Իհարկե յուրաքանչյուր այգի մշտական խնամքի կարիք ունի։
Դրսում գարուն է, ու հատկապես հիմա բնության զարթոնքին զուգահեռ ճիշտ ժամանակն է մտածել ու նաև
սկսել կանաչապատման ու այգու մշակման աշխատանքները։ Նոր այգի ստեղծել կամ Ձեր այգուն նոր շունչ
հաղորդել:
Չգիտեք ինչպես է պետք այգին մշակել: Ինչպես ավելի գեղեցիկ և բերքատու այգի ունենալ, ինչպես
գեղեցկացնել կամ վերականգնել այն։ Մենք կօգնենք Ձեզ։
Այս հոդվածում կպատմենք, թե ինչ է պետք հաշվի առնել այգի ստեղծելիս կամ մշակելիս: Ինչպես
բարձրացնել հողն օգտագործել ավելի ռացիոնալ և այգիները մշակել առաջավոր եղանակներով։ Ինչով է
օգտակար այս զբաղմունքը ու ինչ է անհրաժեշտ անել նախքան այգեպանի այցը:
Հետաքրքրեց, ուրեմն շարունակեք ընթերցել։
Այգեգործությունը կարող է օգտակար լինել
Ըստ հետազոտողների՝ այգեգործությամբ զբաղվելը օգտակար է առողջության համար. այն նվազեցնում է
սթրեսը, արյան ճնշումը և նույնիսկ նպաստում է երկարակեցությանը: Որոշները նշում են նաև, որ
այգեգործությունը կարող է ավելի առողջարար լինել, քան մարզասրահում մարզվելը։ Օրինակ՝ փորելը,
փոցխելը, ինչպես նաև նման այլ գործողությունները համաչափ ֆիզիկական վարժություններ են, որոնք
ավելի շատ կալորիա են սպառում, քան, օրինակ՝ հեծանիվ վարելը։
Ի գիտություն: Այգի խնամելը հատկապես օգտակար է մեծահասակների համար։ Սպասելով, թե երբ ի հայտ
կգա նոր ծիլը կամ բողբոջը՝ նրանք դրական ակնկալիքներով են նայում ապագային։
Եվ այսպես, ինչպես կազմակերպել այգու խնամքը
Հայաստանը հարուստ է տարբեր մրգերով ու հատապտուղներով։ Գոյություն ունեցող այգիների խնամքը
պետք է այնպես կազմակերպել, որ հողային մեկ միավորից ստացվի հնարավորինս շատ բերք։
Մինչ այգի հիմնելը անհրաժեշտ է հաշվի առնել՝
- պտղատու այգիների հիմնադրման համար հողամասի ընտրությունը,
- ծառերի և թփերի տնկման համար հողի նախապատրաստումը և այլն։
Այգու տեղի ընտրությունը
Այգու տեղի ընտրությունը պատասխանատու և կարևոր գործ է: Դժբախտաբար, այս հարցի հետ կապված
սխալներն անուղղելի են։ Պտղաբերման մեջ մտած խոշոր ծառերի վերատնկումը կապված է շատ
դժվարությունների ու ավելորդ ծախսերի հետ։ Բացի դրանից, այդ ժամանակ ծառերը վերատնկելիս մեծ
մասամբ չորանում և շարքից դուրս են գալիս:
Օգտակար տեղեկություն։ Այգու հիմնադրման համար հողամասի ոչ ճիշտ ընտրության հետևանքով
առաջացած սխալներից շատերը կարող են պարզվել միայն այն ժամանակ, երբ ծառերը մտնում են լիարժեք
բերքատվության շրջան: Այս ամենից խուսափելու համար պետք է շատ լրջորեն մոտենալ հիմնադրվող
այգիների տեղի ընտրությանը։
Այսպես, այգու տեղն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել.
- Կլիման. ջերմությունը, խոնավությունը, օդի և լույսի ռեժիմները: Այս գործոնները անպայմանորեն պետք
է կապել տնկվելիք պտղատու տեսակների և առանձին սորտերի աճի ու զարգացման
առանձնահատկությունների հետ: - Տեղի մակերևույթը (ռելիեֆը). աշխարհագրական դիրքը, բարձրությունը ծովի մակերևույթից, լանջերի
թեքության աստիճանը, ուղղությունը և դրանց հետ կապված կլիմայական գործոնների փոփոխությունը: - Հողը. որպես բույսերի սնման համար հանքային սննդանյութերի և խոնավության աղբյուր, նաև որպես
միջավայր, որի մեջ կուտակվում և պահպանվում են ջրի ու օդի պաշարները:
Հետաքրքիր տեղեկություն։ Բազմամյա պտղահատապտղային բույսերը միևնույն տեղում աճում են երկար
տարիներ։ Օրինակ, դեղձենին, բալենին աճում են 15-25 տարի, սալորենին, ծիրանենին՝ 40-50,
խնձորենին և տանձենին՝ 50- 70։ Այդ գործընթացը տեղի է ունենում այդ ծառերի ժառանգական հիմքի ու
առկա պայմանների փոխադարձ ազդեցության տակ։
Այգիների հիմնադրման համար հողամաս ընտրելիս պետք է իմանալ.
- տնկման համար նախատեսված ծառատեսակների ու սորտերի կենսաբանական
առանձնահատկությունները, դրանց պահանջներն արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ, - հողամասի հողակլիմայական կոնկրետ պայմանները (օրինակ՝ բացարձակ նվազագույն
ջերմաստիճանը ձմեռվա ամենացուրտ ամսին, աճման լավագույն, նաև առավելագույն
ջերմաստիճանները)։
Պետք է հաշվի առնել նաև՝
- քամիների ուղղությունը և արագությունը,
- տեղումների ընդհանուր քանակը՝ հատկապես վեգետացիայի շրջանում,
- արհեստական ոռոգման ռեսուրսները,
- հողի տեսակը,
- վարելաշերտի հզորությունը և այլն:
Այգու հողի նախապատրաստումը և մշակումը
Այգու տեղն ընտրելուց, քարտեզավորելուց և հատակագծելուց հետո հողամասը պետք է մաքրել քարերից,
թփուտներից, մացառներից։ Բացի այդ, հողի հարթեցման գործիքով՝գրեյդերներով, անհրաժեշտ է
հարթեցնել դար ու փոսերը:
Ի գիտություն: Պտղատու բույսերի կմախքային արմատները տարածվում են հողի 1.5- 3մ և ավելի խոր
շերտերում, սակայն մազարմատները գոյանում են հողի վերին շերտերում՝ 20-70-80սմ խորության վրա։
Ուստի մինչև այգետնկումներն այդ խորության վրա հողը պետք է մշակովի դարձնել ( օդաթափանց,
ջրաթափանց, հարստացնել սննդանյութերով). այսինքն՝ մազարմատների աճի համար նպաստավոր
պայմաններ ստեղծել:
Այգին հիմնելուց առաջ հողի շերտը պետք է լավացնել: Հենց դրա համար էլ ընտրված հողամասը վարում են
աշնանը՝ 30-40սմ խորությամբ. եթե քարեր կամ մոլախոտերի կոճղարմատներ են դուրս եկել, մաքրում են
ու հեռացնում այգուց, և հողն այդ վիճակում թողնում են մինչև գարուն:
Գարնանը հողը պետք է փոցխել և ցանել։ Խոտածածկի առաջին և երկրորդ տարում կատարել մակերեսային
պարարտացում՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով։ Երրորդ տարվա վերջին հարը
չկատարել, այլ պարարտացնել գոմաղբով՝ 60-70տ/հա-ին: Բացի այդ, պարարտացնել նաև մեծ դոզաներով
ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով:
Ի գիտություն։ Գոմաղբով և հանքային պարարտանյութերով պարարտացումը հարստացնում է հողը
սննդանյութերով, լավացնում է նրա ֆիզիկա-քիմիական հատկությունները և նպաստավոր պայմաններ
ստեղծում տնկվելիք ծառերի լավ աճի համար:
Կարևոր է։ Հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այգետնկումներից հետո ծառերի միջշարքային կամ
մերձբնային տարածությունները 20-25սմ-ից խոր վարել չի կարելի, որ մազարմատները չկտրվեն։
Ծառերի և թփերի դասավորման կարգը այգում
Այգիները հիմնելիս հատապտղային բույսերը պետք է դասավորել այնպես, որ այն չխանգարի ծառերի աճի
ու պտղաբերման նորմալ ընթացքին և նախատեսվող համալիր ագրոմիջոցառումների կիրառմանը։
Կարևոր է։ Ջրի հոսքը լրիվ ապահովելու համար շարքերի ուղղությունը անկախ տնկվող ծառատեսակ
կազմից և տեղաբաշխումից, պետք է ոռոգման համար հարմար լինի։
Պտղատու բույսերի սնման մակերեսը
Տարբեր բույսեր պահանջում են տարբեր սնման մակերես: Այդ է պատճառը, որ այգիները հիմնադրելիս,
կախված տնկվող բույսի տեսակային և սորտային առանձնահատկություններից, նրանց միջշարքային և
միջբուսային տարածությունները միևնույն մեծությունները չեն ունենում:
Կարևոր է։ Կենսաբանորեն ուժեղ աճ ունեցող ծառատեսակներին անհրաժեշտ է ավելի մեծ սնման մակերես,
քան թույլ աճ ունեցողներին: Տարբեր գոտիներում և տարբեր տեսակների համար սնման մակերեսը նույնը
լինել չի կարող:
Օրինակ՝ խնձորենու աճն ավելի ուժեղ է, քան սերկևիլենունը, ծիրանենին 1,5-2 անգամ ավելի փարթամ է
աճում, քան դեղձենին և այլն:
Ծառերի ու թփերի տնկումը
Կարևոր է։ Այգում ծառերը պետք է տնկել ուղիղ շարքերով, որպեսզի այգու հողի մշակումը, ծառերի էտի,
բուժման, բերքահավաքի ու բերքի տեղափոխման աշխատանքների մեքենայացումն ավելի հեշտ կատարվի:
Այգու տեղն ընտրելուց հետո անհրաժեշտ է մինչև տնկելը ծառերի տեղը փորել և պատրաստել փոսեր:
Փոսերը պետք է պատրաստել տնկելուց առնվազն 1,5-2 ամիս առաջ, որպեսզի փորված հողը, ինչպես նաև
փոսերի պատերը և հատակը, բաց մնալով, ենթարկվեն արևի, օդի, անձրևների ազդեցությանը։ Այդպիսի
հողերում տնկիների կպչողականությունը բարձր է լինում, իսկ հետագա աճն ավելի արագ է կատարվում:
Ի գիտություն։ Փոսերի ծավալը պետք է այնքան լինի, որ տնկելու արմատային համակարգն ազատ
տեղավորվի փոսի մեջ:
Սորտերի տեղաբաշխումն այգու տարածքում
Սորտերի տեղադրումը ըստ հասունացման շրջանի վաղահաս կամ ամառային սորտերը պետք է տնկել մեկ
հողամասում, միջահաս կամ աշնանային սորտերը՝ երկրորդ, և ուշահաս կամ ձմեռային սորտերը՝ երրորդ
հողամասում։ Այդ ամենը շատ է թեթևացնում բերքի պահպանման և բերքահավաքի աշխատանքները:
Կարևոր է։ Ցրտադիմացկուն, բայց շուտ ծաղկող սորտերը չպետք է տնկել արևահայաց լանջերում,
որովհետև այդպիսի բույսերը ծաղկում են ավելի շուտ, վաղ գարնանային հետադարձ ցրտերի վտանգը մեծ է
լինում, որից և ծաղիկները կարող են ցրտահարվել: Դրանից խուսափելու համար շուտ ծաղկող բույսերը
պետք է տնկել ստվերոտ լանջերում, որտեղ հողը ուշ է տաքանում, դրանցից բույսը ուշ է ծաղկում և
փրկվում է գարնանային ցրտերից:
Այգետնկման ժամկետները և տեխնիկան
Սովորաբար ընդունված է այգին տնկել վաղ գարնանը մինչև վեգետացիայի սկսվելը, և աշնանը՝
տերևաթափից հետո, մինչև սառնամանիքները սկսվելը:
Մարտի 10-15-ից հետո եղանակները լավանում են, ջերմությունը սկսում է արագորեն բարձրանալ։
Պարզվում է, սակայն, որ գարնանը ծառատնկումների ժամկետը շատ սեղմ է, տևում է 12-15 օր: Աշունը,
ընդհակառակը, մեզ մոտ տաք է ու երկարատև: Աշնանային տնկումները սկսում են հոկտեմբերից և
շարունակում են մինչև նոյեմբերի վերջը, մինչև կայուն ցրտերի սկսվելը, և տևում են մոտ 40-50 օր:
Կարևոր է: Տնկման ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնել տնկվող ծառատեսակի
ձմեռնադիմացկունության առանձնահատկությունները: Այն բույսերը, որոնք ձմեռնադիմացկուն չեն,
օրինակ՝ թզենին, նռնենին, ձիթենին, արևելյան խուրման, դեղձենին, նշենին, կեռասենին, պետք է տնկել
միայն գարնանը, իսկ մնացած ծառատեսակները՝ միայն աշնանը:
Կարևոր է։ Տնկելուց առաջ բոլոր տնկիները պետք է մեկ-մեկ ստուգել, քանի որ տնկիները տնկարանից
հանելու ժամանակ հաճախ կոտրված, ջարդված և քերծված են լինում։ Եթե տնկանյութի արմատային
համակարգում նկատվում են չորուկներ կամ վնասված մասեր պետք է հեռացնել դրանք այգու սուր դանակով
կամ մկրատով՝ առողջ մասի եզրից 2-3սմ խորությամբ կտրելով:
Նորատունկ ծառերի էտը
Աշնանը տնկած տնկիները էտում են հաջորդ գարնանը՝ մինչև բողբոջների ուռչելը, իսկ գարնանը
տնկվածները՝ տնկելուց անմիջապես հետո: էտի նպատակն է` երիտասարդացնել ծառերը, ապահովել
ծառերի ամենամյա բավարար աճը, նպաստել նոր պտղաբերող ճյուղերի առաջացմանը և ծաղկաբողբոջների
հիմնադրմանն ու նրանց դիֆերենցմանը: Էտի միջոցով ծերացած, մահացող պտղաբերող ճյուղերը
փոխարինում են նորերով և պահպանում ծառերի աճող ու պտղաբերող օրգանների առաջացումն ամբողջ
սաղարթի վրա:
Փորում, փխրեցում
Մերձբնային տարածությունների հողը փորում կամ փխեցնում են մի քանի անգամ: Առաջին անգամ փորում
են աշնանը, այնուհետև գարնանն ու ամռանը փխրեցնում են 4-5 անգամ: Մերձբնային տարածությունները
կամ, այսպես կոչված՝ բաժակները պետք է փորել այնպիսի խորությամբ, որ մազարմատները չվնասվեն:
Մերձբնային տարածությունները որքան շատ վարեն, այնքան լավ:
Պարարտացում
Խնամքի կարևոր աշխատանքներից մեկն էլ պարարտացումն է: Մշակվող մերձբնային տարածությունների
չափը՝ կախված ծառերի տարիքից, տարբեր է, հետևապես տարբեր չափով էլ նրանք պետք է
պարարտացվեն:
Օգտակար խորհուրդ: Հայաստանի տարբեր վայրերում խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1մ2 մերձբնային
տարածությանն աշնանը տալ գոմաղբ՝ բարձր լեռնային շրջաններում 5-6 կգ, իսկ մնացած շրջաններում՝
8-10կգ, ինչպես նաև 9-10գ ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր: Ազոտական
պարարտանյութերը պետք է տալ վաղ գարնանը և մայիսի վերջին:
Ծառերի ձևավորումը
Էվոլյուցիայի ընթացքում լույսի, ջերմության և այլ անհրաժեշտ գործոններից օգտվելու համար բուսերը
ձեռք են բերել սաղարթի կազմավորման որոշակի ձևեր: Սակայն, բացի այդ մարդիկ ևս ձևավորում են ծառերի սաղարթը:
Ձևավորումը կատարում են էտի միջոցով: Կարևոր է: Ծառերը ձևավորելիս պետք է
հաշվի առնի էտվող ծառի կենսաբանական առանձնահատկությունները և դրանց տալ համապատասխան
ձևավորում՝ խուսափելով ուժեղ վնասվածքներ պատճառելուց: Սաղարթը ձևավորելուց հետո ծառերն իրենց
ամբողջ կյանքի ընթացքում ամեն տարի պետք է էտվեն: Էտի նպատակները, ձևերը, աստիճանները և
ժամկետները կարող են փոխվել՝ կախված ծառերի աճի տարիքային շրջաններից կամ փուլերից:
Պայքար այգու հիվանդությունների դեմ
Այգին լավ պահպանելու, խնամելու, լավ բերք ստանալու համար պետք է ճանաչել դրանց և իմանալ դրանց
դեմ պայքարի միջոցներն ու միջոցառումները։ Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի
միջոցառումների լավագույն ժամկետը աշնանը և գարնանը ագրոտեխնիկական միջոցառումների ընթացքում
է:
Նախազգուշական միջոցառումներ՝ թունավոր նյութերի օգտագործման ժամանակ կարևոր է. թույներով
մշակված տարածքներում արգելվում է անասունների արածեցումը, խոտի հունձը և թարմ վիճակով
անասունների կերակրումը: Պտղատու և խաղողի վազի տնկարքներում թունավոր նյութերի օգտագործումը
դադարեցնել բերքահավաքից 25-30 օր առաջ: Կարևոր է նաև վնասատուների և մոլախոտերի պայքարի
գրագետ կազմակերպումը: Վնասատուների և հիվանդությունների հարուցիչների գերակշիռ մասը ձմեռում և
պահպանվում են հողում, բուսական մնացորդներում, մոլախոտային բուսականության վրա: Այս տեսակետից
կարևոր նշանակություն են ստանում վնասատուներից պաշտպանվելու մեթոդների կիրառումը: Մոլախոտերի
դեմ պայքարի նպատակով համալիր միջոցառումների իրականացումը (մոլախոտերի դեմ պայքարը՝
մեխանիկական, քիմիական, ագրոտեխնիկական եղանակներով) կարող է էականորեն նվազեցնել
մոլախոտերի քանակը մինչև անվնաս կամ ցանկալի մակարդակ: Մոլախոտերի դեմ պայքարի
ամենաարդյունավետ և տնտեսապես արդարացված համակարգն իրենից ներկայացնում է պայքարի տարբեր
մոտեցումների և միջոցների համատեղումը: Մոլախոտերի կառավարման երեք հիմնական
ռազմավարություններն են՝ կանխարգելումը, ոչնչացումը և պայքարը:
Այդուամենայնիվ, օգնություն է պետք
Դե, ինչ այժմ արդեն ավելի տեղեկացված կարող եք նախաձեռնել Ձեր այգու ստեղծումը կամ մշակումը:
Այդուամենայնիվ, որոշ մտավախություններ ունեք, չեք ցանկանում միայնակ գործել: Varpet հարթակում
գրանցված այգեպանները շատ արագ կարձագանքեն Ձեր կանչին ու կօգնեն Ձեզ:
Հողի փորում, փխրեցում, խոտածածկի հնձում- հավաքում, գազոնների փռում, ծառերի(լանդշաֆթ) կամ
ծաղիկների ձևավորում, պտղատու ծառերի սրսկում, էտում, տեղափոխություն կամ սենյակային բույսերի և
բազմամյա ծաղիկների մշակում, բուժում և ոչ միայն: Այս բոլոր ծառայությունները կարող եք պատվիրել
Varpet հավելվածի միջոցով: Այն կարող եք ներբեռնել այստեղից:
Հոդվածի ամփոփում
Այգեգործությամբ զբաղվելը օգտակար է առողջության համար. այն նվազեցնում է սթրեսը, արյան ճնշումը և
նույնիսկ նպաստում է երկարակեցությանը: Որոշները նշում են նաև, որ այգեգործությունը կարող է ավելի
առողջարար լինել, քան մարզասրահում մարզվելը։
Մինչ այգի հիմնելն անհրաժեշտ է հաշվի առնել՝
- պտղատու այգիների հիմնադրման համար հողամասի ընտրությունը,
- ծառերի և թփերի տնկման համար հողի նախապատրաստումը և այլն։
Այգու տեղի ընտրությունը պատասխանատու և կարևոր գործ է: Դժբախտաբար այգու տեղի ընտրության
հետ կապված սխալներն անուղղելի են։ Պտղաբերման մեջ մտած խոշոր ծառերի վերատնկումը կապված է
շատ դժվարությունների ու ավելորդ ծախսերի հետ։ Բացի դրանից, այդ տարիքում ծառերը վերատնկելիս մեծ
մասամբ չորանում և շարքից դուրս են գալիս: Օգտակար տեղեկություն։ Այգու հիմնադրման համար
հողամասի ոչ ճիշտ ընտրության հետևանքով առաջացած սխալներից շատերը կարող են պարզվել միայն այն
ժամանակ, երբ ծառերը մտնում են լրիվ բերքատվության մեջ: Այդ ամենից խուսափելու համար պետք է շատ
լուրջ մոտենալ հիմնադրվող այգիների տեղի ընտրությանը։
Այսպես, այգու տեղն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը.
- Կլիման. ջերմությունը, խոնավությունը, օդի և լույսի ռեժիմները: Այս գործոնները անպայմանորեն պետք
է կապել տնկվելիք պտղատու տեսակների և առանձին սորտերի աճի ու զարգացման
առանձնահատկությունների հետ: - Տեղի մակերևույթը (ռելիեֆը). աշխարհագրական դիրքը, բարձրությունը ծովի մակերևույթից, լանջերի
թեքության աստիճանը, ուղղությունը և դրանց հետ կապված կլիմայական գործոնների փոփոխությունը: - Հողը. որպես պտղահատապտղային բույսերի սնման համար հանքային սննդանյութերի և խոնավության
(ջրի) աղբյուր, նաև որպես միջավայր, որի մեջ կուտակվում և պահպանվում են ջրի ու օդի պաշարները:
Այգիների հիմնադրման համար հողամաս ընտրելիս պետք է իմանալ. տնկման համար պլանով նախատեսված
ծառատեսակների ու սորտերի կենսաբանական առանձնահատկությունները, նրանց պահանջներն արտաքին
միջավայրի գործոնների նկատմամբ, ինչպես նաև հողամասի հողակլիմայական կոնկրետ պայմանները։
Պետք է հաշվի առնել նաև՝ քամիների ուղղությունը և արագությունը, տեղումների ընդհանուր քանակը՝
հատկապես վեգետացիայի շրջանում, արհեստական ոռոգման ռեսուրսները, հողի տեսակը և այլն:
Այգու տեղն ընտրելուց, քարտեզավորելուց և հատակագծելուց հետո հողամասը պետք է մաքրել քարերից,
թփուտներից, մացառներից։ Բացի այդ, հողի հարթեցման գործիքով՝գրեյդերներով, անհրաժեշտ է
հարթեցնել դար ու փոսերը:
Պտղատու բույսերի կմախքային արմատները տարածվում են հողի 1.5- 3մ և ավելի խոր շերտերում,
սակայն մազարմատները գոյանում են հողի վերին շերտերում՝ 20-70-80սմ խորության վրա։ Ուստի մինչև
այգետնկումներն այդ խորության վրա հողը պետք է մշակովի դարձնել, այլ կերպ ասած՝ մազարմատների
աճի համար նպաստավոր պայմաններ ստեղծել:
Այգին հիմնելուց առաջ հողի շերտը պետք է լավացնել: Հենց դրա համար էլ ընտրված հողամասը վարում են
աշնանը՝ 30-40սմ խորությամբ. եթե քարեր կամ մոլախոտերի կոճղարմատներ են դուրս եկել, մաքրում են
ու հեռացնում այգուց, և հողն այդպես վարած վիճակում թողնում են մինչև գարուն: Գարնանը հողը պետք է
փոցխել և ցանել։ Առաջին տարում կատարել մակերեսային պարարտացում՝ ֆոսֆորական և կալիումական
պարարտանյութերով։ Երրորդ տարվա վերջին հարը չկատարել, այլ պարարտացնել գոմաղբով, նաև մեծ
դոզաներով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով: Ի գիտություն։ Մեծ քանակությամբ
գոմաղբով և հանքային պարարտանյութերով պարարտացումը հարստացնում է հողը սննդանյութերով,
լավացնում է նրա ֆիզիկա-քիմիական հատկությունները և նպաստավոր պայմաններ ստեղծում տնկվելիք
ծառերի մազարմատների լավ աճի համար:
Ծառերի և թփերի դասավորման կարգը այգում
Այգիները հիմնելիս հատապտղային բույսերը պետք է դասավորել այնպես, որ այն չխանգարի ծառերի աճի
ու պտղաբերման նորմալ ընթացքին, նախատեսվող համալիր ագրոմիջոցառումների կիրառմանը։ Կարևոր է։
Ջրի հոսքը լրիվ ապահովելու համար շարքերի ուղղությունը անկախ տնկվող ծառատեսակ կազմից և
տեղաբաշխումից, պետք է ոռոգման համար հարմար լինի։
Պտղատու բույսերի սնման մակերեսը. Տարբեր պտղահատապտղային բույսեր պահանջում են տարբեր
սնման մակերես: Այդ է պատճառը, որ այգիները հիմնադրելիս, կախված տնկվող բույսի տեսակային և
սորտային առանձնահատկություններից, նրանց միջշարքային և միջբուսային տարածությունները միևնույն
մեծությունները չեն ունենում: Կարևոր է։ Կենսաբանորեն ուժեղ աճ ունեցող ծառատեսակներին
անհրաժեշտ է ավելի մեծ սնման մակերես, քան թույլ աճ ունեցողներին: Տարբեր գոտիներում և տարբեր
տեսակների համար սնման մակերեսը նույնը լինել չի կարող: Ծառերին տրվում է այնպիսի սնման մակերես,
որպեսզի հետագայում աճելով՝ սաղարթները չխանգարեն իրար:
Այգում ծառերը պետք է տնկել ուղիղ շարքերով, որպեսզի այգու հողի մշակումը, ծառերի էտի, բուժման,
բերքահավաքի ու բերքի տեղափոխման աշխատանքների մեքենայացումը ավելի հեշտ կատարվի:
Այգու տեղն ընտրելուց և հատակագծելուց հետո անհրաժեշտ է մինչև տնկելը ծառերի տեղը փորել և
պատրաստել փոսեր: Փոսերը պետք է պատրաստել տնկելուց առնվազն 1,5-2 ամիս առաջ, որպեսզի
փորված հողը, ինչպես նաև փոսերի պատերը և հատակը, բաց մնալով, ենթարկվեն արևի, օդի, անձրևների
ազդեցությանը։ Այդպիսի հողերում տնկիների կպչողականությունը բարձր է լինում, իսկ հետագա աճն
ավելի արագ է կատարվում:
Սորտերի տեղաբաշխումն այգու տարածքում: Սորտերի տեղադրումը ըստ հասունացման շրջանի վաղահաս
կամ ամառային սորտերը պետք է տնկել մեկ հողամասում, միջահաս կամ աշնանային սորտերը՝ երկրորդ, և
ուշահաս կամ ձմեռային սորտերը՝ երրորդ հողամասում։ Այդ ամենը շատ է թեթևացնում բերքի պահպանման
և բերքահավաքի աշխատանքները: Կարևոր է։ Ցրտադիմացկուն, բայց շուտ ծաղկող սորտերը չպետք է տնկել արևահայաց լանջերում, որովհետև այդպիսի բույսերը ծաղկում են ավելի շուտ, վաղ գարնանային
հետադարձ ցրտերի վտանգը մեծ է լինում, որից և ծաղիկները կարող են ցրտահարվել: Դրանից խուսափելու
համար շուտ ծաղկող բույսերը պետք է տնկել ստվերոտ լանջերում, որտեղ հողը ուշ է տաքանում, դրանցից
բույսը ուշ է ծաղկում և փրկվում է գարնանային ցրտերից:
Այգետնկման ժամկետները և տեխնիկան. Սովորաբար ընդունված է այգին տնկել վաղ գարնանը մինչև
վեգետացիայի սկսվելը, և աշնանը՝ տերևաթափից հետո, մինչև սառնամանիքները սկսվելը: Գարնանը
ծառատնկումների ժամկետը շատ սեղմ է, տևում է 12-15 օր, ինչը շատ է դժվարացնում մեծ
զանգվածներով այգետնկման աշխատանքները ճիշտ ու ժամանակին կազմակերպելու գործը: Աշունը,
ընդհակառակը, մեզ մոտ տաք է ու երկարատև: Աշնանային տնկումները սկսում են հոկտեմբերից և
շարունակում են մինչև նոյեմբերի վերջը, մինչև կայուն ցրտերի սկսվելը, և տևում են մոտ 40-50 օր:
Կարևոր է: Այն բույսերը, որոնք ձմեռնադիմացկուն չեն, օրինակ՝ թզենին, նռնենին, ձիթենին, արևելյան
խուրման, դեղձենին, նշենին, կեռասենին, պետք է տնկել միայն գարնանը, իսկ մնացած ծառատեսակները՝
միայն աշնանը:
Կարևոր է։ Տնկելուց առաջ բոլոր տնկիները պետք է մեկ-մեկ ստուգել, քանի որ տնկիները տնկարանից
հանելու ժամանակ հաճախ կոտրված, ջարդված և քերծված են լինում։ Եթե տնկանյութի արմատային
համակարգում նկատվում են չորուկներ, վնասված մասեր պետք է հեռացնել դրանք այգու սուր դանակով
կամ մկրատով՝ առողջ մասի եզրից 2-3սմ խորությամբ կտրելով:
Նորատունկ ծառերի էտը: Աշնանը տնկած տնկիները էտում են հաջորդ գարնանը՝ մինչև բողբոջների
ուռչելը, իսկ գարնանը տնկվածները՝ տնկելուց անմիջապես հետո:
էտի նպատակն է` երիտասարդացնել ծառերը, ապահովել ծառերի ամենամյա բավարար աճը, նպաստել նոր
պտղաբերող ճյուղերի առաջացմանը և ծաղկաբողբոջների հիմնադրմանն ու նրանց դիֆերենցմանը: Էտի
միջոցով ծերացած, մահացող պտղաբերող ճյուղերը փոխարինում են նորերով և պահպանում ծառերի աճող
ու պտղաբերող օրգանների առաջացումն ամբողջ սաղարթի վրա:
Փորում, փխրեցում
Մերձբնային տարածությունների հողը փորում կամ փխեցնում են մի քանի անգամ: Առաջին անգամ փորում
են աշնանը, այնուհետև գարնանն ու ամռանը փխրեցնում են 4-5 անգամ: Մերձբնային տարածությունները
կամ, այսպես կոչված՝ բաժակները պետք է փորել այնպիսի խորությամբ, որ մազարմատները չվնասվեն:
Մերձբնային տարածությունները որքան շուտ վարեն, այնքան լավ:
Պարարտացում
Մերձբնային տարածությունների խնամքի կարևոր աշխատանքներից մեկն էլ պարարտացումն է: Մշակվող
մերձբնային տարածությունների չափը՝ կախված ծառերի տարիքից, տարբեր է, հետևապես տարբեր չափով
էլ նրանք պետք է պարարտացվեն:
Օգտակար խորհուրդ: Հայաստանի տարբեր վայրերում խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1մ2 մերձբնային
տարածությանն աշնանը տալ գոմաղբ՝ բարձր լեռնային շրջաններում 5-6 կգ, իսկ մնացած շրջաններում՝
8-10կգ, ինչպես նաև 9-10գ ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր: Ազոտական
պարարտանյութերը պետք է տալ վաղ գարնանը և մայիսի վերջին:
Ծառերի ձևավորումը: Էվոլյուցիայի ընթացքում լույսի, ջերմության և այլ անհրաժեշտ գործոններից
օգտվելու համար բուսերը ձեռք են բերել սաղարթի կազմավորման որոշակի ձևեր: Սակայն, բացի այդ
մարդիկ ևս ձևավորում են ծառերի սաղարթը: Ձևավորումը կատարում են էտի միջոցով: Կարևոր է: Ծառերը
ձևավորելիս պետք է հաշվի առնի էտվող ծառի կենսաբանական առանձնահատկությունները և դրանց տալ
համապատասխան ձևավորում՝ խուսափելով ուժեղ վնասվածքներ պատճառելուց: Սաղարթը ձևավորելուց
հետո ծառերն իրենց ամբողջ կյանքի ընթացքում ամեն տարի պետք է էտվեն: Էտի նպատակները, ձևերը,
աստիճանները և ժամկետները կարող են փոխվել՝ կախված ծառերի աճի տարիքային շրջաններից կամ
փուլերից:
Պայքար այգու հիվանդությունների դեմ
Այգին լավ պահպանելու, խնամելու, լավ բերք ստանալու համար պետք է ճանաչել դրանց և իմանալ դրանց
դեմ պայքարի միջոցներն ու միջոցառումները։ Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի
միջոցառումների լավագույն ժամկետը աշնանը և գարնանը ագրոտեխնիկական միջոցառումների ընթացքում
է:
Նախազգուշական միջոցառումներ՝ թունավոր նյութերի օգտագործման ժամանակ կարևոր է. թույներով
մշակված տարածքներում արգելվում է անասունների արածեցումը, խոտի հունձը և թարմ վիճակով
անասունների կերակրումը: Պտղատու և խաղողի վազի տնկարքներում թունավոր նյութերի օգտագործումը
դադարեցնել բերքահավաքից 25-30 օր առաջ: Կարևոր է նաև վնասատուների և մոլախոտերի պայքարի
գրագետ կազմակերպումը: Վնասատուների և հիվանդությունների հարուցիչների գերակշիռ մասը ձմեռում և
պահպանվում են հողում, բուսական մնացորդներում, մոլախոտային բուսականության վրա: Այս տեսակետից
կարևոր նշանակություն են ստանում վնասատուներից պաշտպանվելու մեթոդների կիրառումը: Մոլախոտերի
դեմ պայքարի նպատակով համալիր միջոցառումների իրականացումը կարող է էականորեն նվազեցնել
մոլախոտերի քանակը մինչև անվնաս մակարդակ: