Android և iOS համակարգերով խելացի կենցաղային տեխնիկա

Date 05 Մարտի 2021
Android և iOS համակարգերով խելացի կենցաղային տեխնիկա

15-20 տարի առաջ կյանքի ռիթմը բոլորովին այլ էր: Երբեմն հիշում ենք այն ժամանակները, երբ չկային բջջային հեռախոսներ և համակարգիչներ, և անմիջապես սկսում ենք ինքներս մեզ խոստովանել, որ շնորհիվ բարձր տեխնոլոգիաների կյանքը դարձել է անհամեմատ հարմարավետ։ Ի վերջո, խնդիրների և գործողությունների մեծ մասը, որոնց վրա ժամանակ է ծախսվում, այժմ կարող են կատարվել սմարթֆոնի կամ համապատասխան հավելվածի մի քանի հպումով: 
Ամեն տարի կենցաղային տեխնիկա արտադրող ընկերություններն առաջարկում են նորարարական տեխնոլոգիաներով հագեցած սարքեր, որոնք մաքսիմալ հեշտացնում են աշխատանքը՝ խելացի լվացքի մեքենաներ, որոնք ինքնուրույն միանում և անջատվում են, ինքնուրույն սուրճ եփող խելացի սրճեփներ և այլն։ Ինքնատիպ նորարարական լուծում է նաև Varpet հավելվածը, որը թույլ է տալիս առանց ավելորդ ժամանակ ծախսելու գտնել փորձառու վարպետի։ Պարզապես պետք է ներբեռնել հավելվածը և գրանցվել։

Խելացի կենցաղային տեխնիկան Android և iOS համակարգերով կառավարվող սարքեր են, որոնք թույլ են տալիս պլանշետի կամ բջջային հեռախոսի միջոցով հեռավար կառավարել կցված սարքերը։

Ցանկացած խելացի կենցաղային տեխնիկա հագեցած է անլար կապի մոդուլով. Այն կարող է լինել Wi-Fi, Bluetooth և այլն: Կառավարումն ավելի հարմարավետ դարձնելու համար մշակվում են հատուկ ինտերֆեյսով Android և iOS համակարգերին համապատասխան հավելվածներ, որոնց միջոցով օգտատերն ամբողջությամբ կարողանում է կառավարել տեխնիկան։ 

Խելացի կենցաղային տեխնիկայի առավելությունները

Առցանց տվյալների բազա: Բրենդի կայքը պարունակում է բաղադրատոմսերի բազա, լվացքի և սպասքը լվանալու ծրագրեր և այլն։ Բազայի միջոցով հնարավոր է հեշտությամբ գտնել ցանկալի ռեժիմ կամ բաղադրատոմս և հեռավար սահմանել այդ ռեժիմը։
Հեռակա կառավարում։ Ցանկացած պահի կարող եք տեղեկանալ սարքի աշխատանքի մասին, օրինակ` վառարանում պատրաստվող սննդի մասին կամ ստուգել սառնարանի պարունակությունը:
Դիագնոստիկա։ Սարքը ավտոմատ կերպով հաղորդում է անսարքության կամ սխալի կոդը (код ошибки) սպասարկման բաժին, և մասնագետը մոտենում է` անսարքությունը վերացնելու համար։ 
Թարմացվող համակարգ։ Համակարգիչների և բջջային հեռախոսների նման խելացի կենցաղային տեխնիկան պարբերաբար թարմացվում է ավելի նոր ծրագրով։ 
Ձայնային կառավարում։ Խելացի կենցաղային տեխնիկան հնարավոր է կառավարել ոչ միայն բջջայինի կամ պլանշետի միջոցով, այլև ձայնային կառավարմամբ։ Դուք հրաման եք տալիս ձեր սմարթֆոնին, և ծրագիրը ձայնային հրամանը «թարգմանում է մեքենայի լեզվի»:
Հետադարձ կապ։ Հաղորդագրության ցուցադրմանը զուգահեռ (օրինակ՝ լվացման ավարտի մասին) սարքը ազդանշան է ուղարկում սմարթֆոնին կամ լսողական սարքին:

Խելացի կենցաղային տեխնիկայի  թերությունները

Թերություններից առավել հաճախ օգտվողները նշում են խելացի տեխնիկայի բարձր գինը: Տեխնիկական սպասարկման դեպքում նման սարքերը բարձրացնում են վերանորոգման գինը: Խելացի տեխնոլոգիայի մեջ ամենակարևորը կառավարման մոդուլն է: Այն ունի բարդ կառուցվածք և բավականին բարձր գին, որի վերականգնումը կամ նորոգումը բավականին թանկ է։ 

Կենցաղային տեխնիկան սպասարկող հավելվածներ

Կենցաղային տեխնիկան սպասարկող հավելվածներ


Բացի առանձին սարքեր սպասարկող հավելվածներից՝ գոյություն ունեն ավելի ամբողջական բջջային հավելվածներ, որոնք սպասարկում են նույն մակնիշին պատկանող սարքերի խումբը։ Այս տեսակի կառավարման կենտրոնը առավել հարմար է օգտատիրոջ համար․ մեկ միասնական ինտերֆեյսում հնարավոր է տեսնել և կառավարել բոլոր սարքերը։

Redmond smart home

Խելացի ֆունկցիոնալությամբ կենցաղային և խոհանոցային տեխնիկայի արտադրության շուկայի առաջատարներից մեկը՝ REDMOND- ն այժմ հասանելի է Android և iOS համակարգերում REDMOND Smart Home հավելվածի միջոցով։ Բրենդն առաջարկում է մոտ 60 անվանում խելացի սարքեր։ Կենցաղային տեխնիկայի բոլոր սարքերն ընդգրկված են մեկ էկոհամակարգի մեջ, որը ստեղծված է Ready for Sky պլատֆորմի վրա, և դրա հնարավորությունները անընդհատ ընդլայնվում են։ Պլատֆորմը մոնո-բրենդային չէ և կարող է սպասարկել նաև այլ բրենդերի սարքեր։

Միգուցե այնքան էլ համոզիչ և գրավիչ չթվան խելացի կենցաղային տեխնիկայի ֆունկցիաները, բայց եկեք պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ։ Քանի՞ անգամ եք արդեն աշխատանքի վայրում հիշել, որ չեք անջատել արդուկը։ Նախկինում ստիպված էիք վերադառնալ տուն և անջատել այն, իսկ այժմ պարզապես բջջային հավելվածի միջոցով կարող եք անջատել արդուկը և շարունակել աշխատանքը։ Սա խելացի տեխնիկայի ընդամենը մեկ ամենապարզ հնարավորություններից մեկն էր։ Ready for Sky и REDMOND ունի բաղադրատոմսերի և ծրագրերի հսկայական բազա, որը կոգնիտիվ և ինտելեկտուալ որոնման շնորհիվ օգնում է գտնել ձեզ համար ամենաօպտիմալ ռեժիմը, որը կառավարում է ջերմաստիճանը, ժամանակը, անջատումը և միացումը։

Home connect

Home Connect հավելվածը ձեր կենցաղային տեխնիկան կառավարելու ևս մեկ բազմաֆունկցիոնալ և հարմարավետ պլատֆորմ է։ Այն հասանելի է անվճար ներբեռնման համար AppStore- ում և Google Play- ի համար։ Բջջային հավելվածը ոչ միայն հնարավորություն է տալիս հեռակա կարգով վերահսկել և կառավարել ձեր կենցաղային տեխնիկան, այլ նաև ձեռք բերել ծառայությունների լայն տեսականի: Կենցաղային տեխնիկայի անսարքության դեպքում դուք կարող եք օգտագործել հեռակառավարման ախտորոշման գործառույթը, որը հեռակա կերպով կկատարի սարքի դիագնոստիկա, կգտնի անսարքության պատճառը և լուծումները։

Home Connect հավելվածի հնարավորությունները

Հեռակա կառավարում։ Հավելվածի միջոցով կարող եք գրասենյակում գտնվելու ընթացքում միացնել բնակարանի լվացքի մեքենան, կամ տաքացնել ջեռոցը՝ նախքան տուն վերադառնալը։ Այժմ դուք կարող եք վերահսկել ձեր բնակարանը նույնիսկ այն ժամանակ, երբ նրանից հեռու եք:
Հեռակա մոնիթորինգ։ Մտավախությունը, թե մոռացել եք անջատել ջեռոցը կամ արդուկը, այժմ կարելի է լուծել հավելվածի և խելացի տեխնիկայի միջոցով։ Ցանկացած պահի կարող եք մուտք գործել հավելված, ստանալ ինֆորմացիա յուրաքանչյուր սարքի վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում անջատել այն։

Home connect aplication

Սննդի պատրաստում

Հավելվածի միջոցով կարելի է ընտրել բաղադրատոմս, ջեռոցի համար սահմանել ընտրած ծրագիրը և հեռակա կառավարել սննդի պատրաստումը։ Ձեր փոխարեն ջեռոցը կընտրի պատրաստման օպտիմալ ջերմաստիճանը և ժամանակը, և երբ սնունդը պատրաստ լինի, հավելվածը կուղարկի ծանուցում։ 

Խելացի մաքրություն

Home Connect- ի շնորհիվ լվացքի մեքենայի հնարավորություններն այժմ դարձել են առավել լայն։ Օրինակ, եթե ​​դադարեցնում եք մեքենայի աշխատանքը՝ նոր շոր ներբեռնելու համար, ապա հավելվածը ձեզ ծանուցում է լվացքի տևողության մասին:

Սպասք լվացող մեքենայի հնարավորությունները նույնպես ընդլայնվել են։ Home Connect- ով սպասք լվացող մեքենան ոչ միայն ապահովում է սպասքի անթերի մաքրությունը, այլ նաև հնարավորություն է տալիս հեռակա կարգով կառավարել ծրագիրը:

Smart thinQ

«Խելացի տան» գաղափարը արդեն նորություն չէ, և LG- ն, որպես տեխնիկայի առաջատար բրենդ, այս գաղափարի իրականացմանը մոտեցել է արհեստական ​​բանականության (AI) նորարարական տեխնոլոգիայով, որը կոչվում է LG Smart ThinQ կամ LG ThinQ: 

Տեխնոլոգիան մեծապես պարզեցնում է LG կենցաղային տեխնիկայի սեփականատերերի կյանքը` դարձնելով այն ավելի հարմարավետ և քիչ ժամանակ ծախսելով առօրյա հարցերի վրա։

LG Smart ThinQ- ի հիմնական առավելությունները

Հեռակառավարման ունակություն: Դուք կարող եք կառավարել կենցաղային տեխնիկան հեռակա կերպով աշխարհի ցանկացած կետից՝ օգտագործելով սմարթֆոնում կամ պլանշետում ներբեռնված LG Smart ThinQ հավելվածը:
Ախտորոշման և ստուգման հնարավորություն: Կարող եք վերահսկել ձեր տան Wi-Fi ցանցին միացված սարքերի վիճակը:
Սարքերը ախտորոշելու հնարավորություն:

Ի՞նչ է LG Smart ThinQ ծրագիրը և ինչպե՞ս այն ​​ներբեռնել:
Նախքան խելացի տեխնիկայի կարգավորումներ տալը պետք է ներբեռնել LG Smart ThinQ ծրագիրը Google Play- ում (Android- ի համար) և App Store- ում (iOS- ի համար):

Ո՞ր սարքերն են աշխատում LG Smart ThinQ հավելվածով

LG ThinQ-ով աշխատող սարքերի տեսականին շատ լայն է՝ հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենան, օդի զտիչ և օդորակիչ, ռոբոտ փոշեկուլներ, արդուկ, կլիմայի կառավարման համակարգ, նվագարկիչներ և այլն:

LG Smart ThinQ

LG Smart ThinQ- ի հնարավորությունները

Կենցաղային տեխնիկայի յուրաքանչյուր տեսակի համար կա գործողությունների լայն շրջանակ, որոնք կարող են իրականացվել հեռակա կարգով: Ահա ամենատարածվածները.

LG հեռուստացույցներ
LG ThinQ- ի միջոցով դուք կարող եք միացնել կամ անջատել ձեր հեռուստացույցը, կարգավորել ձայնը և փոխել ալիքները:

LG լվացքի մեքենաներ
Smart ThinQ- ի շնորհիվ հնարավոր է հավելվածի միջոցով ընտրել ծրագիրը և միացնել լվացքի մեքենան։ Բացի այդ, հավելվածը անմիջապես կհիշեցնի ձեզ մեքենայի թմբուկը մաքրելու մասին։

LG Սսռնարաններ 
Smart ThinQ հավելվածը հնարավորություն է տալիս հեռակա կարգով վերահսկել սառնարանի ջերմաստիճանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխել այն կամ միացնել արագ սառեցումը: Բացի այդ, հավելվածը տեղեկություններ է տրամադրում սառնարանում ջրի ֆիլտրի վիճակի մասին:

LG օդորակիչներ
LG Smart ThinQ հավելվածի միջոցով կարող եք միացնել կամ անջատել օդորակիչը, ընտրել ջերմաստիճանը և արագությունը կամ կարգավորել սարքի աշխատանքային գրաֆիկը:

LG Robot փոշեկուլներ
LG Smart ThinQ- ը թույլ է տալիս միացնել կամ անջատել փոշեկուլը, սահմանել մաքրման մակերեսը, ինչպես նաև տեղեկություններ փոխանցել փոշեկուլի լիցքավորման մակարդակի և սարքի տեխնիկական վիճակի մասին:

LG արդուկներ
LG Smart ThinQ- ի միջոցով դուք կարող եք միացնել և անջատել արդուկը, ծրագրավորել սարքի աշխատանքային ռեժիմը և ստուգել վիճակը:

LG Կլիմայի կառավարման համակարգեր
Բացի  ստանդարտ հնարավորություններից (անջատում և միացում), LG- ի Smart ThinQ հավելվածը թույլ է տալիս միացնել այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են օդի իոնիզացման համակարգը և ժամանակին տեղեկատվություն ստանալ բնակարանում օդի վիճակի մասին:

LG խելացի բարձրախոսներ
LG Smart ThinQ– ի միջոցով դուք կարող եք առաջադրանքները տալ ձեր ձայնով, ինչպես նաև երաժշտություն լսել և տեղեկատվություն որոնել ինտերնետում՝ ձայնային օգնականի միջոցով։

Smart things

Smart things

Samsung- ը համարվում է լավագույն ապրանքանիշը ոչ միայն իր որակով, այլ նաև ֆունկցիոնալությամբ և իր առաջարկած տեխնիկայի բազմազանությամբ։ Խելացի տեխնիկայի կառավարման կենտրոնացված հավելված ստեղծելով՝ Samsung-ն էլ ավելի հեշտացրեց օգտատերերի կյանքը։ Smart Things հավելվածին կարող են միացվել հեռուստացույցներ, ռոբոտացված փոշեկուլներ, օդորակիչներ, սառնարաններ, լվացքի և չորացման մեքենաներ, գազօջախներ, աուդիո և վիդեո սարքավորումներ: Եվ որ ամենակարևորն է, էկոհամակարգը չի սահմանափակվում միայն Samsung- ի արտադրանքով և թույլ է տալիս խելացի սարքեր ավելացնել տասնյակ այլ ապրանքանիշերից, այդ թվում` Belkin, Bosch, IKEA, Logitech, Philips Hue, Yeelight և այլն: Որոշ դեպքերում Smart Things-ն առաջարկում է ոչ Samsung ապրանքանիշի սարքերի լիարժեք վերահսկողություն, հնարավոր է նաև, որ հավելվածում հասանելի լինեն միայն  բազային ֆունկցիաները։ 

Bixby AI աշխատող SmartThings պլատֆորմը թույլ է տալիս ընտրել ծրագիր, օրինակ՝ ըստ անհրաժեշտության և նախասիրության գտնել լվացքի լավագույն ցիկլերը, դիտել նախորդ օգտագործման մասին տեղեկությունները։ Ամենակարևոր ֆունկցիաներից մեկը լվացքի պլանավորողն է, որը թույլ է տալիս որոշակի ժամանակահատվածում ավարտել ցիկլը և ընտրել դրա համար հարմար ծրագրերը: 

Ամենատարածված խելացի կենցաղային տեխնիկայի տեսակները
Բացի վերոհիշյալ հավելվածներից, որոնք թույլ են տալիս իրականացնել մի քանի կենցաղային տեխնիկայի միաժամանակյա կառավարում, ամեն ապրանքանիշ ունի իր հալվելվածը։ Եթե ամբողջացնենք ժամանակակից խելացի տեխնիկայի տեսակները, կստանանք մի ամբողջական ցանկ, որտեղ ներառված են այն առաջին անհրաժեշտության սարքերը, որոնք օգտագործվում են բնակարանում ամեն օր։

Խելացի սառնարաններ

Սմարթ սառնարանները հիմնականում ունենում են հետևյալ ֆունկցիաները

Դիագնոստիկա։ Սովորաբար անսարքությունների մասին տեղեկատվությունը ցուցադրվում է անսարքության կոդի տեսքով, հավելվածում տրվում է անսարքությունը վերացնելու լուծում։ 
Ապրանքների առկայության և դրանց պիտանելիության ժամկետների վերահսկում, որն իրականացվում է դարակաշարերի վերևում տեղակայված տեսախցիկների միջոցով: 
Բաղադրատոմսերի բազա: Սառնարանը պարունակում է մեծ քանակությամբ տարբեր բաղադրատոմսեր, որոնք կարող են ցուցադրվել նաև էկրանին: Դրանք ներբեռնվում են համացանցից բջջային հավելվածի միջոցով: Տեղեկատվությունը կարող է ցուցադրվել նաև վիդեո ձևաչափով, քայլ առ քայլ հրահանգներով, ինչը հեշտացնում է ուտեստի պատրաստումը:
Օպտիմալ շահագործման աջակցություն: Եթե սառնարանում փոքր քանակությամբ սնունդ է պահպանվում կամ չկա փչացող սնունդ, այդ դեպքում խելացի սառնարանն ինքնուրույն անցնում է էներգախնայողության ռեժիմի: 

Խելացի լվացքի մեքենաներ

Խելացի լվացքի մեքենան հավելվածի շնորհիվ թույլ է տալիս ավտոմատ ընտրել հագուստին համապատասխան ռեժիմ, սկսել կամ դադարեցնել աշխատանքը, շահագործման ընթացքում պարամետրերը փոխել, անջատել լվացքի մեքենայի հոսանքը և բացել դուռը: Վերջին գործառույթն անհրաժեշտ է, որպեսզի իրերը երկար չմնան փակ խցիկում։ Արտահոսքի հայտնաբերման դեպքում ավտոմատ համակարգը կարող է փակել ջրի հոսքը։ 

Խելացի լվացքի մեքենան օգտագործում է գոլորշի՝ հագուստի ծալքերը հարթելու համար:
Լվացքի մեքենան կարող է որոշել իր մեջ եղած իրերի քաշը և օգտագործել այնքան լվացնող միջոց, որքան անհրաժեշտ է։ Ռոբոտ փոշեկուլներՌոբոտ փոշեկուլներ

Ռոբոտ փոշեկուլներն ամենալայն տարածումն ունեն որպես խելացի տեխնիկա, քանի որ ավելի մատչելի են և բազմատեսակ։ Անկախ ապրանքանիշից՝ բոլոր տեսակներն ունեն մի շարք ֆունկցիաներ՝

  • Թաց մաքրման համար ջրի ավտոմատ մատակարարում
  • Հատակի իրերի ճանաչում
  • Ինքնամաքրում
  • Մաքրման գոտիների սահմանափակում
  • Գորգի վրա հզորության ավտոմատ բարձրացում
  • Մաքրման բազմակի ռեժիմների հնարավորություն

Սմարթ մուլտիեփիչներ

Այս սարքերի արտադրողները մաքսիմալ կրեատիվ են գտնվել։ Բջջային հեռախոսի և հավելվածի օգնությամբ հնարավոր է ստեղծել իրական խոհարարական գլուխգործոցներ։ Անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում, մուլտիեփիչը կարող է կատարել ցանկացած հրահանգ՝ վերափոխվել կոմպակտ խելացի վառարանի, որի վրա կարելի է ջուր եռացնել, սուրճ եփել, միս տապակել կամ բլիթներ թխել։ Հավելվածում հասանելի է տարբեր երկրների ավանդական խոհանոցների  բաղադրատոմսերի հսկայական բազա, որը տալիս է ամբողջական տեղեկատվություն ոչ միայն ուտեստի, այլ նաև դրա կալորիականության և օգտակարության մասին։

Խելացի թեյնիկ

Սմարթ թեյնիկների գլխավոր նորարարական ֆունկցիան լուսավորությունն է, որը փոխվում է՝ կախված ջրի մակարդակից և ջերմաստիճանից։ Հավելվածի օգնությամբ կարելի է ավելացնել երաժշտություն և սահմանել անհատական ծրագրեր։ 

Խելացի սրճեփներ

Հատուկ հավելվածի միջոցով հնարավոր է միաժամանակ աղալ սուրճը և պատրաստել մինչև 12 բարժակ սուրճ՝ առանց նույնիսկ սարքին դիպչելու։ Ինտերֆեյսում կարելի է փոխել սուրճի թնդության կարգավորումները, ավելացնել թայմեր և այլն։

Խոհանոցի խելացի կշեռքներ

Կշեռքները կարող են ավելին, քան պարզապես կշռել սնունդը։ Ժամանակակից 
կշեռքները հավելվածի օգնությամբ թույլ են տալիս ոչ միայն կշռել, այլև հաշվարկել յուրաքանչյուր սննդատեսակի կալորիական արժեքը, ածխաջրերի և սպիտակուցների քանակը և այդ ամբողջը փոխանցել հավելված։ 

Սմարթ վառարան

Ունենալով խելացի վառարան՝ ձեզ մնում է միայն ընտրել ցանկալի ծրագիրը կամ բաղադրատոմսը և հետևել հրահանգներին: Խելացի սարքը քայլ առ քայլ կբացատրի, թե ինչպես պատրաստել բաղադրիչները և ինչ կարգով դրանք դնել ջեռոցում: Նման սարքերում տեսախցիկը օգնում է վերահսկել պատրաստման ընթացքը, բայց կարող եք պարզապես սպասել ծրագրի ավարտի ձայնային ազդանշանին: Իսկ եթե դուք վստահում եք ձեր խոհարարական ունակություններին, ապա կարող եք ստեղծել և վառարանի հիշողության մեջ պահպանել ձեր սեփական բաղադրատոմսերը:

Տեխնոլոգիաները շատ արագ են փոխվում։ Միգուցե վաղը, երբ դուք կարդաք այս ամբողջ ինֆորմացիան, խելացի կենցաղային տեխնիկային արդեն փոխարինելու եկած կլինեն արհեստական բանականությամբ և ամբողջությամբ ինքնակառավարվող ռոբոտներ։
 



 


 

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play