Հողի փխրեցում

Date 19 Մարտի 2021
Հողի փխրեցում

Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում: Նման խնդիրներից խուսափելու համար փորձառու հողագործները խորհուրդ են տալիս հողը տնկարկների շուրջ պարբերաբար փխրեցնել: Եթե ձեզ ծանոթ չեն հողի փխրեցման տեխնիկան և ձևերը, խորհուրդ ենք տալիս օգտվել Varpet հավելվածի հմուտ այգեպանների ծառայությունից, ովքեր հետագա մշակման համար հողը լավագույնս կնախապատրաստեն։ Բացի այդ, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ հողի փխրեցման առանձնահատկություններին, տեխնիկային և փխրեցման աշխատանքների իրականացման ճիշտ ժամկետներին։

Ին՞չ է իրենից ներկայացնում հողի փխրեցումը. դրա իրականացման անհրաժեշտությունը

Հողի փխրեցումը հողի խոնավության և օդի թափանցելիությունը բարելավելու համար իրականացվող հիմնական միջոցներից մեկն է: Մեխանիկական փխրեցման համար օգտագործվում են ձեռքի հատուկ գործիքներ։ 

Ճիշտ կատարված փխրեցման արդյունքում բարելավվում է թթվածնի, խոնավության և սննդանյութերի մատակարարումը բույսերի արմատներ, որն էլ ազդում է բերքի որակի և աճի վրա։ 

Հողի փխրեցումն ունի երկու կարևոր գործառույթ: Նախ, այն օգնում է թույլ բույսերին ճեղքել հողի մակերեսը և ավելի արագ աճել: Երկրորդը, երբ բերրի վերին շերտը փափկում է, դրա մեջ ստեղծվում են բազմաթիվ ալիքներ և դատարկ տարածքներ, որոնց միջոցով ջուրը հեշտությամբ հասնում է դեպի բույսերի արմատները: Ջրելուց կամ անձրևից հետո հողի մակերևույթը հարթվում է և փակում բոլոր ճեղքերը: Եթե ​​դրանից հետո արևոտ օր լինի, կձևավորվի կոշտ կեղև: Ջուրը պարզապես կուտակվելու է մակերեսի վրա և գոլորշանալու է՝ չհասնելով արմատներին։ 

Փորձառու այգեգործները, ովքեր զբաղվում են բերքի մշակմամբ, տարվա ընթացքում մի քանի անգամ իրականացնում են հողու փխրեցում։ Փխրեցման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տեղումներից հետո հողի վրա առաջացած կոշտ կեղևը կանխում է բույսի արմատային համակարգի պատշաճ սնուցումը, իսկ փխրեցման բացակայության դեպքում տնկարկների շուրջ հողի մակերևույթն ավելի է խտանում և կոշտանում, որն իր հերթին հանգեցնում է կանաչ տարածքների աճի դանդաղեցմանը, ցողունների դեֆորմացիային և նոսրացմանը՝ ընդհուպ մինչև արմատների չորացում:

Հողի մշակում

Փխրեցումը օգնում է նաև օրգանական նյութերի հավասարաչափ բաշխելուն ինչպես հողի մակերևույթին, այնպես էլ խորքերը՝ հողի համար ծառայելով որպես օրգանական պարարտանյութ: Հողի լրացուցիչ պարարտացման դեպքում փխրեցրած հողն ավելի արագ և արդյունավետ է կլանում պարարտանյութերը։ 
Հողի պարբերաբար փխրեցումն օգնում է պաշտպանել բույսերը վնասատուներից՝ վերացնելով ընդերքում եղած վնասատուների բները։ Սա թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել վնասատուների պոպուլյացիան հողում՝ առանց օգտագործելու թունավոր քիմիական նյութեր: 
Պետք է նշել մի կարևոր հանգամանք ևս․ փխրեցումը նպաստում է նաև մոլախոտերի քանակի նվազմանը: Հողը մանրակրկիտ փխրեցնելուց հետո մոլախոտերը սկսում են ավելի պակաս ակտիվությամբ աճել և ավելի դանդաղ տարածվել։

Հողի փխրեցման նպատակը և մեթոդները
Փխրեցումը հողի մշակման կարևոր փուլերից մեկն է։ Ժամանակին կատարված հողի մշակումը կօգնի լուծել մի քանի խնդիր․ 

  • հողը դարձնել ավելի փափուկ և հարթ, ստեղծել օպտիմալ միջավայր բույսերի և միկրոֆլորայի աճի և զարգացման համար 
  • հողի բուսասանիտարական պայմանների պահպանում
  • էրոզիայի պրոցեսների կանխարգելում, ջրի, հումուսի, սննդանյութերի անարդյունավետ կորուստների կրճատում
  • հողի մակերեսի հավասարեցում
  • պարարտանյութերի մատակարարում խորը շերտեր
  • վերին շերտերում խոնավության պահպանում
  • մոլախոտերի դեմ պայքար
  • ցանքի խորության վրա հողի շերտի խտացում
  • հողի և մշակաբույսերի հետագա վերամշակման համար պայմանների ստեղծում:

Հողի փխրեցումը պետք է իրականցվի ցանքից և առաջին ջրումից հետո, այնուհետև պարբերաբար՝ ամեն անձրևից ու ջրելուց հետո: Եթե ​​տեսնում եք, որ հողի վերին շերտի վրա ճաքեր են առաջացել, նշանակում է՝ այն կարծրացել է և փխրեցման կարիք ունի։  
Գոյություն ունի հողի փխրեցման մի քանի տարբերակ․

  1. Հիմնական։ Սա հողի առաջնային փխրեցումն է բերքը հավաքելուց և մակերեսը մշակաբույսերից և մոլախոտերից մաքրելուց հետո: Որպես կանոն հերկն իրականացվում է աշնանը՝ հասնելով մինչև 25-27 սմ խորության, որոշ դեպքերում կարելի է  սահմանափակվել 20 սմ․-ով: Բայց տորֆը պետք է ավելի խորը հերկել` մինչև 40 սմ, հանքային հողերը` մինչև 30 սմ: 
  2. Մակերեսային։ Փխրեցման այս մեխանիզմը կիրառում են ցանքից առաջ և բերքի մշակման ամբողջ ընթացքում՝ տնկարկների շուրջ փխրեցնելուվ հողը և մաքրելով մոլախոտերը։ 
  3. Հատուկ։ Մշակման այս տեսակն իրականացվում է՝ կախված հողի վիճակից: Օրինակ, եթե հարկավոր է իրականացնել խորը փխրեցում, ստեղծել հակաէրոզիոն մակերես կամ հերկել հողը։ 

Կարդացե՛ք նաև՝ Այգեգործություն. օգտակար զբաղմունք. ի՞նչն է կարևոր այս գործում

Հողի փխրեցման ժամկետները

Հողի փխրեցման ժամկետները

Տնկարկների շուրջ հողի փխրեցման ժամանակը և հաճախականությունը կախված է  տարածաշրջանի որոշակի կլիմայական և եղանակային առանձնահատկություններից: Եթե չգիտեք՝ եբ է ճիշտ կատարել հողի փխրեում, վստահեք հողի մշակման հետ կապված ցանացած աշխատանքներ Varpet հավելվածի այգեպաններին, և աշնանը ձեր այգին կուրախացնի ձեզ առատ և առողջ բերքով։ Հիմնականում հողի առաջին փխրեցումն իրականացվում է հողը փորելուց անմիջապես հետո՝ ապրիլին։ Այս դեպքում հողը փորում են 20-25 սանտիմետր խորությամբ, որից հետո այն փխրեցնում են և հավասարեցնում։ 

Մարգերը սովորաբար փխրեցվում են տնկված սերմերի շարքերի երկարությամբ՝ չվնասելով արմատները: Փխրեցված հողը հեշտությամբ է ներծծում ջուրը, և բույսերը,  պարբերաբար ստանալով ջրի անհրաժեշտ քանակությունը, սկսուն են արագ ծլել։ Հաճախակի փխրեցումները օգնում են ավելի հեշտոթյամբ մաքրել շարքերի միջև աճած մոլախոտերը: Այդ պատճառով շարքերի միջև հեռավորությունը խորհուրդ է տրվում անել այնքան, որ ձեզ համար ավելի հեշտ լինի իրականացնել փխրեցման աշխատանքները։ 

Լոլիկի, կաղամբի, սմբուկի, կծու կամ քաղցր պղպեղի սածիլները տնկելուց հետո հողը փխրեցնում են երկու շաբաթ անց: Կարտոֆիլի պալարները ցանելուց հետո խորհուրդ է տրվում կարտոֆիլով մարգերը փխրեցնել ցանքից մեկ կամ մեկուկես շաբաթ հետո։  Վարունգի և սխտորի մարգերի հողը փխրեցնում են առաջին ծիլերի հայտնվելուց հետո։ Գազարի, ճակնդեղի և սոխի տնկարկներում մարգերի միջև ընկած տարածքը կարելի է զգուշորեն փխրեցնել նախքան սերմերը ծլելը:

Խորհուրդ է տրվում փխրեցման հաճախականությունը որոշել՝ ելնելով մակերեսի վրա կոշտ կեղևի ձևավորման արագությունից։ Որքան արագ է այն ձևավորվում, այնքան ավելի հաճախ պետք է իրականացվի փխրեցումը: Օպտիմալ հաճախականությունը համարվում է շաբաթական 2-3 անգամ: Աշնանային վարից հետո սովորաբար հողը չեն փխրեցնում: Ընդհակառակը, պետք է թողնել, որ մակերեսի վրա առաջանա կոշտ կեղև:

Հողի փխրեցման խորությունը

Հող, վար, այգեգործություն

Հողի փխրեցման խորությունը կախված է աճած բերքի հատկություններից (բույսի բարձրությունը, արմատային համակարգի տրամագիծը և կառուցվածքի տեսակը): Այսպիսով, մանր սերմերից (գազար, ճակնդեղ, կանաչի) աճեցրած մշակաբույսերով մարգերի հողը պետք է փխրեցնել միայն մակերեսորեն և բացառապես մարգերի միջև ընկած տարածքներում։ Տարեկան խոտաբույսերի դեպքում տնկարկների շուրջ հողը փխրեցվում է 10-11 սանտիմետր խորությամբ։ Բազմամյա բույսերի և թփերի դեպքում հողը փխրեցվում է 15-20 սանտիմետր խորությամբ։ Խորհուրդ է տրվում տարեկան ծաղիկների շուրջ հողը փխրեցնել 4-5 սանտիմետր խորությամբ:

Ուղղաձիգ ցողունով դեկորատիվ բույսերի դեպքում (պիոններ, փիփերթ) խորհուրդ է տրվում մշակել հողը 8-9 սանտիմետր խորության վրա՝ փորձելով չմոտենալ թփի հիմքին: Սոխուկով բույսի դեպքում հողը պետք է փխրեցվի ավելի փոքր խորությամբ՝ մոտ 4-6 սանտիմետր:

Բանջարեղենային մշակաբույսերի (լոլիկ, կաղամբ, քաղցր կամ կծու պղպեղ) մարգերում հողը փխրեցնելիս հաշվի է առնվում բույսերի բարձրությունը: Որքան բարձր և փարթամ է բույսը, փխրեցվող մակերեսի խորությունը պետք է լինի ավելի փոքր: Ամենախորը փխրեցումն իրականացվում է գարնանը վարից հետո։ Այս դեպքում վարած հողը փխրեցվում է 20 սանտիմետր խորությամբ: Ամռանը բանջարեղենի և դեկորատիվ մշակաբույսերի մեծ մասի համար հողը փխրեցվում է 5-6 սանտիմետր խորությամբ:
 

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play