Ամեն ոք, ով ապրում է բարեկարգ բնակարանում, վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, որի լուսանկարը հետագայում հնարավոր է դառնա նրա հպարտության առարկան: Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այդպես, անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն և իրականացնել վերանորոգումը՝ հետևելով շինարարական կանոններով նախատեսված պահանջներին:
Լոգարանի պատերը ներկված են կոնտրաստային դեղին գույնով
- Խոնավ սենյակների համար նյութերին առաջարկվող պահանջները
- Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, օգտագործվող նյութերի լուսանկարներ և դրանց հատկությունները
- Ձևավորում ներկվող սվաղով
- Վերանորոգում PVC վահանակների օգնությամբ
- Լոգասենյակի ձևավորում սալիկով. դիզայնի լուսանկարներ
- Ինչպես սալիկապատել սանհանգույցը և լոգարանը
Խոնավ սենյակների համար նյութերին առաջարկվող պահանջները
Ցանկացած բնակարանում լոգասենյակը և զուգարանը հանդիսանում են ջրամատակարարման և կոյուղու հետ կապված մեծ թվով ինժիներական հաղորդակցությունների կենտրոնացում: Այդ իսկ պատճառով նման տարածքներում ցանկացած վերանորոգում պարտավոր է լուծել այդ տգեղ, սակայն այնքան անհրաժեշտ տարրերի՝ մարդու տեսադաշտից թաքցնելու խնդիրը:
Ջրի մշտական օգտագործումը սանհանգույցում և լոգասենյակում ստեղծում է խոնավ «տրոպիկական» կլիմա: Այս հանգամանքը ստիպում է վերանորոգման աշխատանքներում օգտագործել միայն այն նյութերը, որոնց համար ահարկու չէ օդի ջերմաստիճանի պարբերաբար բարձրացումը և ավելացած խոնավությունը: Կարևոր է ոչ միայն ինքնին խոնավությանը դիմակայությունը, այլև պահանջվում է, որպեսզի նյութը հնարավորություն չտա բազմանալ սնկերին, մանրէներին և բորբոսներին, որոնց խոնավությունը դուր է գալիս:
Ժամանակակից լոգասենյակ սպիտակ նրբերանգներով
Հին տների մեծամասնությունում, որտեղ առաջին հերթին պահանջվում է լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, սենյակները շատ փոքր մակերես ունեն: Այդ իսկ պատճառով, հարդարման ընտրված տեսակը և նյութերը չպետք է ավելի խորացնեն այս իրավիճակը: Բարձր խոնավությունը կարող է պատճառ դառնալ Էլեկտրալարերում կարճ միացումների: Հետևաբար, նյութերը չպետք է հեշտությամբ այրվեն կամ հալման ժամանակ թունավոր նյութեր արձակեն:
Զուգարանն անջատված է լոգասենյակից գիպսակարտոնե միջնապատով
Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, օգտագործվող նյութերի լուսանկարներ և դրանց հատկությունները
Հասկանալով սանհանգույցների և լոգասենյակների վերանորոգման համար օգտագործվող նյութերին առաջադրվող պահանջները՝ կարելի է դիտարկել դրանցից նրանք, որոնք այսօր վաստակած ժողովրդականություն են վայելում:
Ցնցուղի գոտին երեպատված է փիրուզագույն սալիկներով
Անհրաժեշտ է անմիջապես բացառել այն նյութերը, որոնք չի թույլատրվում օգտագործել լոգասենյակի հարդարման համար: Առաջին հերթին դա փայտանյութն է: Որքան էլ լավ այն մշակված լինի, միևնույն է պարզապես անհնար է այն պահպանել փտումից և անցանկալի «կյանքի» առաջացումից: Ի տարբերություն շոգեբաղնիքի, լոգասենյակում փայտանյութը երբեք չի չորանա, քանի որ այստեղ ջերմաստիճանն այնքան էլ բարձր չէ: Չի կարելի նաև լոգասենյակի հարդարման համար օգտագործել մետաղական երեսպատման նյութեր: Կոռոզիան կոչնչացնի ձեր չարչարանքները կարճ ժամկետներում:
Կարդացե՛ք նաև՝ Զուգարանակոնքի չափերը. ինչպես ընտրել հարմար և օպտիմալ տարբերակ
Դասական ոճի լոգասենյակ
Օգտակար խորհուրդ: Լոգասենյակի ձևավորման համար կարելի է կիրառել ալյումնինե վահանակներ: Դրանք հակված չեն կոռոզիոն ոչնչացման այդ մետաղի քիմիական առանձնահատկությունների շնորհիվ:
Լոգասենյակի ձևավորման սկանդինավյան ոճ
Ձևավորում ներկվող սվաղով
Ակնհայտ է, որ լոգասենյակի և զուգարանի ձևավորման տվյալ եղանակը լիարժեք գոյության իրավունք ունի: Նմանատիպ որոշ աշխատանքների լուսանկարներ արտացոլում են ձևավորման բավական պայծառ և յուրօրինակ տարբերակներ: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ պատերը և առաստաղը սվաղելիս, պետք է կիրառվեն խոնավ սենյակների կամ արտաքին աշխատանքների համար նախատեսված խառնուրդներ:
Միանգամայն անհրաժեշտ չէ լոգասենյակում օգտագործել դեկկորատիվ սվաղ: Այն անխոս կդառանա գլխացավանքի առարկա կեղտի առումով, որն արագորեն հայտնվում է բոլոր անհարթություններում: Քսված և չորացած սվաղի ներկումը պետք է արվի անջրաթափանց էմալներով: Նման մակերեսների խնամքը բավականին հարմար կլինի, իսկ մի քանի տարի հետո ներկը կարելի է թարմացնել:
Ծովային ոճով սանհանգույցի նորաձև ձևավորում
Այն նյութի հատկանիշները գնահատելիս կարելի է եզրակացնել, որ սվաղն ամենաէժան նյութն է, նույնիսկ ներկելը հաշվի առնելով: Այն հեշտ է քսել՝ ունենալով նման աշխատանքների կատարման համապատասխան տեխնիկա: Ներկված մակերեսի խնամքը պարզ է և հարմար: Այնուամենայնիվ, այս նյութը պահանջում է «խոնավ» աշխատանքներ և սվաղի հին շերտի ամբողջական հեռացում:
Լոգասնեյակում պատերի երեսպատում դեկորատիվ աղյուսով
Խառնուրդի սխալ ընտրության դեպքում կարող է հայտնվել բորբոս և սնկեր: Սովորական սվաղը չունի վառ արտահայտված դեկորատիվ որակներ: Այդ պատճառով լոգասենյակի և զուգարանի վերանորոգման տվյալ եղանակն այսօր ամենաքիչ ժողովրդականությունն է վայելում: Այս սենյակների դիզայնի լուսանկարներն առավելապես արտացոլում են այլ հարդարման նյութեր:
Ներկված պատեր լոգասենյակում
Օգտակար խորհուրդ: Չարժի ձեռնարկել պատերի հարդարումը սվաղով, եթե դրանք երբեք չեն սվաղվել: Սկսնակների համար այս գործընթացը բավական բարդ է: Ժամանակ է հարկավոր, որպեսզի սովորել դա հավասար կատարել:
Վերանորոգում PVC վահանակների օգնությամբ
Պոլիվինիլքլորիդը հանդիսանում է ունիվերսալ նյութ: Դրա հատկություններն այնպիսին են, որ բացառում են ներթափանցելու հնարավորությունը նույնիսկ մոլեկուլյար մակարդակում: Այս հագամանքը հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի կիրառել PVC վահանակները լոգասենյակների և զուգարանների հարդարման համար:
Վահանակներն իրենցից ներկայացնում են երկու շերտով արտադրանք՝ ձողի տեսքով: Դրանց լայնությունը, ինչպես և գույնը տարբեր է: Վահանակների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր ձողի եզրին գտնվում է փականային միացում՝ «ատամնային» տիպի: Դա թույլ է տալիս շատ ամուր ծածկել պատերի և առաստաղի մակերևույթը՝ վերացնելով ծածկույթի տակ խոնավության ներթափանցման հնարավորությունը:
Լոգասենյակի ձևավորման մեջ տարբեր նյութերի օգտագործում
Հատկանշական է, որ այս նյութի արժեքը հասանելի է գործնականում բոլորի գրպանին: Այն բավականաչափ ամուր է և երկարակյաց: Պլաստիկի նկատմամբ խնամքն ընդհանրապես ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Այն պետք է պարբերաբար սրբել, որպեսզի բծերի հետքեր չմնան: Այդպիսի ծածկույթի մոնտաժը պատերին և առաստաղին հասու է այն մարդկանց, ովքեր գիտեն ինչպես ճիշտ բռնել գործիքները ձեռքերում: Այն իրականացվում է կամ ուղղակիորեն ամբողջովին հարթեցված մակերևույթի վրա կամ հատուկ ուղղորդիչ ճաղավանդակի վրա:
Երկրորդ դեպքում ստացվում է ավելի հավասար պատ, սակայն տարածքի մակերեսի մի մասը «գողացվում է»: Ճաղավանդակով մոնտաժը նաև լուծում է հաղորդակցությունների թաքցման խնդիրը: Որպես թերություն պետք է նշել այս նյութի ցածր էկոլոգիական լինելը և եզրերի ու անկյունների հերմետիկացման անհրաժեշտությունը հերմետիկ նյութով:
Կարդացե՛ք նաև՝ Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար
Սանհանգույցի ժամանակակից վերանորոգում սալիկի և ապակու օգտագործմամբ
Այս նյութը հասանելիության շնորհիվ հանդիսանում է ոչ ամենատարածվածը լոգասենյակի և զուգարանի վերանորոգման իրականացման համար: Նշված տարածքների լուսանկարները, PVC վահանակներով ձևավորված, շատ գրավիչ են:
Զուգարանի ձևավորում սալիկով
Լոգասենյակի ձևավորում սալիկով. դիզայնի լուսանկարներ
Զուգարանի և լոգասենյակի ձևավորման համար ավանդական նյութ է հանդիսանում լոգասենյակի սալիկը: Սալիկով հարդարված բնակարանների լուսանկարները գերակշռում են մյուսներից: Սա պատահական չէ: Չ՞է որ կերամիկական սալիկն ամբողջությամբ համապատասխանում է խոնավ տարածությունների համար նյութին առաջադրվող բոլոր պահանջներին: Այն օգտագործվում է ինչպես պատի, այնպես էլ հատակի ձևավորման համար: Այս նյութի հսկայական քանակությամբ գույներն ու մակերևույթի բնույթը հնարավորություն են տալիս ստեղծել ունիկալ դիզայներական լուծումներ:
Ճիշտ սոսնձված սալիկը բացառում է դրա տակ խոնավության ներթափանցումը, հետևաբար պատերի համար ահարկու չեն ո՛չ սնկերը, ո՛չ բորբոսները, ո՛չ էլ ախտածին մանրէները: Լոգասենյակի սալիկի խնամքից ավելի հեշտ բան չկա: Լուսանկարը հոյակապ ցույց է տալիս, թե ինչպես է փայլում սալիկը, որը պարզապես լվացվել է ցանկացած մաքրող լուծույթով: Բարձր գինը և տեղադրման որոշ բարդություններըն այս նյութի թերություններն են: Սակայն այդ բարդությունները հաղթահարելի են Varpet հավելվածի օգնությամբ, որով կարելի է ամրագրել համապատասխան որակավորված մասնագետի այցը և աշխատանքների կատարումը:
Զուգարանի պատերն ու հատակը երեսպատված են սալիկով
Ինչպես սալիկապատել սանհանգույցը և լոգարանը
Լոգասենյակի սալիկներով հարդարելը, որի դիզայնի լուսանկարները կարելի է հեշտությամբ ընտրել ըստ ճաշակի, բավականին աշխատատար գործընթաց է: Այն սկսվում է նրանից, որ հեռացվում է ողջ հին ծածկույթը: Պերֆորմատորի օգնությամբ պոկում են հին սալիկները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ցեմենտի շերտը: Այնուհետև ամեն ինչ մաքրում են և վերացնում անհարթությունները:
Գունավոր սալիկը հաճախ է օգտագործվում լոգասենյակի դիզայնի ձևավորման համար
Օգտակար խորհուրդ: Հատկակի ծածկի համար ավելի լավ է օգտագործել կերամոգրանիտը: Այն գրեթե չի սահում թրջվելիս: Պատերն ավելի լավ է ձևավորել լոգասենյակի սալիկով: Որոշ կոմպոզիցիաների լուսանկարները շատ օրիգինալ են:
Լակոնիկ ոճով ձյունաճերմակ լոգասենյակ
Սալիկը հատակին փակցվում է առանց բացերի: Յուրաքանչյուր սալիկի պետք է թակել ռետինե մուրճով՝ օդը դուրս մղելու համար: Սալիկների միջև անցքերի փակումը կարող է իրականացվել մեկուսիչ մետաղալարի համապատասխան տրամաչափի կտորով:
Ջուգարանի ձևավորման մեջ օգտագործված փայտանյութ
Պատերը երեսպատվում են բացվածքներով, որոնց միատեսակությունն ապահովվում է հատուկ խաչերով: Այդ խաչերը տեղադրում են սալիկի յուրաքանչյուր անկյունում: Սալիկները սոսնձել սկսում են ներքևից: Անցքերի մշակումը կատարվում է զուգահեռ: Պատերի անկյուններն անպայման պետք է հերմետիկացվեն սիկիկոնե հերմետիկ նյութով:
PVC վահանակները լոգասենյակի ձևավորման մեջ
Վերանորոգման բոլոր նշված եղանակներից ամենահարմարն է հանդիսանում սալիկով լոգասենյակի ձևավորումը: Այս սենյակի ինտերիերի դիզայնի լուսանկարները խոսում են այն մասին, որ տվյալ նյութը, չնայած իր արժեքին, հանդիսանում է ամենաըժողովրդականը:
Ավելացնենք նաև, որ վերը նշված բոլոր աշխատանքները և լուծումները կարելի է պատվիրել և ստանալ Varpet հավելվածով (այն կարող եք ներբեռնել այստեղից), որի օգնությամբ ձեր հեռախոսից ընդամենը մի քանի հպումով մասնագետ-վարպետը կայցելի ձեզ և կկատարի անհրաժեշտ աշխատանքները: