Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում: Խելացի տուն համակարգի կառավարման ներքո են սարքավորումները, ինժեներական ստորաբաժանումները, սեփականատիրոջը դրանց գործունեության վերաբերյալ հաշվետվության ուղարկում բջջային հեռախոսին, ինչպես նաև ցանցի ներսում առկա բոլոր էլեկտրական բեռնվածությունների կառավարումը: Սա տան մեջ առավելագույն անվտանգության, հարմարավետության և օպտիմալ միկրոկլիմայի գրավականն է:
Խելացի տուն համակարգը նպաստում է ոչ միայն ժամանակի և ջանքերի, այլև ընտանիքի բյուջեում մեծ խնայողություններին
- Խելացի տուն համակարգի տեղադրումը. ինչպե՞ս է տեղի ունենում նախապատրաստումը
- Խելացի տուն. ժամանակակից համակարգի տեղադրում, որն ապահովում է խնայողություն և հարմարավետություն
2.1. Խելացի տուն. տեղադրում տարբեր մեթոդներով - Խելացի տուն համակարգի սպասարկում. մի քանի եզրակացություն ծառայության օգտին
- Խելացի տուն. սարքավորումներ սենյակների անվտանգության համար
Խելացի տուն համակարգի տեղադրումը. ինչպե՞ս է տեղի ունենում նախապատրաստումը
Այսօր Խելացի տուն համակարգի նախագծումը հանդիսանում է նորաձևության միտում: Այնուամենայնիվ, նախագծման բազմաթիվ առավելությունների շարքում «փուշը» հանդիսանում է դրա բավականին զգալի գինը, որը ոչ բոլորին է հասու: Ահա թե ինչու շատ մարդիկ նախընտրում են ստեղծել Խելացի տուն սեփական ձեռքերով, որի սխեման և նկարագրությունը ներկայացված են մասնագիտացված աղբյուրներում: Այս համակարգի համար հատուկ մշակված համապատասխան ծրագրերը բնութագրվում են պարզությամբ օգտագործման և կարգավորման առումով:
Տան յուրաքանչյուր անհատական համակարգի համար սովորաբար պահանջվում է իր հեռակառավարման վահանակը կամ մոնիտորը
Ժամանակակից շուկան առաջարկում է Խելացի տան համար սարքավորումների հսկայական ընտրություն, որոնք ձեռքբերելով կարելի է էապես խնայել բյուջեն: Ընդ որում, բացարձակապես պարտադիր չէ տիրապետել այս կամ այն հատուկ հմտությունների: Բավական է մի քիչ ժամանակ ծախսել, որպեսզի գլուխ հանել Խելացի տան համար տեխնիկայի գործունեության սկզբունքներից:
Իրականում այս համակարգը բավականին բարդ է և պահանջում է շարունակական կազմակերպում: Ծրագրերի տեղադրման գործընթացը, որոնք միասին կազմում են Խելացի տան հավաքածուն, բաղկացած է մեծ թվով փուլերից, որոնց մասնակցում են ինչպես տան տերը, այնպես էլ դիզայները՝ վերանորոգման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Խոսելով համակարգի կազմակերպման կարգի մասին՝ հարկ է նշել, որ դրանք ներկայացված են հետևյալ քայլերով.
- նախապատրաստական,
- տեղադրման գործընթաց,
- համակարգի կարգաբերում տարբեր ծրագրերի միջոցով:
Համակարգն ունի բազմաթիվ առավելություններ և թերություններ, որոնց հետ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է Խելացի տուն համակարգ տեղադրել, պետք է նախապես ծանոթանա
Համակարգի տեղակայման ուղղությամբ առաջին քայլը հանդիսանում է շենքի սեփականատիրոջ դիմումը մասնագիտացված ընկերություններին, որոնք իրականացնում են Խելացի տուն համակարգի ստեղծումը: Ընդ որում, ամառանոցի հմար նախատեսված սարքավորումները կտարբերվեն բնակարաններում կիրառման համար նախատեսված սարքավորումներից: Նախքան օբյեկտի պատվերն իրականացնելը, հարկ է որոշել ինչ է իր մեջ ներառում ապագայի Խելացի տունը, այլ կերպ ասած հատկապես ինչ ֆունկցիաներ պետք է իրականացվեն համակարգում:
ՈՒշադրություն: Ոչ պակաս կարևոր հարց է հանդիսանում ժամկետների քննարկումը, որոնց ընթացքում պետք է տեղավորվեն աշխատողները: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կանխել հետագա խնդրահարույց իրավիճակները:
Այնուհետև ձևավորվում է հատուկ փաստաթուղթ՝ տեխնիկական առաջադրանք: Այստեղ ատ կարևոր է վերահսկել համակարգը մոնտաժող ընկերության աշխատակիցների աշխատանքը: Չէ՞ որ սա հենց այն փուլն է, երբ պատվիրատուն հնարավորություն ունի մտցնել շտկումներ նախագծում: Դրանից հետո տեղի է ունենում օբյեկտի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատրաստման և անմիջապես նախագծի մշակման գործընթաց, որը բաղկացած է՝
- բացատրական թերթիկից, որը պարունակում է բոլոր համակարգերի և ենթահամակարգերի նկարագրությունը,
- էլեկտրալարերի պլանից,
- կառավարման սարքի գտնվելու վայրի սխեմայից,
- ավտոմատացման տուփերում տեխնիկական բաղադրիչի գտնվելու վայրի մանրամասն նկարագրությունից:
Խելացի տան շնորհիվ ապահովվում է կացարանի անվտանգությունը
Եվ միայն հիմա կարելի է կատարել ամբողջ համակարգի տեղադրման անրժեքի հաշվարկը: Այն ուղղակիորեն կախված կլինի գործառույթների շարքից, որոնք պետք է ներառվեն ծրագրում, ինչպես նաև սենյակի տարածքից: Այնուհետև ամեն ինչ իրականացվում է առանց կառույցի սեփականատիրոջ մասնակցության: Տեղադրումն իրականացնող ընկերթյունը պարտավոր է պատվիրել Խելացի տան սարքավորումներն իր մատակարարներից և անցնել մոնտաժման գործընթացին:
Խելացի տուն. ժամանակակից համակարգի տեղադրում, որն ապահովում է խնայողություն և հարմարավետություն
Խելացի տան սարքավորումների տեղադրման գործընթացն իրենից ներկայացնում է աներևակայելի աշխատատար և բարդ ընթացակարգ, որը ենթադրում է մի քանի կարևորագույն փուլ: Վերջնական արդյունքի որակի մակարդակը կախված է նրանից, թե հենց որ ընկերության ծառայություններին է տրված նախապատվությունը: Հետևաբար, խորհուրդ է տրվում դիմել գերազանց հեղինակությամբ պրոֆեսիոնալներին, որպեսզի հետագայում չբախվել համակարգի շարքից դուրս գալու խնդիրներին:
Առնվազն մի քանի ամիս կպահանջվի տեղադրման գործընթացի համար, որն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը՝
- տան համար անհրաժեշտ բոլոր հարմարանքների տեղադրումը,
- սարքավորումների տեղակայումը,
- վերջնական սարքավորումների տեղադրումը,
- համակարգի թեստավորումը,
- Խելացի տուն համակարգի տեղադրումը:
Որպեսզի ինտելեկտուալ համակարգը ճիշտ աշխատի, դրա սպասարկումը պետք է վստահել մասնագիտացված ծառայություններին
Թերևս ամենակարևոր փուլը հանդիսանում է ամենաառաջինը, որը ենթադրում է մալուխների տեղադրումը, որոնք պատասխանատու են որոշակի ծրագրերի գործունեության համար: Հենց այս փուլում է կատարվում ավտոմատացման տոուփերի տեղադրումը, ինչպես նաև այն տուփերի տեղադրումը, որոնցից կախված է սերվերների ճիշտ աշխատանքը:
ՈՒշադրություն: Բոլոր պահարանները և տուփերը տեղադրվում են պատերի մեջ, որից հետո քողարկվում են: Սա կատարվում է այն նպատակով, որպեսզի դրանք չընդգծվեն շինության դիզայներական ձևավորման ֆոնին:
Դրանից հետո իրականացվում է բոլոր սարքավորումների կտեղակայումը: Առաջին հերթին, գործընթացը իրականացվում է դրա համար հատուկ նախատեսված տարածքներում: Այդտեղ կատարվում է տեխնիկայի տեղադրումը, որն արդյունքում պատասխանատու է լինելու էլեկտրամատակարարման համար:
Հաջորդ քայլը հանգում է վերջնական սարքավորումների տեղադրմանը: Հաճախ այն իրականացվում է բոլոր անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո: Հենց այդ ժամանակ է իրականացվում բոլոր արտաքին սարքերի, այդ թվում Խելացի տան կարգավորիչների, անջատիչների և վերահսկման մոնիտորի տեղադրումը: Նման աշխատանքների կատարման գործընթացում անհրաժեշտության դեպքում իրականացվում է ձայնային բարձրախոսների և սենսորային վահանակների տեղադրումը:
Կարդացե՛ք նաև՝ Վարդակ. ինչպես միացնել էլեկտրատեխնիկական կցամասերն առանց մասնագետի օգնության
Խելացի տուն համակարգն ընդունակ է հարմարավետություն ապահովել տանը և դրա սահմաններից դուրս, օրինակ, խելացի այգի ֆունկցիան թույլ է տալիս համակարգել խոտածածկի ջրումը, բողբոջի տաքացումը, ջերմոցի ջեռուցումը
Թեստային փուլի նպատակը հնարավոր խնդիրների հայտնաբերումն է, ինչպես նաև դրանց հետագա վերացումը: Վերջնական փուլը հանդիսանում է ցանկալի համակարգի անմիջական կարգավորումը, որից հետո օբյեկտը վերջնականապես հանձնվում է շահագործման: Դրա համար հարկավոր է իրականացնել տան սահմաններում յուրաքանչյուր տվիչի և սարքավորման, ինչպես նաև գոյություն ունեցող ենթահամակարգերի ֆունկցիոնալության ստուգում: Ընդ որում Խելացի տան այս կամ այն ֆունկցիան կարող է կարգավորել սեփականատերն ինքնուրույն:
Խելացի տուն. տեղադրում տարբեր մեթոդներով
Թերևս Խելացի տուն համակարգի կարգաբերման առավել ունիվերսալ մեթոդ է հանդիսանում անձնական համակարգչի օգտագործումը: Այդպիսով յուրաքանչյուր օգտագործող կկարողանա կազմակերպել իրեն հետաքրքրող բոլոր ֆունկցիաների միացումը և կառավարումը: Ներկայացված սարքի օգնությամբ կարելի է վերահսկել տարաբնույթ համակարգեր և ենթահամակարգեր, որոնք կազմում են Խելացի տան հավաքածուն: Դրա համար հարկավոր է իրականացնել բոլոր արտաքին տվիչների միացումը սովորական ալիքներով՝ ըստ USB կամ TCP/IP տեսակների:
Խելացի տան կառավարման ներկայացված մեթոդն օժտված է անվիճելի որոշակի առավելություններով.
- ցանկացած պահի հսկողություն իրականացնելու հնարավորություն՝ տանը առնվազն մեկ համակարգչի առկայության պարագայում,
- տվյալների ելքագրման և մուտքագրման համար պատասխանատու մոդուլների մատչելի գինը,
- կիրառելի օպցիաների նկատմամբ սահմանափակումների բացակայություն,
- աշխատանքն ինքնուրույն պլանավորելու ունակություն:
Տան ֆունկցիոնալությունը հասանելի է նաև պլանշետում, որի շնորհիվ Խելացի տունը վերահսկել կարելի է սեփական կացարանի սահմաններից շատ հեռու գտնվելով
ՈՒշադրություն: Այսպիսի մեթոդի թերությունների շարքին են դասվում լավ համակարգչի գնման անհրաժեշտությունը, ինչպես նաև խաթարման դեպքում դրա վերահսկման անհնարինությունը:
Անձնական համակարգիչները հսկայական շրջանակ են բացում անվտանգության համակարգերի աշխատանքը վերահսկելու համար: Դրանց շնորհիվ կարելի է ցանկացած անհրաժեշտ պահին դիտել տեսախցիկների բոլոր ձայնագրությունները: Ընդ որում շարժման և հսկողության բոլոր տվիչները միացվում են USB լարերի միջոցով:
Համակարգչի օգնությամբ կարելի է նաև իրականացնել Google-ի կողմից առաջարկվող հրամանների ձայնային ներմուծման կարգավորումը: Շատ օգտագործողներ բարձր են գնահատել Խելացի տան տվյալ գործառույթը: Գործառույթների կառավարման համար ծրագիրը կարելի է ստեղծել սեփական ուժերով՝ իմանալով ծրագրավորման հիմնական գիտելիքներ: Եթե նման հմտություններ առկա չեն, կարելի է դիտարկել արդեն գոյություն ունեցող ծրագրային պրոդուկտները, որոնք առանց դժվարության կարելի է ներբեռնել համակարգիչ: Օրինակ, Ardublock-ը կդառնա տեխնիկայի ավտոմատացման ժամանակ լավագույն օգնականը՝ օգնելով սեփականատերերին վերահսկել էլեկտրասարքերը, ազդանշանային համակարգը, օդի ջերմաստիճանը և այլ պարամետրեր:
Ակնհայտ է, որ Խելացի տան համակարգի գործարկման և վերահսկման համար անհրաժեշտ է հատուկ ծրագիր: Ընտրությունից կախված կլինի բոլոր խելացի սարքերի ֆունկցիոնալությունը: Ծրագրային լուծման ամենատարածված տարբերակներն են հանդիսանում՝ ՝
- Raspberry Pi-ն,
- Android-ը:
Որպեսզի տեղադրել Խելացի տուն համակարգը, անհրաժեշտ է ապահովել Wi-Fi մուտքի կետ և ներբեռնել ծրագրային լուծում օպերացիոն համակարգի համար
Raspberry Pi ընկերությունը մշակել է հատուկ մուլտիհամակարգիչ, որը կարող է վերահսկել որոշակի «խելացի» համակարգեր՝ այդպիսով ծայրաստիճան պարզ դարձնելով ավտոմատացման գործընթացը:
Ներկայացված համակարգի շնորհիվ հնարավոր է հեշտությամբ կազմակերպել տեսահսկման գոտին: Դրա համար հարկավոր է սովորական վեբ-տեսախցիկ, ինչպես նաև համակարգիչ: Պարզ կարգավորումներ իրականացնելով հնարավոր կլինի հետևել բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում այս կամ այն տարածքում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է ձայնագրություն, որպեսզի հետագայում ցանկացած հարմար պահին դիտել այն, ինչ կատարվել է: Եթե խոսքը գնում է բնակարանի համար Խելացի տան սարքավորումների համակարգերի մասին, հնարավոր է, որ հիշյալ գործառույթն այնքան էլ ակտուալ չէ, սակայն սեփական տների համար այն ուղղակի անփոխարինելի կդառնա, իսկ դրա տեղադրումը, գործարկումը և ճիշտ աշխատանքի ապահովումը կարող եք վստահել մասնագետ-վարպետին, ում հեշտությամբ կարող եք հրավիրել Ձեր սմարթֆոնից՝ Varpet հավելվածի միջոցով:
ՈՒշադրություն: Որոշելով այդպիսի մինի-համակարգիչ գնել, կարելի է էապես խնայել՝ միաժամանակ ձեռք բերելով ամբողջովին գործող Խելացի տուն համակարգ:
Բացի տեսախցիկներից պատկերներ փոխանցելուց, համակարգը կարող է նաև սեփականատերերին տեղեկացնել տան ներխուժման մասին
Նրանք, ովքեր ծանոթ են հավելվածներ գրելու սկզբունքներին, խորհուրդ է տրվում ստեղծել սեփական ծրագիր Android-ի հիմքի վրա: Մի քանի պարզ մանիպուլյացիաներից հետո կարելի է հեռահար ռեժիմով կառավարել որոշակի համակարգեր սեփական տանը: Խելացի տան կարգավորման տվյալ մեթոդի առավելությունների շարքին են դասվում՝
- համակարգի կարգավորման պարզությունը,
- աշխարհի ցանկացած կետից իրավիճակը վերահսկելու հնարավորությունը,
- բլոկի համար առանձին համակարգիչ գնելու անհրաժեշտության բացակայությունը,
- առանց ավելորդ կետերի բավարարվելու հնարավորությունը – բոլոր անհրաժեշտ գործառույթների կարգավորումն իրականացվում է սմարթֆոնի միջոցով,
- հասկանալի ինտերֆեյսը:
Կարգավորման իրականացման համար անհարժեշտ է ձեռք բերել այսպես կոչված «կառավարման մաստեր» սարք: Դա հատուկ սարք է, որի օգնությամբ կարելի է միացնել հեռախոսը կամ պլանշետը հատուկ տվիչներին կամ մոդուլներին:
Ձեռք բերելով «կառավարման մաստեր»-ը, դրան անհրաժեշտ կլինի ավելացնել մի շարք օպցիաներ.
- թայմեր,
- ռադիոազդանշանի փոխանցման և ընդունման սարք,
- մոդուլ, որի միջոցով կարելի է կապվել ցանկացած Android սարքի հետ:
Այսպիսով, որպեսզի Խելացի տան սեփականատեր դառնալ, բոլորովին հարկավոր չէ ժամեր անցկացնել ինտերնետում՝ Խելացի տուն համակարգ հարցումով տեղեկատվություն փնտրելով: Ցանկանալով մի փոքր խնայել բյուջեն և միևնույն ժամանակ փոքր-ինչ հասկանալով |Խելացի տան սխեմաների ֆունկցիոնալություն սկզբունքներից՝ կարելի է ինքնուրույն հեշտությամբ իրականացնել համակարգի կարգավորումը:
Միայն փորձառու մասնագետները կարող են կատարել Խելացի տան կարգավորումները
Խելացի տուն համակարգի սպասարկում. մի քանի եզրակացություն ծառայության օգտին
Երբ տեղադրման գործընթացը և համակարգի գործարկման հետ կապված աշխատանքները ետևում են կարելի է գնահատել կացարանի ավտոմատ կառավարման բոլոր հարմարությունները: Այնուամենայնիվ, համակարգի պատշաճ գործունեությունն ապահովելու համար պետք է իրականացվեն ընթացիկ ստուգումներ, ինչպես նաև առկա բաղադրիչների վերանորոգում: Դրա համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի ծառայություն, ինչպիսին է Խելացի տուն համակարգը ձեռքի տակ:
Սպասարկման գործընթացը կայանում է ոչ միայն տան համար տարբեր «խելացի» իրերի ստուգման մեջ, այլև սարքավորման բաձարձակապես բոլոր միավորների դիագնոստիկայում: Բանը նրանում է, որ ինժեներական համակարգերը պարզապես չեն կարող շարունակաբար գործել ինչպես հարկն է: Վաղ թե ուշ որոշակի մասեր փոխարինելու անհրաժեշտություն է առաջանում, և դա պետք է արվի ժամանակին:
Խելացի տուն համակարգի սպասարկում հասկացությունը ենթադրում է հետևյալ աշխատանքների կատարումը.
- սարքերի դիագնոստիկա,
- սարքավորումների փոխարինում և նորոգում,
- համակարգի արդիականացում, կատարելագործում և ընդլայնում:
Տեղադրված շարժման տվիչները միացնում են լույսը միայն այն վայրերում, որտեղ գտնվում է մարդը
Ավտոմատացման համակարգերի տեխնիկական սպասարկման ոլորտում մասնագիտացած անձը ժամանակ առ ժամանակ ստուգում է սարքավորումները, մաքրում օդորակիչները և վերահսկում դրանց աշխատանքը տարբեր ռեժիմներով: Փոխելով ջրի մաքրման զտիչները, ստուգելով տվիչների աշխատունակությունը և փոխարինելով լամպերը, մասնագետն ապահովում է շենքում հարմարավետ միկրոկլիմայի պահպանումը:
Ցանկացած ինտելեկտուալ համակարգ ենթադրում է մեծաքանակ տվիչների, մեխանիզմների, թայմերների առկայություն: Բացի այդ առկա են Խելացի տան կառավարման վահանակներ և կարգավորիչներ: Անկախ օգտագործվող պրոտոկոլից՝ դրանց միջև պետք է առկա լինի մշտական անխափան կապ: Մասնագետը ստուգելու և համոզվելու է, որ համակարգի յուրաքանչյուր տարրն իր տեղում է:
Խելացի տների սպասարկումից կախված է ոչ միայն տերերի հոգևոր կոմֆորտը, այլև նրանց անվտանգությունը: Բանը նրանում է, որ ծխի տվիչները, ածխածնային գազի սենսորները և մի շարք այլ ինքնուրույն պարագաներ գործում են մարտկոցների շնորհիվ: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է իրականացնել դրանց լիցքավորման ստուգում և իրականացնել փոխարինում:
ՈՒշադրություն: Խելացի տան սպասարկմանը նախապատվություն տալիս, անհրաժեշտ է բացարձակապես վստահ լինել կոնստրուկցիայի ճիշտ գործելու մեջ:
Կարդացե՛ք նաև՝ Տարանցիկ անջատիչ. տարբեր վայրերից միացման գծագիր
Միանալով WI-FI սենսորով հագեցած սերվերին՝ կարելի է ստանալ պատկերը սեփական գաջեթին հեռահար կերպով
Խելացի տուն համակարգի սպասարկման առավելությունների շարքին նախ և առաջ վերաբերում է սեփականատերերի հանգստության ապահովումը: Նրանք կարող են լիովին վստահ լինել համակարգի ճիշտ աշխատանքի և, հետևաբար, իրենց սեփական անվտանգության մեջ:
Բացի այդ, Խելացի տան սարքերն անընդհատ թարմացվում են. Ի հայտ են գալիս կատարելագործված, առավել ֆունկցիոնալ հարմարանքներ, որոնք զերծ են տարբեր թերություններից: Համապատասխան մասնագետը կամ կփոխարինի հին տարրերը կամ կիրականացնի թարմացում մինչև ամենավերջին տարբերակը:
Եթե ցանկանում եք փոփոխություններ կատարել կամ ընդլայնել համակարգի հնարավորությունները, ապա պարզապես կարող եք պատմել վարպետին ձեր ցանկությունների մասին: Նա, անշուշտ, կգտնի մտահղացման իրականացման առավել օպտիմալ մեթոդը:
Այսօր շատ մասնագիտացված ընկերություններ պատրաստ են առաջարկել տան համար խելացի հարմարանքներ և դրանց աքսեսուարներ: Բացի այդ, կան շատ ընկերություններ, որոնք առաջարկում են Խելացի տուն ձեռքի տակ ծառայություն: Դրանք իրականացնում են ստեղծման լիարժեք շրջափուլ՝ սկսած ծրագրային ապահովումից և սարքի պատրաստումից, վերջացրած տեղադրմամբ, ինչպես նաև Խելացի տուն համակարգի հետագա սպասարկման ծառայությունով: Եթե ցանկանում եք համալրել Ձեր տունը ժամանակակից խելացի սարքավորումներով, ապա այդ հարցում Ձեզ կօգնի «Նոր տուն» խանութների ցանցը, իսկ տեղադրման սպասարկման, փոխարինման կամ վերանորոգման աշխատանքները կարող եք վստահել փորձառու մասնագետ-վարպետին, ում կարող եք հրավիրել Varpet հավելվածի միջոցով (ներբեռնելու համար սեղմեք այս հղմանը)
Տան ինտելեկտուալ համակարգ տեղադրելիս յուրաքանչյուր սեփականատեր պետք է գիտակցի, որ այն իր ծախսերը ետ կբերի միջինը 5-8 տարի հետո
Խելացի տուն. սարքավորումներ սենյակների անվտանգության համար
Այսօր շատ մասնագիտացված կազմակերպություններ սպառողների ուշադրությանն են ներկայացնում տանը շատ անվտանգ և հարմարավետ միջավայր ստեղծելու շատ լայն հնարավորություններ: Կենսաապահովման համակարգերի առկայության շնորհիվ կարելի է չանհանգստանալ կոմունալ համակարգերի գործունեության և կլիմայի ցուցանիշների մասին: Տեսահսկման և պահպանության համակարգերի հաշվին հասանելի է իրավիճակի ամբողջովին վերահսկումը ինչպես կացարանի սահմաններում, այնպես էլ դրա շրջակայքում:
Որոշ դրոշակակիրներ, որոնք շահել են միլիոնավոր օգտագործողների վստահությունը ամբողջ աշխարհում բարձրորակ սարքավորումների շնորհիվ, առաջարկում են կոնստրուկցիաների սխեմաներ, որոնք հանդես են գալիս որպես առավելագույն հուսալիության և երկարակեցության երաշխավոր: Նախքան Խելացի տան ստեղծմանն անցնելը, խորհուրդ է տրվում ծանոթանալ գաջեթների առաջատարներին:
Համակարգի կազմակերպումը ներառում է հետևյալ սարքերի տեղադրումը.
- Խելացի տան կարգավորիչներ,
- տվիչներ,
- ջրհեղեղի պաշտպանության համակարգեր,
- էլեկտրական սարքերի կառավարման համակարգեր,
- լուսավորությունը կարգավորող պարագաներ,
- կլիմայի կառավարման ապրանքներ,
- շերտավարագույրների կարգավորման համակարգեր,
- համակարգի կառավարման սարքեր:
Ամբողջ հավաքածուն բաղկացած է մեծ թվով սարքերից և սարքավորումներից, որը միշտ աղմկում է և կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին
Խելացի տուն համակարգի շնորհիվ տեսահսկմամբ, որը ենթադրում է վերահսկողություն ներտնային հատվածում և ներքին շինություններում, կարելի է ապահովել առավելագույն անվտանգություն: Ընդ որում, ինտերնետ ցանցի օգնությամբ կարելի է հեռահար կերպով հսկել տան իրավիճակը: Օրինակ, այլ երկիր հանգստի մեկնելու դեպքում Խելացի տան տեսախցիկը սեփականատերերին հնարավորություն կապահովի տեղյակ լինել տեղի ունեցող ամեն ինչից: Հրդեհապահպան ազդանշանային համակարգն արագ որոշում է կրակի առաջին նշանները, որպեսզի անհապաղ տեղյակ պահի տերերին և նվազագույնի հասցնի հրդեհից կորուստները:
ՈՒշադրություն: Արտակարգ իրավիճակի դեպքում Խելացի տունն անմիջապես ահազանգ է ուղարկում էլեկտրոնային փոստի և SMS հաղորդագրության միջոցով, ինչպես նաև ակտիվացնում է համապատասխան սարքավորումները՝ լուսաձայնային ազդանշանային համակարգը, հրդեհի հանգցման համակարգը և ռելեն:
Խելացի տան տվիչները ելք կգտնեն նաև գազի արտահոսքի և ջրով ողողվելու խնդիրներից: Զգայուն տվիչներով խնդիրը որոշելուց հետո հատուկ փականների օգնությամբ համակարգը կիրականացնի գազի կամ ջրի փակումը՝ միաժամանակ հաղորդագրություն ուղարկելով տանտիրոջ հեռախոսին ահազանգի մասին, ինչպես նաև համապատասխան վթարային ծառայություններ:
Տանը կյանքի որոշակի հարմարավետություն ստեղծվում է զվարճանքի համակարգը կարգավորելու միջոցով
Խելացի շինության գաջեթների թվին են դասվում միկրոկլիմայի կառավարման համակարգերը: Գաղտնիք չէ, որ մեծ տներում օդափոխության, օդորակիչների, ջեռուցման համակարգերի, կաթսաների, տաք հատակների և տանիքի մշտական վերահսկողության գործընթացը պահանջում է ոչ քիչ ծախսեր՝ ինչպես ուժերի, այնպես էլ ժամանակի: Հատուկ թերմոստատները կստանձնեն միկրոկլիմայի վերահսկման պարտականությունը նույնիսկ յուրաքանչյուր սենյակում անհատապես՝ հաշվի առնելով սեփականատիրոջ անձնական ցանկությունները:
Համակարգն ի վիճակի է մշտապես պահպանել ցանկալի սահմանված ջերմաստիճանը առանց մարդու մասնակցության: Միկրոկլիմայի նույնիսկ աներևակայելի պատասխանատու կարգավորումը ջերմոցում կամ ձմեռային այգում ավելի լավ է վստահել Խելացի տանը, քան տան աշխատակցուհուն, ով պարզապես կարող է մոռանալ խոնավության և ջերմաստիճանային ռեժիմի կարգավորման պարամետրերի մասին:
Սմարթ-գաջեթների ցանկում են ընդգրկվում նաև անլար անջատիչները, որոնք ստանձնում են լուսավորության կառավարման գործառույթը: Այս համակարգը ենթադրում է ինչպես տան, այնպես էլ դրա տարածքի լույսի բոլոր աղբյուրների միավորումը: Այն հնարավորություն է ապահովում վերահսկել լուսավորությունը և միաժանակ խնայել թանկարժեք էլեկտրաէներգիան: Փափուկ լույսը կազմակերպելու կամ գոյություն ունեցող լամպերի կյանքը երկարացնելու համար կարելի է օգտագործել քողարկված դիմերներ:
էլեկտրական սարքերի և լույսի միացում/անջատումը կարելի է իրականացնել անլար եղանակով
Լուսավորող սարքերն ուղղակիորեն վերահսկելու համար հարմար են ինչպես ստանդարտ, այնպես էլ խելացի անջատիչները, տվիչները, հեռակառավարման և սենսորային վահանակները: Սցենարների ստեղծման գործառույթի հաշվին Խելացի տները կարող են պատկերել շենքում տերերի ներկայությունը, այն ժամանակ, երբ նրանք գտնվում են նրա սահմաններից շատ հեռու: Բացի այդ, համակարգը կարող է ինքնուրույն վերամիացնել իր գաջեթները էկոնոմ ռեժիմով և անջատել լույսը մոռացկոտ տերերի տարածքից հեռանալուց հետո:
Քանի որ Խելացի տունն ընդունակ է հիշել տերերի օրվա առօրյան և սովորույթները, մինչև նրանց ժամանելն այն անպայման կիրականացնի շերտավարագույրների բարձրացումը, կբացի վարագույրները, կմիացնի լուսավորությունը, կկազմակերպի սենյակների հովացումը կամ տաքացումը, ինչպես նաև կտաքացնի ջուրն անհրաժեշտ ջերմաստիճանի, կմիացնի սիրելի երգերը կամ կտաքացնի նախապես պատրաստված ընտրիքը: Ստացվում է մի տեսակ ծրագրավորվող դղյակ:
Խոսելով այն մասին, թե ինչպիսին են լինում Խելացի տան համար գաջեթները, առանձնակի ուշադրություն է արժանի դարձնել մեդիակենտրոնին: Այն կարող է պահպանել մուլտիռում համակարգը, որը պատասխանատու է տեսաազդանշանի և ձայնի բաշխման համար, ինչպես նաև ընդգրկում է բազմաթիվ առանձին շինություններ: Բացի այդ, ներկայացված լուծումը կապահովի հարակից տարածքի համար հնչեղությունը: Օրինակ, միացնելով նվագարկիչը սենյակում, կարելի է հեռարձակել սիրելի երաժշտությունը ամբողջ տանը, կամ ըմբոշխնել այն՝ գտնվելով բակում:
Վարագույրների կամ շերտավարագույրների ծածկումը հնարավոր է համակարգի խելացի ծրագրային լուծման շնորհիվ
Տունը «խելացի» կենցաղային ապրանքներ վերազինելու որոշում կայացնելով՝ սեփականատերը հնարավորություն է ստանում ճկուն կառավարման և այսպես կոչված «սցենարների» օգտագործման: Կենտրոնացված կառավարման համակարգի շնորհիվ տան համար նախատեսված գաջեթների համակարգի բոլոր հնարավոր տարրերը կարելի է հեշտությամբ հարկադրել գործել համաձայնեցված:
Հետաքրքիր է: Սցենար է անվանվում նախապես ծրագրավորված գործողությունների համակարգը: Օրինակ, մեկ կոճակի սեղմման դեպքում տեղի է ունենում գործողությունների շարք առաջադրված հաջորդականությամբ:
Այսպես, կառավարման կախազարդի վրա կոճակը սեղմելով կարելի է միաժամանակ ակտիվացնել դարպասների բացումը, լուսավորել բակը, ինչպես նաև սկսել մարգի ջրումը:
Ինչ վերաբերում է սմարթ-գաջեթներ արտադրողներին, ապա ավելի լավ է նախապատվությունը տալ ժամանակով փորձված ընկերություններին, րոնք շահել են համաշխարհային շուկայում միլիոնավոր սպառողների ճանաչելիությունը:
Համակարգով հագեցած տունը գտնվում է նրա սեփականատերերի տեսահսկման ներքո, ովքեր կարող են հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվել
Ուշադրություն: Xiaomi ընկերության կողմից ներկայացված խելացի սարքերը ներառում են տարբեր սենսորներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել շենքի ներսի տեղաշարժը, ապօրինի մուտքը, լուսավորությունը և կլիմայական պայմանները՝ կախված ձևակերպված սցենարից:
Ամփոփելով՝ հարկ է նշել, որ տան համար «խելացի» սարքերը անվտանգության և հարմարավետության, ժամանակը և ջանքերը խնայելու, ընտանիքի էներգիայի և բյուջեի պահպանման երաշխիք են հանդիսանում: Դա սեփական կացարանի և ընտանիքի հաջող ապագայի վրա խելամիտ ներդրում է: Խելացի տուն համակարգն ընդունակ է ստեղծել իրականում տնային և հարմարավետ մթնոլորտ՝ հարմարվելով մարդկանց պահանջմունքներին: Այդպիսի լուծումը մարդուն կազատի բազում տնային հոգսերից և հնարավորություն կապահովի ավելի շատ ժամանակ հատկացնել այլ զբաղմունքներին՝ կրթությանը, սպորտին, ինչպես նաև զվարճանքներին, հանգստին և երեխաների հետ ժամանակի անցկացմանը: