեղ անսահման է. աստղային երկնքից մինչև միակ շքեղ ջահը: Առաստաղի վրա կարող են լինել մի քանի շարք լամպեր, որոնք լուսավորում են յուրաքանչյուր իր գոտին:
Կարդացե՛ք նաև՝ Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները
Ցնցուղի գոտու առաստաղային լուսավորում
Լուսավորության միջին մակարդակը բարձր չէ մարդու աչքի մակարդակից: Դրա խնդիրն է լուսավորել հայելու գոտին: Սափրվելու համար բավական է հայելու վերևում մեկ լուսատուն, իսկ դիմահարդարման համար անհրաժեշտ կլինի լուսավորությունը կատարել երկու հակառակ կողմից:
Օգտակար խորհուրդ: Լոգարանում շատ օգտակար է հատկապես կահույքի ներքին տարածության լուսավորումը: Դրա համար կարող է ծառայել լուսադիոդային ժապավենը: Այն կարող է օգտագործվել նաև լոգնոցի եզրերը զարդարելու համար:
Լոգասենյակում կահույքի լուսավորման տարբերակներ
Հատակային ծածկին հատակից ոչ ավել քան 10սմ բարձրության վրա գտնվում է ստորին մակարդակը: Ամենից հաճախ դա դեկորատիվ ստորին լուսավորում է լոսադիոդային ժապավենից կամ հերմետիկ լուսատուներից բաղկացած:
Այսպիսով, հեշտ բան չէ լոգասենյակի լուսավորումը: Առաջարկվող լուսանկարներն ու հրահանգները կօգնեն ճիշտ կազմակերպել այն: Իսկ լավագույն տարբերակն այս գործը հմուտ վարպետին վստահելն է, ինչը հնարավոր է միայն շնորհիվ Varpet հավելվածի (այն կարող եք ներբեռնել այստեղից), որով կարող եք ընտրել էլեկտրիկի ծառայությունները և ուղղակի սպասել, մինչև ձեր վարպետը կժամանի և կկատարի բոլոր անհրաժեշտ աշխատանքները կատարյալ լուսավորություն ունենալու համար: